Հանս ֆոն Աախեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հանս ֆոն Աախեն
Aachen Selbstbildnis.jpg
Ծնվել է1552[1][2][3][4][5]
ԾննդավայրՔյոլն, Electoral Rhenish Circle, Սրբազան Հռոմեական կայսրություն[2][1][3][6][5]
Վախճանվել էմարտի 4, 1615(1615-03-04)[5][7][8]
Մահվան վայրՊրահա, Lands of the Bohemian Crown[2][1][3][6][5]
Ազգությունգերմանացի
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա[9]
Մասնագիտություննկարիչ, դիմանկարիչ և դիվանագետ
Ոճգերմանական Վերածնունդ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներՊարիսի դատը
ՄեկենասներՌուդոլֆ II[2]
ԱշակերտներPieter Isaacsz?
ԱմուսինՌեգինա դի Լասսո
ստորագրություն
Hans von Aachen.jpg
Hans von Aachen Վիքիպահեստում

Հանս ֆոն Աախեն (գերմ.՝ Hans von Aachen, 1552[1][2][3][4][5], Քյոլն, Electoral Rhenish Circle, Սրբազան Հռոմեական կայսրություն[2][1][3][6][5] - մարտի 4, 1615(1615-03-04)[5][7][8], Պրահա, Lands of the Bohemian Crown[2][1][3][6][5]), գերմանացի գեղանկարիչ։ Ֆոն Աախենը համարվում է մաներիզմի տիպիկ ներկայացուցիչ։ Նրա վրձնին են պատկանում հիմնականում ալեգորիկ, դիցաբանական և կրոնական կտավներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանս ֆոն Աախեն

Գեղանկարչություն ուսանել է Քյոլնում, նրա ուսուցիչն էր ներկայումս սակավաճանաչ նկարիչ Գեորգ Էրիխը։ 22 տարեկան հասակում (1574), ամենայն հավանականությամբ, դառնալով Քյոլնի գեղանկարիչների գիլդիայի անդամ, նա մեկնեց Իտալիա, որտեղ դարձավ Գասպար Ռեմի աշակերտը։ Իտալիայով ճանապարհորդելիս Աախենը եղել է Ֆլորենցիայում, Հռոմում և, հնարավոր է, Վենետիկում։

Աախենի մաներիզմական ոճի ձևավորման վրա մեծ ազդեցություն են ունեցել Տինտորետտոյի և Կարավաջոյի ստեղծագործությունները։ Բացի այդ վարպետներից, ողջ ընթացքում Հանս ֆոն Աախենի աշխատանքների վրա մեծ ազդեցություն են թողել նաև Գերմանիայում այն ժամանակ քաջ հայտնի գեղանկարիչներ Բարտոլոմեուս Սպրանգերը (1546-1611) և Հենդրիկ Գոլցիուսը (1558-1617

1587-1596 թվականներին Աախենը աշխատում էր Գերմանիայում, որտեղ և ձեռք է բերում նուրբ հոգեբանություն ունեցող դիմանկարչի համբավ, աշխատելով Քյոլնի, Մյունխենի, Աուգսբուրգի ազնվական ընտանիքներում։ Հանս ֆոն Աախենը մի քանի կտավ է նկարել նաև Բավարիայի դուքս Վիլհելմի համար։

Աախենի ստեղծագործական ծաղկման շրջան համարվում է Ռուդոլֆյան Պրահայի ժամանակաշրջանը։ 1592 թվականին Հանս ֆոն Աախենը նկարեց Ռուդոլֆ II կայսեր պաշտոնական դիմանկարը, ինչից հետո հեռակայորեն հայտարարվեց պալատական նկարիչ և հրավիրվեց Պրահա (այնտեղ է տեղափոխվել 1597 կամ 1601 թվականին)։ Այդ դիմանկարը հանդիսանում է կայսեր ամենահայտնի նկարը։ Ըստ պատմաբանների ֆոն Աախենը հանդիսանում էր Ռուդոլֆ II կայսեր հավատարմատար անձ։ Հավանաբար հենց այս փաստն է պատճառ հանդիսացել կտավի վրա կայսեր ոչ միայն արտաքին, այլ նաև բնավորության գծերի ճշգրիտ արտացոլումը։ Ըստ հայտնի լինելու այդ դիմանկարի հետ կարող է մրցակցել միայն Ջուզեպպե Արչիմբոլդո վրձնին պատկանող Ռուդոլֆ II կայսեր դիմանկարը, որտեղ պատկերվում է բանջարեղենի, մրգերի և հատապտուղների ամբողջություն, որոնք կազմում են կայսեր դեմքը։

Գեղանկարչությամբ զբաղվելուց զատ, 1596 թվականից Հանս ֆոն Աախենը աշխատում էր Հաբսբուրգների ընտանիքում, որպես դիվանագետ։ Նա շատ է ճանապարհորդել դիվանագիտական միսիաների կազմում, ինչպես նաև Ռուդոլֆ II կայսեր հավաքածուի համար նոր նկարներ ձեռք բերելու նպատակով։ 1594 (կամ 1605) թվականին նկարչին շնորհվում է ազնվականի տիտղոս։ 1596 թվականին Հանս ֆոն Աախենը կնության է առնում պալատական երգահան դուքս Օրլանդո դի Լասսոյի աղջկան։ 1601 թվականին Հանս ֆոն Աախենը վերջնականապես տեղափոխվում է Պրահա և մնում է այնտեղ մինչև իր վախճանը։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

The Judgement of Paris by Hans von Aachen.jpg

Հանս ֆոն Աախենը հակված էր շարժական, թեթև, սահուն պատկերների, անկայուն չափսերի, ջերմ, հագեցած գույների, որը ձգվում էր դեպի XVI դարի վենետիկյան գեղանկարչական դպրոց։ Նրա աշխատանքների հիման վրա ստեղծված փորագրությունները մեծ ազդեցություն են ունեցել Կենտրոնական Եվրոպայի գեղանկարչության վրա։ Հանս ֆոն Աախենի նկարները հանդիսանում են մաներիզմի բարդ արվեստի նմուշներ։ Հանս ֆոն Աախենը նկարում էր դիցաբանական, բարդ ալեգորիկ և կրոնական թեմաներով նկարներ, ինչպես նաև դիմանկարներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Union List of Artist Names
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Library of Congress Library of Congress Name Authority File
  4. 4,0 4,1 SUDOC — 2001.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118643525 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Servizio Bibliotecario Nazionale — 1985.
  7. 7,0 7,1 7,2 SNAC — 2010.
  8. 8,0 8,1 8,2 Brockhaus Enzyklopädie
  9. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]