Համաստեղ
Համաստեղ | |
---|---|
Ծննդյան անուն | արմտ. հայ.՝ Համբարձում Կելէնեան |
Ծնվել է | 1895[1][2][3][…] |
Ծննդավայր | Բարբաչ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | 1966[1][2][3][…] |
Վախճանի վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Բոստոն |
Մասնագիտություն | արձակագիր, գրող և վիպասան |
Լեզու | հայերեն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԱՄՆ |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան և Հարվարդի համալսարան |
Ստեղծագործական շրջան | 1921-1966 թթ. |
Ժանրեր | պատմվածք |
Ազգականներ | Վահան Թոթովենց |
Համաստեղ Վիքիդարանում |
Համաստեղ (Համբարձում Կելենյան) (1895[1][2][3][…], Բարբաչ, Օսմանյան կայսրություն - 1966[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), սփյուռքահայ արձակագիր, համարվում է հայ գրականության հիմնադիրներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1895 թվականի հոկտեմբերի 15-ին Խարբերդի Բարջանճ գյուղում։ Սովորել է նախ գյուղի դպրոցում, ապա Մեզիրե քաղաքի Կեդրոնական վարժարանում, ուր և նրա մեջ ծնվում է սերը դեպի գրականություն։
1911 թ. Համբարձումն ավարտում է վարժարանը և դառնում ուսուցիչ գյուղում։ 1913 թվականին հորը լսելով տեղափոխվել է ԱՄՆ։ Համաստեղը իր 1966 թվականին գրված ինքնակենսագրականում հիշում է. «Իմ մանկական ու պատանեկան աշխարհը գիւղն է իր հեռաւոր լեռներու սահմաններով, իր քարաշէն մեծկակ եկեղեցիներով, իր դպրոցով, իր հոգսերով, իր սուրբերով, որոնք գիւղի սահմաններէն ներս կ՚ապրէին»։ Նա այդ նոր աշխարհին չի համակերպվել, դառնալով «կարոտի գրականության» տիպական ներկայացուցիչներից մեկը։
Համաստեղը իր գրական ծածկանունը հորինել է վերցնելով իր և հարազատ եղբայրների (Աստուր, Եղիա) անունների առաջին վանկերը։ 1920 թվականին մեկ տարի ապրել է Նյու Յորքում, որտեղ առաջին անգամ տեսել և մտերմացել է Շիրվանզադեին։ Հետագայում, 1930 թվականին արդեն Փարիզում մտերմացել է Իսահակյանին, որը նոր էր դուրս եկել Խորհրդային Հայաստանից։ Իսահակյանը միշտ էլ կրկնում էր Շիրվանզադեի խոսքը. «Ես փրկեցի Համաստեղին»։
Հայտնի են Համաստեղի «Գյուղը» և «Անձրևը» պատմվածքների ժողովածուները, որոնք նկարագրում են հայ գյուղը՝ իր յուրահատուկ անցուդարձով և պատկերներով, «Սպիտակ ձիավորը» վեպը և «Քաջ Նազար» խորագրով երգիծական կարճ պատմվածքները, «Հայաստանի լեռներու սրնգահարը» դրաման, «Առաջին սեր» վիպակը։
Համաստեղը 1966 թվականի նոյեմբերի 26-ին Լոս Անջելեսում իր ծննդյան յոթանասունամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին, հանկարծամահ է եղել հենց ամբիոնի մոտ։ Թաղված է Բոստոնում։
Երկերի մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գիւղը, Պոսթըն, 1924, 156 էջ։
- Անձրեւ, հատ. Ա, Պարիզ, 1929, 228 էջ։
- Սպիտակ ձիաւորը, հատ. 1, Լոս Անճելըս, 1952, 596 էջ։
- Սպիտակ ձիաւորը, հատ. 2, Լոս Անճելըս, 1952, 656 էջ։
- Գիւղը, Պէյրութ, 1955, 178 էջ։
- Քաջն Նազար եւ 13 պատմուածքներ, Գահիրէ, 1955, 376 էջ։
- Աղօթարան, Պէյրութ, 1957, 88 էջ։
- Այծետոմար եւ ուրիշ բանաստեղծութիւններ, Գահիրէ, 1960, 220 էջ։
- Պատմուածքներ եւ հեքիաթներ, ա. տ., 1963, 360 էջ։
- Երկեր, հատ. Ա, Պէյրութ, 1966, 404 էջ։
- Առաջին սէրը, Պէյրութ, 1966, 140 էջ։
- Սպիտակ ձիաւորը, հատ. 1, Թեհրան, 1982, 596 էջ։
- Սպիտակ ձիաւորը, հատ. 2, Թեհրան, 1982, 656 էջ։
- Հայաստանի լեռներու սրնգահարը, Երևան, 1989, 704 էջ։
- Անձրեւ, Հալէպ, 1995, 269 էջ։
- Գիւղը, Հալէպ, 1995, 260 էջ։
- Անձրեւը, Վենետիկ, 1996, 104 էջ։
- Գիւղը, Վենետիկ, 1996, 104 էջ։
- Նամականի, Երևան, 2003, 504 էջ։
- Մոռացված էջեր, հատ. Ա, Երևան, 2005, 320 էջ։
- Մոռացված էջեր, հատ. Բ, Երևան, 2005, 320 էջ։
- Մոռացված էջեր, հատ. Գ, Երևան, 2005, 320 էջ։
- Մոռացված էջեր, հատ. Դ, Երևան, 2007, 352 էջ։
- Ընտիր պատմուածքներ, Պէյրութ, 2007, 197 էջ։
- Հատընտիր պատմուածքներ, Պէյրութ - Երեւան, 2008, 197 էջ։
- Առաջին սէրը, Պէյրութ, 2012, 160 էջ։
- Պատմվածքներ, Երևան, 2015, 200 էջ։
- Սպիտակ ձիավորը, Երևան, 2017, 788 էջ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խաչատրյան Մ., Համաստեղի ստեղծագործությունը, Ե., 2006։
- Համաստեղին նվիրված գիտաժողովի նյութեր, Ե., 2008։
- Շահինեան Գրիգոր, Համաստեղ, Պէյրութ, 1961։
- Հայկական սովետական հանրագիտարան, հատ. 6, Երևան, 1980, էջ 104։
- Հայկական համառոտ հանրագիտարան, հատ. 3, Երևան, 1999, էջ 73-74։
- Հայկական հարց հանրագիտարան, Երևան, 1996, էջ 197-198։
- Ով ով է (Հայեր։ Կենսագրական հանրագիտարան), հատ. 1, Երևան, 2005։
- Վազգեն Գաբրիելյան, Հայ նորագույն գրականություն (Սփյուռքահայ գրականություն), Երևան, 2008, էջ 121-148։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hamastegh (1895-1966) Արխիվացված 2017-01-03 Wayback Machine
- Արժեվորենք Համաստեղի գրական ժառանգությունը(չաշխատող հղում)
- Համաստեղի ձայնը
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համաստեղ» հոդվածին։ |
|