Կոսմոս-482
Կազմակերպություն | ԽՍՀՄ տիեզերական ծրագիր |
---|---|
Հիմնական կապալառուներ | Լավոչկինի ԳԱՄ |
COSPAR ID | [1] 1972-023A[1] |
SCN | 05919 |
Գործարկման ամսաթիվ | 1972 մարտի 31, 04:02:00 UTC[1] |
Գործարկման վայր | Բայկոնուր |
Գործարկման հրթիռ | Մոլնիա |
Զանգված | 1180 կգ |
Կոսմոս-482 (ռուս.՝ Космос-482), խորհրդային Վեներա ծրագրի շրջանակներում արձակված ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Վեներա մոլորակի հետազոտությունների համար։ Արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից Մոլնիա կրող հրթիռով[1]։ Արձակման ձախողման պատճառով այն չի հեռացել Երկրի ցածր ուղեծրից։ Համաձայն հաշվարկների, այն կմտնի Երկրի մթնոլորտ 2023-ից 2025 թվականների միջակայքում[2]։ Կայանի իջեցվող սարքը, որը կշռում է 495 կիլոգրամ[3], շատ հավանական է, որ ամբողջական կհասնի Երկրի մակերևույթին, քանի որ այն նախագծված էր դիմակայելու 300 g արագացման և 100 մթնոլորտ ճնշման[4]։
Արձակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կայանը արձակվել է 1972 թվականի մարտի 31-ին, Մոլնիա կրող հրթիռով[1], Վեներա-8 կայանից չորս օր անց։ Երկրի կայանման ուղեծիր հասնելուց հետո կայանը փորձ կատարեց մտնելու Վեներայի անցումային հետագիծ, սակայն բաժանվեց չորս մասի, որոնցից երկուսը մնացին Երկրի ցածր ուղեծրում, այնուհետև 48 ժամվա ընթացքում մտնելով մթնոլորտ քայքայվեցին և ընկան Նոր Զելանդիայի տարածքում, մյուս իսկ երկու կտորը (ենթադրաբար օգտակար բեռը և անջատված շարժիչի մասը) մտան ավելի բարձր 210 կմ x 9800 կմ, 52 աստիճան թեքումով ուղեծիր[5]։
1972 թվականի ապրիլի 3-ին, ժամը 1:00-ին, չորս շիկացած 13,6 կիլոգրամանոց տիտանի համաձուլվածքի գնդիկներ ընկան միմյանցից 16 կմ շառավղով, Նոր Զելանդիայի Էշբերթոնի շրջակայքում[6]։ 38 սանտիմետր տրամագծով գնդիկները խորը մխրճվել են հողի մեջ, սակայն ոչ ոք չի տուժել։ Նմանատիպ առարկա էր հայտնաբերվել Նոր Զելանդիայի Էյֆելթոնի մոտակայքում 1978 թվականին։
Տիեզերական օրենքը պահանջում էր, որ տիեզերական աղբը վերադարձվեր իր սեփականատիրոջը, սակայն Խորհրդային Միությունը հերքեց այդ մասնիկների սեփականության մասին հարցումը[7]։ Ուստի սեփականության իրավունքը բաժին է ընկել ֆերմերին, ում հողակտորի վրա ընկել է արբանյակը։ Նյութերը մանրակրկիտ վերլուծվել են նորզելանդացի գիտնականների կողմից, որոնք պարզել են, որ դրանք խորհրդային ծագում ունեն՝ արտադրական նշանների և տիտանի բարձր տեխնոլոգիական եռակցման պատճառով։ Գիտնականները եկել են այն եզրակացության, որ դրանք հավանաբար բարձր ճնշման անոթներ են, որոնք օգտագործվում են արբանյակի կամ կրող հրթիռի արձակման համար։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Kosmos 482». US National Space Science Data Centre. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
- ↑ Langbroek, Marco (2019 թ․ մարտի 20). «No, the failed Venus lander from Kosmos 482 is not about to come down yet». SatTrackCam Blog. Վերցված է 2020 թ․ մայիսի 8-ին.
- ↑ David, Leonard (2019 թ․ փետրվարի 25). «Failed 1970s Venus Probe Could Crash to Earth This Year». Space.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «The Space Review: Kosmos 482: questions around a failed Venera lander from 1972 still orbiting Earth (but not for long)». www.thespacereview.com. Վերցված է 2022 թ․ մայիսի 20-ին.
- ↑ Marco Langbroek (2022 թ․ մայիսի 16). «Kosmos 482: questions around a failed Venera lander from 1972 still orbiting Earth (but not for long)». spaceref.com. Վերցված է 2023 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «New light on mysterious space balls». New Zealand Herald. 2002 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Gates, Charlie (2011 թ․ հունվարի 15). «Government report on 'space balls' released». Stuff (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 20-ին.
|