Կարո Մկրտչյան
Կարո Մկրտչյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 28, 1951 |
Ծննդավայր | Բանանց, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | նոյեմբերի 28, 2001 (50 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1973) |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Կարո Սուրենի Մկրտչյան (մարտի 28, 1951, Բանանց, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 28, 2001, Երևան, Հայաստան), հայ նկարիչ, ավանգարդ շարժման հետևորդ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարո Մկրտչյանը ծնվել է 1951 թվականին Արցախի Գարդման գավառի Բանանց գյուղում։ 1968 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1971 թվականին դարձել է Հայաստանի նկարիչների միության անդամ, 1973 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1981 թվականին դարձել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ 1982 թվականին ավարտել է Մոսկվայի նկարչական ակադեմիան։ 1996 թվականից եղել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային միության անդամ։ 1996-1999 թվականներին աշխատել է Փարիզի Արվեստի միջազգային ընկերակցությունում[1]։
Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2], Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի նկարիչների միության և ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդերում, Մոսկվայի պետական պատկերասրահում, Լոնդոնի արվեստի թանգարանում, Ճապոնիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի մասնավոր հավաքածուներում[3]։
վախճանվել է Երևանում, 2001 թվականին։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1967 թվականից ցուցահանդեսներ Հայաստանում
- 1974 թվականից ցուցահանդեսներ Ռուսաստանում
- 1980 Ուզբեկստան, Տաշքենդ
- 1981 Ռուսաստան, Մոսկվա
- 1982 Ճապոնիա, Տոկիո
- 1982 Էստոնիա, Լիտվա, Լատվիա
- 1983 Բուլղարիա, Սոֆիա
- 1984 Ուկրաինա, Գուրզուֆ
- 1984 Գերմանիա, Նորվեգիա, Դանիա, Հունգարիա, Եգիպտոս, Իտալիա, Ֆինլանդիա
- 1985 Ռուսաստան, Մոսկվա
- 1985 Ուկրաինա, Կիև
- 1987 Իսպանիա, Մադրիդ
- 1989 Ռուսաստան, Նովոսիբիրսկ
- 1990 Հնդկաստան, Դելի
- 1994 ԱՄԷ, Դուբայ
- 1996 Ֆրանսիա, Փարիզ
- 1997 ԱՄԷ
Մեջբերումներ Կարո Մկրտչյանի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա գույնի մարդ է։ Կարոյի թատերական նկարներում նույն գեղանկարչական մոտեցումն է, դրան գումարած` թատերական, դեկորատիվ արվեստի բոլոր օրենքների իմացությունը։ Ավարտել է կերամիկայի բաժինը, և եթե ուշադիր նայեք, ստեղծագործություններում նյութի այնպիսի պնդություն կա, որ, կարծես, վրձնով չեն նկարված։ Դիմանկարը Կարոյի սիրած ժանրն էր. նկարում էր անծանոթներին, ծանոթներին, կիսածանոթներին, հարևաններին, բարեկամներին։ Ունի կնոջ իր իդեալական կերպարը. բոլորի ճակատները լուսավոր են։ - Մարինա Ստեփանյան[4]
|
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Տարվա լավագույն աշխատանք», 1978
- «Լավագույն նկարիչ», Սոֆիայի միջազգային մրցույթ, 1983
- Սոֆիայի միջազգային մրցույթի առաջին մրցանակ, 1986
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ www.iaa-europe.eu. International Association of Art.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն); Missing or empty|url=
(օգնություն) - ↑ «Ճանապարհին» կտավը ՀԱՊ-ում
- ↑ «Կարո Մկրտչյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ Կարո Մկրտչյան