Կարո Մկրտչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարո Մկրտչյան
N07-Karo foto.jpg
Ծնվել էմարտի 28, 1951(1951-03-28)
ԾննդավայրԲանանց, Դաշկեսանի շրջան, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էնոյեմբերի 28, 2001(2001-11-28) (50 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Azerbaijan.svg Ադրբեջան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Կարո Սուրենի Մկրտչյան (մարտի 28, 1951(1951-03-28), Բանանց, Դաշկեսանի շրջան, ԱԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 28, 2001(2001-11-28), Երևան, Հայաստան), հայ նկարիչ, ավանգարդ շարժման հետևորդ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարո Մկրտչյանը ծնվել է 1951 թվականին Արցախի Գարդման գավառի Բանանց գյուղում։ 1968 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1971 թվականին դարձել է Հայաստանի նկարիչների միության անդամ, 1973 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1981 թվականին դարձել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ 1982 թվականին ավարտել է Մոսկվայի նկարչական ակադեմիան։ 1996 թվականից եղել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային միության անդամ։ 1996-1999 թվականներին աշխատել է Փարիզի Արվեստի միջազգային ընկերակցությունում[1]:

Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2], Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի նկարիչների միության և ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդերում, Մոսկվայի պետական պատկերասրահում, Լոնդոնի արվեստի թանգարանում, Ճապոնիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի մասնավոր հավաքածուներում[3]:

վախճանվել է Երևանում, 2001 թվականին։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերումներ Կարո Մկրտչյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Նա գույնի մարդ է: Կարոյի թատերական նկարներում նույն գեղանկարչական մոտեցումն է, դրան գումարած` թատերական, դեկորատիվ արվեստի բոլոր օրենքների իմացությունը: Ավարտել է կերամիկայի բաժինը, և եթե ուշադիր նայեք, ստեղծագործություններում նյութի այնպիսի պնդություն կա, որ, կարծես, վրձնով չեն նկարված: Դիմանկարը Կարոյի սիրած ժանրն էր. նկարում էր անծանոթներին, ծանոթներին, կիսածանոթներին, հարևաններին, բարեկամներին: Ունի կնոջ իր իդեալական կերպարը. բոլորի ճակատները լուսավոր են:
- Մարինա Ստեփանյան[4]
Aquote2.png


Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Տարվա լավագույն աշխատանք», 1978
  • «Լավագույն նկարիչ», Սոֆիայի միջազգային մրցույթ, 1983
  • Սոֆիայի միջազգային մրցույթի առաջին մրցանակ, 1986

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ։ International Association of Art 
  2. «Ճանապարհին» կտավը ՀԱՊ-ում
  3. Կարո Մկրտչյան
  4. Կարո Մկրտչյան