Jump to content

Կանզաս Սիթիի հանրային գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԵրկիրԿանզաս Սիթի, Միսսուրի
Տեսակհանրային գրադարան
Հիմնվել է1873
ՏեղադրությունԿանզաս Սիթի
Այլ տվյալներ
Կայքkclibrary.org(անգլ.)

Կանզաս Սիթիի հանրային գրադարան, պետական համակարգ, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Միսսուրի նահանգի Կանզաս Սիթի քաղաքում[1][2]։ Համակարգը ներառում է Կենտրոնական գրադարանն ու մի քանի մասնաճյուղեր, որ տեղակայված են Կանզաս Սիթի, Ինդիփենդենթ և Շուգար Քրիք քաղաքներում։ Հիմնադրվել է 1873 թվականի դեկտեմբերի 5-ին[3]։ Այն ամենահին և մեծությամբ 3-րդ հանրային գրադարանն է Կանզաս Սիթի քաղաքում։ Հատուկ հավաքածուները, որ պահվում են Կենտրոնական գրադարանի՝ Միսսուրի հովտի բաժնում, վերաբերում է Կանզաս Սիթի քաղաքի պատմությանը և ներառում է օրիգինալ ու հրատարակված նյութեր, նորությունների հոդվածներ, փոստային բացիկներ, լուսանկարներ, քարտեզներ և քաղաքի տեղեկագրքեր, որոնք պարունակում են տվյալներ կոմունայի վաղ պատմության մասին։ Գրադարանի Ռամոս հավաքածուն ներառում է գրքեր, բրոշյուրներ, ամսագրային հոդվածներ և այլ նյութեր, որոնք վերաբերում են աֆրոամերիկյան պատմությանն ու մշակույթին։

Մասնաճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնական գրադարան
  • Կենտրոնական - 14 West 10th Street
  • Լ.Հ. Բրյուֆորդ (անգլ.՝ L.H. Bluford) - 3050 Prospect Avenue
  • Հյուսիսարևելյան (անգլ.՝ North-East) - 6000 Wilson Road
  • Պլազա (անգլ.՝ Plaza )- 4801 Main Street
  • Ի. Հ. Ռուիզ (անգլ.՝ ) - 2017 West Pennway Street
  • Հարավարևելյան (անգլ.՝ Southeast) - 6242 Swope Parkway
  • Շուգար Քրիք (անգլ.՝ Sugar Creek) - 102 South Sterling Avenue (Շուգար Քրիք)
  • Trails West - 11401 East 23rd Street (Ինդիփենդենս)
  • Վալդո (անգլ.՝ Waldo) - 201 East 75th Street
  • Westport - 118 Westport Road

Գրապահարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր մասնաշենք

Համայնքի գրապահարանը (անգլ.՝ Community Bookshelf, հայտնի է նաև որպես Գրադարանի ավտոտնակ), որ կառուցվել է 2004 թվականին, գտնվում է Կանզաս Սիթիի կենտրոնում։ Այն ձգվում է Կենտրոնական գրադարանի ավտոտնակի հարավային պատի երկայնքով։ Գրքերը, որոնք ունեն երկու մետր լայնություն և ավելի քան յոթ մետր բարձրություն[4], պատրաստված են մայլարով ծածկված բետոնե պանելներից և ալյումինե ենթակառուցվածքներից[5]։ Գրապահարանում ներառված են 22 գրքեր, որոնք առաջարկվել են Կանզաս Սիթի քաղաքի բնակիչների և ընտրվել Կանզաս Սիթիի հանրային գրադարանի խորհրդի կողմից[6]։

Աշխատանքում ներկայացված են հետևյալ գրքերը՝

Ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանզաս Սիթիի հանրային գրադարանը վարում է բաց դռների քաղաքականություն, երբ հարցը վերաբերում է իրենց հովանավորներին։ Սկսած 2016 թվականից Library's Americorps VISTAs միությունը և Ծառայությունների թիմն սկսել են Սուրճ և զրույց (անգլ.՝ Coffee & Conversations) հովանավորների համար ծրագիրը՝ նպատակ ունենալով զբաղվել համայնքի անօթևանների հարցով։ Ժողովի ընթացքում գրադարանը հովանավորներին է ներկայացրել անօթևանների հարցը և սոցիալական այլ խնդիրներ։ Այդ ընթացքում նրանք նաև հրավիրել են մասնակցել բաց քննարկման[7]։ Այդ ծրագիրը իրականացվել է Դալլասի հանրային գրադարանի ծրագրի նմանությամբ[8]։

Դրանից բացի Կանզաս Սիթիի հանրային գրադարանն իրականացնում է ներգաղթյալներին աջակցելու ծրագիր։ Փախստականների և ներգաղթյալների ծառայությունների և արտոնությունների տրամադրման (անգլ.՝ Refugee and Immigrant Services & Empowerment, RISE) ծրագիրն օգնում է ներգաղթյալներին՝ նրանց տրամադրելով տեղեկություններ այն միջոցների վերաբերյալ, որոնք օգնում են ստանալ քաղաքացիություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Contact us." Kansas City Public Library. Retrieved on January 20, 2011. "The Kansas City Public Library 14 West 10th Street Kansas City, MO 64105."
  2. "Hours & locations." Kansas City Public Library. Retrieved on January 20, 2011. "Central Library 14 West 10th Street Kansas City, MO 64105."
  3. Kent, Allen; Lancour, Harold; Daily, Jay E. (1975 թ․ հունվարի 1). Encyclopedia of Library and Information Science: Volume 13 - Inventories of Books to Korea: Libraries in the Republic of (անգլերեն). CRC Press. էջ 393. ISBN 9780824720131.
  4. «Публичная библиотека США (Канзас-Сити)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
  5. 1969-, Johnson, Alex,. Improbable libraries : a visual journey to the world's most unusual libraries. Chicago. էջ 135. ISBN 9780226263694. OCLC 890757518. {{cite book}}: |last= has numeric name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  6. «Community Bookshelf». Kansas City Public Library (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  7. Daniel, Rae (2017 թ․ մարտի 15). «Kansas City Public Library hosts 'Coffee and Conversations' for homeless». KSHB (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  8. «Coffee & Conversation». Programming Librarian (անգլերեն). 2015 թ․ ապրիլի 24. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանզաս Սիթիի հանրային գրադարան» հոդվածին։