Կանզաս Սիթիի հանրային գրադարան
![]() | |
Երկիր | Կանզաս Սիթի, Միսսուրի |
---|---|
Տեսակ | հանրային գրադարան |
Հիմնվել է | 1873 |
Տեղադրություն | Կանզաս Սիթի |
Այլ տվյալներ | |
Կայք | kclibrary.org(անգլ.) |
Կանզաս Սիթիի հանրային գրադարան, պետական համակարգ, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Միսսուրի նահանգի Կանզաս Սիթի քաղաքում[1][2]։ Համակարգը ներառում է Կենտրոնական գրադարանն ու մի քանի մասնաճյուղեր, որ տեղակայված են Կանզաս Սիթի, Ինդիփենդենթ և Շուգար Քրիք քաղաքներում։ Հիմնադրվել է 1873 թվականի դեկտեմբերի 5-ին[3]։ Այն ամենահին և մեծությամբ 3-րդ հանրային գրադարանն է Կանզաս Սիթի քաղաքում։ Հատուկ հավաքածուները, որ պահվում են Կենտրոնական գրադարանի՝ Միսսուրի հովտի բաժնում, վերաբերում է Կանզաս Սիթի քաղաքի պատմությանը և ներառում է օրիգինալ ու հրատարակված նյութեր, նորությունների հոդվածներ, փոստային բացիկներ, լուսանկարներ, քարտեզներ և քաղաքի տեղեկագրքեր, որոնք պարունակում են տվյալներ կոմունայի վաղ պատմության մասին։ Գրադարանի Ռամոս հավաքածուն ներառում է գրքեր, բրոշյուրներ, ամսագրային հոդվածներ և այլ նյութեր, որոնք վերաբերում են աֆրոամերիկյան պատմությանն ու մշակույթին։
Մասնաճյուղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կենտրոնական - 14 West 10th Street
- Լ.Հ. Բրյուֆորդ (անգլ.՝ L.H. Bluford) - 3050 Prospect Avenue
- Հյուսիսարևելյան (անգլ.՝ North-East) - 6000 Wilson Road
- Պլազա (անգլ.՝ Plaza )- 4801 Main Street
- Ի. Հ. Ռուիզ (անգլ.՝ ) - 2017 West Pennway Street
- Հարավարևելյան (անգլ.՝ Southeast) - 6242 Swope Parkway
- Շուգար Քրիք (անգլ.՝ Sugar Creek) - 102 South Sterling Avenue (Շուգար Քրիք)
- Trails West - 11401 East 23rd Street (Ինդիփենդենս)
- Վալդո (անգլ.՝ Waldo) - 201 East 75th Street
- Westport - 118 Westport Road
Գրապահարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի գրապահարանը (անգլ.՝ Community Bookshelf, հայտնի է նաև որպես Գրադարանի ավտոտնակ), որ կառուցվել է 2004 թվականին, գտնվում է Կանզաս Սիթիի կենտրոնում։ Այն ձգվում է Կենտրոնական գրադարանի ավտոտնակի հարավային պատի երկայնքով։ Գրքերը, որոնք ունեն երկու մետր լայնություն և ավելի քան յոթ մետր բարձրություն[4], պատրաստված են մայլարով ծածկված բետոնե պանելներից և ալյումինե ենթակառուցվածքներից[5]։ Գրապահարանում ներառված են 22 գրքեր, որոնք առաջարկվել են Կանզաս Սիթի քաղաքի բնակիչների և ընտրվել Կանզաս Սիթիի հանրային գրադարանի խորհրդի կողմից[6]։
Աշխատանքում ներկայացված են հետևյալ գրքերը՝
- Կանզաս Սիթի քաղաքի պատմություն, հատոր 1 և 2
- Catch-22, Ջոզեֆ Հելեր
- Լուռ գարուն, Ռեյչել Կարսոն
- Օ, պիոներներ, Ուիլլա Քեսեր
- Cien Años de Soledad (Հարյուր տարվա մենություն), Գաբրիել Գարսիա Մարկես
- Նրանց աչքերը տեսել են Աստծուն, Զորա Նիել Հյորսթոն
- 451 աստիճան ըստ Ֆարենհայթի, Ռեյ Բրեդբերի
- Հանրապետություն, Պլատոն
- Հեքլբերի Ֆիննի արկածները, Մարկ Տվեն
- Լենգսթոն Հյուզի բանաստեղծությունների ժողովածու, Լենգսթոն Հյուզ
- Սև եղջերուն խոսում է, Սև եղջերու, պատմված Ջոն Նեյհարդտի կողմից
- Անտեսանելի մարդը, Ռալֆ Էլլիսոն
- Ծաղրասայրակ սպանելը, Հարփըր Լի
- Լյուսի և Քլարկի արշավախմբի ամսագրեր (անգլ.՝ Journals of the Expedition by Lewis and Clark)
- Անահ քաջություն։ Մերիվեթր Լյուիսը, Թոմաս Ջեֆերսոնը և ամերիկյան արևմուտքի հայտնագործումը (անգլ.՝ Undaunted Courage: Meriwether Lewis, Thomas Jefferson, And The Opening Of The American West), Ստեֆեն Ամբրուզ
- Մատանիների տիրակալը, Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին
- Պատմություն երկու քաղաքների մասին, Չարլզ Դիքենս
- Շառլոտայի սարդոստայնը, Էլվին Բրուքս Ուայթ
- Ռոմեո և Ջուլիետ, Վիլյամ Շեքսպիր
- Թրուման, Դավիդ Մաքքալոու
- Մանկական գրքերի հատորներ՝
- Բարի գիշերվա լուսին, Մարգարետ Վայս Բրաուն
- Հարոլդն ու ծիրանագույն մատիտը, Քրոքեթ Ջոնսոն
- Վինի Թուխ, Ալան Ալեքսանդր Միլն
- Կանաչ ձվեր ու խոզապուխտ, Թեոդոր Սուս Գեյսել
- Ի՜նչ հրաշալի է աշխարհը, Բոբ Թիելի և Ջորջ Դևիդ Վայս
- Փոքրիկ տունը տափաստանում, Լորա Ինգլզ Ուայլդեր
- Օզ երկրի հրաշագործը, Լայման Ֆրենք Բաում
- Մ․ Ք․ Հիգինս մեծ, Վիրջինիա Համիլթոն
Ծառայություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանզաս Սիթիի հանրային գրադարանը վարում է բաց դռների քաղաքականություն, երբ հարցը վերաբերում է իրենց հովանավորներին։ Սկսած 2016 թվականից Library's Americorps VISTAs միությունը և Ծառայությունների թիմն սկսել են Սուրճ և զրույց (անգլ.՝ Coffee & Conversations) հովանավորների համար ծրագիրը՝ նպատակ ունենալով զբաղվել համայնքի անօթևանների հարցով։ Ժողովի ընթացքում գրադարանը հովանավորներին է ներկայացրել անօթևանների հարցը և սոցիալական այլ խնդիրներ։ Այդ ընթացքում նրանք նաև հրավիրել են մասնակցել բաց քննարկման[7]։ Այդ ծրագիրը իրականացվել է Դալլասի հանրային գրադարանի ծրագրի նմանությամբ[8]։
Դրանից բացի Կանզաս Սիթիի հանրային գրադարանն իրականացնում է ներգաղթյալներին աջակցելու ծրագիր։ Փախստականների և ներգաղթյալների ծառայությունների և արտոնությունների տրամադրման (անգլ.՝ Refugee and Immigrant Services & Empowerment, RISE) ծրագիրն օգնում է ներգաղթյալներին՝ նրանց տրամադրելով տեղեկություններ այն միջոցների վերաբերյալ, որոնք օգնում են ստանալ քաղաքացիություն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "Contact us." Kansas City Public Library. Retrieved on January 20, 2011. "The Kansas City Public Library 14 West 10th Street Kansas City, MO 64105."
- ↑ "Hours & locations." Kansas City Public Library. Retrieved on January 20, 2011. "Central Library 14 West 10th Street Kansas City, MO 64105."
- ↑ Kent, Allen; Lancour, Harold; Daily, Jay E. (1975 թ․ հունվարի 1). Encyclopedia of Library and Information Science: Volume 13 - Inventories of Books to Korea: Libraries in the Republic of (անգլերեն). CRC Press. էջ 393. ISBN 9780824720131.
- ↑ «Публичная библиотека США (Канзас-Сити)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ 1969-, Johnson, Alex,. Improbable libraries : a visual journey to the world's most unusual libraries. Chicago. էջ 135. ISBN 9780226263694. OCLC 890757518.
{{cite book}}
:|last=
has numeric name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ «Community Bookshelf». Kansas City Public Library (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Daniel, Rae (2017 թ․ մարտի 15). «Kansas City Public Library hosts 'Coffee and Conversations' for homeless». KSHB (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Coffee & Conversation». Programming Librarian (անգլերեն). 2015 թ․ ապրիլի 24. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- A history of the Kansas City Public Library from 1873 to 1893. Prepared by order of the Board of Education, by J. M. Greenwood, December 1, 1892
- Carrie Westlake Whitney (1908), «Free Public Library», Kansas City, Missouri: its history and its people 1808-1908, Chicago: S.J. Clarke Publishing Co.
- Historical sketch of the Kansas City Public Library, 1911-1936. 1937
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kansas City Public Library
- Libraries.org | https://librarytechnology.org/library/1072
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանզաս Սիթիի հանրային գրադարան» հոդվածին։ |
|