Ալան Ալեքսանդր Միլն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալան Ալեքսանդր Միլն
անգլ.՝ Alan Alexander Milne
A a milne.jpg
Ծննդյան անունAlan Alexander Milne
Ծնվել էհունվարի 18, 1882(1882-01-18)[1][2][3][4][5][6][7]
ԾննդավայրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա, Լոնդոն, Քիլբյորն
Վախճանվել էհունվարի 31, 1956(1956-01-31) (տարիքը 74)
Վախճանի վայրՀարթֆիլդ, Սասեքս, Մեծ Բրիտանիա
ՄասնագիտությունԳրող
Լեզուանգլերեն[1]
ԱզգությունԱնգլիացիներ
ՔաղաքացիությունՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
ԿրթությունՔեմբրիջի համալսարան, Թրինիթի քոլեջ և Վեսմինստերի դպրոց
Ժանրերմանկական
Ուշագրավ աշխատանքներՎինի Թուխ
ԶավակներՔրիստոֆեր Ռոբին Միլն
AA Milne signature.svg
Alan Alexander Milne Վիքիպահեստում

Ալան Ալեքսանդր Միլն (անգլ.՝ Alan Alexander Milne, հունվարի 18, 1882(1882-01-18)[1][2][3][4][5][6][7], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[9] - հունվարի 31, 1956(1956-01-31)[1][2][3][4][5][8][6][7], Hartfield, Wealden, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի գրող, բանաստեղծ։ Վինի Թուխի մասին պատմությունները Միլնն ստեղծել է իր որդու՝ Քրիստոֆեր Ռոբին Միլնի համար (1920-1996)։ Մինչ Վինի Թուխի մասին գրքի հրատարակությունը Միլնն արդեն բավականին հայտնի դրամատուրգ էր, սակայն Միլնը հայտնի է առաջին հերթին Վինի Թուխի մասին իր ստեղծագործություններով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալան Ալեքսանդր Միլնը ծնվել է Լոնդոնում։ Նա սովորել է ոչ մեծ մասնավոր դպրոցում, որի սեփականատերն էր իր հայրը՝ Ջոն Միլնը (John Vine Milne)։ 1889—1890 թվականներին նրա ուսուցիչներից էր Հերբերտ Ուելսը։ Հետո ընդունվել է Վեստմինստերյան դպրոց, այնուհետև՝ Քեմբրիջի Տրինիտի քոլեջ, որտեղ 1900-1903 թվականներին ուսումնասիրել է մաթեմատիկա։ Ուսանողական տարիներին նա նյութեր էր գրում ուսանողական «Grant» թերթի համար։ Սովորաբար նա գրում էր եղբոր՝ Քեննեթի հետ, և նրանք ստորագրում էին ԱՔՄ անունով։ Միլնի հետ սկսեց համագործակցել բրիտանական հումորային «Punch» ամսագիրը։ Հետագայում Միլնն սկսեց աշխատել այնտեղ որպես խմբագրի օգնական։

1913 թվականին Միլնն ամուսնացավ Դորոթի «Դաֆնի» դե Սելինկուրտի հետ։

Միլնը՝ որպես բրիտանական բանակի սպա, մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին։ Նա աշխատել է բրիտանական հետախուզության քարոզչական ենթակառույցում՝ MI7։ Ավելի ուշ նա գրել է «ՊԱտվով խաղաղություն» գիրքը, որում քննադատել է պատերազմը։

1920 թվականին ծնվել է Միլնի միակ որդին՝ Քրիստոֆեր Ռոբին Միլնը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]