Խավիեր Միլեյ
Խավիեր Միլեյ իսպ.՝ Javier Gerardo Milei | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 22, 1970 (54 տարեկան) |
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Քաղաքացիություն | Արգենտինա և Իտալիա |
Ազգություն | Croats in Argentina? |
Մայրենի լեզու | իսպաներեն |
Կրոն | կաթոլիկություն[1] և խիստ հետևողական հուդաիզմ |
Կրթություն | Q124750910? (1988)[2], University of Belgrano? (1993), IDES? և Torcuato di Tella University? |
Մասնագիտություն | տնտեսագետ, գրող, ուսուցիչ, հաղորդավար, ռադիոհաղորդավար, քաղաքական գործիչ, հեռուստամեկնաբան, պետական ծառայող և դարպասապահ |
Զբաղեցրած պաշտոններ | Պատգամավորների պալատի անդամ, President of La Libertad Avanza (Argentina)? և Արգենտինայի նախագահ |
Կուսակցություն | Freedom Advances?[3], Avanza Libertad?[4] և Libertarian Party?[5][6] |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | javiermilei.com |
Ստորագրություն | |
Javier Milei Վիքիպահեստում |
Խավիեր Խերարդո Միլեյ (իսպ.՝ Javier Gerardo Milei, հոկտեմբերի 22, 1970, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի քաղաքական գործիչ, գործարար և տնտեսագետ, ազգային պատգամավոր Բուենոս Այրեսից (2021 թվականից) և «Ազատությունը մոտենում է» քաղաքական կոալիցիայի առաջնորդ (2019 թվականից)։ Արգենտինայի ընտրված նախագահ (2023 թվականից)։
Միլեյը պաշտպանում է ավստրիական տնտեսական մտքի դպրոցը և իրեն համարում է «կարճաժամկետ մինարխիստ», բայց «փիլիսոփայորեն անարխակապիտալիստ է»։ Նա Արգենտինան համարում է «հարկային դժոխք» և հանդես է գալիս պետական ծախսերի արագ կրճատման օգտին՝ բյուջեն հավասարակշռելու համար։
Միլեյը լայնորեն հայտնի է դարձել իր կանոնավոր հեռուստատեսային ելույթներով, որտեղ նա քննադատել է Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշների, Մաուրիսիո Մակրիի և Ալբերտո Ֆեռնանդեսի վարչակազմերը՝ անվերահսկելի ծախսերի և բյուջեի ճշգրտումների բացակայության համար։
2021 թվականից Միլեյն ազգային պատգամավոր է (Արգենտինայի ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի անդամ) Բուենոս Այրես ինքնավար քաղաքի «Ազատությունը մոտենում է» կոալիցիայից։ Նա խոստացել է չքվեարկել ո՛չ հարկերի բարձրացման, ո՛չ նոր հարկերի օգտին[10]։
Միլեյը 2023 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվել է Արգենտինայի համընդհանուր ընտրություններում՝ որպես փոխնախագահի թեկնածու ընտրելով Վիկտորյա Վիլյարոելին[11]։ 2023 թվականի օգոստոսի 13-ին Արգենտինայի նախնական ընտրություններում նա միայնակ հավաքել է ավելի շատ ձայներ (29,86%), քան որևէ քաղաքական ճակատ[12][13]։ Նա անցել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, որտեղ մրցակցել է Սերխիո Մասսայի հետ[14]։ 2023 թվականի նոյեմբերի 19-ին նա հաղթել է ընտրությունների երկրորդ փուլում՝ 56 տոկոսով Մասսայի 44 տոկոսի դիմաց և դարձել ընտրված նախագահ[15]։
Վաղ կյանք և երիտասարդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խավիեր Միլեյը ծնվել է 1970 թվականին ավտոբուսի վարորդի ընտանիքում։ Նա հաճախել է Կարդենալա Կոպելոոյի միջնակարգ դպրոցը։ 12 տարեկանում նա հայտարարել է, որ որոշել է կարիերան շարունակել տնտեսագիտության ոլորտում այն բանից հետո, երբ Խոսե Ալֆրեդո Մարտինես դե Օսի ուշ տնտեսական կառավարումը երկիրը հանգեցրել է հիպերինֆլյացիայի։ Ուշ պատանեկության և վաղ հասունության տարիներին մինչև 1989 թվականը նա եղել է «Չակարիտա Ջունիորսի» դարպասապահ։ Նա նաև երգել է Everest խմբում, որը հիմնականում կատարել է The Rolling Stones-ի քավերները[16]։
Տնտեսագետի կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Միլեյը ստացել է տնտեսագիտության աստիճան Բելգրանոյի համալսարանում, ինչպես նաև երկու մագիստրոսի կոչում՝ Instituto de Desarrollo Económico y Social-ում և Torcuato di Tella համալսարանում[17]։
Ավելի քան քսան տարի Միլեյը եղել է մակրոէկոնոմիկայի, աճի տնտեսագիտության և միկրոէկոնոմիկայի պրոֆեսոր։ Նա տնտեսական աճի փորձագետ է և մի շարք տնտեսական առարկաներ է դասավանդել Արգենտինայի և արտերկրի համալսարաններում։ Գրել է ավելի քան հիսուն գիտական աշխատություն[17][18]։
Միլեյն աշխատել է որպես գլխավոր տնտեսագետ Maxima AFJP-ում (մասնավոր կենսաթոշակային ընկերություն), գլխավոր տնտեսագետ Estudio Broda-ում (ֆինանսական խորհրդատվական ընկերություն) և որպես պետական խորհրդատու Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում։ Նա նաև եղել է ավագ տնտեսագետ HSBC Արգենտինայում և Corporación América մասնավոր ընկերությունում, որտեղ տասնհինգ տարի աշխատել է որպես գլխավոր տնտեսագետ և ֆինանսական խորհրդատու։ Նա աշխատել է որպես գլխավոր տնտեսագետ մի քանի ազգային և միջազգային պետական կառույցներում։ 2012 թվականից Միլեյը գլխավորել է ազգային վերլուծական Fundación Acordar կենտրոնի տնտեսական հետազոտությունների բաժինը։ Նա ընդգրկված է եղել նաև Միջազգային առևտրային պալատի և Համաշխարհային տնտեսական ֆորումի տնտեսական քաղաքականության խմբում (G20-ի խորհրդական)[19][20]։
Քաղաքական հայացքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքական դիտորդները նրա գաղափարական հայացքները դասակարգել են որպես աջակողմյան ազատական և պահպանողական հակումների[21][22], ինչպես նաև աջ պոպուլիստական և ծայրահեղ աջ քաղաքականության խառնուրդ[12]։ Սոցիալիզմին հակադրվելու գործում Միլեյն աջակցում է Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուին և ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին[23]։ Նա մտերիմ է իսպանական պահպանողական Vox կուսակցության[24], ինչպես նաև Չիլիի նախագահի պահպանողական նախկին թեկնածու Խոսե Անտոնիո Կաստուի հետ։
Միլեյը ստորագրել է Մադրիդյան խարտիան՝ իսպանական «Ձայն» կուսակցության կազմած մի փաստաթուղթ, որում ձախ խմբերը նկարագրվում են որպես Իբերո-Ամերիկայի թշնամիներ, որոնք մասնակցում են «հանցավոր նախագծին», որը գտնվում է «Կուբայի ռեժիմի հովանու ներքո»։ Այդ փաստաթուղթը նա ստորագրել է այլ քաղաքական գործիչների հետ, ինչպիսիք են Պերուից Ռաֆայել Լոպես Ալիագան, Չիլիից Խոսե Անտոնիո Կաստը և Ժաիր Բոլսոնարուի որդին՝ Էդուարդո Բոլսոնարոն Բրազիլիայից[25]։
Միլեյը դեմ է հանդես գալիս աբորտների իրավունքներին[26] և հրապարակայնորեն կրկնել է իր խիստ հակաաբորտային դիրքորոշումը[27][28]՝ հայտարարելով, որ աբորտը խախտում է չհարձակման սկզբունքը. նա դա դիտարկել է որպես ունեցվածքային հակամարտություն կամ սեփականության խնդիր[29], և համեմատություններ է անցկացրել աբորտի և գողության միջև[30][31]։ 2021 թվականի սեպտեմբերին պատասխանելով O Globo թերթի լրագրողի հարցին 10-ամյա աղջկա բռնաբարության հետ կապված աբորտի դեպքի մասին՝ Միլեյը հայտարարել է, որ նման հանգամանքներում աբորտը միևնույն է սպանություն է[32]։ Նրա կարծիքով՝ հղիության արհեստական ընդհատումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ մոր կյանքին վտանգ է սպառնում[33]։
Միլեյը հերքում է գլոբալ տաքացման գոյությունը՝ անտեսելով կլիմայի փոփոխության գիտական կոնսենսուսը, և այն վերագրում է սոցիալիստական հորինվածքին[34][35]։ Նա ասում է, որ կլիմայի փոփոխության հետ կապված վախերը ոչ այլ ինչ են, եթե ոչ «նեոմարքսիստների քարոզած կեղծիք»[36]։ Միլեյը հայտարարել է, որ խնդիր չունի միասեռ ամուսնությունների հետ և անտարբեր է դրանց նկատմամբ. ամուսնությունը նա դիտարկում է որպես պայմանագիր և դեմ է դրան որպես «ինստիտուտի»[37]։
Միլեյը տեսականորեն անարխակապիտալիստ է, գործնականում նա իրեն համարում է մինարխիստ, ինչպես նաև իրեն անվանում է լիբերալ-ազատական[38]։ Նա հաճախ է հիշատակում 1989-1999 թվականներին Արգենտինայի նախագահ Կառլոս Մենեմին և նրա էկոնոմիկայի նախարար Դոմինգո Ֆելիպե Կավալոյին[39]։ Բացի այդ, նա պաշտպանում է ազատական մտածող Խուան Բաուտիստա Ալբերդիի և նրա սահմանադրության գաղափարներն ու արժեքները, ինչպես նաև Ալբերտո Բենեգաս Լինչին և 1980-ական թվականների սերունդը[40]։
Արտաքին քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին քաղաքականության վերաբերյալ Միլեյը հայտարարել է, որ Արգենտինայի նախագահ ընտրվելու դեպքում ԱՄՆ-ն ու Իսրայելը կլինեն իր գլխավոր դաշնակիցները։ Նա նաև հայտնել է Իսրայելում Արգենտինայի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու իր մտադրությունը[41][42]։
2022 թվականի սկզբին Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբում Միլեյը ուկրաինական դրոշով մտել է Արգենտինայի ազգային կոնգրեսի պալատ՝ ցույց տալով իր դիրքորոշումը հակամարտության նկատմամբ[43]։ Հասարակական կարգի քաղաքականության կողմնակից Միլեյը կողմ է զենքի անսահմանափակ սեփականությանը[44]՝ նշելով, որ Արգենտինային պետք են զինված ուժեր՝ «կրկին իշխանություն ունենալու համար»[45]։ Նա աջակցում է Սալվադորում Նայիբ Բուկելեի վարած կոշտ քաղաքականությանը։ Մոդելն ուղղակիորեն չմերժելու խոհեմ մոտեցում ցուցաբերելով՝ նա հայտարարել է. «Սկզբունքորեն, մենք ասում ենք, որ պետք է ուսումնասիրենք այդ մոդելը, և այն, ինչ արել է Նաուելը [Սոտելոն, պատգամավոր], գնացել է այն ուսումնասիրելու [Սալվադոր]։ Մենք ուսումնասիրում ենք մոդելը, քանի որ այն չափազանց հաջող է եղել»[45]։
2023 թվականի օգոստոսին Միլեյը հայտարարել է, որ կքննարկի նախկին նախագահ Մաուրիսիո Մակրիին արտերկրում Արգենտինայի դեսպան նշանակելու հարցը, եթե հաղթի 2023 թվականի հոկտեմբերի համընդհանուր ընտրություններում[46]։
Նախագահի ընտրություններ 2023
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Պաշտոն | Քաղաքական ուժ | Քվեներ | Արդյունք | |||
---|---|---|---|---|---|---|---|
Ընդամենը | % | Տեղ | |||||
2023 | Արգենտինայի նախագահ | «Ազատությունը մոտենում է» | 14․345․078 | 55,75% | 1-ին | Ընտրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://twitter.com/JMilei/status/915941489125003265
- ↑ https://www.lanacion.com.ar/lifestyle/instituto-cardenal-copello-como-es-el-colegio-al-que-el-presidente-milei-regreso-hoy-36-anos-despues-nid06032024/
- ↑ https://www.clarin.com/politica/jose-luis-espert-javier-milei-presentaron-listas-candidatos-separadas-sorpresas_0_em9KxhoHR.html
- ↑ https://www.telam.com.ar/notas/202012/537786-espert-milei-y-rosales-lanzaron-en-cordoba-el-frente-avanza-libertad.htm
- ↑ https://web.archive.org/web/20230421045754/https://www.clarin.com/politica/jose-luis-espert-javier-milei-presentaron-listas-candidatos-separadas-sorpresas_0_em9KxhoHR.html
- ↑ https://web.archive.org/web/20231120165520/https://www.telam.com.ar/notas/202012/537786-espert-milei-y-rosales-lanzaron-en-cordoba-el-frente-avanza-libertad.html
- ↑ https://www.president.gov.ua/documents/3482024-50985
- ↑ https://www.argentina.gob.ar/noticias/el-presidente-milei-destaco-la-politica-economica-al-recibir-el-premio-del-instituto-juan
- ↑ https://www.ambito.com/politica/premio-hayek-javier-milei-recibira-una-condecoracion-neoliberal-alemania-n6019206
- ↑ «Javier Milei: «Antes de subir los impuestos me corto un brazo»». IP - Información Periodística. 2021 թ․ հուլիսի 21. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Clarín.com (2022 թ․ ապրիլի 11). «Javier Milei decidió que será candidato a presidente: qué tiene, cuánto mide y a quiénes quiere sumar». Clarín (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ 12,0 12,1 «Who is Javier Milei, Argentina's far-right populist politician?». www.aljazeera.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Misculin, Nicolás (2023 թ․ օգոստոսի 14). «Argentine far-right outsider Javier Milei posts shock win in primary election». Reuters (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Argentina presidential election: Javier Milei and Sergio Massa head for run-off vote». BBC News (բրիտանական անգլերեն). 2023 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Misculin, Nicolás (2023 թ․ նոյեմբերի 20). «Argentine libertarian Milei pledges new political era after election win». Reuters (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Compte, Juan Manuel (2017 թ․ նոյեմբերի 27). [https://www.cronista.com//dixit/Milei-La-Argentina-cree-que-Macri-es-liberal-20171127-0001.html «Milei, entre la solidez t�cnica y la aspereza de un exarquero de Chacarita»]. www.cronista.com (իսպաներեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
{{cite web}}
: replacement character in|title=
at position 26 (օգնություն) - ↑ 17,0 17,1 Viriglio, Veronique (2023 թ․ օգոստոսի 16). «Argentina: Milei, un outsider contro il kirchnerismo» (իտալերեն). AGI. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Agesor». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Milei ante el círculo rojo: se reencontró con su exjefe y despertó risas, pero no confianza en su plan». La Nación (իսպաներեն). 2023 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Javier Gerardo Milei». World Economic Forum. 2016. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Quevedo, Aldemar Moreno (2022 թ․ հունիսի 8). «¿Quién le teme a Javier Milei?». Forbes Colombia (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Javier Milei(անգլ.) // Wikipedia. — 2023-08-14.
- ↑ «La entrevista de Javier Milei a la prensa de Brasil: "Mi alineamiento con Bolsonaro y Trump es casi natural"». infobae (եվրոպական իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Niebieskikwiat, Natasha (2021 թ․ հոկտեմբերի 11). «Javier Milei refuerza su perfil internacional: fue la estrella invitada en un encuentro de la ultra derecha española». www.clarin.com (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Foro Madrid(իսպ.) // Wikipedia, la enciclopedia libre. — 2023-10-03.
- ↑ «Economia argentina é um vulcão a ponto de estalar, diz Javier Milei, líder dos libertários». Folha de S.Paulo (բրազիլական պորտուգալերեն). 2021 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Goñi, Uki (2023 թ․ օգոստոսի 14). «Far-right outsider takes shock lead in Argentina primary election». The Guardian (բրիտանական անգլերեն). 0261-3077. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Criales, Mar Centenera, José Pablo (2023 թ․ օգոստոսի 14). «Ultra-conservative Javier Milei capitalizes on the protest vote and wins Argentina's primaries». EL PAÍS English (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Milei justificó su rechazo al aborto: "Hay un conflicto de propiedad"». A24 (իսպաներեն). 2021 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Destape, El (2018 թ․ հունիսի 4). «Milei comparó el aborto con una situación de robo y Barbieri lo cruzó en vivo». www.eldestapeweb.com (իսպաներեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Javier Milei opina sobre el aborto, AM 1070- 09/01/18» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Destape, El (2021 թ․ սեպտեմբերի 30). «Javier Milei sobre el aborto para O Globo: "un aborto es un asesinato agravado por el vínculo"». www.eldestapeweb.com (իսպաներեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Milei justificó su rechazo al aborto: "Hay un conflicto de propiedad"». A24 (իսպաներեն). 2021 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ anred (2021 թ․ օգոստոսի 9). «Javier Milei sobre el calentamiento global: "es otra de las mentiras del socialismo"». ANRed (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Right-wing populist Javier Milei gains support in Argentina by blasting 'political caste'». AP News (անգլերեն). 2023 թ․ մայիսի 28. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Javier Milei y la internacional de derecha». Perfil (իսպաներեն). 2023 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Cinco definiciones fuertes de Javier Milei: armas, drogas, homosexualidad, aborto y el Estado como enemigo». www.cronista.com (իսպաներեն). 2021 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Javier Milei, anarcocapitalista en la teoría y minarquista en la práctica». CNN (իսպաներեն). 2021 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Página|12 (2020 թ․ օգոստոսի 20). «Javier Milei: el profeta del caos que no se cumple | Economista mediático con discurso violento y autoritario acumula record de pronósticos fallidos». PAGINA12 (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Milei anunció que Bertie Benegas Lynch encabezará la lista de diputados en provincia de Buenos Aires». Perfil (իսպաներեն). 2023 թ․ հունիսի 8. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Argentina's Far-right Presidential Candidate Studies Torah, Mulls Conversion to Judaism and Is an Avowed Fan of Israel». Haaretz (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Javier Milei: "Si soy presidente, mis aliados son EEUU e Israel"». diariolasamericas.com (իսպաներեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «"Insólita sesión: Milei llegó embanderado de Ucrania y otro diputado en monopatín"». Cronica. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Javier Milei: "Estoy a favor de la libre portación de armas"». infobae (եվրոպական իսպաներեն). 2022 թ․ մայիսի 27. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ 45,0 45,1 Molina, Federico Rivas (2023 թ․ մարտի 30). «Javier Milei, the unclassifiable Argentine politician». EL PAÍS English (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Milei wants to appoint Macri as Argentina's overseas ambassador | Buenos Aires Times». www.batimes.com.ar. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.