Խավիեր Միլեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խավիեր Միլեյ
իսպ.՝ Javier Gerardo Milei
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 22, 1970(1970-10-22) (53 տարեկան)
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա
Քաղաքացիություն Արգենտինա
Մայրենի լեզուիսպաներեն
Կրոնկաթոլիկություն[1]
ԿրթությունIDES?, University of Belgrano? և Torcuato di Tella University?
Մասնագիտությունտնտեսագետ, գրող, ուսուցիչ, հաղորդավար, ռադիոհաղորդավար, քաղաքական գործիչ, հեռուստամեկնաբան և պետական ծառայող
Զբաղեցրած պաշտոններՊատգամավորների պալատի անդամ, President of the Libertarian Party (Argentina)? և president-elect?
ԿուսակցությունLiberty Advances?[2], Avanza Libertad?[3] և Libertarian Party?[4][5]
Ստորագրություն
Изображение автографа
 Javier Milei Վիքիպահեստում

Խավիեր Խերարդո Միլեյ (իսպ.՝ Javier Gerardo Milei, հոկտեմբերի 22, 1970(1970-10-22), Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի քաղաքական գործիչ, գործարար և տնտեսագետ, ազգային պատգամավոր Բուենոս Այրեսից (2021 թվականից) և «Ազատությունը մոտենում է» քաղաքական կոալիցիայի առաջնորդ (2019 թվականից)։ Արգենտինայի ընտրված նախագահ (2023 թվականից)։

Միլեյը պաշտպանում է ավստրիական տնտեսական մտքի դպրոցը և իրեն համարում է «կարճաժամկետ մինարխիստ», բայց «փիլիսոփայորեն անարխակապիտալիստ է»։ Նա Արգենտինան համարում է «հարկային դժոխք» և հանդես է գալիս պետական ծախսերի արագ կրճատման օգտին՝ բյուջեն հավասարակշռելու համար։

Միլեյը լայնորեն հայտնի է դարձել իր կանոնավոր հեռուստատեսային ելույթներով, որտեղ նա քննադատել է Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշների, Մաուրիսիո Մակրիի և Ալբերտո Ֆեռնանդեսի վարչակազմերը՝ անվերահսկելի ծախսերի և բյուջեի ճշգրտումների բացակայության համար։

2021 թվականից Միլեյն ազգային պատգամավոր է (Արգենտինայի ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի անդամ) Բուենոս Այրես ինքնավար քաղաքի «Ազատությունը մոտենում է» կոալիցիայից։ Նա խոստացել է չքվեարկել ո՛չ հարկերի բարձրացման, ո՛չ նոր հարկերի օգտին[6]։

Միլեյը 2023 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվել է Արգենտինայի համընդհանուր ընտրություններում՝ որպես փոխնախագահի թեկնածու ընտրելով Վիկտորյա Վիլյարոելին [7]։ 2023 թվականի օգոստոսի 13-ին Արգենտինայի նախնական ընտրություններում նա միայնակ հավաքել է ավելի շատ ձայներ (29,86%), քան որևէ քաղաքական ճակատ[8][9]։ Նա անցել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, որտեղ մրցակցել է Սերխիո Մասսայի հետ[10]։ 2023 թվականի նոյեմբերի 19-ին նա հաղթել է ընտրությունների երկրորդ փուլում՝ 56 տոկոսով Մասսայի 44 տոկոսի դիմաց և դարձել ընտրված նախագահ[11]։

Վաղ կյանք և երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խավիեր Միլեյը ծնվել է 1970 թվականին ավտոբուսի վարորդի ընտանիքում։ Նա հաճախել է Կարդենալա Կոպելոոյի միջնակարգ դպրոցը։ 12 տարեկանում նա հայտարարել է, որ որոշել է կարիերան շարունակել տնտեսագիտության ոլորտում այն բանից հետո, երբ Խոսե Ալֆրեդո Մարտինես դե Օսի ուշ տնտեսական կառավարումը երկիրը հանգեցրել է հիպերինֆլյացիայի։ Ուշ պատանեկության և վաղ հասունության տարիներին մինչև 1989 թվականը նա եղել է «Չակարիտա Ջունիորսի» դարպասապահ։ Նա նաև երգել է Everest խմբում, որը հիմնականում կատարել է The Rolling Stones-ի քավերները[12]։

Տնտեսագետի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլեյը ստացել է տնտեսագիտության աստիճան Բելգրանոյի համալսարանում, ինչպես նաև երկու մագիստրոսի կոչում՝ Instituto de Desarrollo Económico y Social-ում և Torcuato di Tella համալսարանում[13]։

Ավելի քան քսան տարի Միլեյը եղել է մակրոէկոնոմիկայի, աճի տնտեսագիտության և միկրոէկոնոմիկայի պրոֆեսոր։ Նա տնտեսական աճի փորձագետ է և մի շարք տնտեսական առարկաներ է դասավանդել Արգենտինայի և արտերկրի համալսարաններում։ Գրել է ավելի քան հիսուն գիտական աշխատություն[14][13]։

Միլեյն աշխատել է որպես գլխավոր տնտեսագետ Maxima AFJP-ում (մասնավոր կենսաթոշակային ընկերություն), գլխավոր տնտեսագետ Estudio Broda-ում (ֆինանսական խորհրդատվական ընկերություն) և որպես պետական խորհրդատու Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում։ Նա նաև եղել է ավագ տնտեսագետ HSBC Արգենտինայում և Corporación América մասնավոր ընկերությունում, որտեղ տասնհինգ տարի աշխատել է որպես գլխավոր տնտեսագետ և ֆինանսական խորհրդատու։ Նա աշխատել է որպես գլխավոր տնտեսագետ մի քանի ազգային և միջազգային պետական կառույցներում։ 2012 թվականից Միլեյը գլխավորել է ազգային վերլուծական Fundación Acordar կենտրոնի տնտեսական հետազոտությունների բաժինը։ Նա ընդգրկված է եղել նաև Միջազգային առևտրային պալատի և Համաշխարհային տնտեսական ֆորումի տնտեսական քաղաքականության խմբում (G20-ի խորհրդական)[15][16]։

Քաղաքական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական դիտորդները նրա գաղափարական հայացքները դասակարգել են որպես աջակողմյան ազատական և պահպանողական հակումների[17][18], ինչպես նաև աջ պոպուլիստական և ծայրահեղ աջ քաղաքականության խառնուրդ[8]։ Սոցիալիզմին հակադրվելու գործում Միլեյն աջակցում է Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուին և ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին[19]։ Նա մտերիմ է իսպանական պահպանողական Vox կուսակցության[20], ինչպես նաև Չիլիի նախագահի պահպանողական նախկին թեկնածու Խոսե Անտոնիո Կաստուի հետ։

Միլեյը ստորագրել է Մադրիդյան խարտիան՝ իսպանական «Ձայն» կուսակցության կազմած մի փաստաթուղթ, որում ձախ խմբերը նկարագրվում են որպես Իբերո-Ամերիկայի թշնամիներ, որոնք մասնակցում են «հանցավոր նախագծին», որը գտնվում է «Կուբայի ռեժիմի հովանու ներքո»։ Այդ փաստաթուղթը նա ստորագրել է այլ քաղաքական գործիչների հետ, ինչպիսիք են Պերուից Ռաֆայել Լոպես Ալիագան, Չիլիից Խոսե Անտոնիո Կաստը և Ժաիր Բոլսոնարուի որդին՝ Էդուարդո Բոլսոնարոն Բրազիլիայից[21]։

Միլեյը դեմ է հանդես գալիս աբորտների իրավունքներին[22] և հրապարակայնորեն կրկնել է իր խիստ հակաաբորտային դիրքորոշումը[23][24]՝ հայտարարելով, որ աբորտը խախտում է չհարձակման սկզբունքը. նա դա դիտարկել է որպես ունեցվածքային հակամարտություն կամ սեփականության խնդիր[25], և համեմատություններ է անցկացրել աբորտի և գողության միջև[26][27]։ 2021 թվականի սեպտեմբերին պատասխանելով O Globo թերթի լրագրողի հարցին 10-ամյա աղջկա բռնաբարության հետ կապված աբորտի դեպքի մասին՝ Միլեյը հայտարարել է, որ նման հանգամանքներում աբորտը միևնույն է սպանություն է[28]։ Նրա կարծիքով՝ հղիության արհեստական ընդհատումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ մոր կյանքին վտանգ է սպառնում[29]։

Միլեյը հերքում է գլոբալ տաքացման գոյությունը՝ անտեսելով կլիմայի փոփոխության գիտական կոնսենսուսը, և այն վերագրում է սոցիալիստական հորինվածքին[30][31]։ Նա ասում է, որ կլիմայի փոփոխության հետ կապված վախերը ոչ այլ ինչ են, եթե ոչ «նեոմարքսիստների քարոզած կեղծիք»[32]։ Միլեյը հայտարարել է, որ խնդիր չունի միասեռ ամուսնությունների հետ և անտարբեր է դրանց նկատմամբ. ամուսնությունը նա դիտարկում է որպես պայմանագիր և դեմ է դրան որպես «ինստիտուտի»[33]։

Միլեյը տեսականորեն անարխակապիտալիստ է, գործնականում նա իրեն համարում է մինարխիստ, ինչպես նաև իրեն անվանում է լիբերալ-ազատական[34]։ Նա հաճախ է հիշատակում 1989-1999 թվականներին Արգենտինայի նախագահ Կառլոս Մենեմին և նրա էկոնոմիկայի նախարար Դոմինգո Ֆելիպե Կավալոյին[35]։ Բացի այդ, նա պաշտպանում է ազատական մտածող Խուան Բաուտիստա Ալբերդիի և նրա սահմանադրության գաղափարներն ու արժեքները, ինչպես նաև Ալբերտո Բենեգաս Լինչին և 1980-ական թվականների սերունդը[36]։

Արտաքին քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլեյը Արգենտինայում ԱՄՆ-ի դեսպան Մարկ Սթենլիի հետ, 2023 թվական

Արտաքին քաղաքականության վերաբերյալ Միլեյը հայտարարել է, որ Արգենտինայի նախագահ ընտրվելու դեպքում ԱՄՆ-ն ու Իսրայելը կլինեն իր գլխավոր դաշնակիցները։ Նա նաև հայտնել է Իսրայելում Արգենտինայի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու իր մտադրությունը[37][38]։

2022 թվականի սկզբին Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբում Միլեյը ուկրաինական դրոշով մտել է Արգենտինայի ազգային կոնգրեսի պալատ՝ ցույց տալով իր դիրքորոշումը հակամարտության նկատմամբ[39]։ Հասարակական կարգի քաղաքականության կողմնակից Միլեյը կողմ է զենքի անսահմանափակ սեփականությանը[40]՝ նշելով, որ Արգենտինային պետք են զինված ուժեր՝ «կրկին իշխանություն ունենալու համար»[41]։ Նա աջակցում է Սալվադորում Նայիբ Բուկելեի վարած կոշտ քաղաքականությանը։ Մոդելն ուղղակիորեն չմերժելու խոհեմ մոտեցում ցուցաբերելով՝ նա հայտարարել է. «Սկզբունքորեն, մենք ասում ենք, որ պետք է ուսումնասիրենք այդ մոդելը, և այն, ինչ արել է Նաուելը [Սոտելոն, պատգամավոր], գնացել է այն ուսումնասիրելու [Սալվադոր]։ Մենք ուսումնասիրում ենք մոդելը, քանի որ այն չափազանց հաջող է եղել»[42]։

2023 թվականի օգոստոսին Միլեյը հայտարարել է, որ կքննարկի նախկին նախագահ Մաուրիսիո Մակրիին արտերկրում Արգենտինայի դեսպան նշանակելու հարցը, եթե հաղթի 2023 թվականի հոկտեմբերի համընդհանուր ընտրություններում[43]։

Նախագահի ընտրություններ 2023[խմբագրել | խմբագրել կոդը]

Electoral history of Javier Milei
Թվական Պաշտոն Քաղաքական ուժ Քվեներ Արդյունք
Ընդամենը % Տեղ
2023 Արգենտինայի նախագահ «Ազատությունը մոտենում է» 14․345․078 55,75% 1-ին Ընտրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://twitter.com/JMilei/status/915941489125003265
  2. https://www.clarin.com/politica/jose-luis-espert-javier-milei-presentaron-listas-candidatos-separadas-sorpresas_0_em9KxhoHR.html
  3. https://www.telam.com.ar/notas/202012/537786-espert-milei-y-rosales-lanzaron-en-cordoba-el-frente-avanza-libertad.htm
  4. https://web.archive.org/web/20230421045754/https://www.clarin.com/politica/jose-luis-espert-javier-milei-presentaron-listas-candidatos-separadas-sorpresas_0_em9KxhoHR.html
  5. https://web.archive.org/web/20231120165520/https://www.telam.com.ar/notas/202012/537786-espert-milei-y-rosales-lanzaron-en-cordoba-el-frente-avanza-libertad.html
  6. «Javier Milei: «Antes de subir los impuestos me corto un brazo»»։ IP - Información Periodística։ 2021-07-21։ Արխիվացված օրիգինալից 2023-08-14-ին։ Վերցված է 2023-08-14 
  7. Clarín.com (2022-04-11)։ «Javier Milei decidió que será candidato a presidente: qué tiene, cuánto mide y a quiénes quiere sumar»։ Clarín (իսպաներեն)։ Արխիվացված օրիգինալից 2022-04-12-ին։ Վերցված է 2023-08-14 
  8. 8,0 8,1 «Who is Javier Milei, Argentina’s far-right populist politician?»։ www.aljazeera.com (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2023-08-14-ին։ Վերցված է 2023-08-14 
  9. Misculin Nicolás (2023-08-14)։ «Argentine far-right outsider Javier Milei posts shock win in primary election»։ Reuters (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2023-08-14-ին։ Վերցված է 2023-08-14 
  10. «Argentina presidential election: Javier Milei and Sergio Massa head for run-off vote»։ BBC News (en-GB)։ 2023-10-23։ Վերցված է 2023-11-20 
  11. Misculin Nicolás (2023-11-20)։ «Argentine libertarian Milei pledges new political era after election win»։ Reuters (անգլերեն)։ Վերցված է 2023-11-20 
  12. Compte Juan Manuel (2017-11-27)։ [https://www.cronista.com//dixit/Milei-La-Argentina-cree-que-Macri-es-liberal-20171127-0001.html «Milei, entre la solidez t�cnica y la aspereza de un exarquero de Chacarita»]։ www.cronista.com (իսպաներեն)։ Վերցված է 2023-11-20 
  13. 13,0 13,1 Viriglio Veronique (16 August 2023)։ «Argentina: Milei, un outsider contro il kirchnerismo» (իտալերեն)։ AGI։ Արխիվացված է օրիգինալից 18 August 2023-ին։ Վերցված է 18 August 2023 
  14. «Agesor»։ Արխիվացված է օրիգինալից 2 September 2023-ին։ Վերցված է 2 September 2023 
  15. «Milei ante el círculo rojo: se reencontró con su exjefe y despertó risas, pero no confianza en su plan»։ La Nación (իսպաներեն)։ 30 June 2023։ Արխիվացված է օրիգինալից 24 July 2023-ին։ Վերցված է 24 July 2023 
  16. «Javier Gerardo Milei»։ World Economic Forum։ 2016։ Արխիվացված է օրիգինալից 16 August 2023-ին։ Վերցված է 15 August 2023 
  17. Quevedo Aldemar Moreno (2022-06-08)։ «¿Quién le teme a Javier Milei?»։ Forbes Colombia (իսպաներեն)։ Արխիվացված օրիգինալից 2023-08-16-ին։ Վերցված է 2023-08-14 
  18. Javier Milei(անգլ.) // Wikipedia. — 2023-08-14.
  19. «La entrevista de Javier Milei a la prensa de Brasil: “Mi alineamiento con Bolsonaro y Trump es casi natural”»։ infobae (es-ES)։ Արխիվացված օրիգինալից 2021-09-29-ին։ Վերցված է 2023-08-14 
  20. Niebieskikwiat Natasha (2021-10-11)։ «Javier Milei refuerza su perfil internacional: fue la estrella invitada en un encuentro de la ultra derecha española»։ www.clarin.com (իսպաներեն)։ Արխիվացված օրիգինալից 2023-08-14-ին։ Վերցված է 2023-08-14 
  21. Foro Madrid(իսպ.) // Wikipedia, la enciclopedia libre. — 2023-10-03.
  22. «Economia argentina é um vulcão a ponto de estalar, diz Javier Milei, líder dos libertários»։ Folha de S.Paulo (pt-BR)։ 2021-09-25։ Վերցված է 2023-11-20 
  23. Goñi Uki (2023-08-14)։ «Far-right outsider takes shock lead in Argentina primary election»։ The Guardian (en-GB)։ 0261-3077։ Վերցված է 2023-11-20 
  24. Criales Mar Centenera, José Pablo (2023-08-14)։ «Ultra-conservative Javier Milei capitalizes on the protest vote and wins Argentina’s primaries»։ EL PAÍS English (en-us)։ Վերցված է 2023-11-20 
  25. «Milei justificó su rechazo al aborto: “Hay un conflicto de propiedad”»։ A24 (es-AR)։ 2021-11-04։ Վերցված է 2023-11-20 
  26. Destape El (2018-06-04)։ «Milei comparó el aborto con una situación de robo y Barbieri lo cruzó en vivo»։ www.eldestapeweb.com (իսպաներեն)։ Վերցված է 2023-11-20 
  27. «Javier Milei opina sobre el aborto, AM 1070- 09/01/18» (ru-RU)։ Վերցված է 2023-11-20 
  28. Destape El (2021-09-30)։ «Javier Milei sobre el aborto para O Globo: "un aborto es un asesinato agravado por el vínculo"»։ www.eldestapeweb.com (իսպաներեն)։ Վերցված է 2023-11-20 
  29. «Milei justificó su rechazo al aborto: “Hay un conflicto de propiedad”»։ A24 (es-AR)։ 2021-11-04։ Արխիվացված օրիգինալից 2021-10-15-ին։ Վերցված է 2023-08-14 
  30. anred (2021-08-09)։ «Javier Milei sobre el calentamiento global: "es otra de las mentiras del socialismo"»։ ANRed (es-ES)։ Վերցված է 2023-11-20 
  31. «Right-wing populist Javier Milei gains support in Argentina by blasting 'political caste'»։ AP News (անգլերեն)։ 2023-05-28։ Վերցված է 2023-11-20 
  32. «Javier Milei y la internacional de derecha»։ Perfil (իսպաներեն)։ 2023-08-18։ Վերցված է 2023-11-20 
  33. «Cinco definiciones fuertes de Javier Milei: armas, drogas, homosexualidad, aborto y el Estado como enemigo»։ www.cronista.com (իսպաներեն)։ 2021-08-09։ Վերցված է 2023-11-20 
  34. «Javier Milei, anarcocapitalista en la teoría y minarquista en la práctica»։ CNN (իսպաներեն)։ 2021-09-15։ Արխիվացված օրիգինալից 2021-09-16-ին։ Վերցված է 2023-08-14 
  35. Página|12 (2020-08-20)։ «Javier Milei: el profeta del caos que no se cumple | Economista mediático con discurso violento y autoritario acumula record de pronósticos fallidos»։ PAGINA12 (իսպաներեն)։ Արխիվացված օրիգինալից 2020-08-24-ին։ Վերցված է 2023-08-14 
  36. «Milei anunció que Bertie Benegas Lynch encabezará la lista de diputados en provincia de Buenos Aires»։ Perfil (իսպաներեն)։ 2023-06-08։ Արխիվացված օրիգինալից 2023-06-09-ին։ Վերցված է 2023-08-14 
  37. «Argentina's Far-right Presidential Candidate Studies Torah, Mulls Conversion to Judaism and Is an Avowed Fan of Israel»։ Haaretz (անգլերեն)։ Վերցված է 2023-11-20 
  38. «Javier Milei: “Si soy presidente, mis aliados son EEUU e Israel”»։ diariolasamericas.com (es-US)։ Վերցված է 2023-11-20 
  39. «"Insólita sesión: Milei llegó embanderado de Ucrania y otro diputado en monopatín"»։ Cronica։ Վերցված է 2023-11-20 
  40. «Javier Milei: “Estoy a favor de la libre portación de armas”»։ infobae (es-ES)։ 2022-05-27։ Վերցված է 2023-11-20 
  41. Molina Federico Rivas (2023-03-30)։ «Javier Milei, the unclassifiable Argentine politician»։ EL PAÍS English (en-us)։ Վերցված է 2023-11-20 
  42. Molina Federico Rivas (2023-03-30)։ «Javier Milei, the unclassifiable Argentine politician»։ EL PAÍS English (en-us)։ Վերցված է 2023-11-20 
  43. «Milei wants to appoint Macri as Argentina’s overseas ambassador | Buenos Aires Times»։ www.batimes.com.ar։ Վերցված է 2023-11-20