Լու Անդրեաս-Սալոմե
Լու Անդրեաս-Սալոմե | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 12, 1861[1][2][3][…] Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | փետրվարի 5, 1937[1][2][3][…] (75 տարեկան) Գյոթինգեն, Նացիստական Գերմանիա[1] բնական մահով[4] |
Գերեզման | Գյոտինգենի քաղաքի գերեզմանատուն[5] |
Քաղաքացիություն | Գերմանական ռայխ |
Մասնագիտություն | գրող, հոգեվերլուծաբան, ակնարկագիր, ինքնակենսագիր և փիլիսոփա |
Գործունեության ոլորտ | էսսե |
Ալմա մատեր | Սուրբ Պետրոսի դպրոց |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[1], ֆրանսերեն[1], գերմաներեն[6][1][7] և հոլանդերեն |
Ազդվել է | Ֆրիդրիխ Նիցշե[8], Զիգմունդ Ֆրոյդ[8] և Բենեդիկտ Սպինոզա[8] |
Ամուսին(ներ) | Ֆրիդրիխ Կառլ Անդրեաս |
Ստորագրություն | |
Lou Andreas-Salomé Վիքիպահեստում |
Լու Անդրեաս-Սալոմե կամ Լու Սալոմե (գերմ.՝ Lou Andreas-Salomé, ծննդյան անունը՝ Լուիզա Գուստավովնա ֆոն Սալոմե, փետրվարի 12, 1861[1][2][3][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 5, 1937[1][2][3][…], Գյոթինգեն, Նացիստական Գերմանիա[1]), ռուս-գերմանական ընտանիքում ծնված հոգեվերլուծող, գրող, էսսեիստ, փիլիսոփա[9]։ Ընկերական հարաբերությունների մեջ է եղել Ֆրիդրիխ Նիցշեի, Զիգմունդ Ֆրոյդի և Ռայներ Մարիա Ռիլկեի հետ[10]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լու Սալոմեն ծնվել է 1861 թվականի փետրվարի 12-ին Սանկտ Պետերբուրգում։ Նրա հայրը ռուս ազնվական էր, ժառանգական ազնվականությունը 1830 թվականին նրան շնորհել էր Նիկոլայ I-ը։ Գեներալ Գուստավ ֆոն Սալոմեի դուստրն ընտանիքի փոքր երեխան էր և ուներ 5 մեծ եղբայր։ Ինչպես նրա բոլոր եղբայրները, այնպես էլ Լուիզան սովորել է Սանկտ Պետերբուրգի գերմանական հնագույն դպրոցում՝ Պետրիշուլեում (1874-1878)։ 1878 թվականին ընտանիքի հայրը՝ Գուստավ Սալոմեն, մահացել է։ 17-ամյա աղջկա առաջին սերը՝ հոլանդացի պաստոր Գիլոտը, որը դասախոսություններ էր կարդում Սանկտ Պետերբուրգում, «Լուիզա» անունը կրճատել է մինչև «Լու», անուն, որը պետք է հռչակավոր դառնար։ 1880 թվականին Լուն մոր ուղեկցությամբ գնացել է Շվեյցարիա, լսել համալսարանական դասախոսություններ, ինչպես այդ ժամանակաշրջանի ռուս շատ աղջիկներ (այդ շրջանում Ռուսական կայսրությունում աղջիկների համար բարձրագույն կրթություն չի եղել)։
Վատ առողջության պատճառով տեղափոխվել է Հռոմ, որտեղ ընկել է Ջուզեպպե Գարիբալդիի, Վագներիի, Նիցշեի ընկեր, Գերցենի դստեր դաստիարակ Մալվիդա ֆոն Մեյզենբուգի շրջապատը։ Այդ սրահի այցելուներից մեկը՝ Նիցշեի ընկեր, փիլիսոփա Պաուլ Ռեն (Paul Rée), ծանոթացել է Լու Սալոմեի հետ։ Նրանք զգացել են հոգևոր միասնություն։ Աղջիկը Ռեին առաջարկել է ինքնատիպ կոմունայի ստեղծման նախագիծ, որտեղ ներառված կլինեն երկու սեռերի երիտասարդներ, որոնք ցանկանում են շարունակել ուսումը։ Լուն առաջարկել է վարձել տուն, որտեղ յուրաքանչյուրը կունենա իր սենյակը, բայց բոլորը կունենան ընդհանուր հյուրասենյակ։ Ռեին գաղափարը ոգեշնչել է, բայց դեռևս Լուին խնդրել է ամուսնանալ իր հետ։ Աղջիկը հրաժարվել է, նա ցանկացալ է լինել Ռեի միայն ընկերը։ Կոմունայից ոչինչ չի ստացվել։ Նրանք ճանապարհորդել են, այցելել Փարիզ, Բեռլին։
Նիցշեի հետ հարաբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1882 թվականին Ռեն Սալոմեին ծանոթացրել է իր ընկեր Նիցշեի հետ, որը հմայվել է Լուի և՛ ինտելեկտով, և՛ գեղեցկությամբ։ Ծնունդ է առել նրանց ընկերական «եռամիասնությունը», որն զբաղվել է ինտելեկտուալ զրույցներով, ստեղծագործելով և ճանապարհորդություններով։ Ընդ որում, Նիցշեն նույնպես խնդրել է Լուի ձեռքը և նորից մերժում ստացել։ Նրանց միջև սեռական հարաբերությունների հարցը բավականին երկիմաստ է մնացել։ Մոտավորապես այդ ժամանակ 21-ամյա Սալոմեն լուսանկարվել է Ռեի և Նիցշեի հետ, որոնք բռնել էին սայլակը, որին Լուին մտրակում էր։ Նիշեն ասել է, որ նա իրեն հանդիպած մարդկանցից ամենախելացին է, և ասում են, որ Լուի դիմագծերն օգտագործել է «Այսպես խոսեց Զրադաշտը» վեպում։ Լուի բանաստեղծությունների հիման վրա Նիցշեն գրել է «Կյանքի հիմն» երաժշտական կոմպոզիցիան։ Բայց Նիցշեի քույրը՝ Էլիզաբեթը, կտրուկ ագրեսիվ դիրքորոշում է ցուցաբերել աղջկա հանդեպ, առաջացել է կոնֆլիկտ, և Լուի հետ մնացել է միայն Ռեն։ 18 տարի անց՝ 1900 թվականի օգոստոսի 25-ին, Նիցշեն մահացել է հոգեբուժարանում՝ իր կյանքում երբևէ չամուսնանալով։
1886 թվականին Սալոմեն ծանոթացել է Ֆրիդրիխ Կառլ Անդրեասի (Friedrich Carl Andreas) հետ, որը դասավանդում էր համալսարանում և զբաղվում արևելյան լեզուներով (թուրքերեն, պարսկերեն)։ Ֆրիդրիխ Կառլ Անդրեաս 15 տարով մեծ էր Լուից և անհողդողդ կերպով որոշել էր նրան իր կինը դարձնել։ Իր մտադրությունների լրջությունը ցույց տալու համար նա ինքնասպանության փորձ է արել նրա աչքերի առաջ (կուրծքը դանակ է խրել)։ Երկար մտորելուց հետո Լուն համաձայնվել է ամուսնանալ նրա հետ, բայց մեկ պայմանով. նրանք երբեք սեռական հարաբերություններ չպետք է ունենան։ Միասին ապրած 43 տարվա ընթացքում,ինչպես հաստատում են նրա օրագրերն ու անձնական փաստաթղթերը մանրակրկիտ ուսումնասիրած կենսագիրները, դա երբեք տեղի չի ունեցել։ 1901 թվականին Պաուլ Ռեն մահացել է սարերում, առանց վկաների։ Անհայտ է մնացել՝ դա ինքնասպանություն էր, թե դժբախտ պատահար։
Լուն, այնուամենայնիվ, ինտիմ հարաբերություններ է ունեցել տղամարդու հետ։ Դա Գեորգ Լեդեբուրն էր՝ Գերմանիայում սոցիալ-դեմոկրատական կուսակցության և «Ֆորվարթս» մարքսիստական թերթի հիմնադիրներից մեկը, որն ապագայում եղել է ռայխստագի անդամ։ Նրա հետ Լուն ծանոթացել է 1892 թվականին։ Հոգնելով և՛ ամուսնու (որը փորձում էր ինքնասպան լինել), և՛ սիրեկանի աղմկոտ վիճաբանություններից՝ Լուն հեռացել է երկուսից էլ ու 1894 թվականին մեկնել Փարիզ։ Այնտեղ նրա բազմաթիվ սիրեկաններից մեկն է դարձել գրող Ֆրանկ Վեդեկինդը։ Չնայած ամուսնության բազմաթիվ առաջարկներին՝ Լուն երբեք չի մտածել ամուսնալուծության մասին և միշտ առաջինն է լքել տղամարդկանց։ Նրան գրական գործունեությունը ճանաչում է բերել։
Ռիլկեի հետ հարաբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1897 թվականին 36-ամյա Սալոմեն ծանոթացել է սկսնակ բանաստեղծ 21-ամյա Ռիլկեի հետ։ Նրան երկու անգամ ուղևորության է տարել Ռուսաստան (1899, 1900), սովորեցրել ռուսերեն, ծանոթացրել Դոստոևսկու և Տոլստոյի պսիխոլոգիզմին։ Ռիլկեն, ինչպես և Լուի մյուս սիրեկաններից շատերը, Լուի և Անդրեասի հետ ապրել է նրանց տանը։ Ռիլկեն նրան նվիրել է բանաստեղծություններ, նրա խորհրդով իր «կանացի» անունը՝ «Ռենե», փոխել է ավելի կոշտ «Ռայներ» անունով, փոխվել է նրա ոճը և գործնականում տարբերվել նրա գրելու ձևից։ Չորս տարի անց Լուն հեռացել է բանաստեղծից, քանի որ Ռիլկեն, ինչպես նրան նախորդած շատ սիրեկաններ, ցանկացել է, որ նա դիմի ամուսնալուծության։ Ռիլկեն ասել է, որ առանց այդ կնոջ նա երբեք չէր կարողանա գտնել իր կյանքի ուղին։ Նրանք ամբողջ կյանքում մնացել են ընկերներ։ Մինչև Ռիլկեի մահը՝ 1926 թվականը, նախկին սիրահարները նամակագրական կապ են ունեցել։
1905 թվականին Լուի ամուսնու՝ Անդրեասի աղախինը, նրանից աղջիկ է ունեցել։ Լուն ապօրինի երեխային թողել է տանը և հոգեվերլուծողի մանրակրկիտությամբ հետևել նրա արձագանքներին։ Մի քանի տարի անց նրան որդեգրել է։ Հենց Մարին էր, որ մահվան մահճում եղել է նրա կողքին։
Հարաբերություններ Ֆրոյդի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]1911 թվականին Լուն մասնակցել է Վայմարում անցկացվող Միջազգային հոգեվերլուծական կոնգրեսի աշխատանքներին և ծանոթացել Ֆրոյդի հետ։ Հաջորդ քառորդ դարում նրանք ընկերներ էին։ Ֆրոյդն իրեն բնորոշ նրբազգացությամբ չի հայտարարել Լուի նկատմամբ սեփականատիրական պահանջներ, ինչը և չի հանգեցրել իրեն համար սովորական դարձած տղամարդկանց նկատմամբ հիասթափության։ Ընդ որում, Լուն արդեն 50 տարեկան էր։ Նա տիրապետել է հոգեվերլուծությանը, ընդգրկվել Ֆրոյդի մտերիմ ուսանողների շրջապատի մեջ։ Լու Անդրեաս-Սալոմեի աղմուկ հանած «Էրոտիկա» գիրքը Եվրոպայում ունեցել է 5 վերահրատարակություն։ Աննա Ֆրոյդի հետ համահեղինակությամբ նա ծմտահղացել է երեխաների հոգեբանության վերաբերյալ դասագիրք։ 1914 թվականից սկսել է աշխատել հիվանդների հետ, հանուն ինչի թողել է արձակագրությունը (գրել է մոտ 139 գիտական հոդված)։ Ամուսնու հետ բնակություն հաստատելով Գյոթինգենում՝ նա բացել է հոգեթերապևտիկ պրակտիկա և շատ աշխատել։
Լու Անդրեաս-Սալոմեն մահացել է 1937 թվականին։ Նրա մահից անմիջապես հետո նրա գրադարանը այրվել է նացիստների կողմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 95. — ISBN 978-2-221-06888-5
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ http://www.lou-andreas-salome.de/leben/ende-des-lebens.html
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ 8,0 8,1 8,2 Collinson D. Biographical Dictionary of Twentieth-Century Philosophers — 1996. — ISBN 978-0-415-06043-1
- ↑ «Lou Andreas-Salome biography». Encyclopædia Britannica.
- ↑ «Lou Andreas-Salome | German writer». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Astor, Dorian: Lou Andreas-Salomé, Gallimard, folio biographies, 2008; 978-2-07-033918-1
- Binion, R., Frau Lou: Nietzsche's Wayward Disciple, foreword by Walter Kaufmann, Princeton, Princeton University Press, 1968
- Freud, S. and Lou Andreas-Salome: Letters, New York: Norton, 1985
- Livingstone, Angela: (1984). Lou Andreas Salomé: Her life and work. London: Gordon Fraser, 1984
- Michaud, Stéphane: Lou Andreas-Salomé. L'alliée de la vie. Seuil, Paris 2000; 2-02-023087-9
- Pechota Vuilleumier, Cornelia: 'O Vater, laß uns ziehn!' Literarische Vater-Töchter um 1900. Gabriele Reuter, Hedwig Dohm, Lou Andreas- Salomé. Olms, Hildesheim 2005; 3-487-12873-X
- Pechota Vuilleumier, Cornelia: Heim und Unheimlichkeit bei Rainer Maria Rilke und Lou Andreas-Salomé. Literarische Wechselwirkungen. Olms, Hildesheim 2010; 978-3-487-14252-4
- Peters, H. F., My Sister, My Spouse: A Biography of Lou Andreas-Salome, New York: Norton, 1962
- Salomé, Lou: The Freud Journal, Texas Bookman, 1996
- Salomé, Lou: Friedrich Nietzsche in seinen Werke, 1894; Eng., Nietzsche, tr. and ed. Siegfried Mandel, Champaign, Illinois: University of Illinois Press Univ. of Illinois Press, 2001
- Salomé, Lou: You Alone Are Real to Me: Remembering Rainer Maria Rilke, tr. Angela von der Lippe, Rochester: BOA Editions, 2003
- Vollmann, William T., Friedrich Nietzsche: The Constructive Nihilist, The New York Times, August 14, 2005.
- Vickers, Julia: Lou von Salome: A Biography of the Woman Who Inspired Freud, Nietzsche and Rilke McFarland 2008
- Жиру Ф. Лу. История свободной женщины. — М.: КоЛибри, 2005.
- Мазин В. А. Лу Андреас-Саломе и Жак Лакан смотрят «Стыд» Стива Маккуина. — Ижевск: ERGO, 2014.
- Талалаевский И. Три фурии времён минувших. Хроники страсти и бунта. Лу Андреас-Саломе, Нина Петровская, Лиля Брик. — М.: Алетейя, 2013.
- Ялом И. Когда Ницше плакал. — М.: Эксмо, 2005.
- Гармаш Л. Лу Саломе — «совершенный друг» и «абсолютное зло» в жизни Фридриха Ницше.
- Кудрявцев Э. Лу Саломе и Фридрих Ницше // «Нева». — СПб., 2001, № 3, с. 229—232.
- Леско М. Так поступала Заратустра // «Карьера». — М., 2004, № 3 (66), с. 14—22.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լու Անդրեաս-Սալոմեի գործերը Գուտենբերգ նախագծում
- Friedrich Nietzsche in seinen Werken, Wien, Verlag von Carl Konegen, 1894.
- Friedrich Nietzsche in seinen Werken, Wien, Verlagsbuchhandlung Carl Konegen, 1911.
- Лу Андреас-Саломе в «Журнальном зале»
- Լու Սալոմեն «Մաշկովի գրադարանում»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լու Անդրեաս-Սալոմե» հոդվածին։ |
|
- Փետրվարի 12 ծնունդներ
- 1861 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 5 մահեր
- 1937 մահեր
- Գյոթինգեն քաղաքում մահացածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Կին փիլիսոփաներ
- Հայտնի գրողների մուսաներ
- Գերմանացի գրողներ
- Գերմանացի փիլիսոփաներ
- Գերմանացի հոգեբաններ
- Գերմանացի կին գրողներ
- Ռուսական կայսրության կին գրողներ
- Ցյուրիխի համալսարանի շրջանավարտներ
- Գերմանացի վիպասաններ
- Գերմանացի հուշագիրներ
- Գերմանացի կենսագիրներ
- Գերմանացի ֆեմինիստներ