Լեոնիդ Վիկտորովիչ Վարպախովսկի (ռուս.՝ Леонид Викторович Варпаховский, մարտի 29, 1908(1908-03-29), Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 12, 1976(1976-02-12), Մոսկվա, ԽՍՀՄ), թատերական ռեժիսոր, սցենարիստ, կինոռեժիսոր, կինոգետ, սիրողական նկարիչ։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1966)։
Լեոնիդ Վարպախովսկին ծնվել է 1908 թվականի մարտի 29-ին Մոսկվայում երդվյալ հավատարմատար Վիկտոր Վարպախովսկու (1873֊1917) ընտանիքում։ Մայրն ավարտել է Թիֆլիսի օրիորդաց ինստիտուտը, աշխատում էր մանկական սիրողական թատրոնում որպես ռեժիսոր-մանկավարժ։
1923 թվականին Լեոնիդ Վարպախովսկին ընդունվել է կոնսերվատորիա։ 1925 թվականին կոնսերվատորիայի ուսանողներից և դասավանդողներից ձևավորել է «Առաջին կամերային փորձարարական սինթետիկ անսամբլը»՝ «դեռ ոչ ջազ, սակայն փորձ դեպի ջազ ճանապարհին», երկրորդ նմանատիպ կոլեկտիվն էր երկրում (Վալենտին Պառնախի էքսցենտրիկ նվագախմբից հետո), որտեղ և՛ դիրիժորն էր, և՛ կատարողը։ 1928 թվականին սովորել է Մոսկվայի պետական համալսարանի գրականագիտության ֆակուլտետի արվեստաբանության բաժնում, որն ավարտել է 1931 թվականին։ Աշխատել է Մոսկվայի աշխատավոր երիտասարդների թատրոնում որպես նկարիչ և ռեժիսորի օգնական։
1933-1935 թվականներին եղել է Մեյերխոլդի անվան թատրոնի գիտական աշխատակիցը։ Տարակարծիք լինելով Վսևոլոդ Մեյերխոլդի հետ՝ հեռացել է թատրոնից։
1936 թվականի փետրվարի 22-ին ձերբակալվել է այն բանի համար, որ 1920-ական թվականների վերջին ներկա է գտնվել իր փեսայի և կնոջ քեռու խոսակցությանը, որը եղել է տրոցկիստ։ ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի հատուկ խորհրդակցության դատավճիռն էր 3 տարվա աքսոր Ղազախստան՝ «տրոցկիզմին աջակցելու համար» (Փեսան՝ Սոլոմոն Միլիկովսկին, ուղարկվում է Կոլիմա, որտեղ 1938 թվականի մարտի 8-ին գնդակահարվում է, արդարացվում է 1956 թվականի հունիսի 6-ին։)։
1936-1937 թվականներին աշխատել է Ալմաթիի Լերմոնտովի անվան ռուսական դրամատիկական թատրոնում։ 1937 թվականի նոյեմբերի 1-ին կրկին ձերբակալվել է։ Հարցաքննվել է, կտտանքների ենթարկվել, սակայն հրաժարվել է ընդունել «մեղավորությունը»։ ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի Ալմաթիի եռյակի դատավճիռն էր՝ 10 տարվա ազատազրկում ճամբարներնում (հոդված՝ 58-10)՝ «հակահեղափոխական քարոզի համար»։ 1938 թվականի մարտի 22-ին ձերբակալվել է կինը՝ Ադա Մելիկովսկայան։ 1938 թվականի մայիսի 9-ին ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կոմիտեն և ԽՍՀՄ դատախազությունը լրտեսության մեղադրանքով՝ հօգուտ Ճապոնիայի, նշանակել է պատժի առավելագույն չափ՝ գնդակահարություն։ Գնդակահարվել է 1938 թվականի հունիսի 16-ին։ Արդարացվել է 1956 թվականի հուլիսի 18-ին։
1937-1940 թվականներին պատիժը կրել է Բամլագում։ 1940 թվականին «հակահեղափոխական քարոզի համար» (հոդված՝ 58, մաս 10) դատապարտվել է 10 տարվա ուղղիչ-աշխատանքային ճամբարների՝ երկրի հյուսիս-արևելքում (Մագադան)։ 1942 թվականին ընդգրկվել է Սևլագի մշակութային բրիգադում։ Այնտեղ հանդիպել է Մեյերխոլդի թատրոնի դերասան Յուրի Կոլցովի հետ։ Բեմադրել է Մոլիերի «Մտացածին հիվանդ»-ը։
1943 թվականի աշնանից մինչև 1947 թվականը եղել է Մագադանի մշակութային բրիգադի գեղարվեստական ղեկավարը։ Այստեղ ծանոթացել է Իդա Զիսկինայի հետ, որի հետ հետագայում ամուսնացել է։ Բեմադրել է «Փոթորկում է Դնեպրը» պիեսը, «Ելենայի առևանգումը» կատակերգությունը, «Տրավիատա» օպերան և շատ այլ ներկայացումներ։ «Տրավիատա»-ն բեմադրելու համար պատիժը կրճատվել է 6 ամսով։ 1947 թվականի մայիսի 17-ին ազատ է արձակվել։ Ազատ վարձու կարգավիճակով շարունակել է զբաղվել ռեժիսորական աշխատանքով։ Պայմանական-վաղաժամկետ ազատ արձակվելուց հետո աշխատել է Ուստ Օմչուգում․ այս երկրամասում ընդհանուր առմամբ բեմադրել է 23 ներկայացում։
1947 թվականի հոկտեմբերից 1948 թվականի մայիսը կրկին ձերբակալվել է մատնությամբ։ 8 ամիս անց է կացրել մեկուսի բանտարկության մեջ։ Տեղի է ունեցել դատավարություն, մեղսագրվել է՝ մասնավորապես պարտիզանի մահապատժի տեսարանում Մոցարտի Ռեքվիեմի երաժշտությունն օգտագործելու համար, ինքն իրեն պաշտպանել է դատարանում։ Արդարացվել է, որը հաստատել է Խաբարովսկի բարձրագույն մարմինը։ Վերջնականապես ազատ արձակվելով՝ մեկնել է Թբիլսի։ 1953-1955 թվականներին եղել է Թբիլիսիի Գրիբոյեդովի անվան թատրոնի ռեժիսորը։ 1956 թվականին վերադարձել է Մոսկվա։ 1957 թվականին պաշտոնապես արդարացվել է, դարձել Երմոլովայի անվան թատրոնի գլխավոր ռեժիսորը։ 1960 թվականին նշանակվել է Մոսկվայի պետական համալսարանի «Լենինյան սարեր» թատերական ստուդիայի ռեժիսորը։ 1962 թվականին՝ Մոսկվայի Փոքր թատրոնի ռեժիսոր։ 1970 թվականին՝ Վախթանգովի անվան թատրոնի ռեժիսոր։
Կյանքի վերջին 3 տարիներին Վարպախովսկին խորն ընկճախտ ուներ, գործնականորեն չի աշխատել։
Առաջին կինը դաշնակահարուհի Ադա Միլիկովսկայան էր (1911-հունիսի 16, 1938, գնդակահարվել է), Խարբին քաղաքի բնակիչ։ Վերջինիս հետ ծանոթացել է 1928 թվականին։ Ադան եկել էր Մոսկվա՝ Գենրիխ Նեյգաուզի մոտ սովորելու։ Ունեցել են որդի՝ Ֆեոդորը (ծն․ 1935)։
Երկրորդ կինը՝ երգչուհի Իդա Զիսկինան էր (1911֊1976)։ Ունեցել են դուստր՝ Աննան (ծն․ 1949)։
- Ալմաթիի ռուսական դրամատիկական թատրոն
- Մագադանի Մ․ Գորկու անվան երաժշտա-դրամատիկական թատրոն
- Թբիլիսիի Ա․ Գրիբոյեդովի անվան թատրոն
- Մ․ Երմոլովայի անվան թատրոն
Տարի
|
Հեղինակ
|
Ներկայացում
|
1957
|
Դ․ Դավուրին
|
Երկրորդ կարգի գումակ
|
- Կիևի Ի․ Ֆրանկոյի անվան թատրոն
Տարի
|
Հեղինակ
|
Ներկայացում
|
1961
|
Վսևոլոդ Վիշնևսկի
|
Լավատեսական ողբերգություն
|
- Փոքր թատրոն
- Մոսկվայի Մ․ Գորկու անվան գեղարվեստական ակադեմիական թատրոն
- Մոսխորհի անվան թատրոն
- Մոսկվայի Կ․ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
- Սոֆիայի ժողովրդական բանակի թատրոն
- Մոսկվայի պետական համալսարանի «Լենինյան սարեր» թատերական ստուդիա
Տարի
|
Ֆիլմ
|
1957
|
Պանի Դուլսկայայի բարոյախոսությունը
(նաև սցենարի հեղինակն է)
|
1975
|
Անձրև վաճառողը
|
- Варпаховский Л. Наблюдение. Анализ. Опыт. М.: ВТО, 1978. 278 с.
- Курицын, Б. Невыдуманные истории из жизни Леонида Варпаховского. М.: Журн. «Театр» : Центр им. Вс. Э. Мейерхольда, 2003.
- Черняк, Ю. М. В мастерской Л. В. Варпаховского. М.: Искусство, 1982.
- Савченко, Б. А. Колымские мизансцены : (Памяти нар. артиста РСФСР Л. В. Варпаховского, 1908—1976). М.: Знание, 1988.
- Гудкова В. Леонид Варпаховский читает «Дни Турбиных» // Вопросы театра, 82. М., 1983.
- Варпаховский Л. Заметки прошлых лет // Встречи с Мейерхольдом. М., 1967.
- Варпаховский Л. Сочиняю спектакль // Рождение спектакля. М., 1975.
- Черняк Ю. Леонид Варпаховский. 1908—1976. // Театр. 1976. № 5.
- Варпаховский Л. Удивительный актер // Павел Луспекаев: Воспоминания об актере. Л., 1978.
- Архив ГЦТМ, ф. 455, 2 ед. хр., 1964.
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|