Լեոնիդ Վարպախովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Լեոնիդ Վարպախովսկի
Լեոնիդ Վարպախովսկի.jpg
Ծնվել էմարտի 29, 1908(1908-03-29)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էփետրվարի 12, 1976(1976-02-12) (67 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտացումթատերական ռեժիսոր
ՊարգևներՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ

Լեոնիդ Վիկտորովիչ Վարպախովսկի (ռուս.՝ Леонид Викторович Варпаховский, մարտի 29, 1908(1908-03-29), Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 12, 1976(1976-02-12), Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թատերական ռեժիսոր, սցենարիստ, կինոռեժիսոր, կինոգետ, սիրողական նկարիչ։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1966)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնիդ Վարպախովսկին ծնվել է 1908 թվականի մարտի 29-ին Մոսկվայում երդվյալ հավատարմատար Վիկտոր Վարպախովսկու (1873֊1917) ընտանիքում։ Մայրն ավարտել է Թիֆլիսի օրիորդաց ինստիտուտը, աշխատում էր մանկական սիրողական թատրոնում որպես ռեժիսոր-մանկավարժ։

1923 թվականին Լեոնիդ Վարպախովսկին ընդունվել է կոնսերվատորիա։ 1925 թվականին կոնսերվատորիայի ուսանողներից և դասավանդողներից ձևավորել է «Առաջին կամերային փորձարարական սինթետիկ անսամբլը»՝ «դեռ ոչ ջազ, սակայն փորձ դեպի ջազ ճանապարհին», երկրորդ նմանատիպ կոլեկտիվն էր երկրում (Վալենտին Պառնախի էքսցենտրիկ նվագախմբից հետո), որտեղ և՛ դիրիժորն էր, և՛ կատարողը։ 1928 թվականին սովորել է Մոսկվայի պետական համալսարանի գրականագիտության ֆակուլտետի արվեստաբանության բաժնում, որն ավարտել է 1931 թվականին։ Աշխատել է Մոսկվայի աշխատավոր երիտասարդների թատրոնում որպես նկարիչ և ռեժիսորի օգնական։

1933-1935 թվականներին եղել է Մեյերխոլդի անվան թատրոնի գիտական աշխատակիցը։ Տարակարծիք լինելով Վսևոլոդ Մեյերխոլդի հետ՝ հեռացել է թատրոնից։

1936 թվականի փետրվարի 22-ին ձերբակալվել է այն բանի համար, որ 1920-ական թվականների վերջին ներկա է գտնվել իր փեսայի և կնոջ քեռու խոսակցությանը, որը եղել է տրոցկիստ։ ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի հատուկ խորհրդակցության դատավճիռն էր 3 տարվա աքսոր Ղազախստան՝ «տրոցկիզմին աջակցելու համար» (Փեսան՝ Սոլոմոն Միլիկովսկին, ուղարկվում է Կոլիմա, որտեղ 1938 թվականի մարտի 8-ին գնդակահարվում է, արդարացվում է 1956 թվականի հունիսի 6-ին։)։

1936-1937 թվականներին աշխատել է Ալմաթիի Լերմոնտովի անվան ռուսական դրամատիկական թատրոնում։ 1937 թվականի նոյեմբերի 1-ին կրկին ձերբակալվել է։ Հարցաքննվել է, կտտանքների ենթարկվել, սակայն հրաժարվել է ընդունել «մեղավորությունը»։ ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի Ալմաթիի եռյակի դատավճիռն էր՝ 10 տարվա ազատազրկում ճամբարներնում (հոդված՝ 58-10)՝ «հակահեղափոխական քարոզի համար»։ 1938 թվականի մարտի 22-ին ձերբակալվել է կինը՝ Ադա Մելիկովսկայան։ 1938 թվականի մայիսի 9-ին ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կոմիտեն և ԽՍՀՄ դատախազությունը լրտեսության մեղադրանքով՝ հօգուտ Ճապոնիայի, նշանակել է պատժի առավելագույն չափ՝ գնդակահարություն։ Գնդակահարվել է 1938 թվականի հունիսի 16-ին։ Արդարացվել է 1956 թվականի հուլիսի 18-ին։

1937-1940 թվականներին պատիժը կրել է Բամլագում։ 1940 թվականին «հակահեղափոխական քարոզի համար» (հոդված՝ 58, մաս 10) դատապարտվել է 10 տարվա ուղղիչ-աշխատանքային ճամբարների՝ երկրի հյուսիս-արևելքում (Մագադան)։ 1942 թվականին ընդգրկվել է Սևլագի մշակութային բրիգադում։ Այնտեղ հանդիպել է Մեյերխոլդի թատրոնի դերասան Յուրի Կոլցովի հետ։ Բեմադրել է Մոլիերի «Մտացածին հիվանդ»-ը։

1943 թվականի աշնանից մինչև 1947 թվականը եղել է Մագադանի մշակութային բրիգադի գեղարվեստական ղեկավարը։ Այստեղ ծանոթացել է Իդա Զիսկինայի հետ, որի հետ հետագայում ամուսնացել է։ Բեմադրել է «Փոթորկում է Դնեպրը» պիեսը, «Ելենայի առևանգումը» կատակերգությունը, «Տրավիատա» օպերան և շատ այլ ներկայացումներ։ «Տրավիատա»-ն բեմադրելու համար պատիժը կրճատվել է 6 ամսով։ 1947 թվականի մայիսի 17-ին ազատ է արձակվել։ Ազատ վարձու կարգավիճակով շարունակել է զբաղվել ռեժիսորական աշխատանքով։ Պայմանական-վաղաժամկետ ազատ արձակվելուց հետո աշխատել է Ուստ Օմչուգում․ այս երկրամասում ընդհանուր առմամբ բեմադրել է 23 ներկայացում։

1947 թվականի հոկտեմբերից 1948 թվականի մայիսը կրկին ձերբակալվել է մատնությամբ։ 8 ամիս անց է կացրել մեկուսի բանտարկության մեջ։ Տեղի է ունեցել դատավարություն, մեղսագրվել է՝ մասնավորապես պարտիզանի մահապատժի տեսարանում Մոցարտի Ռեքվիեմի երաժշտությունն օգտագործելու համար, ինքն իրեն պաշտպանել է դատարանում։ Արդարացվել է, որը հաստատել է Խաբարովսկի բարձրագույն մարմինը։ Վերջնականապես ազատ արձակվելով՝ մեկնել է Թբիլսի։ 1953-1955 թվականներին եղել է Թբիլիսիի Գրիբոյեդովի անվան թատրոնի ռեժիսորը։ 1956 թվականին վերադարձել է Մոսկվա։ 1957 թվականին պաշտոնապես արդարացվել է, դարձել Երմոլովայի անվան թատրոնի գլխավոր ռեժիսորը։ 1960 թվականին նշանակվել է Մոսկվայի պետական համալսարանի «Լենինյան սարեր» թատերական ստուդիայի ռեժիսորը։ 1962 թվականին՝ Մոսկվայի Փոքր թատրոնի ռեժիսոր։ 1970 թվականին՝ Վախթանգովի անվան թատրոնի ռեժիսոր։

Կյանքի վերջին 3 տարիներին Վարպախովսկին խորն ընկճախտ ուներ, գործնականորեն չի աշխատել։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին կինը դաշնակահարուհի Ադա Միլիկովսկայան էր (1911-հունիսի 16, 1938, գնդակահարվել է), Խարբին քաղաքի բնակիչ։ Վերջինիս հետ ծանոթացել է 1928 թվականին։ Ադան եկել էր Մոսկվա՝ Գենրիխ Նեյգաուզի մոտ սովորելու։ Ունեցել են որդի՝ Ֆեոդորը (ծն․ 1935)։

Երկրորդ կինը՝ երգչուհի Իդա Զիսկինան էր (1911֊1976)։ Ունեցել են դուստր՝ Աննան (ծն․ 1949)։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալմաթիի ռուսական դրամատիկական թատրոն
Հեղինակ Ներկայացում
Պուշկինի հիշատակին նվիրված երեկո
Վսևոլոդ Վիշնևսկի Լավատեսական ողբերգություն
Վալենտին Կատաև Ճերմակին է տալիս առագաստը միայնակ
Կառլո Գոլդոնի Երկու տերերի ծառան
Մագադանի Մ․ Գորկու անվան երաժշտա-դրամատիկական թատրոն
Տարի Հեղինակ Ներկայացում
1944 Լուի Վեռնեյլ Եվրոպայի առևանգումը
1945 Ջուզեպպե Վերդի Տրավիատա
1947 Իմրե Կալման Մարիցա
Նիկոլայ Ստրելնիկով Холопка
Կառլո Գոլդոնի Հյուրանոցի տիրուհին
Մարդն այն աշխարհից
Թբիլիսիի Ա․ Գրիբոյեդովի անվան թատրոն
Տարի Հեղինակ Ներկայացում
Անտոն Չեխով Ճայ
1954 Միխայիլ Բուլգակով Օրեր Տուրբիններից
1955 Ցեզար Սոլոդար Մանուշակագույն այգում
Մ․ Երմոլովայի անվան թատրոն
Տարի Հեղինակ Ներկայացում
1957 Դ․ Դավուրին Երկրորդ կարգի գումակ
Կիևի Ի․ Ֆրանկոյի անվան թատրոն
Տարի Հեղինակ Ներկայացում
1961 Վսևոլոդ Վիշնևսկի Լավատեսական ողբերգություն
Փոքր թատրոն
Տարի Հեղինակ Ներկայացում
1962 Միխայիլ Լերմոնտով Դիմակահանդես
1965 Էդուարդո դե Ֆիլիպո Սուրբ ծնունդը Կուպիելլոյի տանը
1962 Սամուիլ Ալյոշին Պալատ
1967 Սամուիլ Ալյոշին Դիվանագետը
1967 Վսևոլոդ Վիշնևսկի Լավատեսական ողբերգություն
1969 Ալեքսանդր Օստրովսկի Կատաղած փողեր[2]
1970 Կոնստանտին Սիմոնով Այդպես էլ կլինի
Մոսկվայի Մ․ Գորկու անվան գեղարվեստական ակադեմիական թատրոն
Տարի Հեղինակ Ներկայացում
1965 Միխայիլ Շատրով Հուլիսի 6
1968 Միխայիլ Բուլգակով Օրեր Տուրբիններից
Մոսխորհի անվան թատրոն
Տարի Հեղինակ Ներկայացում
1966 Ջոն Պատրիկ Տարօրինակ միսիս Սևիջը
Պիտեր Ուստինով Գագաթնակետի կեսճանապարհին
Մոսկվայի Կ․ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
Տարի Հեղինակ Ներկայացում
1972 Ն․ Ռիչարդ Նեշ Անձրև վաճառողը
1975 Ալեքսանդր Օստրովսկի Գայլեր և ոչխարներ
Սոֆիայի ժողովրդական բանակի թատրոն
Տարի Հեղինակ Ներկայացում
1968 Մաքսիմ Գորկի Հատակում
Մոսկվայի պետական համալսարանի «Լենինյան սարեր» թատերական ստուդիա
Տարի Հեղինակ Ներկայացում
1960 Արթուր Միլլեր Կոմիվոյաժորի մահը

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ
1957 Պանի Դուլսկայայի բարոյախոսությունը

(նաև սցենարի հեղինակն է)

1975 Անձրև վաճառողը

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Варпаховский Леонид Викторович // Большая советская энциклопедия: [в 30 т.], [30 cilddə] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. «Бешеные деньги». Аудиозапись спектакля на сайте Малого театра Արխիվացված է Մարտ 23, 2010 Wayback Machine-ի միջոցով:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Варпаховский Л. Наблюдение. Анализ. Опыт. М.: ВТО, 1978. 278 с.
  • Курицын, Б. Невыдуманные истории из жизни Леонида Варпаховского. М.: Журн. «Театр» : Центр им. Вс. Э. Мейерхольда, 2003.
  • Черняк, Ю. М. В мастерской Л. В. Варпаховского. М.: Искусство, 1982.
  • Савченко, Б. А. Колымские мизансцены : (Памяти нар. артиста РСФСР Л. В. Варпаховского, 1908—1976). М.: Знание, 1988.
  • Гудкова В. Леонид Варпаховский читает «Дни Турбиных» // Вопросы театра, 82. М., 1983.
  • Варпаховский Л. Заметки прошлых лет // Встречи с Мейерхольдом. М., 1967.
  • Варпаховский Л. Сочиняю спектакль // Рождение спектакля. М., 1975.
  • Черняк Ю. Леонид Варпаховский. 1908—1976. // Театр. 1976. № 5.
  • Варпаховский Л. Удивительный актер // Павел Луспекаев: Воспоминания об актере. Л., 1978.
  • Архив ГЦТМ, ф. 455, 2 ед. хр., 1964.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]