Jump to content

Ջոն Պատրիկ Շենլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջոն Պատրիկից)
Ջոն Պատրիկ Շենլի
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 3, 1950(1950-10-03)[1][2] (75 տարեկան)
ԾննդավայրԲրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորքի համալսարան, Մշակույթի, Կրթության և Մարդու զարգացման Սթեինհարդթի դպրոց և Cardinal Spellman High School?
Մասնագիտությունսցենարիստ, դրամատուրգ, դրամատուրգ, կինոռեժիսոր և թատերական ռեժիսոր
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
 John Patrick Shanley Վիքիպահեստում

Ջոն Պատրիկ Շենլի (անգլ.՝ John Patrick Shanley, հոկտեմբերի 3, 1950(1950-10-03)[1][2], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դրամատուրգ[7], սցենարիստ, թատրոնի և կինոյի ռեժիսոր։ «Օսկար» մրցանակի դափնեկիր է (1988)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բրոնքսում, իռլանդա-ամերիկյան ընտանիքում։ Նրա մայրը աշխատել է որպես հեռախոսի օպերատոր, իսկ հայրը` մսավաճառ։ Շրջանը, որտեղ մեծացել է Ջոնը, համարվել է ամենավտանգավոր և հանցավոր վայրերից մեկը[8]։ Ավարտել է Նյու Յորքի համալսարանի մշակույթի, կրթության և մարդկային զարգացման դպրոցը[9]։

Ջոնն ապրում է Նյու Յորքում, իր կնոջ` Ջեյն Հեյնսի հետ։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լուսնի իշխանություն (1987)
  • Հինգ անկյուն (1987)[10]
  • Հունվարյան մարդ (1989)[11]
  • Ջոն ընդդեմ հրաբխի (1990)
  • Ողջերը (1993)
  • Մենք վերադարձել ենք։ Դինոզավրի պատմությունը (1993)[12]
  • Կոնգո (1995)
  • Ուղիղ եթեր Բաղդադից (2002)
  • Կասկած (2010)
  • Ջոն ընդդեմ հրաբխի (1990)
  • Կասկած (2010)

Պարգևներ և առաջադրում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1988` «Օսկար լավագույն օրիգինալ սցենարի համար (Լուսնի իշխանություն)
  • 1988` ԱՄՆ սցենարիտների գիլդիայի մրցանակ լավագույն օրիգինալ սցենար անվանակարգում (Լուսնի իշխանություն)
  • 2002` Բրոնքսի փառքի սրահ[13]
  • 2005` Պուլիցերյան մրցանակ` լավագույն դրամայի համար (Կասկած։ Առակ)
  • 2005` Դրամա Դեսկ մրցանակ` լավագույն պիես համար (Կասկած։ Առակ)
  • 2005` «Թոնի» մրցանակ` լավագույն պիես անվանակարգում (Կասկած։ Առակ)
  • 2005` «Obie» մրցանակ` լավագույն դրամատուրգ անվանակարգում (Կասկած։ Առակ)
  • 2009` ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակ` Յան Մակ-Լելլան Հանթերի անվան պարգև
  • 1988` «Ոսկե գլոբուս» լավագույն սցենարի համար (Լուսնի իշխանություն)
  • 1988` «Դավիթ դի Դոնատելլո» մրցանակ` լավագույն օտարալեզու սցենարի համար (Լուսնի իշխանություն)
  • 2003` Փրայմ-թայմ Էմմի մրցանակ` մինի սերիալի, ֆիլմի կամ դրամատիկական ծրագրի լավագույն սցենար անվանակարգում («Ուղիղ եթեր Բաղդադից»)
  • 2005` Դրամա Դեսկ մրցանակ` լավագույն պիեսի համար («Ծովայինի երգը»)[14]
  • 2008` «Ոսկե գլոբուս» մրցանակ` լավագույն սցենարի համար («Կասկած»)
  • 2008` Օսկար լավագույն ադապտացված սցենարի համար («Կասկած»)
  • 2008` ԱՄՆ սցենարիստների գիդիայի մրցանակ` լավագույն ադապտացված սցենարի համար («Կասկած»)
  • 2008` «Critic's Choice Movie Awards» մրցանակ` լավագույն սցենարի համար («Կասկած»)
  • 2014` «Թոնի» մրցանակ` լավագույն պիեսի համար (Մալինգարից դուրս)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Պատրիկ Շենլի» հոդվածին։