Իդրիա
Բնակավայր | |||
---|---|---|---|
Իդրիա | |||
սլովեն.՝ Idrija | |||
| |||
Երկիր | Սլովենիա | ||
Համայնք | Municipality of Idrija? | ||
Մակերես | 293,7 կմ² | ||
ԲԾՄ | 326 մետր, 341 մետր | ||
Բնակչություն | ▲5848 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 386 05 | ||
Փոստային դասիչ | 5280 | ||
Պաշտոնական կայք | idrija.si | ||
| |||
Սնդիկի ժառանգություն․ Ալմադեն և Ինդրիա | |
Heritage of Mercury. Almadén and Idrija* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Իդրիա քաղաք | |
Երկիր | Սլովենիա, Իսպանիա |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | ii, iv |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2012 (36 նստաշրջան) |
Համար | 1313 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Իդրիա (գերմ.՝ Idria, իտալ.՝ Idria[2]), քաղաք Արևմտյան Սլովենիայում։ Իդրիա մունիցիապալիտետի նստավայրն է։ Գտնվում է Սլովենական ծովեզր (սլովեն.՝ Primorska) տարածաշրջանում և Գորիշկա շրջանում։ Քաղաքը նշանավոր է սնդիկի հանքավայրերով։ Իսպանիայի Ալմադեն քաղաքի հանքավայրի հետ միասին 2012 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[3]։ 2011 թվականին Իդրիան ստացել է «Տարվա Ալպյան քաղաք» մրցանակը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իդրիա քաղաքը գտնվում է Իդրիա ավազանում, շրջապատված է Իդրիա բլուրներով։ Քաղաքի միջով հոսում է Իդրիա գետը։ Իդրիան ներառում է Brusovše, Cegovnica, Prenjuta և Žabja Vas գյուղակներ, որոնք գտնվում են քաղաքի կենտրոնի մոտ, ինչպես նաև Češnjice, Ljubevč, Kovačev Rovt, Marof, Mokraška Vas, Podroteja, Razpotje, Staje և Zahoda ավելի հեռավոր գյուղակները։ Մարոֆ հիդրոէլեկտրակայանը գտնվում է Իդրիա գետի վրա, Իդրիայի հյուսիսային ծայրամասում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]15-րդ դարի վերջում Իդրիայում հայտնաբերվել է սնդիկ (տարբեր աղբյուրներում նշվում է 1490[4][5][6], 1492[7][8], և 1497[4][6] թվականները)։ Հանքարդյունահանման աշխատանքները կառավարությունը ստանձնել է 1580 թվականին։ 1832 թվականին այստեղ հայտնաբերված իդրիալիտ (idrialite) քարատեսակը կոչվում է քաղաքի անունով։
Լեգենդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեգենդի համաձայն, 500 տարի առաջ, մի դույլագործ այստեղ հայտնաբերել է փոքր քանակությամբ հեղուկ սնդիկ։ Իդրիան աշխարհի մի քանի վայրերից մեկն է, որտեղ սնդիկը հայտնվում է ինչպես իր սովորական՝ հեղուկ վիճակում, այնպես էլ կինովար (սնդիկի սուլֆիդ) հանքաքարի ձևով։ Ստորերկրյա հանքավայրի մուտքը հայտնի է Antonijev rov անվանումով։ Այսօր նրա վերին մակարդակը օգտագործվում է որպես շրջագայության վայր, որտեղ պատկերում է տեղի աշխատավորների կյանքը։ Ստորին մակարդակում՝ 400մ ներքև, այլևս ակտիվ աշխատանքներ չեն կատարվում, և դրանց մեծ մասը այսօր փակվել են։
Եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի ծխական եկեղեցին նվիրված է Սուրբ Հովսեփին, և պատկանում է Կոպերի թեմին։ Այնտեղ կան Սուրբ Երրորդությանը, Անտոնիոս Պադուացուն և Տիրամորը նվիրված եկեղեցիներ[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://pop-stat.mashke.org/slovenia-cities.htm
- ↑ Leksikon občin kraljestev in dežel zastopanih v državnem zboru, vol. 6: Kranjsko. 1906. Vienna: C. Kr. Dvorna in Državna Tiskarna, p. 124.
- ↑ Heritage of Mercury. Almadén and Idrija - UNESCO World Heritage Centre
- ↑ 4,0 4,1 Arko, Mihael. 1931. Zgodovina Idrije: po raznih arhivalnih in drugih virih. Ljubljana: Katoliška knjigarna, p. 1.
- ↑ Savnik, Roman, ed. 1968. Krajevni leksikon Slovenije, vol. 1. Ljubljana: Državna založba Slovenije, p. 70.
- ↑ 6,0 6,1 Kmecl, Matjaž. 1981. Treasures of Slovenia. Ljubljana: Cankarjeva založba, p. 262.
- ↑ Budkovič, Tomaž, Robert Šajn, & Mateja Gosar. 2003. "Vpliv delujočih in opuščenih rudnikov kovin in topilniških obratov na okolje v Sloveniji ." Geologija 46(1): 135–140, p. 136.
- ↑ Svetličič, Marjan, & Matija Rojec. 2000. "Kolektor." In Saul Estrin et al. (eds.), Foreign Direct Investment in Central Eastern Europe, pp. 3–28. New York: M. E. Sharpe, p. 3.
- ↑ Koper Diocese list of churches Արխիվացված 2009-03-06 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Idrija, official page of the municipality
- Idrija on Geopedia Արխիվացված 2012-06-20 Wayback Machine
- Idrija municipal museum Արխիվացված 2009-01-23 Wayback Machine
- Local newspaper
- Tourist info
- Tourist information Արխիվացված 2005-04-20 Wayback Machine, a page in English about the town and its history
- Town portal Արխիվացված 2008-06-05 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իդրիա» հոդվածին։ |
|