Ժորժ Սյորա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժորժ Սյորա
ֆր.՝ Georges-Pierre Seurat
Ծնվել էդեկտեմբերի 2, 1859(1859-12-02)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն[4]
Վախճանվել էմարտի 29, 1891(1891-03-29)[1][2][3][…] (31 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա[5][6]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտություննկարիչ, գծանկարիչ և գծագրող
Ոճպուանտիլիզմ, իմպրեսիոնիզմ և Պոստիմպրեսիոնիզմ[7]
Ժանրժանրային նկարչություն[4], բնանկար[4] և դիմապատկեր[4]
Թեմաներգեղանկարչություն և նեոիմպրեսիոնիզմ[8]
Ուշագրավ աշխատանքներԿիրակնօրյա կեսօրը Գրանդ Ժատ կղզում և Լողացողները Անյերում
ՈւսուցիչԱնրի Լեման
ԱշակերտներՇառլ Անգրան
ստորագրություն
Изображение автографа
 Georges Seurat Վիքիպահեստում

Ժորժ Պիեռ Սյորա (ֆր.՝ Georges-Pierre Seurat, դեկտեմբերի 2, 1859(1859-12-02)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն[4] - մարտի 29, 1891(1891-03-29)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն[4]), ֆրանսիացի հայտնի նկարիչ, պոստիմպրեսիոնիստ, նեոիմպրեսիոնիզմի հիմնադիր։ Յուրօրինակ գեղանկարչական ոճի՝ «դիվիզիոնիզմ»-ի կամ «պուանտիլիզմ»-ի ստեղծողն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժորժ Սյորան ծնվել է 1859 թ. դեկտեմբերի 2-ին, Փարիզում՝ մեծահարուստի ընտանիքում։ Հայրը՝ Անտուան-Քրիզոստոմ Սյորան, իրավաբան էր` ծնունդով Շամպայնից, մայրը՝ Էռնեստին Փևրը` փարիզուհի։ Սովորել է Փարիզի Գեղեցիկ արվեստների դպրոցում (1878-1879 թթ.), ապա զինվորական ծառայություն անցել Բերստում։ 1880 թ. վերադառնում է Փարիզ։ Երիտասարդ նկարիչը փնտրելով ստեղծագործելու հետաքրքիր ուղղություն, ստեղծում է իր սեփականը։

Ուսումնասիրելով գույնի և լույսի օրինաչափությունները, օպտիկական էֆեկտները՝ ձգտել է ստեղծել գուներանգային, լուսաօդային ու տարածական խնդիրների լուծման գիտական հիմք։ Գծանկարով նրբագեղ, գունահամադրումներով նուրբ, խճանկարչորեն կոտորակված կառուցվածքով Սյորայի գեղանկարչությունն ունի որոշ չաֆով մտացի, վերացական բնույթ («Կիրակնօրյա զբոսանք Գրանդ ժատ կղզում», 1884-1886 թթ., Արվեստի ինստիտուտ, Չիկագո)։ Սյորայի գործերին (հատկապես վերջին՝ «մոդեռնի» ոճաբանությանը մոտ աշխատանքներին) բնորոշ է նաև մոնումենտալ գեղանկարչության մասշտաբներին ու հնարավորություններին հասնելու ձգտումը («Կրկես», 1890-1891 թթ., Իմպրեսիոնիզմի թանգարան, Փարիզ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 471