Շառլ Անգրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շառլ Անգրան
ֆր.՝ Charles Angrand
Self Portrait Charles Angrand.jpg
Ծնվել էապրիլի 19, 1854(1854-04-19)[1][2]
ԾննդավայրԿրիկետը-սյուր-Ուրվիլ
Վախճանվել էապրիլի 1, 1926(1926-04-01)[1][3][4][2] (71 տարեկանում)
Մահվան վայրՌուան
ՔաղաքացիությունՖրանսիա
Կրթությունnormal school
Մասնագիտություննկարիչ և արվեստների գործիչ
Ոճպուանտիլիզմ, Incoherents, neorealism և սիմվոլիզմ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներԶբոսնող զույգ և Լես Վիլոտես
ՈւսուցիչԺորժ Սյորա և Gustave Morin
Charles Théophile Angrand Վիքիպահեստում

Շառլ Անգրան (ապրիլի 19, 1854(1854-04-19)[1][2], Կրիկետը-սյուր-Ուրվիլ - ապրիլի 1, 1926(1926-04-01)[1][3][4][2], Ռուան) ֆրանսիացի նկարիչ, պոստիմպրեսիոնիստ, նեոիմպրեսիոնիստ, անարխիստ։ 1880-ականների վերջի և 1890-ականների սկզբի Ֆրանսիական ավանգարդի արվեստի ասպարեզի կարևոր ներկայացուցիչ էր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նորմանդիայում (Ֆրանսիա) գյուղական ուսուցիչ Շառլ Պ. Անգրանի (1829-1896թթ.) և նրա կնոջ՝ Մարիի (1833-1905թթ.) ընտանիքում:

Նա նկարչություն է սովորել Ռուանում՝ Գեղանկարչության և Գծանկարչության Ակադեմիայում: Առաջին անգամ Փարիզ է գնացել 1875թ.-ին, որպեսզի նայի ժան Բատիստ Կամիլ Կորոյի ստեղծագործություններին Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում: Կորոն ունեցավ մեծ դեր Անգրանի առաջին աշխատանքների վրա:

1882 թվականին Անգրանը տեղափոխվում է Փարիզ, որտեղ սկսեց մաթեմատիկա դասավանդել Չապտալի քոլեջում: Հետագայում Անգրանը միացավ Փարիզյան ավանգարդին, որտեղ ծանոթացավ նեոիմպրեսիոնիզմի ապագա հիմնադիրների՝ Ժորժ Սյորայի, Պոլ Սինյակի, Մաքսիմիլիան Լոսսի և Հենրի-Էդմոն Կրոսսի և Վինսենթ վան Գոգի հետ։ Նա Ժորժ Սյորայի ազդեցությամբ ստեղծագործում է պուանտիլիզմի ոճով։ Անգրանը նկարում է Փարիզի արվարձանները։ 1884 և 1886 թվականներին նա մասնակցում է «Անկախների սրահ»-ի հիմնադրմանը։

1889 թվականին Անգրանը Սյորայի հետ մասնակցեց Բրյուսելի ցուցահանդեսին, որտեղ ցուցադրեց «Զբոսնող զույգ» նկարը։ 1891 թվականի Սյորայի մահից հետո Անգրանը մենակյաց կյանք էր վարում։

1896 թվականին նա տեղափոխվեց Սան-Լորեն-էն-Կաուխ, Վերին Նորմանդիա: Վերսկսեց նկարել մոտ 1906 թվականին, կրկնակելով Սինյակի և Կրոսսի ոճն ու գույները: Անգրանը զարգացրեց իր սեփական ունիկալ Դիվիզիոնիզմի մեթոդները. օգտագործելով ավելի հաստ վրձիններ: Քանի որ սա առաջացրեց ավելի կոպիտ օպտիկական խառնուրդ, քան նրա կողմից սովորաբար օգտագործվող սովորական փոքր կետերը, Անգրանը դա մեղմացրեց կիրառելով ավելի մուգ գույներ: Այս ժամանակաշրջանի նրա որոշ բնանկարներ արդեն պատկանում են աբստրակտ ոճին: Մինչև Առաջին Համաշխարհային պատերազմը, նա 1 տարի ապրեց Դյոպում, ապա նա տեղափոխվեց հետ Ռուան, որտեղ անցկացրեց կյանքի մնացած ժամանակահատվածը: Իր վերջին 30 տարիներին նա շատ փակ էր, բայց շարունակում էր մնալ նվիրված թղթակից: Անգրանը մահացավ Ռուանում 1926 թվականի ապրիլի 1-ին: Թաղված է Ռուանի մոնումենտալ գերեզմանոցում:

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգրանի վաղ 1880-ականների Իմպրեսիոնիստական պատկերների վրա հիմնականում պատկերված էին գլուղական առարկաներ, որոնք պարունակում էին կոտրված վրձնախազեր և գունավորումներ: Սրանք արտացոլում են Կլոդ Մոնեի, Կամիլ Պիսսարոյի, Ժյուլ Բաստիեն Լըպաժի ազդեցությունը Անգրանի վրա: Սյորայի, Սինյակի և ուրիշների հետ շփման արդյունքում, 1880-ական թվականներին նրա արվեստը զարգացավ նեոիմպրեսիոնիզմի ճյուղում: 1887 թվականից նրա ստեղծագործությունները նեոիմպերիալիստական էին, միավորված Սյորայի տենեբրիստական ոճի հետ: 1887 թվականին նա հանդիպեց Վան Գոգին, ով առաջարկեց նկարչական փոխանակություն, որը այդպես էլ տեղի չունեցավ: Նաև, 1887 թվականին նրա առաջին դիվիզիոնիստական կտավը՝ ՙՙԴժբախտ պատահար՚՚-ը ներկայացվեց «Անկախների սրահ»-ում: Անգրանը միացավ Սյորային Գրանդ-Ժատտ կղզում ՙՙդրսում նկարչության՚՚ համար:

Անգրանը ներկայացրել է իր կտավները «Անկախների սրահ»-ում, Դրուետի պատկերասրահում, Դուրանդ-Ռուելի պատկերասրահում, և Բերնհեյմ-Ժոյնում, ինչպես նաև Ռուանում: Նրա ստեղծագործությունը 1891թ. հայտնվեց Բրյուսելում Les XX-ի ներկայացմանը: Վաղ 1990-ականներին նա թողեց նկարչությունը, փոխարենը զբաղվելով ՙՙկոնտե՚՚ նկարչությամբ և գյուղական տեսարաններ ու մութ սիմվոլիստական ուժով օժտված մոր ու երեխայի պատկերներ պարունակող պաստելների ստեղծմամբ: Այս շրջանում նա նաև նկարում էր պատկերազարդումներ անարխիստական հրատարակչությունների համար, ինչպիսին էր ՙՙՆոր Ժամանակը՚՚: Այսպիսի հրատարակչությունների համար նկարում էին նաև այլ նեոիմպրեսիոիստականներ՝ Սինյակը, Լոսսին և Տեո վան Ռիզելբերգը:

Շառլ Անգրանի ստեղծած կտավներին բնորոշ են ուժեղ կոնտրաստը և հստակ գույները։ Նրա ամենահայտնի կտավն է համարվում պուանտիլիստական «Զբոսնող Զույգը»` որը գտնվում է Օրսեի թանգարանում, Փարիզում։

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգրանի աշխատանքները պահպանվում են շատ թանգարանների հավաքածուներում, ներառյալ Ատենեումը (Ֆիննական ազգային պատկերասրահ), Քլիվլենդի արվեստի թանգարանը[5], Հեխտ թանգարանը[6], Ինդիանապոլիսի արվեստի թանգարանը[7], Մետրոպոլիտեն թանգարանը[8], Օրսե թանգարանը[9], Բոստոնի նրբագեղ արվեստների թանգարանը[10] և Կարլսբերգի նոր Գլիբտոտեկը[11]:

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին LAVA[12]-ն ստեղծեց Շառլ Անգրանի անունով մրցանակ, որը 2011 թվականից սկսված հանձնվում է ամեն տարի: Այս մրցանակը տրվում է ամեն տարի, ազատության սկզբունքների մասին գրքերին հարգանք ցույց տալու համար: Այստեղ արվեստների գլուխգործոցների համար գլխավոր մրցանակը Շառլ Անգրանի մրցանակն է:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 Charles Angrand
  4. 4,0 4,1 4,2 Charles Angrand — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  5. admin (2012-08-15)։ «Collections Online»։ Cleveland Museum of Art (անգլերեն)։ Վերցված է 2017-04-08 
  6. Dudy։ «Hecht Museum - Angrand Charles»։ mushecht.haifa.ac.il։ Վերցված է 2017-04-08 
  7. «Indianapolis Museum of Art Collection Search»։ collection.imamuseum.org (անգլերեն)։ Վերցված է 2017-04-08 
  8. «Self-Portrait | Charles Angrand | 1975.1.566 | Work of Art | Heilbrunn Timeline of Art History | The Metropolitan Museum of Art»։ The Met’s Heilbrunn Timeline of Art History։ Վերցված է 2017-04-08 
  9. «Musée d'Orsay: Graphic arts»։ www.musee-orsay.fr (անգլերեն)։ Վերցված է 2017-04-08 
  10. «Farmyard»։ Museum of Fine Arts, Boston (անգլերեն)։ 2017-01-27։ Վերցված է 2017-04-08 
  11. «570 (573, -): To Charles Angrand. Paris, Monday, 25 October 1886. - Vincent van Gogh Letters»։ vangoghletters.org (անգլերեն)։ Վերցված է 2017-04-08 
  12. «LAVA - THE LIBERTARIAN, AGORIST, VOLUNTARYIST & ANARCH AUTHORS & PUBLISHERS ASSOCIATION»։ 2011-04-13։ Վերցված է 2017-04-08