Անրի Կրոսս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անրի Կրոսս
ֆր.՝ Henri-Edmond Cross
Henri-Edmond-Cross-Self-portrait.jpg
Ի ծնեֆր.՝ Henri Edmond Joseph Delacroix
Ծնվել էմայիսի 20, 1856(1856-05-20)[1][2][3][…]
ԾննդավայրԴուե
Վախճանվել էմայիսի 16, 1910(1910-05-16)[1][2][3][…] (53 տարեկան)
Մահվան վայրԼե-Լավանդու[4]
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա[5]
Մասնագիտություննկարիչ, վիմագրող և նկարիչ
Ոճպուանտիլիզմ և նեոիմպրեսիոնիզմ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներQ15951308?, Afternoon in Pardigon? և Q17491894?
ԱշակերտներLucie Cousturier?
Henri-Edmond Cross Վիքիպահեստում

Անրի Կրոսս (ֆր.՝ Henri Edmond Cross, իսկական անունը` Henri Edmond Delacroix, մայիսի 20, 1856(1856-05-20)[1][2][3][…], Դուե - մայիսի 16, 1910(1910-05-16)[1][2][3][…], Լե-Լավանդու[4]), ֆրանսիացի նկարիչ, նեոիմպրեսիոնիզմի առաջատար ներկայացուցիչներից մեկը: Իրական անունը Հենրի Էդմոնդ Դելակրուա (ֆր.՝ Henri Edmond Delacroix), թարգմանել է իր ազգանունը ֆրանսերենից անգլերեն, որպեսզի չլինի նկարիչ Էժեն Դելակրուայի ստվերում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ponte San Trovaso (1902-1905)

Անրի Կրոսսը ծնվել է 1856 թվականին Ֆրանսիայի Դուե քաղաքում: Ստացել է իրավաբանական կրթություն, այնուհետև Ֆրանսուա Բոնվենի դպրոցում սովորել է նկարչություն: Կրոսսի վաղ աշխատանքներում գերիշխում են ռեալիստական տարրերը, «ծանր» գույները: Հետագայում Մոնեի և Ժորժ Սյորայի ազդեցության ներքո կտավները լցվել են լույսով ու վառ գույներով:

1884 թվականին Պոլ Սինյակի և Սյորայի հետ միասին «Անլախների սալոնի» հիմնադրումից հետո Կրոսսն անցնում է նկարչության պուանտիլիզստական ոճին, սակայն նրա ծովային գործերն ու դիմանկարները կատարված են վրձնի լայն հարվածներով: «Հիմնական» գույների առաջնային օգտագործման հետ կապված Կրոսսը դիտվում է որպես ֆովիզմի ավետաբեր:

Հետագա աշխատանքներում նկատելի է իտալական ազդեցությունը. ավելի մեղմ ոճը և ոչ այդքան համակարգված նկարչական տեխնիկա: Կրոսսը ստեղծել է նաև բազմաթիվ ջրաներկ աշխատանքներ:

Ընտրյալ կտավներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Երեկոյան երգ» 1893-1894 թթ. Փարիզ, Օրսե թանգարան
  • «Ոսկե կղզիներ» 1891-1892 թթ. Փարիզ, ժամանակակից արվեստի թագարան
  • «La baie à Cavalière» 1906 թ. Սեն-Տրոպես, Անոնսիադ թանգարան
  • «Վենետիկ» 1903 թ., Զալցբուրգ, Սալի թանգարան
  • «Պրովանսի ափը» 1906-1907 թթ., Դուայի, Դե լա Շարտրյոզ թանգարան
  • «Փոթորկից առաջ. լողացողները» 1907-1908 թթ., մասնավոր հավաքածու

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Die Welt der Malerei, Köln 1990
  • Baligand, Françoise (1998). Henri Edmond Cross: 1856–1910. Paris: Somogy. ISBN 978-2-85056-331-7.
  • Baligand, Françoise, Raphaël Dupouy, and Claire Maingon, Henri-Edmond Cross: Etudes et oeuvres sur papier, Le Lavandou, Lalan, 2006.
  • Los Angeles County Museum (1953). Watercolors by Paul Signac: with two of his paintings and works by Georges Seurat and Henri Edmond Cross: December 4 – January 17, 1954, Los Angeles County Museum. Los Angeles. OCLC 145967784.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Henri-Edmond Cross
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://doi.org/10.1093/benz/9780199773787.article.B00044891 — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  4. 4,0 4,1 4,2 Record #135082049 // общий каталог Национальной библиотеки Франции
  5. https://www.moma.org/artists/1313