Դուե
Բնակավայր | |||
---|---|---|---|
Դուե | |||
ֆր.՝ Douai[1] | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Համայնք | arrondissement of Douai? | ||
Մակերես | 16,88 կմ² | ||
ԲԾՄ | 38 մետր, 16 մետր | ||
Բնակչություն | ▲39 833 մարդ (հունվարի 1, 2022)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 59500[3] | ||
Պաշտոնական կայք | douai.fr(ֆր.) | ||
| |||
Դուե (ֆր.՝ Douai [dwɛ], հոլ.՝ Dowaai, լատին․՝ Duacum), քաղաք և համայնք Ֆրանսիայի հյուսիսում՝ Օ դը Ֆրանս երկրամասի Նոր (Nord - Հյուսիս) դեպարտամենտում, որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի և կանտոնի վարչական կենտրոնն է։ Ընկած է Սկարպ գետի ափին, Ֆրանսիական Ֆլանդրիա անվանումով հայտնի պատմական մարզում, Բելգիայի հետ Ֆրանսիայի ունեցած պետական սահմանից 13 կիլոմետր դեպի արևմուտք, Լիլ քաղաքից 32 կիլոմետր դեպի հարավ, А21 ավտոմայրուղու հարևանությամբ։ Տնտեսության հիմքը կազմում են Հյուսիսային Ֆրանսիայում խոշորագույնը համարվող ու հնուց ի վեր շահագործվող քարածխի հանքերը և Renault ընկերության խոշոր գործարանը։
Զբաղեցնում է մոտավորապես 17 քառակուսի կիլոմետր տարածք։ 2017 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 39 700:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայիս Դուեի տեղում հռոմեացիները IV դարում կառուցել են Դուակում ամրոցը։
Միջնադարում ֆլանդրիական կոմսերի տիրապետության տակ գտնված, Դովայ անվանումով հայտնի քաղաքը դարձել է տեքստիլ արտադրության կենտրոն։ 1384 թվականին անցել է բուրգունդյան կոմսերի, 1477 թվականից՝ Հաբսբուրգների ձեռքը։
XVI դարում այստեղ կուտակվել են Անգլիայից հալածված կաթոլիկների բազմաթիվ խմբեր, որոնց առաջադեմ ներկայացուցիչների ջանքերով քաղաքը վերածվել է կաթոլիկ աշխարհի կրթական խոշոր կենտրոնի։ 1562 թվականին հիմնադրվել է կաթոլիկ համալսարան (1887 թվականին այն տեղափոխվել է Լիլ)։
1667 թվականին՝ Դևոլյուցիոն պատերազմի ընթացքում, Լյուդովիկոս XIV-ի զորքը գրավել է քաղաքը, որը 1668 թ. Աախենյան հաշտության պայմանագրով հանձնվել է Ֆրանսիային։
Իսպանական ժառանգության համար մղված պատերազմի ընթացքում՝ 1710-1712 թվականներին Դուեն մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցել և գրեթե ամբողջովին ավերվել է[4]։ 1713 թվականից վերջնականապես մտել է Ֆրանսիայի կազմի մեջ։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1918 թվականին համարյա լրիվ հրո ճարակ է դարձել։ Լրջորեն վնասվել է նաև Երկրորդ աշխարհամարտի ընթացքում։
Պատերազմից հետո Դուեն աստիճանաբար դարձել է տարածաշրջանի տրանսպորտային կարևոր հանգույց և առևտրային ու արդյունաբերական խոշոր կենտրոն։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Script error: No such module "Բնակչությունն ըստ թվականների".
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի գլխավոր տեսարժանությունը 80 մետր բարձրությամբ, 62 զանգերի յուրօրինակ համադրությամբ բեֆրուան՝ զանգակատուն-աշտարակն է, որ գեղաշուք ուշ գոթիկա ոճով կառուցվել է 1380 թվականին։ Պատմա-մշակութային այս հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Զբոսաշրջիկների առանձնահատուկ ուշադրությանն են արժանանում նաև Վալենսիենյան դարպասը (1453), ետպատերազմյան տարիներին վերակականգնված Նոտր Դամ եկեղեցին (կառուցվել է XIII դարում) և նախկին կարտուզիանական վանքում տեղակայված Շարտրյոզ թանգարանը, որտեղ ցուցադրված են XVI—XVII դարերի նկարներ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Քաղաքապետարանը և բելֆրին
-
Նոտր Դամ եկեղեցին
-
Նոտր Դամ եկեղեցին
-
Notre-Dame-d'Espérance եկեղեցին
-
Sacré-Coeur-et-Notre-Dame-de-Pellevoisin եկեղեցին
-
Սուրբ Ժակ եկեղեցին
-
Տամպլիերների (տաճարականների) տունը
-
Շարտրյոզ թանգարանը (Musée de la Chartreuse de Douai)
-
Վալանսիենյան դարպասը
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միացյալ Թագավորություն, Հարրոու[5]
Գերմանիա, Ռեկլինգհաուզեն
ԱՄՆ, Քենոշա, Վիսկոնսին նահանգ
Բուրկինա Ֆասո, Դեդուգու
Բելգիա, Սերեն
Լեհաստան, Պուլավի[6]
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դուեին բնորոշ է օվկիանոսային կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Cfb): Միջին տարեկան ջերմաստիճանը 11.0 C է, տեղումների միջին տարեկան քանակը՝ 729,2 միլիմետր։ Ամենախոնավ ամիսը դեկտեմբերն է, ամենատաքը՝ հուլիսը (միջին ամսական ջերմաստիճանը՝ 18.6 C), ամենասառը՝ հունվարը (4.0|C): Ամենաբարձր ջերմաստիճանը արձանագրվել է 2019 թ. հուլիսի 25-ին՝ 40.8|C, ամենացածրը՝ 2019 թ. հունվարի 8-ին՝ -20.5|C:
Դուե (1991−2020 normals, extremes 1962−present)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 15.0 (59) |
19.5 (67.1) |
24.8 (76.6) |
28.0 (82.4) |
31.3 (88.3) |
36.0 (96.8) |
40.8 (105.4) |
36.6 (97.9) |
35.5 (95.9) |
29.0 (84.2) |
20.5 (68.9) |
15.0 (59) |
40.8 (105.4) |
Միջին բարձր °C (°F) | 6.4 (43.5) |
7.4 (45.3) |
11.2 (52.2) |
15.1 (59.2) |
18.5 (65.3) |
21.6 (70.9) |
23.9 (75) |
23.9 (75) |
20.1 (68.2) |
15.2 (59.4) |
10.1 (50.2) |
6.9 (44.4) |
15.0 (59) |
Միջին օրական °C (°F) | 4.0 (39.2) |
4.5 (40.1) |
7.2 (45) |
10.1 (50.2) |
13.5 (56.3) |
16.5 (61.7) |
18.6 (65.5) |
18.4 (65.1) |
15.3 (59.5) |
11.5 (52.7) |
7.3 (45.1) |
4.5 (40.1) |
11.0 (51.8) |
Միջին ցածր °C (°F) | 1.5 (34.7) |
1.5 (34.7) |
3.3 (37.9) |
5.1 (41.2) |
8.5 (47.3) |
11.4 (52.5) |
13.2 (55.8) |
13.0 (55.4) |
10.4 (50.7) |
7.8 (46) |
4.5 (40.1) |
2.1 (35.8) |
6.9 (44.4) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −20.5 (−4.9) |
−12.5 (9.5) |
−11.0 (12.2) |
−4.5 (23.9) |
−1.5 (29.3) |
1.0 (33.8) |
4.1 (39.4) |
0.8 (33.4) |
0.0 (32) |
−6.0 (21.2) |
−9.5 (14.9) |
−12.5 (9.5) |
−20.5 (−4.9) |
Տեղումներ մմ (դյույմ) | 57.8 (2.276) |
51.4 (2.024) |
52.5 (2.067) |
41.9 (1.65) |
56.6 (2.228) |
63.3 (2.492) |
68.1 (2.681) |
68.1 (2.681) |
60.9 (2.398) |
64.4 (2.535) |
71.0 (2.795) |
73.2 (2.882) |
729.2 (28.709) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 11.8 | 10.6 | 10.5 | 9.0 | 9.7 | 9.1 | 9.2 | 9.3 | 9.1 | 11.1 | 13.1 | 13.3 | 125.8 |
աղբյուր: Météo-France[7] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2022 (ֆր.) — INSEE, 2024.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ ВТ-ВЭС|Дуэ (город)
- ↑ «British towns twinned with French towns [via WaybackMachine.com]». Archant Community Media Ltd. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ Maria Frankowska, Douai zawiesza współpracę z Puławami za strefę anty LGBT. Mer: „Przemoc zaczyna się od słów” Արխիվացված 2022-09-21 Wayback Machine (March 2, 2020), retrieved July 16, 2020 (Polish).
- ↑ «Fiche Climatologique Statistiques 1991-2020 et records» (PDF) (ֆրանսերեն). Météo-France. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դուեի պաշտոնական կայքէջը (Ֆրանսերեն)
- Chisholm, Hugh, ed. (1911). . Encyclopædia Britannica (անգլերեն) (11th ed.). Cambridge University Press.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուե» հոդվածին։ |
|