Ժան Ֆրուսար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան Ֆրուսար
ֆր.՝ Jean Froissart
Դիմանկար
Ծնվել էմոտ 1337[1][2]
ԾննդավայրՎալանսեն[3]
Մահացել էմոտ 1410[4]
Մահվան վայրՇիմե, Տյուեն, Էնո, Բելգիա[3]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԵրկերFroissart's Chronicles?, Le paradis d'amour?, L'espinette amoureuse?, La prison amoureuse?, L'orloge amoureus?, Lais amoureus?, Meliador?, Ballades?, Virelays?, Chants royaux?, Rondeaux?, Pastourelles?, Serventois?, La court de may?, Le debat dou cheval et dou levrier?, La plaidoirie de la rose et de la violette?, Le dit de la marguerite?, Le dit dou florin?, Le dit dou bleu chevalier?, Le joli buisson de jonece?, Le joli mois de mai?, Le temple d'Honneur? և Historical poem?
Մասնագիտությունժամանակագիր, պատմաբան, Կանոնիկոս, բանաստեղծ, գրող և զինանշանագետ
 Jean Froissart Վիքիպահեստում

Ժան Ֆրուսար (ֆր.՝ Jean Froissart, մոտ 1337[1][2], Վալանսեն[3] - մոտ 1410[4], Շիմե, Տյուեն, Էնո, Բելգիա[3]), 4-րդ դարի ֆրանսիացի պատմաբան, գրող և պոետ , հայտնի «Քրոնիկոն» ստեղծագործության հեղինակ՝ Հարյուրամյա պատերազմի սկզբնական փուլի պատմության ամենակարևոր աղբյուրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրուսարի կյանքի մասին տեղեկությունները սահմանափակվում են նրանով, ինչ ինքը մատնանշել է իր աշխատությունում։ Նա վալոն էր և Վալենսիայից եկել էր Էնո։ Նրա հայրը, հավանաբար, արհեստավոր էր, ով ազնվականության համար զինանշաններ էր պատրաստում։

Նրա կյանքի տարիները մնում են դեռ քննարկման առարկա։ Իր պատմական պատմվածքում նա խոսում է իր ծննդյան երկու ամսաթվերի մասին `1333 և 1337։ Առաջին վարկածը վերաբերում է «Տարեգրության» այն վայրին, որտեղ Ֆրուսարը պնդում է, որ 1390 թվականին նա 57 տարեկան էր։ Այս ամսաթվին հակված էր հավատալու 19-րդ դարի Ֆրուսարի հիմնական հրատարակիչներից և մեկնաբաններից բարոն Կերվին դե Լետենհովին։ Այնուամենայնիվ, 4-րդ գրքի վերջում հեղինակը հիշում է, որ նա 24 տարեկան էր, երբ 1361 թվականին մասնակցեց Ֆիլիպա թագուհու և Ուելսի արքայազնի հրաժեշտին։ Այս վարկածի համաձայն՝ նա ծնվել է 1337 թվականին։

Երիտասարդ տարիներին (մինչև 1359 թվականը) Ֆրուսարը որոշ ժամանակ վաճառական է աշխատել, այնուհետև՝ գործավար Պրահայում` թագավոր Կառլոս IV Լյուքսենբուրգցու մոտ։ 24 տարեկանում նա արդեն առաջարկություն ուներ Լյուքսեմբուրգի Բոհեմիայի թագավոր Կառլոս IV-ից, որը նշանակեց նրան որպես պալատական բանաստեղծ։ 1369 թվականին ծառայել է որպես ժամանակագիր (պատմիչ) Էդուարդ III-ի կնոջ՝ Ֆիլիպա թագուհու արքունիքում։

Շատ է ճամփորդել Բրիտանական կղզիներում և Եվրոպայում։ 1364 և 1366 թվականներին հնարավոր է, որ այցելել է Ֆրանսիա։

1367-1368 թվականներին նա Ջեֆրի Չոսերի հետ միասին գտնվել է Իտալիայում։ Բացի պատմական հետազոտություններից, շարունակել է գրել բանաստեղծություններ մինչև կյանքի վերջ։ 1395 թվականին Ֆրուսարը վերադարձել է Անգլիա, բայց հիասթափվել է այնտեղ տեղի ունեցած փոփոխություններից և պատերազմի տարիներին ասպետական ոգու մարումից։

Ավելի ուշ, Ֆիլիպայի մահից հետո (1369), Ֆրուսարին հովանավորել է Բրաբանցի դքսուհի Իոնան, ով նրա աշխատանքների դիմաց վարձատրել է Էնոյում գտնվող մի կալվածքով։ Կալվածքից ստացված եկամուտը նրան թույլ են տվել ճանապարհորդել իր հաշվին՝ Քրոնիկոնի համար նյութեր որոնելու նպատակով[5]։

Նրա մահվան, ինչպես նաև ծննդյան ամսաթիվը հակասական է։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրոնիկոն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քրոնիկոն»-ը, որի ամբողջական վերնագիրը որոշ ձեռագրերում հնչում է որպես «Ֆրանսիայի, Անգլիայի, Շոտլանդիայի, Իսպանիայի, Բրետանի, Գասկոնիայի և հարևան երկրների քրոնիկոններ», կազմված է 4 գրքերից։ Հետազոտողների համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում «Գիրք I»-ը, որը հայտնի է մի քանի հրատարակություններով։

Քրոնիկի հիմնական սյուժեն հարյուրամյա պատերազմի` անգլո-ֆրանսիական հակամարտությունն է։ Հիմնականում նկարագրությունները վերաբերել են Հարյուրամյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած ճակատամարտերին, ավելի փոքր մարտերին և պարզապես փոքր բախումներին։ Ֆլանդրիան առանձնահատուկ տեղ է գրավում նրա պատմությունում, ինչը հակասության հանգույց է Անգլիայի և Ֆրանսիայի միջև։

Ֆլանդրիան Հարյուրամյա պատերազմի պատճառներից մեկն էր և դրանում կարևոր դեր էր խաղացել։ Այսպիսով, Ֆրուսարը նկարագրում է Անգլիայի և Ֆրանսիայի քաղաքականությունը Ֆլանդրիայի հետ դաշինքում։ Օրինակ, I գրքի գլուխներից մեկում նկարագրված է դեպք Էդուարդ III-ի և Ֆլանդրիայի բնակիչների հետ կնքված դաշինքի մասին։ Էդուարդ III-ը առաջարկեց «հարձակվել Ֆրանսիայի վրա, գրավել Տուրենի, Լիլի և Դուայի ամրոցները»։ Բայց Ֆլանդրիայի բնակիչները հրաժարվեցին, քանի որ Հռոմի պապի հետ պայմանավորվել էին, որ եթե պատերազմ սկսեն Ֆրանսիայի դեմ, ապա «նրանք կվճարեն հսկայական դրամական տուգանք»։

Բացի քաղաքական դաշինքներից ու ռազմական գործողություններից, հեղինակի ուշադրությունը գրավել է քաղաքական իրադարձությունները, թագավորական ընտանիքները, խաղաղ բանակցությունները, պապերի ընտրությունները, հանդիսավոր արարողությունները և տոները։ Բացի այդ, ժողովրդական շարժումները և քաղաքական ընդվզումները ևս չեն խուսափել Ֆրուսարի գրչից։ Բավական շատ գլուխներ նվիրված են քաղաքային թեմաներին։ Նրա «Քրոնիկոն»-ի շատ էջեր նվիրված են Ֆլանդրիաի քաղաքների ապստամբությանը և Փարիզի 1383-ին տեղի ունեցած անկարգություններին։

Ֆրուսարը ստացել է «ասպետության երգիչ» և «Ֆրանսիայի միջնադարյան պատմաբաններից լավագույնը» կոչումները։ Նա ինքը շեշտում էր, որ «Մատենագիտություն» գրելու դրդապատճառը «Ֆրանսիայում, Անգլիայում և հարևան երկրներում փառահեղ ռազմական գործերի և սխրանքների մասին պատմելու ցանկությունն է եղել»։ Հերոսներն ու մասնակիցները հոյակապ ասպետներ և ազնվականներ են։

Գերազանց պատմիչ, որի ստեղծագործություններն առանձնանում են պետական գործիչների, հրամանատարների և ֆեոդալների գունագեղ դիմանկարներով, բնապատկերների գեղարվեստական նկարագրություններով, ինչպես նաև փարթամ ու պատկերավոր լեզվով, աղբյուրների ոչ քննադատական ընկալմամբ և կողմնակալությամբ, որը տեղ-տեղ հասել փաստերի կեղծմամբ, ապահովել է՝ հաջողությունն իր ժամանակակիցների և սերունդների համար, իրավամբ վաստակելով «միջնադարյան Եվրոպայի Հերոդոտոս» մականունը։

Այլ աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի «Քրոնիկոն»-ից Ֆրուսարը գրել է նաև մի շարք տաղաչափական ստեղծագործություններ։

«L'Horloge amoureux»-ը ծավալուն տրակտակտ է սիրո մասին, որը սեղծված է դարաշրջանին հատուկ շատ աշխատությունների նման։

Ֆրուսարը նաև վերջին տաղաչափական «Մելիադոր» (Meliador) ասպետական վեպի հեղինակն է։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրուսարի անունով է կոչվել Էդվարդ Էլգարի սիմֆոնիկ նախերգանքը (1890)։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Фруассар, Жан. Любовный плен. / Пер. М. Гринберга. Вступ. статья Л. Евдокимовой. — М.: Carte blanche, 1994. — 240 с.
  • Фруассар, Жан. Хроники 1325—1340 / Пер. и прим. М. В. Аникеева. — СПб.: Издательство СПбГУ, 2008. — 656 с. — ISBN 978-5-288-04460-1.
  • Фруассар, Жан. Хроники 1340—1350 / Пер. и прим. М. В. Аникеева. — СПб.: РХГА; Ювента, 2012. — 856 с. — ISBN 978-5-88812-541-0.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Digital Library for Dutch Literature (նիդերլ.) — 1999.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #118536370 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France Record #11903661f // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  5. Шмидт Г. А. Фруассар, Жан Արխիվացված 2019-10-05 Wayback Machine // Энциклопедия «Всемирная история».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Фруассар // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
  • «ФРУАССАР, ЖАН. Хроники Англии, Франции, Испании и соседних стран». Восточная литература. Վերցված է 18 мая 2011-ին.
  • Full edition of Froissart’s Chronicles in12 volumes translated by Thomas Johnes
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Ֆրուսար» հոդվածին։