Թեքում (աստղագիտություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուղիղ ծագումը (կապույտ) և թեքումը (կանաչ) դիտելով երկնոլորտից դուրս գտնվող կետից։

Թեքում (δ) աստղագիտության մեջ հասարակածային կոորդինատային համակարգի կոորդինատներից մեկը։ Հավասարվում է երկնոլորտի վրա երկնային հասարակածից լուսատուի անկյունային հեռավորությանը և սովորաբար արտահայտվում է աղեղի աստիճաններով, րոպեներով և վայրկյաններով։ Թեքումը դրական է երկնային հասարակածից հյուսիս և բացասական դեպի հարավ։

  • Մարմինը, որը գտնվում է երկնային հասարակածի վրա ունի 0° թեքում
  • Երկնոլորտի հյուսիսային բևեռի թեքումը կազմում է +90°
  • Հարավային բեևեռինը՝ −90°

Թեքումը նշանակելիս միշտ նշում են նրա նշանը, նույնիսկ եթե այն դրական է։

Զենիթով անցնող երկնային մարմնի թեքումը հավասար է դիտարկման կետի լայնությանը։ Երկրի հյուսիսային կիսագնդում տրված φ լայնության համար մարմինները որոնք ունեն δ > 90° − φ թեքում չեն անցնում հորիզոնից ներքև, և կոչվում են «մայր չմտնող»։ Իսկ եթե թեքումը կազմում է δ < −90° + φ, ապա մարմինը կոչվում է «չծագող», և հետևաբար այն հնարավոր չէ դիտարկել φ լայնության վրա[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Զիգել Ֆ. Յու. (1986). Գ. Ս. Կուլիկով (ed.). Աստղային երկնքի գանձերը - Լուսնի և համաստեղությունների ուղեցույց. Մոսկվա: Նաուկա. էջ 57—58. {{cite book}}: More than one of |pages= and |page= specified (օգնություն)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]