Էնդրյու Սքոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնդրյու Սքոթ
անգլ.՝ Andrew Scott
Ծնվել էհոկտեմբերի 21, 1976(1976-10-21)[1] (47 տարեկան)
ԾննդավայրԴուբլին, Իռլանդիա[2]
ԿրթությունGonzaga College?
Քաղաքացիություն Իռլանդիա
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, դերասան և հեռուստատեսային դերասան
Պարգևներ և մրցանակներԼոուրենս Օլիվիեի մրցանակ
(2005), (2020)
BAFTA (2012)
BIFA (2014)
Critics' Choice Television Awards (2020)
IMDbID 0778831

Էնդրյու Սքոթ (անգլ.՝ Andrew Scott, հոկտեմբերի 21, 1976(1976-10-21)[1], Դուբլին, Իռլանդիա[2]), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության իռլանդացի դերասան, առավել հայտնի է Մորիարտիի՝ դերով «Շերլոք» հեռուստասերիալում (2010-2014), Քահանայի դերով «Ֆլիբէգ» հեռուստասերիալում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնդրյուն ծնվել է Դուբլինում՝ Օմայից եկած գաղթյալների՝ Ջիմա և Նորա Սքոթների ընտանիքում։ Նրա հայրը զբաղվածության գործակալության աշխատակից է, մայրը՝ միջին դպրոցում նկարչության ուսուցչուհի։ Սքոթը երկու քույր ունի․ ավագը Սառան և կրտսերը՝ Հանան։ Սառան աշխատում է որպես սպորտային մարզիչ, Հանան նույնպես դերասանուհի է։ Էնդրյուն ավարտել է Դուբլինի տղաների համար նախատեսված Gonzaga College դպրոցը։ Դերասանական կարիերայի պատճառով չի ավարտել Թրինիթի քոլեջը, որը Դուբլինի համալսարանի կազմում է։

Էնդրյուն բաց գեյ է։ 2013 թվականի նոյեմբերի 15-ին հարցազրույցներից մեկի ժամանակ կատարել է քամինգ աութ[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրինիթի քոլեջում կիսատ թողնելով ուսւմը վերադառնում է Դուբլինի հանրահայտ Իռլանդիայի ազգային թատրոն, որտեղ արժանացել է հիանալի արձագանքների՝ գլխավոր դերերի համար։

Նրա կինոդեբյուտը տեղի ունեցավ 19 տարեկան հասակում, «Կորեա» ֆիլմում որպես գլխավոր դերակատար։

Սթիվեն Սփիլբերգի «Փրկել շարքային Ռայանին» - ում փոքրիկ դերից հետո, նա աշխատել է կինոյի և թատրոնի դերասան Քարել Ռայզի հետ՝ «Երկար օրը դառնում է գիշեր» դասական ամերիկյան պիեսի վրա, որի համար 21 տարեկանում ստացել է «Կյանքի ոգի» անկախ մրցանակը՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում։

Դրանից հետո, Էվան ՄաքԳրեգորի հետ միասին նկարահանվել է «Նորա» ֆիլմում։ Մարմնավորել է Հենրի Ջեյմս-ին «Ամերիկացին» ֆիլմում, Դայան Ռիգի և Մեթյու Մոդայնի հետ միասին։ Հետագայում առաջին անգամ Բրայան Քոքսի հետ միասին հանդես է եկել Քոնոր Մաքֆերսոն-ի «Դուբլինի երգը» ներկայացման մեջ՝ Լոնդոնի «Royal Court» թատրոնում -ում։ 2000 թվականին նկարահանվել է «Երկարատևություն» դրամայում, որը նվաճել է BAFTA մրցանակ ։ Նկարահանվել է նաև «Զենքի եղբայրներ» հեռուստասերիալում, որը մի շարք մրցանակների է արժանացել։

«Դիակներ» Ֆիլմում դերակատարման համար նա ստացել է «Irish Film Awards» լավագույն դերասան անվանակարգում, առաջ անցնելով Քոլին Ֆարել-ից, Կիլիան Մերֆի-ից , Աիդան Քուինից։ Նույն դերի համար նա Բեռլինի կինոփառատոնում ստացավ Shooting Star մրցանակ։

Ստացել Լոուրենս Օլիվիե-ի առաջին մրցանակը «A Girl in a Car with a Man» ներկայացման համար։

Նա Բեն Ուիշուի, Քեթրին Պարկինսոնի և Փոլ Ջեսոնի հետ միասին 2009 թվականի վերջին մասնակցել է՝ «Cock» պիեսի հիման վրա բեմադրմանը,

որը 2010 թվականին արժանացավ Լոուրենս Օլիվիե-ի մրցանակին։ Հետագայում նկարահանվեց կարճամետրաժ «Chasing Cotards» Ֆիլմում գլխավոր դերում ։ 2010 թ․ մարմնավորել է Փոլ ՄաքՔարթնի - ին Էդմունդ Քուլթարդ - ի Lennon Naked կենսագրական ֆիլմում ։

Նկարահանվել է Անտոն Չեխովի «Դուել» վեպի հիման վրա նկարահանված Ֆիլմում։

2015 թվականին նա կատարեց Մաքս Դենբիգ -ի դերը Ջեյմս Բոնդի «Սպեկտր» ֆիլմում ։

2017 թվականին Համլետի դերում Սքոթի կատարումն արժանացավ քննադատների բարձր գնահատականներին։ Ներկայացումը բեմադրվել է Ռոբերտ Իկեի կողմից Ալմեյդա թատրոնում։

2019 թվականին Սքոթը քահանայի մարմնավորեց «Fleabag » Հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում, որի համար առաջադրվեց «Ոսկե գլոբուս» -ին ինչպես նաև «Սպուտնիկ», և Միացյալ Նահանգների դերասանների գիլդիա-ի։

Նույն տարում նա կատարեց Քրիս-ի դերը Netflix«Սև հայելի» հեռուստասերիալի 5-րդ եթերաշրջանում։ 2019 թվականի հունիս-օգոստոս ամիսներին Օլդ Վիկ թատրոնում Սքոթը մարմնավորում էր Գարի Էսենդի դերը Present Laughter ներկայացումում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշ.
1995 Կորեա Էմոն Դոյլ
1997 Drinking Crude Փոլ
1998 Փրկել շարքային Ռայանին Զինվոր
1998 Հեքիաթ Սվիթի Բարեթի մասին Դեննի
2000 Նորա Մայքլ Բոդկին
2003 Դիակները Թոմի ՄակԳանն
2004 Իմ կյանքը ֆիլմում Ջոնս
2009 Մենամարտ Իվան Անդրեևիչ Լաևսկի
2010 Մերկ Լենոն Փոլ ՄաքՔարթնի
2010 - 2014 Շերլոկ Ջիմ Մորիարտի Հեռուստասերիալ
2012 Քաղաքը Մարկ Նիկոլաս Մինի-սերիալ
2012 Ծովապատնեշ Ալեքս
2013 ժամադրւթյւններ Քրիստիան Սերիա «Ջենի և Քրիստիան»
2013 The Stag Դևին
2013 Ժառանգություն Վիկտոր Կոսլով
2014 Լոք Դոնալ
2014 Հպարտություն Գեթին
2014 Ջիմիի սրահ հայր Շեյմուս
2015 007: Սպեկտր C (Մաքս Դենբիգ)
2015 Վիկտոր Ֆրանկենշտեյն (ֆիլմ) Ռոդերիկ Տուրպին
2016 Ալիսան հայելիների աշխարհում ժիշկ Էդիսոն Բենեթ
2016 Դատարկ թագ․ վարդերի պատերազմ Լյուդովիկոս XI
2016 Գեղեցիկ սատանան Դէն Շերրի
2016 Ծիծեռնակները և ամազոնները Lazlow
2016 Ժխտում Էնթոնի Ջուլիուս
2016 Գեղեցիկ հրաշքը Վերնոն
2017 Հույսի սենյակները Շոն Կարճամետրաժ
2017 Խաբեբաները Չարլզ Դիքենս
2017 Զանցանքների ժամանակաշրջան Քրիս
2018 Steel Country/A Dark Place Դոնալդ Դեվլին
2018 Արքա Լիր Էդգար
2019 Ֆլիբեգ Քահանա Հեռուստասերիալ
2019 Ժամանակակից սեր Տոբին Մինի սերիալ
2019 Սև հայելի «Բեկորներ» Քրիստոֆեր Մայքլ Գիլհանին Հեռուստասերիալ
2019 Մութ նյութեր Ջոն Փերի
2019 1917 Լեյտենանտ Լեսլի
2021 Սիրո հետևից Լորդ Մերլին Մինի-սերիալ
2021 Օսլո Թերյե Ռուդ-Լարսեն
2022 Ռիփլի Թոմ Ռիփլի Հեռուստասերիալ


Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]


Անվանում Դեր Ռեժիսոր Թատրոն
199? Brighton Beach Memoirs Stan Rita Tieghe Andrew's Lane, Dublin
1996 Six Characters in Search of an Author The Son John Crowley Իռլանդիայի ազգային թատրոն
1996 The Marriage of Figaro Cherubino Brian Brady Իռլանդիայի ազգային թատրոն
1996 A Woman of No Importance Gerald Arbuthnot Ben Barnes Իռլանդիայի ազգային թատրոն
1997 Lonesome West Father Welsh Garry Hynes Druid Theatre Co.
1998 Long Day's Journey into Night Edmund Karel Reisz The Gate, Dublin
2000 Dublin Carol Mark Ian Rickson Օլդ Վիկ/Royal Court Theatre
2000 The Secret Fall of Constance Wilde Lord Alfred Douglas Patrick Mason Սոհո թատրոն/Բարբիկան , RSC
2001 The Coming World Ed/Ty Mark Brickman Սոհո թատրոն
200? Crave B Vicky Featherstone Royal Court Theatre
2002 Original Sin Angel Peter Gill Քրուսիբլ թատրոն
2002 Playing the Victim Valya Richard Wilson
2003 The Cavalcaders Rory Robin Lefevre Tricycle Theatre
2004 A Girl in a Car with a Man Alex Joe Hill-Gibbins Royal Court Theatre
2005 Aristocrats Casimir Tom Cairns National Theatre Company
2006 Dying City Craig/Peter James McDonald Royal Court Theatre
2006–07 The Vertical Hour Philip Lucas Sam Mendes The Music Box, NY
2008, 2018 Sea Wall Alex George Perrin Բուշ և Օլդ Վիկ
2009 Roaring Trade Roxana Silbert Սոհո թատրոն
2009 Cock M James McDonald Royal Court Theatre
2010 Design for Living Leo Anthony Page Օլդ Վիկ
2011 Emperor and Galilean Julian Jonathan Kent Ազգային արքունական թատրոն
2014 Birdland Paul Carrie Cracknell Royal Court Theatre
2015 The Dazzle[4] Langley Collyer Simon Evans
2016 Letters Live Freemasons' Hall
2017 Hamlet Hamlet Robert Icke Ալմեյդա թատրոն թատրոն և Հարոլդ Փինթեր թատրոն
2019 Present Laughter Garry Essendine Matthew Warchus Օլդ Վիկ
2020 Three Kings Patrick Matthew Warchus Օլդ Վիկ ( (Old Vic: In Camera)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1023785188 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. James Rampton (2013 թ․ նոյեմբերի 15). «'Sherlock has changed my whole career': Andrew Scott interview». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  4. «The Dazzle review – some of the best acting in London | Stage». The Guardian. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնդրյու Սքոթ» հոդվածին։