Զվոլեն
Քաղաք | |||
---|---|---|---|
Զվոլեն | |||
սլովակ.՝ Zvolen | |||
| |||
Երկիր | Սլովակիա | ||
Համայնք | Zvolen District? | ||
Հիմնադրված է | 1135 թ. | ||
Առաջին հիշատակում | 1135 | ||
Մակերես | 98,73 կմ² | ||
ԲԾՄ | 293 մետր, 297 մետր | ||
Բնակչություն | ▼39 844 մարդ (2023)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 045 | ||
Փոստային դասիչ | 960 01 | ||
Ավտոմոբիլային կոդ | ZV | ||
Պաշտոնական կայք | zvolen.sk | ||
| |||
Զվոլեն (սլովակ.՝ Zvolen, գերմ.՝ Altsohl, հունգ.՝ Zólyom), քաղաք Սլովակիայի կենտրոնական հատվածում, Գրոն և Սլատինա գետերի միաձուլման տեղում, Յավորյայի և Կրեմնիցկիի ստորոտին։ Բնակչությունը մոտ 44 հազար է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]IX դարում Զվոլենի տեղում գոյություն է ունեցել Մեծ Մորավական տերության Մուոտյովա հնաքաղաքը, որը անհետացել է XI դարում։ Նրա պաշտպանողական ֆունկցիան անցել է Հին Զվոլեն ամրոցին,որը հետագայում անվանափոխվում և կրում է Անապատային Ամրոց անվանումը (սլով.՝ Pustý hrad) (Եվրոպայի միջնադարյան ամենամեծ ամրոցներից մեկը)։ 1172 թվականին դառնում է թագավորական կոմիտեի կենտրոնը։ 1230-ական թվականներին Հունգարիայի Բելա IV թագավորը Զվոլենին քաղաքի իրավունք է տալիս։ XIV դարի վերջին Լյուդովիկոս I Մեծ թագավորը այստեղ կառուցում է Զվոլենսկի ամրոցը։ Այդ ժամանակ Զվոլենը բուռն զարգացում է ապրում։ 1542-ում պաշարում և այրում է Հունյադի Յանոշը։ 1554 թվականին թուրքերը զավթում են Ֆիլյակովո ամրոցը և նրա պաշտպանողական ֆունկցիաներն անցնում են Զվոլենին։ Այստեղ զարգանում է մի նոր հզոր ամրոց, որը թուրքերին այդպես էլ չի հաջողվում զավթել։ 1702 թվականին քաղաքը այրում են Ֆերենց Ռակոցիի կուրուցները։ XVIII դարում Զվոլենը դառնում է Կենտրոնական Սլովակիայի կարևոր արդյունաբերական կենտրոնը։ 1872 թվականին այստեղ երկաթուղի են կառուցում մինչև Բուդապեշտ։
Չեխոսլովակիայում Զվոլենը դառնում է շրջանային կենտրոն։ 1944 թվականին քաղաքը Սլովակյան ապստամբության կենտրոններից մեկն էր։ Սլիաչ օդանավակայանում խորհրդային օդանավ են վայրէջք կատարել։ 1944 թվականի հոկտեմբերի 26-ին քաղաքը գրավում են գերմանական զորքերը։ 1945 թվականի մարտի 14-ին քաղաքն ազատագրվում է։
1968-1990 թվականներին Զվոլենում տեղակայված էր Խորհրդային բանակի 30-րդ գվարդիական մոտոհրաձգային դիվիզիան։ 1978 թվականին Զվոլեն փոխադրվել է Բերդիչվայում նոր կազմավորված 238 առանձին ուղղաթիռային գունդը։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զվոլենի բնակչությունը կազմում է 43 147 մարդ (2005 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ[2]:Ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների, բնակիչների 95,9% - ը սլովակներ են, իսկ 1,2% -ը՝ չեխեր։ Կրոնական կազմը. 52,5 %-ը կաթոլիկներ են, 26,4%-ը՝ առանց կրոնական պատկանելության 15%-ը՝ լյութերականներ[2]։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պուստի Գրադ (Անապատային Ամրոց (սլով.՝ Pustý hrad))
- Զվոլենյան ամրոց
- սբ. Եղիսաբեթ եկեղեցի
- Լյութերական եկեղեցի
- Անտառային թանգարան
Հայտնի բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իոսիֆ Զիգեր-Գրոնսկի(1896—1960) — գրող
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իսպանիա: Ալտեա
- Գերմանիա Բադ Քյոթցթինգ
- Իռլանդիա: Բանդորան
- Իտալիա Բելաջո
- Ֆրանսիա: Գրանվիլ
- Լեհաստան: Զվոլեն,
- Ֆինլանդիա: Կարկիլա, Իմատրա
- Հունգարիա: Կյոսեգ
- Մալթա.Մարսասկալա
- Նիդերլանդներ. Մեերսեն
- Լյուքսեմբուրգ. Նիդերանվեն
- Չեխիա. Պրախատիցե
- Հունաստան.Պրևեզա
- Լիտվա. Պրենայ
- Ուկրաինա. Ռովնո
- Պորտուգալիա.Սեզիմբրա
- Լատվիա.Սիգուլդա
- Հունգարիա. Տոտկոմլոշ
- Էստոնիա. Տյուրի
- Բելգիա. Ուֆֆալիզ
- Դանիա. Խոլստեբրո
- Միացյալ Թագավորություն. Շերբորն
- Ավստրիա. Յուդենբուրգ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://datacube.statistics.sk/#!/view/sk/VBD_DEM/om7101rr/v_om7101rr_00_00_00_sk
- ↑ 2,0 2,1 «Municipal Statistics». Statistical Office of the Slovak republic. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զվոլեն» հոդվածին։ |
|
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |