Զվոլեն (սլովակ.՝ Zvolen, գերմ.՝ Altsohl, հունգ.՝ Zólyom), քաղաք Սլովակիայի կենտրոնական հատվածում, Գրոն և Սլատինա գետերի միաձուլման տեղում, Յավորյայի և Կրեմնիցկիի ստորոտին։ Բնակչությունը մոտ 44 հազար է։
IX դարում Զվոլենի տեղում գոյություն է ունեցել Մեծ Մորավական տերության Մուոտյովա հնաքաղաքը, որը անհետացել է XI դարում։ Նրա պաշտպանողական ֆունկցիան անցել է Հին Զվոլեն ամրոցին,որը հետագայում անվանափոխվում և կրում է Անապատային Ամրոց անվանումը (սլով.՝ Pustý hrad) (Եվրոպայի միջնադարյան ամենամեծ ամրոցներից մեկը)։ 1172 թվականին դառնում է թագավորական կոմիտեի կենտրոնը։ 1230-ական թվականներին Հունգարիայի Բելա IV թագավորը Զվոլենին քաղաքի իրավունք է տալիս։ XIV դարի վերջին Լյուդովիկոս I Մեծ թագավորը այստեղ կառուցում է Զվոլենսկի ամրոցը։ Այդ ժամանակ Զվոլենը բուռն զարգացում է ապրում։ 1542-ում պաշարում և այրում է Հունյադի Յանոշը։ 1554 թվականին թուրքերը զավթում են Ֆիլյակովո ամրոցը և նրա պաշտպանողական ֆունկցիաներն անցնում են Զվոլենին։ Այստեղ զարգանում է մի նոր հզոր ամրոց, որը թուրքերին այդպես էլ չի հաջողվում զավթել։ 1702 թվականին քաղաքը այրում են Ֆերենց Ռակոցիի կուրուցները։ XVIII դարում Զվոլենը դառնում է Կենտրոնական Սլովակիայի կարևոր արդյունաբերական կենտրոնը։ 1872 թվականին այստեղ երկաթուղի են կառուցում մինչև Բուդապեշտ։
Չեխոսլովակիայում Զվոլենը դառնում է շրջանային կենտրոն։ 1944 թվականին քաղաքը Սլովակյան ապստամբության կենտրոններից մեկն էր։ Սլիաչ օդանավակայանում խորհրդային օդանավ են վայրէջք կատարել։ 1944 թվականի հոկտեմբերի 26-ին քաղաքը գրավում են գերմանական զորքերը։ 1945 թվականի մարտի 14-ին քաղաքն ազատագրվում է։
1968-1990 թվականներին Զվոլենում տեղակայված էր Խորհրդային բանակի 30-րդ գվարդիական մոտոհրաձգային դիվիզիան։ 1978 թվականին Զվոլեն փոխադրվել է Բերդիչվայում նոր կազմավորված 238 առանձին ուղղաթիռային գունդը։
Զվոլենի բնակչությունը կազմում է 43 147 մարդ (2005 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ[2]:Ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների, բնակիչների 95,9% - ը սլովակներ են, իսկ 1,2% -ը՝ չեխեր։ Կրոնական կազմը. 52,5 %-ը կաթոլիկներ են, 26,4%-ը՝ առանց կրոնական պատկանելության 15%-ը՝ լյութերականներ[2]։