Զոնդ (ռուս.՝ Зонд), խորհրդային ավտոմատ միջմոլորակային կայանների անվանում։ Զոնդերն արձակվել են 1964 թվականից և նախատեսված էին տիեզերական տարածության ուսումնասիրման և հեռավոր տիեզերական թռիչքների տեխնիկայի մշակման համար։ Այս ծրագրով իրականացվել են երկու տարբեր սերիաների կայաններ։ Առաջին սերիան, որը հիմնված էր 3ՄՎ միջմոլորակային կայանի հենքի վրա և նախատեսված էր մոտակա մոլորակների մասին տեղեկություններ հավաքելու համար։ Երկրորդ սերիան նախատեսված էր որպես հեռակառավարվող տիեզերանավեր՝ օգտագործելով «Սոյուզ» տիեզերանավերի պարզեցված տարբերակը, որը բաղկացած է սպասարկող և վայրէջքի մոդուլներից, բայց չուներ ուղեծրային մոդուլ։
Երկու կրիաները և մի քանի այլ կենդանիներ այս սերիայի Զոնդ-5 կայանով առաջին անգամ կատարեցին Լուսնի շուրջ պտույտ և վերադարձան Երկիր։
Խորհրդային «Զոնդ» կայանների պատվին է անվանվել Պլուտոն մոլորակի Զոնդի բիծը, անվանումը հաստատվել է ՄԱՄ-ի կողմից 2023 թվականի ապրիլի 11-ին[1]։
Առաջին երեք առաքելությունները հիմնված էին 3ՄՎ միջմոլորակային կայանի հենքի վրա, որը նախատեսված էր Վեներան և Մարսը հետազոտելու համար, այդ պատճառով էլ կայանների նախագիծը անվանվել ե մալարակների անվանումների առաջին տառերից։ Երկու առաջին առաքելությունները անհաջող ավարտվեցին, իսկ Զոնդ-3 կայանի առաքելությունը հաջողությամբ նկարեց Լուսնի հեռավոր կողմը (Լունա 3-ից հետո երկրորդը)։
«Զոնդ-4» - «Զոնդ-8» կայանները (ինչպես նաև մի շարք այլ «Կոսմոս» շարքի կայաններ) խորհրդային դեպի Լուսին թռիչքի ծրագրի շրջանակներում օգտագործվել են թռիչքների տեխնոլոգիաների, Երկիր վերադարձման, ինչպես նաև դրանց հետ կապված առանձնահատկությունների փորձարկման համար։ Դրանք երկտեղանոց 7Կ-Լ1 տիեզերանավի անօդաչու տարբերակն էին։ 7Կ-Լ1 տիեզերանավի առաջին թռիչքը Լուսնի կողքով նախատեսվում էր կատարել 1968 թվականի դեկտեմբերի 8-ին, որպեսզի առաջ անցնեն նմանատիպ ամերիկյան Ապոլոն 8 տիեզերանավի առաքելությունից (կատարվել էր 1968 թվականի դեկտեմբերի 21-ին)։ Սակայն այս թռիչքը չեղարկվեց, տիեզերանավի և կրող հրթիռի պատրաստ չլինելու պատճառով։ 7Կ-Լ1 տիեզերանավերը կատարել են մի քանի ավտոմատ անօդաչու թռիչքներ, դրանից հետո նրանց անձնակազմով թռիչքների ծրագիրը չեղարկվել է։ Որպես պատճառ նշվում էր տիեզերանավերի անբավարար հուսալիությունը (հիմնականում կրող հրթիռի), ինչպես նաև քաղաքական պատճառները (ծրագրի շարունակությունը համարվել է անհիմն ամերիկացի տիեզերագնացների Լուսնի շուրջ հաջող թռիչքներից հետո[2]։
Կայանի սարքավորումների փորձարկում բարձր-էլիպտիկ ուղեծրերում։ Կրող հրթիռի արագացուցիչի փորձարկում։
Արագացուցիչի առաջին մեկնարը հաջող անցավ։ Երկրորդ մեկնարկումը բերեց հետագծից շեղվելուն, կառավարման մոդուլի սխալի հետևանքով։ Ապոգեյը մեծացավ, պերիգեյը փոքրացավ, և արդյունքում կայանը թռիչքի երկրորդ օրը մտավ մթնոլորտի խիտ շերտեր և այրվեց։
Կայանի սարքավորումների փորձարկում Լուսնի շուրջը պտույտով
Պրոտոն կրող հրթիռի երկրորդ աստիճանի չորս շարժիչներից մեկի խափանման պատճառով հրթիռը չկարողացավ հասնել ուղեծիր։ Իջեցվող սարքը վերադարձվել է Երկիր վթարային փրկության համակարգի միջոցով։
Կայանը արագացուցիչ բլոկի օգնությամբ դուրս բերվեց բարձր-էլիպտիկ ուղեծիր, ապոգեյ՝ մոտ 300 հազար կմ, սակայն կողմնորոշման համակարգի խափանման պատճառով[3], կայանը Լուսնից հեռու ուղղվեց։ Լուսնի շուրջ պտույտ չկատարվեց։ Երկրին մոտենալիս աստղային տվիչի սխալանքի պատճառով մթնոլորտ մտնելու համար մանևրը չկատարվեց։ Իջեցվող սարքը բալիստիկ հետագծով սկսեց իջնել չնախատեսված վայր, և պայթեցվեց ինքնաոչնչացման համակարգի միջոցով Գվինեյան ծովախորշի վրա։
«Զոնդ-1968Ա» (Զոնդ-5Ա)
23.04.1968
«Պրոտոն»
Կայանի սարքավորումների փորձարկում Լուսնի շուրջը պտույտով։ Իջեցվող սարքի վերադարձ Երկիր։
Կրող հրթիռի երկրորդ աստիճանի աշխատանքի ժամանակ հիմնական պատյանի արտանետման ժամանակ կարճ միացում տեղի ունեցավ կայանի կառավարման համակարգում, որը հանգեցրեց կայանի թեքված դիրքում պտտման։ Ակտիվացվել է վթարային փրկության համակարգը։ Թռիչքն ընդհատվել է, իսկ իջեցվող սարքը վերադարձվել է Երկիր։
«Զոնդ-1968Բ» (Զոնդ-5Բ)
21.07.1968
«Պրոտոն»
Կայանի սարքավորումների փորձարկում Լուսնի շուրջը պտույտով։ Իջեցվող սարքի վերադարձ Երկիր։
21.06.1968-ին արձակման պատրաստման ընթացքում (որը պետք է տեղի ունենար 21.07.1968) արագացուցիչի օքսիդիչի բաքը պայթել է՝ մասամբ վնասելով հիմնական պատյանը։ 7Կ-Լ1 կայանը վայր ընկավ մի քաինի մետր ներքև և ընկավ հրթիռի սպասարկման ֆերմաների մեջ։ Արագացուցիչի վառելիքի բաքը հինգ տոննա կերոսինով պոկվեց ֆերմայից և հենվեց կրող հրթիռի երրորդ աստիճանին։ Ըստ մի աղբյուրի եղավ մեկ զոհ, մյուս աղբյուրով երեք[4][5]։
Լուսնի շուրջը պտույտ և լուսանկարում, իջեցվող սարքի վերադարձ Երկիր տրված վայրում վայրէջքով։
Լուսնի շուրջը պտույտ 14.11.1968, Երկիր վերադարձի ժամանակ 17.11.1968 իջեցվող սարքը վթարվեց ԽՍՀՄ տարածքում։
«Զոնդ-1969Ա» (Զոնդ-7Ա)
20.01.1969
«Պրոտոն»
Լուսնի շուրջը պտույտ և լուսանկարում, իջեցվող սարքի վերադարձ Երկիր տրված վայրում վայրէջքով։
Նախատեսվում էր առաջին պտույտ Լուսնի շուրջը 2 տիեզերագնացների կողմից, և իջեցվող սարքը կվերադարձվի Երկիր։ Տիեզերագնացներով թռիչքը չեղարկվեց 08.12.1968-ին։ Ավտոմատացված թռիչքի ժամանակ կրող հրթիռի պայթյուն մեկնարկի պահին, իջեցվող սարքը վերադարձավ Երկիր։
Լուսնի շուրջը պտույտ, Երկրի և Լուսնի լուսանկարում, հյուսիսային բևեռի կողմից վայրէջքի տարբերակի փորձարկում։
Լուսնի շուրջը պտույտ 24.10.1970, իջեցվող սարքը վերադարձավ Երկիր 27.10.1970։
Ընդհանուր առմամբ իրականացվել է 13 արձակում, որից 5-ը հաջող կամ մասնակի հաջող թռիչք[6]։ Վերջին 7Կ-Լ1-ի («Զոնդ-8») արձակումից հետո մնացին ևս երկու կառուցված տիեզերանավ (ընդհանուր 15 արտադրվածից)։ ԸԵրկու մնացած տիեզերանավերը՝
Զոնդ-9 Պլանավորված, բայց հետագայում չեղարկված։ Նախատեսվում էր արձակել 1969 թվականի հուլիսին, անձնակազմը՝ Պավել Պոպովիչ և Վիտալի Սևաստյանով։
Газенко О. Г., Антипов В. В., Парфенов Г. П. Результаты биологических исследований, выполненных на станциях «Зонд-5», «Зонд-6» и «Зонд-7» // Космические исследования. — 1971. — Т. 9, вып. 4. — С. 601—608.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 702)։