Jump to content

Գևորգ Դանիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Դանիելյան
 
Գիտական աստիճան՝ իրավաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտություն՝ իրավաբան և պետական ծառայող
Ազգություն հայ
Ծննդյան օր մայիսի 5, 1958(1958-05-05) (66 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան
 
Պարգևներ

Գևորգ Բալաբեկի Դանիելյան (մայիսի 5, 1958(1958-05-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայ իրավաբան, ՀՀ պետական գործիչ։ Իրավաբանական գիտությունների դոկտոր (2004): Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական։

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1977-1979 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1988-1990 թթ. - ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի Սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս
  • 1989-1992 թթ. - ՀՀ դատախազության ազգամիջյան հարաբերություններում հսկողության բաժնի պետ։
  • 1992-1996 թթ. - Հրազդանի միջշրջանային դատախազ։
  • 1996-1999 թթ. - ՀՀ գլխավոր դատախազության բաժնի դատախազ։
  • 2000-2004 թթ. - ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ։
  • 2004-2007 թթ. - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։
  • 2007 թ. մայիսի - ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։
  • 2008 թ. ապրիլի 16-ին ՀՀ նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ արդարադատության նախարար[1]։
  • 2010 թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից։
  • 2011 թվականից ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական է։
  • 2013 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ[2]։

Գիտական գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • թեկնածուական ատենախոսություն – «Տեղական իշխանության մարմինների դերն օրինականության ամրապնդման ոլորտում», 1987 թ., նախկին ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի Պետության և իրավունքի ինստիտուտ
  • դոկտորական ատենախոսություն - «Վարչական արդարադատության կայացման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում», 2004 թ., Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման ակադեմիա։
  • 1998 թվականից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ։
  • 2008 թվականից՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր։
  • 2013 թվականից՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ

Հասարակական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2011 թվականից - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի անդամ։
  • 2011 թվականից - «Սահմանադրական իրավունքի կենտրոն» Հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ։
  • 2012 թվականից - ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտական խորհրդի անդամ։
  • 1998 թվականից - Հայաստանի Հանրապետության իրավաբանների միության անդամ։
  • 2009 թվականից - «Հայ իրավաբանների ասոցիացիա» Հ/Կ անդամ
  • «Օրինականություն», «Օրենք և իրականություն», «Պետություն և իրավունք», «Ղարաբաղի դատական իշխանություն» գիտական հանդեսների խմբագրական խորհուրդների անդամ
  • Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է։
  • Վարչական պատասխանատվությունը, Երևան, 2002։
  • Տնտեսական գործունեության դեմ ուղղված զանցանքների և հանցագործությունների քննության ու որակման հիմնախնդիրները, Երևան, 2003։

Պարգևներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներին։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախորդող
Դավիթ Հարությունյան
ՀՀ Արդարադատության նախարար
Գևորգ Դանիելյան

հունիսի 2007 - 9 դեկտեմբերի 2010 թ.
Հաջորդող
Հրայր Թովմասյան