Գեղեցկուհին (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեղեցկուհին
տեսակգեղանկար
նկարիչԲորիս Կուստոդիև
տարի1915
բարձրություն141 սանտիմետր
լայնություն185,5 սանտիմետր[1]
ժանրնյու
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ
 The Beauty (Boris Kustodiev painting) Վիքիպահեստում

«Գեղեցկուհին», 1915 թվականին ռուս նկարիչ Բորիս Կուստոդիևի կողմից պատկերված նկար։

Նկարում պատկերված է գեղեցկուհի-վաճառողուհի, որը արթնացել է քնից և կիսանստած է փետրաներքնակի վրա՝ անորոշության քաղցր սպասումով։ Աշխատանքը լցված է ազգային ռոմանտիզմի համադրությամբ, մասնավորապես պրիմիտիվ նկարներով, նեոկլասիցիզմով, ինչպես օրինակ Տիցիանի և Ռուբենսի մոտ։ Նկարի գլխավոր հերոսուհու կերպարում Կուստոդիևը պատկերել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դերասանուհի Ֆաինա Շևչենկոյին, որը փարթամ մարմին ուներ։ Այսպիսի կերպարը սիրելի էր արվեստագետի մոտ, ով նշել է, որ «նիհար կանայք չեն ներշնչում ստեղծագործելուն»։ Հետագայում նա ստեղծեց ևս երեք նկար, որոնք տարբերվում էին կոմպոզիցիայի աննշան փոփոխություններով։ Ըստ երևույթին, Կուստոդիևը «Գեղեցկուհուն» համարում էր մի տեսակ ծրագրային աշխատանք և իր գեղարվեստական ոճի որոնման արդյունք։ 1915 թվականի բնօրինակ պատկերը ներկայումս գտնվում է Մոսկվայում՝ Մոսկվայի Պետական Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուի մեջ, ինչպես նաև 1921 թվականի տարբերակը։ 1918 և 1919 թվականների տարբերակները պահվում են համապատասխանաբար Տուլայի գեղարվեստի թանգարանում և մասնավոր հավաքածուում `Ռուսաստանում։

Պատմություն և ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ինքնանկար պատուհանի մոտ», Կուստոդիև

Որպես «Արվեստի աշխարհ» ասոցիացիայի անդամի՝ Կուստոդիևին հետաքրքում էին ոչ միայն ազնվական մշակույթի կերպարները, այլ նաև գավառական կյանքով։ Նա եղել է առևտրականների մասին գրող իսկական պոետ[2][3]։ Կուստոդիևի վաճառականուհիները կարծես աստվածուհիներ էին, երջանկության, հագեցվածության և հարստության մասին ժողովրդական պատկերացումների արտահայտողները[4]։ Սակայն ժողովրդական վաճառականների թեմայով նրա շատ կտավներում կանացի գեղեցկության ռուսական իդեալը ձեռք է բերում հատուկ մոնումենտալություն չափազանցված ձևերով՝ իր մեջ միաժամանակ ներառելով հիացմունք, հեգնանք, արդիականություն և անցյալ, իրականություն և հորինվածք [5][6][4]։ Նույնիսկ առաջացավ «կուստոդիևյան գեղեցկուհիներ» արտահայտությունը, որոնք բնակվում էին հատուկ հեքիաթային աշխարհում, որտեղ պահպանված էր հայրիշխանական Ռուսաստանի հին կառույցը իր վաճառականուհիներով և ժողովրդական զբոսահանդեսներով, որոնք անցկացվում էին խաղաղ գավառական քաղաքներում։ Այդ արտասովոր կուստոդիևյան Ռուսաստանն էլ, որը լի էր կյանքով, լույսով և ուժով,առատությամբ և երաժշտությամբ, գույներով և զվարճանքներով, առօրյա կյանքից փախչում էր սայլակի վրա գամված նկարիչը[7][8][9][10]։ «Գեղեցկուհին» պատկերվել է այն ժամանակ, երբ Կուստոդիևի հիվանդությունը՝ ողնուղեղի ուռուցքը, հասել էր իր գագաթնակետին, որի պատճառով էլ իր կյանքի վերջին 15 տարիները նկարիչը անցկացրել է պարալիզացված ոտքերով[11]։

Շևչենկոն ռուսական ազգային հագուստով

Իրական կյանքի համար Կուստոդիևը ուներ մի ճաշակ, իսկ նկարչության համար՝ այլ։ Նրա վաճառականուհիների համար հաճախ մոդելներ էին հանդիսանում ինտելիգենցիայի ներկայացուցիչները, մարմնեղ կանայք։ Ինքը՝ Կուստոդիևը, չէր հանդիսանում այդպիսի կերպարների սիրահար, նրա կինը՝ Յուլիա Կուստոդիևան, չուներ փարթամ կառուցվածք, ուներ փխրուն, աչքի չընկնող արտաքին։ Սրա հետ կապված Կուստոդիևը նշում էր, որ «նիհար կանայք չեն ոգեշնչում ստեղծագործելուն»[9][12]։ Այս անգամ նա հրավիրել է չեխովյան պիեսների տաղանդավոր կատարող, Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի առաջատար դերասանուհի Ֆաինա Շևչենկոյին[13][12][14]։ Նա խաղացել է ինչպես կախարդական քաջ գեղեցկուհիների, այնպես էլ փետրաներքնակների վրա կրքից և ցանկասիրությունից ձանձրացող անամոթ կանանց դերեր։ Շևչենկոն իրեն բնորոշ դերակատարումներն օժտեց յուրատեսակ մաքուր գեղատեսիլ տեսքով, և ըստ թատերական քննադատ Պ.Ա. Մարկովի՝ եղել է «շլացուցիչ իր պարզությամբ, վառ, հարուստ ներաշխարհով, ուժեղ խառնվածքով և բաց սրտով»[14][15]։ Կուստոդիևը առաջին անգամ երիտասարդ, կարմրաթուշ և փարթամամարմին Շևչենկոյին տեսավ 1914 թվականի օգոստոսին՝ Միխայիլ Սալտիկով-Շչեդրինի վեպի հիման վրա բեմադրված «Պազուխինի մահը» ներկայացման փորձի ժամանակ, որի համար Շևչենկոն պատրաստում էր դեկորացիաներ և հրապուրվեց նրանով[12][16][17][18]։ Վասիլի Լուժսկոյի բեմադրության մեջ Շևչենկոն խաղում էր պետական խորհրդատուի կնոջ, առևտրականի դուստր Նաստասյա Իվանովնա Ֆուրնաչովայի դերը, որը ըստ Սալտիկով-Շչեդրինի՝ «շատ գեր կին» էր, անմիտ, ալարկոտ և մշտապես ձանձրացող, մոտավորապես երեսուն տարեկան կնոջ կերպար, որն էլ հավանաբար գերել է Կուստոդիևին և նրա մոտ նկարը ստեղծելու միտք է առաջացրել[19]։ Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած պրեմիերայից հետո Կոստոդիևը մտավ դերասանների դիմահարդարման սենյակ, և նրա՝ իբրև բնորդուհի հանդես գալու համեստ խնդրանքին Շևչենկոն համաձայնեց։ Սակայն, երբ արվեստանոցում իմացավ նկարի սյուժեն, նա բացականչեց․ «Ի՞նչ եք ասում Դուք։ Ես՝ Գեղարվեստական թատրոնի դերասանուհիս, պետք է մե՞րկ նստեմ։ Իսկ հետո հազարավոր մարդիկ ինձ պետք է մե՞րկ տեսնեն, ինչ ամոթ է»։ Կուստոդիևի համոզելուց հետո, որ դա «հանուն արվեստի» է, Շևչենկոն, այնուամենայնիվ, համաձայնվեց մերկանալ ռուս կնոջ հավաքական կերպարի համար, հնարավոր է նաև՝ ոչ առանց Լուժսկոյի օգնության[12][16][20][19]։ Իմանալով տեղի ունեցածի մասին Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր Կոնստանտին Ստանիսլավսկին զայրացավ և Շևչենկոյին անվանեց «անառակ», բայց հասկանալով, որ տաղանդներին կորցնել պետք չէ, զայրույթը փոխեց ողորմածության և դերասանուհուն նոր դերեր տվեց[14][16]։

Կուստոդիևի մատիտով ուրվանկարը «Վերմակ», էտյուդ «Գեղեցկուհու» համար «Բնորդուհին՝ աջ ոտքը, ձախ ոտնաթաթը»

Սկզբում Կուստոդիևը Մոսկվայում ստեղծեց մատիտով ուրվանկարը բնօրինակից, իսկ երբ վերադարձավ տուն՝ Սանկտ Պետերբուրգ, սկսեց ստեղծել հիմնական կտավը[12][17][19]։ Նկարչի որդին՝ Կիրիլ Կուստոդիևը, հիշում է[21]

1915 թվականի ապրիլին մենք տեղափոխվեցինք Վվեդենսկի փողոց (տուն 7, բնակարան 50), որտեղ կար արհեստանոց,որն ուներ դեպի փողոց բացվող երկու մեծ պատուհան։ Փողոցի մյուս կողմում զբոսապուրակ է, որը շրջապատում է Վվեդենսկի եկեղեցին։ Շուտով հայրիկը սկսեց «Գեղեցկուհի» նկարի շուրջ աշխատանքը, որը հանդիսացավ նրա ինքնատիպ ոճ փնտրելու յուրահատուկ արդյունք՝ սկսած դեռևս 1912 թվականին։ Նկարի համար հիմք հանդիսացավ մատիտով և սանգինայով արված նկարը, որն արված էր բնականից։ Բնականից էր պատկերված նաև բմբուլե վերմակը, որը մայրիկը նվիրել էր հայրիկին ծննդյան օրը։ Նկարի վրա նա աշխատում էր ամեն օր, սկսում էր առավոտյան ժամը վեցից յոթը և աշխատում էր ամբողջ օրը։ Մայիսի 10-ի կողմերը իմ մայրը և քույրիկը մեկնեցին «Տերեմ»[К 1], և մենք մնացինք երկուսով։ Մի անգամ տատիկը, որն այդ ամառ ապրում էր Սանկտ Պետերբուրգում, մեզ բերեց երեք գիպսե արձանիկներ, որոնք գնել էր շուկայից։ Դրանք հայրիկին շատ դուր եկան, և նա դրանք պատկերեց նկարի մեջ (զարդասեղանի վրա, աջից)։ Մեր տանը պահպանվել էր հրաշք հնաոճ պատ, որի սև ֆոնի վրա ծաղկամանով կարմիր վարդեր էին։ Հայրիկը օգտվեց այս մոտիվներից սունդուկի նախշերը ստեղծելիս, սակայն գույնը փոխեց։

Տղայի խոսքերով՝ «օգոստոսի սկզբին Կուստոդիևը ավարտեց «Գեղեցկուհին»։ Ավելի ուշ ես հայրիկից լսեցի, որ այս նկարում նա վերջապես գտավ իր ոճը, ինչը երկար ժամանակ իրեն չէր հաջողվում։ Հիշելով Պավել Ֆեդոտովին, փոքրիկ հոլանդացիներին, որոնք նրան հիացնում էին՝ նա ձգտում էր, ինչպես և նրանք, գրավել դիտողին, պարտադրել նրան ուշադրություն դարձնել խոսուն մանրամասներին։ Սակայն նկարի համար հիմք էին հանդիսացել ռուսական լուբոկը, ցուցանակները, ժողովրդական հմուտ վարպետների խաղալիքները, ռուսական ասեղնագործությունները և կոստյումները»[22]։ Նկարը մատիտով արված ուրվանկարից տարբերվում է դիմագծերով, ինչպես նաև կանացի կերպարի չափազանցությամբ և հեգնանքով, որը արդեն ոչ մի կապ չուներ իրական Շևչենկոյի կերպարի հետ[12]։

Կոմպոզիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականի օրիգինալ՝ 141 × 185,5 սմ , յուղային կտավ[4],աջից ներքևում ստորագրություն է՝ «Բ․ Կուստոդիև/1915»[23]։ 1918 թվականի տարբերակ՝ 81 × 93 սմ , յուղային կտավ, ձախից ներքևում ստորագրություն է «Բ․ Կուստոդիև/1918»[24]։ 1919 թվականի տարբերակ՝ 75,5 × 102 սմ , յուղային կտավ, ստորագրված է[25][26]։ 1921 թվականի տարբերակ՝ 72 × 89 սմ , յուղային կտավ, աջից ներքևում ստորագրություն «Բ,Կուստոդիև/1921»[27]։ Իր ամենահայտնի նկարում Կուստոդիևը միավորել է ռոմանտիկ ազգայնականության կերպարները նեոդասականության կերպարների հետ, որոնք հենվում էին դասական արվեստի ավանդույթների և ակադեմիական գեղանկարների վրա, ինչպիսիք էին Տիցիանի և Ռուբենսի կտավները։ Հակառակ գնալով այդ ժամանակ գերակշռող մոդեռնիզմին, բայց հաշվի առնելով նոր գեղարվեստական միտումները՝ նա հակադրեց իր վայելչատես, փարթամամարմին և փթթուն գեղեցկուհիներին անկումային արվեստի[4][9][12][28][29] կտավների ներկայացուցիչ գունատ և զտարյուն կանանց հետ։

«Վեներա Ուրբինյան», Տիցիան

«Գեղեցկուհու» մեջ Կուստոդիևը անդրադարձել է ռուսական արվեստում հազվադեպ հանդիպող մերկ բնանակարին՝ քնից ուժասպառ շքեղ առևտրականուհուն, որը նստած է սպիտակ բմբուլե բարձերի և ժապավենների միջև, երևում է մետաքսե ծածկոցի տակից, ինչպես Աֆրոդիտեն սադափե խեցիից։ Գեղեցկուհու մեջ չկա ոչ մի կտրուկ անկյունային թեքում, չնայած որ արմունկից ձեռքը ոչ բնական թեքված է, որով էլ նա հենվում է փետրաներքնակին։ Ընդհակառակը, գեղեցկուհու մի փոքր անհարմար դիրքից՝ թեթևակի թեքված դեպի ետ, հնարավոր է տեսնել տարօրինակ նրբագեղություն և առաքինի մաքրության անկրկնելի հմայքը։ Առևտրականուհու առատ գեղեցկությունը, Տիցիանի ռուսական «Վեներա Ուրբինյանը»՝ կարմիր շրթունքներով, վարդագույն այտերով, կլոր կզակով, փիրուզագույն աչքերով, ոսկեգույն մազերով, կարապի վզով, փարթամ իրանով և կլորավուն ուսերով, խնամված և հարթ մարմնով, ինչպես «արյունը կաթով»։ Ժողովրդական պատկերացումներում դա էլ հենց համարվում է կանացի գեղեցկություն[4][9][12][28][30][31][32][33]։ Բարձր մահճակալի հետևից, որն ուներ մետաղյա անկյուններ և ծաղկավոր նախշերով վարագույր, երևում էր զարդասեղանի ծայրը, որի վրա դրված էին աչքի զարնող իրեր՝ գեղեցիկ արձանիկներ և կանացի խնամքի միջոցներ։ Ի տարբերություն սառը կապույտ, երկնագույն, փիրուզագույն և շափյուղագույն պաստառների՝ ծանր զարդասեղանը և բավականին ծանրաշարժ սնդուկը Կուստոդիևի կողմից զարդարված են հեքիաթային ձևով։ Ինտերիերը՝ արված տիպիկ «վաճառականական ոճով», զարդարված է փարթամ և ծաղկած վարդերի բոլոր հնարավոր պատկերներով, որոնք հանդիսանում են գեղեցկության և ծաղկման խորհրդանիշները։ Դրանք համապատասխանում էին այս հիասքանչ ծաղկուն վաճառականուհու առավոտյան արթնանալու հետ, որը գտնվում էր կանացի գեղեցկության ծաղկման շրջանում։ Նա նայում է դիտողին դեմքի խորհրդավոր արտահայտությամբ՝ ամենևին չամաչելով իր մերկությունից, խաղաղությամբ, բայց միաժամանակ ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի քաղցր սպասումով։ Նկարի մեջ ամեն մասնիկ հանդիսանում է փոխաբերություն, իսկ գեղեցկուհին կարծես դարձել է նաիվ նկարչի հայացքի և ռուսական մշակույթի արծաթե դարաշրջանի բարդ գեղագիտության արդյունք[4][9][12][28][30]

Քննադատություն և ճակատագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Առևտրականուհին և տան ոգին», Կուստոդիև

«Գեղեցկուհին» ցուցադրվել է Կուստոդիևի այլ աշխատանքների և «Պազուխինի» էսկիզների հետ Պետրոգրադում և Մոսկվայում կայացած «Արվեստի աշխարհ» ցուցահանդեսներում։ Կուստոդիևը ինքն էր մշակել նկարները կախելու սխեման և սահմանել էր նրանց գները՝ ամենաբարձրը գնահատելով «Գեղեցկուհին»(4 հազար ռուբլի)։ Չորս աշխատանք գնեց Իգոր Գրաբարը Տրետյակովյան պատկերասրահի համար[34]։ Ցուցահանդեսի ժամանակ Կուստոդիևը և Շևչենկոն նորից հանդիպեցին։ Մոդելը նկատեց․«Շատ գեր է։», նկարիչը պատասխանեց «Ինչպես կա։» և համբուրեց նրա ձեռքը[16]։ Նկարի մասին արձագանքները շատ հակասական էին և տարբեր[12]։ Որոշ քննադատներ այն անվանում էին «տխուր թյուրիմացություն», իսկ որոշները գտնում էին, որ գեղեցկուհու կերպարը հագեցած է «նուրբ հեգնանքով»։ Մինչդեռ գեղանկարների կոլեկցիոներ Ստեփան Պետրովիչը Կուստոդիևին ուղղված իր նամակում խոստովանել է, որ «ձեր „Գեղեցկուհին“ բոլոր ցուցահանդեսների մեխն է»[35]։ Նա ուղղակի խելքահան է արել մի մետրոպոլիտի, որը ցուցահանդես այցելելուց հետո խոստովանեց, որ «Կարծես նկարչի ձեռքը սատանան է կառավարել, երբ նա նկարում էր իր „Գեղեցկուհուն“, քանի որ այն ալեկոծեց իմ հոգին։ Ես տեսա նրա հմայքը և քնքշությունը և մոռացա պահքերի ու արթնությունների մասին։ Գնում եմ վանք, որտեղ կաղոթեմ իմ մեղքերի համար»[36][10][16][37]։ «Գեղեցկուհին» շատ դուր եկավ նաև Կոնստանտին Սոմովին, որին Կուստոդիևը նվիրեց հատուկ նրա համար պատկերված մանրանկար, որում պատկերված էր քնած առևտրականուհի և նրան նայող տան ոգի[38]։ Այն ստեղծվել է 1922 թվականին և կոչվել է «Առևտրականուհին և տան ոգին»[39]։ Կուստոդիևը բազմիցս կրկնել է նկարի սյուժեն,ըստ երևույթին այն համարելով ծրագրային աշխատանք և արվեստում իր ոճը փնտրելու արդյունք[29][28][30]։ Մի օրինակ նա նվիրել է Մաքսիմ Գորկուն[29], իսկ մյուսը պատկերել է հատուկ Ֆեոդոր Շալյապինի համար՝ պատկերելով հերոսուհուն մեջքից բավականին թատերական ոճով[16][20][40](ուշագրավ է, որ հենց Գորկին էլ ծանոթացրել է Շալյապինին Կուստոդիևի հետ)[41]։ Շևչենկոյի հետ լինելով մտերիմ հարաբերությունների մեջ՝ Շալյապինը շատ էր սիրում իր «Գեղեցկուհուն» և 1922 թվականին այն իր հետ արտահանեց Փարիզ[18][40]։ Այն հայտնի էր որպես «Հարսնացու» (նաև «Առևտրականուհին սունդուկի մոտ»)[42], հենց այդ տարի նկարը ցուցադրվեց Բեռլինի Ունդեր դեն Լինդենի պատկերասրահում, որտեղ քննադատ Գեորգի Լուկոմսկին Կուստոդիևին անվանեց ռուսական Տիցիան, իսկ հենց աշխատանքը՝ Յարոսլավյան Դանայա[43][44]։ 1919 թվականի Շալյապինյան «Գեղեցկուհին» վաճառվել է 2003 թվականին Լոնդոնում կայացած այսպես կոչված «ռուսական վաճառք» Sotheby's աճուրդի ժամանակ անհայտ ռուս գնորդի, որը գնումը կատարել է հեռախոսով և վճարել է ռեկորդային գին արվեստի ստեղծագործության համար՝ 845 ֆունտ ստերլինգ (1 միլիոն 200 հազար դոլլար)[40][41][45][46]։

«Գեղեցկուհի» 1918 թվական
(Տուլայի գեղարվեստի թանգարան)
«Գեղեցկուհի» 1919 թվական
(մասնավոր հավաքածու)
«Գեղեցկուհի» 1921 թվական
(Տրետյակովյան պատկերասրահ)

1915 թվականի օրիգինալ «Գեղեցկուհին» գտնվում է Տրետյակովյան պատկերասրահում[4][47]։ Մինչև 1926 թվականը այն պահվում էր նկարչի ընտանիքում, այնուհետև մասնավոր հավաքածուներում, իսկ 1938 թվականին տեղափոխվեց Տրետյակովյան պատկերասրահ[12] 1918 թվականի տարբերակը գտնվում է Տուլայի գեղարվեստի թանգարանում[48], հանդիսանում է ռուսական արվեստի բաժնի հավաքածուի հպարտությունը[49], որտեղ 1959 թվականին տեղափոխվեց այն իբրև նվեր Գ․Պ․ Մալիկովի կողմից[24]։ Տրետյակովյան պատկերասրահում է պահվում նաև 1921 թվականի փոքրացված տարբերակը, որը բնութագրվում է 1915 թվականի ստեղծագործության բացարձակ կրկնությամբ[12][50]

Հնարավոր կեղծիք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օդալիսկա», հնարավոր է Կուստոդիևի վրձնին պատկանող

2005 թվականին մամուլում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ լոնդոնյան Christie’s աճուրդի ժամանակ վաճառվել է Կուստոդիևին վերագրված և 1919 թվականով թվագրված նկար «Օդալիսկան» (35 × 50 սմ ), որի համար անհայտ ռուս արտ-դիլերը վճարեց 1,5 միլիոն ֆունտ ստերլինգ (2,9 միլիոն դոլլար), բարձրացնելով նկարի արժեքը առնվազն յոթ անգամ[51][52][53]։ Չնայած գործարքի ոչ հրապարակայնությանը, շուտով հայտնի դարձավ, որ նկարի նոր սեփականատերը ռուս օլիգարխ Վիկտոր Վեկսելբերգն էր, իսկ ավելի ստույգ նրան պատկանող ամերիկական «Ավրորա» ֆոնդը, որի միջոցով միլիարդատերը արտասահմանում ակտիվորեն գնում է ռուսական արվեստի նմուշները «հայրենասիրական» և «սոցիալական ուղղվածության» նպատակներով[54][55][56]։ Christie’s աճուրդի տան տվյալներով նկարը մինչև 1989 թվականը գտնվում էր ռուս էմիգրանտ Լեո Մասկովսկիի մասնավոր հավաքածուի մեջ, երբ այն հանվեց աճուրդի նրա այրու կողմից, վաճառվեց, այնուհետև անհետացավ տեսադաշտից մինչև նոր վաճառքը, այսինքն մինչև 2005 թվականը[57][58]։ 2009 թվականին այս աշխատանքը առաջին համարի տակ տպագրվեց կեղծված արվեստի գործերի կատալոգի մեջ․ «Ուշադրություն, հնարավոր է դա կեղծ է», այսպես ճանաչվեց Կուստոդիևի արվեստի գիտակ երեք իրարից անկախ փորձագետների կողմից, ովքեր աշխատում էին Տրետյակովյան պատկերասրահում, Ռուսական պետական թանգարանում և Ի․Ա․Գրաբարի անվան Համառուսական արվեստի գիտահետազոտական թանգարանում[59][60][61][62]։ Արվեստագետներ նշում էին, որ «Օդալիսկան» ունի ոճային նմանություն կուստոդիևյան «Գեղեցկուհիների» շարքի հետ, սակայն «իրենից ներկայացնում է միայն կուստոդիևյան նախասիրած թեմայի մտածված կրկնություն»[63]։ Անմիջապես փորձաքննության արդյունքներին ծանոթանալոց հետ Վեկսելբերգը նկարը հետ ուղարկեց և պահանջեց հետ վերադարձնել իր գումարը, ինչը, սակայն տեղի չունեցավ, որից հետո նա 2010 թվականին Լոնդոնի բարձրագույն դատարանում հայց ներկայացրեց Christie’s աճուրդի տան դեմ, որը նախաձեռնել էր սեփական հետաքննություն և պատվիրել էր նոր փորձաքննություն Մեծ Բրիտանիայում[64][65][66][67]։ Դատական լսումները տեղի ունեցան միայն 2012 թվականին[63][68]։ Դատական նիստի ավարտից հետո դատավորը որոշեց, որ «Օդալիսկան», հավանաբար, չի պատկանում Կուստոդիևի վրձնին և այդ կերպ որոշում կայացրեց «Ավրորա» ֆոնդի օգտին, նրան իրավունք վերապահելով դադարեցնել Christie’s-ի հետ կնքած պայմանագիրը և վերադարձնել միայն նկարը գնելու համար ծախսված գումարները [69][70][71][72][73][74]։

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին քանդակագործ Յուրի Գրիշկոն «Գեղեցկուհու» մոտիվներով ստեղծեց բրոնզե քանդակ, որը ցուցադրվում է Լիպեցկի մարզային արվեստի թանգարանում Լիպեցկում[75]։

Մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мастерская Кустодиева под названием «Терем» была им лично построена в 1905 году в деревне Маурино Костромской губернии (в 1924 году передана сельсовету под здание школы; в настоящее время там располагается музей Кустодиева)[12]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.tretyakovgallery.ru/collection/krasavitsa/
  2. Юон К. Поэт живописец. — Журнал «Огонёк». — Издательство «Правда», 25 мая 1952. — № 22 (1303). — С. 24. — 33 с.
  3. Богданов-Березовский, 1967, էջ 163
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 «Красавица». Государственная Третьяковская галерея. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 17 апреля 2017-ին.
  5. Петров, 1978, էջ 191
  6. Докучаева, 1991, էջ 62
  7. Завгородняя, 2010, էջ 254
  8. «Кустодиевские красавицы». Музеи России. 28 декабря 2003. Վերցված է 17 апреля 2017-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 «Народный идеал красоты: пышнотелые русские красавицы на картинах Бориса Кустодиева». Kulturologia.ru. Վերցված է 17 апреля 2017-ին.
  10. 10,0 10,1 Мария Чеховская (7 марта 2013). «Кустодиев: "Все хотят жить, даже тараканы"». Правда.Ру. Վերցված է 17 апреля 2017-ին.
  11. Мария Микулина (23 сентября 2015). «Предстал в новом цвете. Кустодиев: когда созидательное важнее физического». Частный корреспондент. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 30 апреля 2017-ին.
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 Ксения Ларина, Ксения Басилашвили, Анна Бенидовская (24 февраля 2008). «Художник Борис Кустодиев и его картина «Красавица»». Эхо Москвы. Վերցված է 17 апреля 2017-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  13. Кустодиев, 2014, էջ 22
  14. 14,0 14,1 14,2 «В семейном кругу. Из коллекции «открытых писем»». Российская государственная библиотека. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 17 апреля 2017-ին.
  15. «Фаина Васильевна Шевченко». Московский Художественный театр. Վերցված է 17 апреля 2017-ին.
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 «"Красавица" Кустодиева». Журнал «Культурная столица». 19 апреля 2016. Վերցված է 17 апреля 2017-ին.
  17. 17,0 17,1 «Радостные полотна Бориса Кустодиева». Новости культуры. 27 мая 2005. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 17 апреля 2017-ին.
  18. 18,0 18,1 Надежда Дунаева (7 ноября 2012). «Как Фаина Шевченко разбила сердце Федору Шаляпину». Вечерняя Москва. Վերցված է 17 апреля 2017-ին.(չաշխատող հղում)
  19. 19,0 19,1 19,2 Кудря, 2006, էջ 149
  20. 20,0 20,1 Антон Беляков (15 декабря 2015). «Красавицы и музы: великие и прекрасные». Glamour. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 17 апреля 2017-ին.
  21. Капралов, 1967, էջ 289
  22. Капралов, 1967, էջ 290
  23. Брук, Иовлева, 2005, էջ 215
  24. 24,0 24,1 Эткинд, 1982, էջ 192
  25. Дудаков, 2003, էջ 94
  26. «Belle (Krasavitca). Kustodiev, 1919». Sotheby's. 21 мая 2003. Վերցված է 29 июня 2017-ին.
  27. Брук, Иовлева, 2005, էջ 217
  28. 28,0 28,1 28,2 28,3 ««Красавица» Кустодиева». Kustodiev-Art.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 17 апреля 2017-ին.
  29. 29,0 29,1 29,2 Долгополов, 1986, էջ 154
  30. 30,0 30,1 30,2 «Б. М. Кустодиев. Красавица. 1915». Единая коллекция цифровых образовательных ресурсов. Վերցված է 17 апреля 2017-ին.
  31. Долгополов, 1986, էջ 150—152
  32. Володарский, 2004, էջ 26
  33. Кустодиев, 2014, էջ 21—22
  34. Кудря, 2006, էջ 164
  35. Кудря, 2006, էջ 164—165
  36. Долгополов, 1986, էջ 150
  37. «Биография Кустодиева (1878-1927)». Kustodiev-Art.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 17 апреля 2017-ին.
  38. Капралов, 1967, էջ 301
  39. Кудря, 2006, էջ 239
  40. 40,0 40,1 40,2 Татьяна Маркина (26 мая 2003). «Новый миллионер русского искусства». Коммерсантъ. Վերցված է 17 апреля 2017-ին.
  41. 41,0 41,1 Александр Кан (20 мая 2003). «На Sotheby's продают архив Шаляпина». BBC Russian. Վերցված է 17 апреля 2017-ին.
  42. Кудря, 2006, էջ 210
  43. Г. К. Лукомский. Кустодиев и Грабарь. (Выставка на Унтер-ден-Линден). // Накануне. — 3 ноября 1922. — № 176. — С. 5. — 8 с.
  44. Жар-птица. — 1922. — № 9. — 36 с.
  45. «"Красавица" Кустодиева продана за рекордную сумму - 1 млн 200 тыс. долларов». NEWSru.com. 21 мая 2003. Վերցված է 17 апреля 2017-ին.
  46. Екатерина Дранкина (19 апреля 2004). «Музей частных амбиций». Коммерсантъ. Վերցված է 20 апреля 2017-ին.
  47. «Красавица (1915)». Государственный каталог Музейного Фонда Российской Федерации. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 21 марта 2018-ին.
  48. «Красавица (1918)». Государственный каталог Музейного Фонда Российской Федерации. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 21 марта 2018-ին.
  49. «Отдел русского искусства». Тульский музей изобразительных искусств. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 17 апреля 2017-ին.
  50. «Красавица. 1921». Art-Catalog.ru. Վերցված է 17 апреля 2017-ին.
  51. «Русская "Одалиска" продана в Лондоне за 2,5 миллиона долларов». Lenta.ru. 1 декабря 2005. Վերցված է 3 августа 2017-ին.
  52. «"Одалиска" Кустодиева ушла с молотка за 2,7 млн долларов». NEWSru.com. 1 декабря 2005. Վերցված է 3 августа 2017-ին.
  53. ««Одалиска» предстанет перед британским судом». Сноб. 20 сентября 2010. Վերցված է 3 августа 2017-ին.
  54. Роман Соболь (19 июля 2010). «Международно-художественный скандал». НТВ. Վերցված է 3 августа 2017-ին.
  55. Роман Должанский, Татьяна Маркина (19 июля 2010). «Виктору Вексельбергу изменила "Одалиска"». Коммерсантъ. Վերցված է 3 августа 2017-ին.
  56. «Вексельберг судится с Christie's из-за картины-подделки». РИА Новости. 19 июля 2010. Վերցված է 3 августа 2017-ին.
  57. «Odalisque (Kustodiev)». Christie’s. Վերցված է 3 августа 2017-ին.
  58. Валерий Игуменов (29 октября 2010). «Почему фонд Виктора Вексельберга судится с Christie's?». Forbes. Վերցված է 3 августа 2017-ին.
  59. «Картина Бориса Кустодиева, проданная на Christie's за 3 миллиона долларов, вошла в «Каталог подделок»». ArtInvestment.ru. 9 мая 2009. Վերցված է 3 августа 2017-ին.
  60. «Плохие экспертизы ослабили русский арт-рынок». Lenta.ru. 23 апреля 2009. Վերցված է 3 августа 2017-ին.
  61. Полина Ольденбург (24 апреля 2009). «Мир живописи снова потряс скандал». Vesti.ru. Վերցված է 3 августа 2017-ին.
  62. «Вексельберг судится с Christie's по поводу поддельного Кустодиева за 2,9 млн долларов». NEWSru.com. 19 июля 2010. Վերցված է 3 августа 2017-ին.
  63. 63,0 63,1 Владимир Тольц (19 мая 2012). «Искусство подделки и наука атрибуции». Радио Свобода. Վերցված է 3 августа 2017-ին.
  64. «Вексельберг подал в суд на «Кристис»». НТВ. 19 июля 2010. Վերցված է 3 августа 2017-ին.
  65. ««Кристис» ответил на претензии Вексельберга». НТВ. 19 июля 2010. Վերցված է 3 августа 2017-ին.
  66. «Christie's считает иск Вексельберга преждевременным». РИА Новости. 19 июля 2010. Վերցված է 3 августа 2017-ին.
  67. «Вексельберг обвиняет Christie's в продаже подделки». BBC Russian. 19 июля 2010. Վերցված է 3 августа 2017-ին.
  68. «Суд по делу о подделке, принадлежащей Вексельбергу, начался в Лондоне». РИА Новости. 26 марта 2012. Վերցված է 3 августа 2017-ին.
  69. Татьяна Маркина (28 июля 2012). «"Одалиска" оказалась роковой женщиной». Коммерсантъ. Վերցված է 3 августа 2017-ին.
  70. «Вексельберг вправе расторгнуть сделку по покупке картины Кустодиева». РИА Новости. 27 июля 2012. Վերցված է 3 августа 2017-ին.
  71. «Вексельберг отсудил у Christie's три миллиона фунтов за продажу подделки». Lenta.ru. 27 июля 2012. Վերցված է 3 августа 2017-ին.
  72. Владимир Богданов (30 июля 2012). ««Одалиска» против «Кристис». Чья взяла?». ArtInvestment.ru. Վերցված է 3 августа 2017-ին.
  73. «Russian oligarch wins £1.7m refund from Christie's after auction house sold him 'fake' painting». The Telegraph. 27 июля 2012. Վերցված է 3 августа 2017-ին.
  74. «Oligarch wins £3m from Christie's after their sold him fake painting». Evening Standard. 27 июля 2012. Վերցված է 3 августа 2017-ին.
  75. «Кустодиевская красавица». Государственный каталог Музейного Фонда Российской Федерации. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 21 марта 2018-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]