Ունդեր դեն Լինդեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ունդեր դեն Լինդեն
Unter den Linden
Unter den Linden von oben.jpg
Երկիր Flag of Germany.svg Գերմանիա
Գտնվում է Միտտե
Տեղանք Միտե
Երկարություն 1390±1 մետր
Լայնություն 60 մետր
Անվանվել է linden tree
Կոորդինատներ: 52°30′59.688000099991″ հս․ լ. 13°22′51.600000100001″ ավ. ե. / 52.51658000002777271° հս․. լ. 13.38100000002777890° ավ. ե. / 52.51658000002777271; 13.38100000002777890

Ունդեր դեն Լինդեն (գերմ.՝ Unter den Linden), փողոց Գերմանիայում, որը համարվում է Բեռլինի կենտրոնական փողոցներից մեկը և գտնվում է Միտե թաղամասում[1]: Այն գտնվում է Բրանդենբուրգյան դարպասի արևելյան կողմում, որտեղ նաև գտնվում են արվեստի ակադեմիայի նոր շենքը և հայտնի Hotel Adlon-ը[2]: Այստեղից շուրջ մեկուկես կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Dorotheenstadt-ը, Friedrichswerder-ը և Ալեքսանդրապլատի հեռուստաաշտարակը[3]: Փողոցը իր անունը ստացել է իր զարդարանքների շնորհիվ: Փողոցի երկարությունը կազմում է 1 390 մետր, իսկ առավելագույն լայնությունը` 60 մետր[4]: Փողոցի անունը՝ Ունդեր դեն Լինդենը թարգմանաբար նշանակում է Լորենիների տակ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունդեր դեն Լինդեն 1691 թվական

Փողոցը կառուցվել է 1647 թվականին Ֆրիդրիխ Վիլհելմի հրամանով[5]: Փողոցը ձևավորվել է 1000 լորենի և 1000 ընկուզենի ծառերի վայրում[6]: 1696 թվականին Ֆրիդրիխ Վիլհելմը փողոցում հիմնել է արվեստի ակադեմիա, իսկ 1700-ին` Գիտությունների ակադեմիա[7]: 1707 թվականին նա օրենք է տարածել, ըստ որի յուրաքանչյուր բնակիչ պետք է ուշադրություն դարձնի իր տան դիմացի լորենիների ծառերին և վնասի դեպքում զեկուցի: 1770 թվականն Ֆրիդրիխ 2-րդը որոշեց կառուցել ծառուղի` հանդիսավոր շենքերով: Դրա հետևանքով քանդվեցին 44 տներ[8]: 19-րդ դարից սկսած քաղաքի համար Ունդեր դեն Լինդեն փողոցը զգալի նշանակություն ունեցավ: 1990 թվականին քաղաքային ամրոցը փակվեց ասբեստի աղտոտման պատճառով[9]: Փակվելու հետ մեկտեղ այն սկսվեց աստիճանաբար ավերվել: 2008 թվականի նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ քաղաքային ամրոցի վերակառուցման ճարտարապետների մրցույթ, որում հաղթեց Ֆրանչեսկո Ստելլան: Նախագիծը հետագայում հաստատվեց Բունդեսթագի կողմից` աննշան փոփոխություններից հետո[10]: Այնուամենայնիվ, 2010 թվականից շինարարության մեկնարկի որոշումը հետաձգվել է մի քանի տարի` ֆինանսական անվտանգության բացակայության պատճառով:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի հարուստ պատմությունը արտացոլվում է շենքերում, որոնք ներառում են (արևմուտքից դեպի արևելք):

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Harald Neckelmann: Unter den Linden – Flanieren und Amüsieren. Sutton Verlag, Erfurt 2009, ISBN 978-3-86680-583-5.
  • Walter Schimmel-Falkenau: Kommen und Gehen Unter den Linden. Berlin Story Verlag, 2006, ISBN 3-929829-34-7.
  • Günter de Bruyn: Unter den Linden. Siedler-Verlag, Berlin 2003, ISBN 3-88680-789-4.
  • Carl-Georg Böhne, Werner Schmidt: Unter den Linden – Ein Spaziergang von Haus zu Haus. Haude & Spener, Berlin 2000, ISBN 3-7759-0428-X.
  • Helmut Engel, Wolfgang Ribbe (Hrsg.): Via triumphalis. Geschichtslandschaft „Unter den Linden“ zwischen Friedrich-Denkmal und Schloßbrücke. Akademie Verlag, Berlin 1997, ISBN 3-05-003057-7.
  • Winfried Löschburg: Unter den Linden: Gesichter und Geschichten einer berühmten Straße. Buchverlag Der Morgen, 1982. (Neuauflage: Christoph Links Verlag, Berlin 1993, ISBN 3-86153-024-4)
  • Die Bau- und Kunstdenkmale in der DDR. Hauptstadt Berlin I. Hrsg. Institut für Denkmalpflege im Henschelverlag, 1984, S. 139–189.
  • Ursula von Kardorff, Fotos: Michael Ruetz : Unter den Linden. In: Geo-Magazin. 11, Hamburg 1978, S. 38–64. Sackgasse der Nation. Informativer, authentischer Erlebnisbericht: „[…] Hier erlebte ich den 20. Juli 1944 (Preußens letzten Ruhmestag) […] Als ich nach Gestapoverhören aus Berlin floh, saß mein Freund Graf Hardenberg im KZ, andere Freunde waren hingerichtet worden […]“ ISSN 0342-8311

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Aus einer Zeitungsserie der 1980er Jahre (Datum nicht erhalten): Unter den Linden (Teil IX)
  2. [1]
  3. Wie das Chaos bei den Berliner Hausnummern entstand. In: Der Tagesspiegel, 12. April 2016
  4. Harald Neckelmann: Unter den Linden – Flanieren und amüsieren. (= Die Reihe Archivbilder). Sutton Verlag, Erfurt 2009, S. 80.
  5. Harald Neckelmann: Unter den Linden – Flanieren und amüsieren. (= Die Reihe Archivbilder). Sutton Verlag, Erfurt 2009, S. 87.
  6. Harald Neckelmann: Unter den Linden – Flanieren und amüsieren. (= Die Reihe Archivbilder). Sutton Verlag, Erfurt 2009, S. 77.
  7. Harald Neckelmann: Unter den Linden – Flanieren und amüsieren. (= Die Reihe Archivbilder). Sutton Verlag, Erfurt 2009, S. 108.
  8. Harald Neckelmann: Unter den Linden – Flanieren und amüsieren. (= Die Reihe Archivbilder). Sutton Verlag, Erfurt 2009, S. 92.
  9. Harald Neckelmann: Unter den Linden – Flanieren und amüsieren. (= Die Reihe Archivbilder). Sutton Verlag, Erfurt 2009, S. 9.
  10. Bernd Herzog-Schlagk: Flaniermeile Berlin – Unter den Linden, vom Brandenburger Tor bis zur Liebknechtbrücke – Ein kompaktes Modellvorhaben für die Fußverkehrsstrategie Berlin 2011–2016. FUSS e. V., Berlin 2012.
  11. Egon Freitag: Das Völkchen besitzt viel Selbstvertrauen… In: Berliner Zeitung. Aus den 1960er Jahren; ohne Datum erhalten.
  12. Hans Prang, Günter Kleinschmidt: Mit Berlin auf du und du – Erlesenes und Erlauschtes aus 750 Jahren Berliner Leben. F.A. Brockhaus Verlag, Leipzig 1980, S. 144.