Բրոնխոէկտազ
Բրոնխոէկտազ | |
---|---|
Ա հատվածը ցույց է տալիս թոքերի լայնակի հատույթը չախտահարված և լայնացած շնչուղիներով։ Բ հատվածը ցույց է տալիս չախտահարված լայնակի հատույթը։ Գ հատվածը ցույց է տալիս բրոնխալայնանքով շնչուղու լայնակի հատույթը։ | |
Տեսակ | հազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ |
Պատճառ | ինֆեկցիա, ցիստիկ ֆիբրոզ, անհայտ ծագման[1][2] |
Հիվանդության ախտանշաններ | Պրոդուկտիվ հազ, շնչահեղձություն, ցավ կրծքավանդակում[3][1] |
Բժշկական մասնագիտություն | Թոքաբանություն |
Ախտորոշում | Հիմնված է ախտանիշներով, ՀՇ ախտորոշում[4] |
Բուժում | Հակաբիոտիկներ, բրոնխալայնիչներ, թոքերի փոխպատվաստում[1][5][6] |
Հաճախություն | 1–250 հիվանդ 250,000 բնակչից[7] |
Սկիզբը | Աստիճանական[8] |
Տևողություն | Երկարատև[9] |
Bronchiectasis Վիքիպահեստում |
Բրոնխոէկտազ (բրոնխալայնանք), հիվանդություն, որի ժամանակ տեղի է ունենում թոքերի օդատար ուղիների մի մասի լայնացում[9]։ Տիպիկ ախտանիշ է քրոնիկ հազը՝ լորձային արտադրությամբ[1]։ Այլ ախտանիշներից են շնչահեղձությունը, արյունային արտադրությամբ հազը և ցավ կրծքավանդակում[3]։ Կարող է նաև դիտվել սուլող շնչառություն և թմբկափայտի նմանվող մատներ[3]։ Այս ամենին հաճախ միանում են թոքերի ինֆեկցիոն հիվանդությունները[5]։
Բրոնխոէկտազի առաջացման պատճառներն են ինֆեկցիան, ձեռք բերած հիվանդությունները՝ թոքաբորբը,տուբերկուլյոզը, նաև իմունային համակարգի խանգարումները, գենետիկ հիվանդություն ցիստիկ ֆիբրոզը(մուկովիսցիդոզ) և այլն[1][2]։ Ցիստիկ ֆիբրոզը գրեթե բոլոր դեպքերում առաջացնում է ծանր բրոնխոէկտազ[10]։ Առանց ցիստիկ ֆիբրոզի բրոնխոէկտազների 10–50% դեպքերի պատճառը անհայտ է[1]։ Ախտածագման հիմքում ընկած է բրոնխային ուղիների արտահայտված բորբոքային ռեակցիան[1]։ Ախտահարված օդատար ուղիները լայնանում են և ի վիճակի չեն լինում ամբողջությամբ դուրս բերել լուսանցքում կուտակված արտազատուկը[1]։ Կուտակված արտազատուկը նպաստում է բակտերիաների քանակի ավելացմանը բրոնխյալ ուղիներում, բրոնղների խցանմանը և ախտահարման գործընթացի խորացմանը[1]։ Դասակարգվում է որպես թոքերի օբստրուկտիվ հիվանդություն, որի մեջ մտնում են թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը և ասթման[11]։ Ախտորոշումը դրվում է հիվանդի ախտանիշների և համակարգչային շերտագրության(ՀՇ) արդյունքների հիման վրա[4]։ Հիվանդներին, որոնց մոտ տարեկան ամենաքիչը մեկ անգամ լինում է հիվանդության սրացում, կատարում են լորձի(խորխի) լաբորատոր հետազոտություն, որը նպաստում է բուժման ճիշտ կազմակերպմանը[4]։
Հիվանդության սրացման պատճառ կարող է լինել ինֆեկցիան, որի դեպքում ցուցված է օգտագործել հակաբիոտիկներ[5]։ Դասական հակաբիոտիկներ են ամոքսիցիլինը, էրիթրոմիցինը և դոքսիցիկլինը[12]։ Հակաբիոտիկները կարող են օգտագործվել նաև հիվանդության սրացումը կանխելու համար[1]։ Օդատար ուղիների մաքրման համար օգտագործվում են ֆիզիոթերապիայի տարբեր մեթոդնոր[13]։ Դեղորայքը, որը լայնացնում է օդատար ուղիները(բրոնխալայնիչ), կարող է օգտակար լինել, սակայն արդյունավետությունը այնքան էլ մեծ չէ[1]։ Ինհալացիոն(ներշնչական) ստերոիդներ չեն կիրառվում[14]։ Վիրահատական եղանակը, չնայած որ հաճախ է կիրառվում, դեռ լավ ուսումնասիրված չէ[15]։ Ծանր դեպքերում կատարվում է թոքերի փոխպատվաստում[6]։ Չնայած նրան, որ հիվանդությունը առաջացնում է առողջական լուրջ խնդիրներ, մեծ մասամբ հիվանդները իրենց ընդհանուր վիճակը լավ են գնահատում[1][9]։
Հիվանդությունը հանդիպում է 1000-250,000 մեծահասակներից 1 հիվանդ հաճախականությամբ[7]։ Հաճախ հանդիպում է կանանց մոտ, ընդորում հանդիպման հաճախականությունը բարձրանում է տարիքին զուգընթաց[1]։ Հիվանդությունը սկսեց ավելի քիչ հանդիպել սկսած 1950-ական թվականներից, երբ սկսվեց հակաբիոտիկների կիրառումը[7]։ Այն շատ է հանդիպում որոշակի էթնիկ խմբերի մոտ՝ ինչպիսիք են աբորիգենները[7]։ Առաջին անգամ նկարագրվել է Ռենե Լաեննեկի կողմից 1819 թվականին[1]։ Էկոնոմիկ ծախսերը Միացյալ Նահանգներում գնահատվում են տարեկան 630 միլիոն դոլար[1]։
Նշաններ և ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրոնխոէկտազով հիանդները կարող են ունենալ հազ՝ առատ արտադրությամբ(կանաչավոն կամ դեղնավուն խորխ), օրական մինչև 240 մլ։ Բրոնխոէկտազի ժամանակ կարող է դիտվել արյունախխում՝ առանց խորխարտադրության, որը կոչվում է չոր բրոնխոէկտազ։ Արտազատուկը կարող է նաև լինել անգույն։ Բրոնխոէկտազով հիվանդները կարող են նշել նաև տհաճ հոտ բերանում, որը ինֆեկցիայի մասին է վկայում։ Հաճախակի բրոնխյալ ինֆեկցիան և շնչահեղձությունը բրոնխոէկտազի երկու հիմնական ախտանիշներն են[2]։ Աուսկուլտացիայի(թոքերի լսում) ժամանակ կարող են լսվել կրեպիտացիա(ճարճաթյուն) և արտաշնչական խզզոցներ։ Եղունգների փոփոխություններ հազվադեպ են հանդիպում[16]։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան բրոնխոէկտազի բնածին և ձեռքբերովի պատճառներ, ընդորում վերջինը ավելի շատ է հանդիպում[17]։ Դեպքերի կեսի պատճառ հանդիսանում է ցիստիկ ֆիբրոզը[1]։ Առանց ցիստիկ ֆիբրոզի բրոնխոէկտազների 10–50% դեպքերի պատճառը անհայտ է[1]։
Ձեռքբերովի պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոքաբորբերը, տուբերկուլիոզը, ներշնչված օտար մարմինները, ալերգիկ բրոնխաթոքային ասպերգիլիոզը և բրոնխյալ ուռուցքները բրոնխոէկտազի հիմնական պատճառներն են հանդիսանում[2][18]։ Բրոնխոէկտազի ինֆեկցիոն պատճառներն են Ստրեպտոկոկը, Կլեբսիելան, կապույտ հազի հարուցիչ Բորդետելլան և ոչ տուբերկուլյոզային միկոբակտերիան[17][19]։
Բրոնխոէկտազի առաջացումը կարող է կապված լինել ամոնիակի կամ այլ տոքսիկ գազերի ներշնչման, թոքային ասպիրացիայի, ալկոհոլիզմի, հերոինի և տարատեսակ ալերգիաների հետ[20]։
Բրոնխոէկտազի առաջացումը կարող է կապված լինել նաև տարբեր իմունոլոգիական պրոցեսների և կենցաղային գործոնների հետ․
- Մանկական ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ, որը նպաստում է հիվանդների մոտ տարբեր թոքային հիվանդությունների առաջացմանը, ինչպիսիք են թոքաբորբը և օպորտունիստական հիվանդույթունները[21]։
- Աղիների բորբոքային հիվանդությունները, հատկապես խոցային կոլիտը։ Հանդիպում է նաև Կրոնի հիվանդության ժամանակ, բայց ոչ հաճախ։ Բրոնխոէկտազը այս դեպքում առաջանում է ներշնչած սնկային սպորների հանդեպ ալերգիկ պատասխանից[22]։ Ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքի ժամանակ առաջացող ռեֆլյուքսի հետևանքով ստամոքսահյութն անցնում է թոքեր և առաջացնում թոքային հյուսվածքի վնասում։
- Նրանք, ովքեր ունեն ռևմատոիդ արթրիտ և ծխում են, հիվանդանալու հավանականությունը տասն անգամ մեծ է[23]։ Դեռևս չկան լիարժեք տվյալներ՝ արդյոք ծխախոտի ծուխը կարող է բրոնխոէկտազի առաջացման սպեցիֆիկ պատճառ լինել, թե ոչ։
- Կան տպագրված հոդվածներ այն մասին, որ Հաշիմոտոյի թիրեոիդիտը և բրոնխոէկտազը հանդիպում են միևնույն մարդու մոտ[24]։
Առանց ցիստիկ ֆիբրոզի բրոնխոէկտազների 10–50% դեպքերի պատճառը անհայտ է[16]։
Բնածին պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրոնխոէկտազի առաջացման կարող են բերել բնածին խանգարումները, որոնցով պայմանավորված առաջանում են բրոնխային էպիթելի թարթիչների շարժունակության և իոնների տեղաշարժի խանգարումներ[2]։ Այդպիսի օրինակ է Կարթագեների համախտանիշը, որի ժամանակ խանգարվում է թարթիչների շարժունակությունը[25]։ Տարածված պատճառ համարվում է ցիստիկ ֆիբրոզը, որն առաջացնում է քլորի իոնների տեղաշարժի խաթարում, որն էլ ոչ մեծ քանակի պացիենտների մոտ առաջացնում է ծանր բրոնխոէկտազ[26]։ Համարվում է, որ Յունգի համախտանիշը, որը կլինիկորեն նման է ցիստիկ ֆիբրոզին, կարող է բրոնխոէկտազի առաջացման պատճառ լինել։ Սա կապված է սինուսներում և բրոնխներում քրոնիկ ինֆեկցիայի առկայության հետ[27]։
Այլ, ոչ հաճախ հանդիպող բնածին պատճառ է առաջնային իմունոդեֆիցիտը, որի դեպքում թուլացած իմունային համակարգը ստիպված է լինում պատասխանել այն ծանր կրկնվող ինֆեկցիաներին, որոնք հաճախակի ախտահարում են թոքերը[28]։ Մի քանի բնածին խանգարումներ, ինչպիսիք են Ուիլիամ-Քեմփբելի համախտանիշը և Մարֆանի համախտանիշը, նույնպես կարող են բրոնխոէկտազի առաջացման պատճառ լինել[29][30]։
Բացահայտված է, որ ալֆա 1-անտիտրիպսինի պակաս ունեցող մարդկանց մոտ բրոնխոէկտազ զարգանալու որոշակի հավանականություն կա, որի պատճառ հանդիսանում է էլաստազա ֆերմենտի ինհիբիտորի անբավարարությունը(էլաստազան ճեղքվում է էլաստին ֆերմենտով)։ Սա իջեցնում է ալվեոլների նորմալ կառուցվածքին վերադառնալու ունակությունը արտաշնչման ժամանակ[31]։
Պաթոֆիզիոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրոնխոէկտազը քրոնիկ բորբոքային պրոցոսի և լորձային արտադրուկի մաքրման խանգարման արդյունք է։ Այն կարող է գենետիկական խանգարման արդյունք լինել, որը բերում է խորխի մաքրման խանգարման(առաջնային թարթչային դիսկինեզիա), կամ ավելի մածուցիկ խորխի առաջացման(ցիստիկ ֆիբրոզ)։ Կարող է առաջանալ քրոնիկ կամ ծանր ինֆեկցիայի արդյունքում։ Բորբոքումը բերում է թոքային հյուսվածքի՝ մասնավորապես բրոնխների էլաստիկ թելերի նորմալ կառուցվածքի հարաճող քայքայման[2]։
Էնդոբրոնխեալ տուբերկուլիոզը հաճախ առաջացնում է բրոնխոէկտազ՝ կամ բրոնխների ստենոզի(նեղացման), կամ ֆիբրոզով պայմանավորված երկրորդային ձգման միջոցով[32]։ Ֆիբրոզի վերջին աստիճանով պայմանավորված տրակցիոն բրոնխոէկտազի դեպքում ախտահարվում են ծայրամասային բրոնխները, որոնք աղքատ են աճառով[33]։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրոնխոէկտազը ախտորոշում են կլինիկորեն կամ գործիքային քննության վերլուծությամբ[2][34]։ Բրիտանիայի Կրծքային ասոցիացիան խորհուրդ է տալիս օգտագործել ՀՇ ոչ ցիստիկ-ֆիբրոզ-ասոցացված բրոնխոէկտազը ախտորոշելու համար[16]։ ՀՇ-ով հայտնաբերվում է «ծառ երիկամներում» (բրոնխյալ ուղիների տերմինալ հատվածների վնասման ռադիոլոգիական ախտանիշ), լավ սահմանազատված եզրագծերով լայնացած բրոնխներ և կիստաներ[2]։
Կատարվում է նաև արյան քննություն, խորխի ցանքս, երբեմն նաև գենետիկական հետազոտություն՝ բնածին խանգարումները պարզելու համար[2]։
Կանխարգելում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանխարգելման նպատակով անհրաժեշտ է երեխաներին պատվաստել կարմրուկի, կապույտ հազի, թոքաբորբի, ինչպես նաև այլ սուր շնչական վարակների դեմ։ Չնայած նրան, որ ծխելը չի համարվում բրոնխոէկտազի ուղղակի պատճառ, այնուամենայնիվ պետք է խուսափել դրանից, քանի որ այն նպաստում է ինֆեկցիաների (ինչպիսին է բրոնխիտը) և հետագա բարդությունների զարգացմանը[35]։
Հիվանդության հետագա զարգացումը կանխելու համար պնևմոթերապիայի տարբեր եղանակներով մաքրվում են բրոնխյալ ուղիները և նվազեցվում է բրոնխյալ արտազատուկի քանակը։ Բրոնխյալ ինֆեկցիայի ագրեսիվ բուժումը հակաբիոտիկներով համարվում է ստանդարտ եղանակ, ինչը նվազեցնում է հետագա բարդությունների քանակը։ Սովորաբար խորհուրդ է տրվում կատարել պլանային պատվաստումներ թոքաբորբի, գրիպի և կապույտ հազի դեմ։ Նորմալ ապրելակերպը և պարբերաբար բժշկի դիմելը ունեն դրական ազդեցություն բրոնխոէկտազի հետագա զարգացման կանխարգելման մեջ։ Հիպօքսեմիան, հիպերկապնիան, շնչահեղձության աստիճանը և ռենտգենաբանական տվյալները ունեն զգալի ազդեցություն մահացության հաճախականության վրա[36]։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրոնխոէկտազի բուժումը ներառում է ինֆեկցիաների և բրոնխեալ սեկրեցիայի վերահսկումը, օդատար ուղիների օբստրուկցիայի վերացումը, վնասված թոքային հյուսվածքի վիրաբուժական հեռացումը կամ զարկերակի էմբոլիզացիայի և բարդությունների կանխարգելումը[37]։ Հակաբիոտիկների երկարատև օգտագործումը կանխում է վտանգավոր ինֆեկցիաների զարգացումը և իջեցնում է այս հիվանդների հոսպիտալիզացիան[38], սակայն բարձրանում է դեղակայուն բակտերիաներով ինֆեկցման հավանականությունը[38]։
Այլ բուժման մեթոդներ են պոստուրալ դրենաժը և ֆիզիոթերապիան, որոնց միջոցով հեռացվում է կուտակված հեղուկը։ Պոստուրալ դրենաժը դրվում է ֆիզիոթերապևտի և շնչառական համակարգի թերապևտի կողմից և բուժման կարևոր ու հիմնական բաղադրիչներից մեկն է համարվում[2][16]։ Օդատար ուղիների մաքրումը տալիս է զգալի դրական արդյունք[13]։
Ոչ տարածուն(լոկալիզացված) բրոնխոէկտազի դեպքում կարող է օգտագործվել վիրաբուժական բուժում՝ հեռացնելով օբստրուկցիան կանխվում է հիվանդության հարաճումը[39]։
Ներշնչական ստերոիդներով թերապիան, որը հետևողականորեն պահպանվում է, կարող է նվազեցնել խորխի արտադրումը և օդատար ուղիների կծկումը ժամանակի ընթացքում, և օգնում է կանխել բրոնխոէկտազի հարաճումը։ Երեխաների դեպքում այս թերապիայի ամենօրյա կիրառումը խորհուրդ չի տրվում[16]։ Բուժման հաճախակի կիրառվող եղանակներից է Բեքլամետազոնի դիպրոպիոնատով անցկացվող թերապիան[40]։ Չնայած նրան, որ ոչ մի երկրում հաստատված չէ մանիտոլի կիրառումը, նրա չոր փոշին Դեղերի և Սննդի ադմինիստրացիայի (FDA) կողմից ճանաչվել է օրֆան դեղ բրոնխոէկտազով և ցիստիկ ֆիբրոզով մարդկանց օգտագործման համար[41]։
Համաճարակաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիվանդությունը հանդիպում է 1000-250,000 մեծահասակներից 1 հիվանդ հաճախականությամբ[7]։ Հիվանդությունը հանդիպում է ավելի հաճախ կանանց մոտ, և հանդիպման հաճախականությունը բարձրանում է տարիքին զուգընթաց[1]։ Այն սկսեց ավելի քիչ հանդիպել սկսած 1950-ական թվականներից, երբ սկսվեց հակաբիոտիկների կիրառումը։ Այն շատ է հանդիպում որոշակի էթնիկ խմբերի մոտ, ինչպիսիք են՝ աբորիգենները[7]։
Բրոնխոէկտազի հանդիպման ճշգրիտ հաճախականությունը հաճախ պարզ չի լինում, քանի որ ախտանիշները բազմազան են[42]։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում հիվանդության հանդիպման հաճախականությունը բարձրացել է 2000-2007 թվականներին[43]։
Պատմական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռենե Լաենեկը՝ մարդ, ով ստեղծել է ստետոսկոպը, օգտագործել է իր գյուտը և առաջինն է հայտնաբերել բրոնխոէկտազը 1819 թվականին[44]։ Հիվանդությունը բավականին մանրամասն հետազոտվել է Ուիլիամ Օսլերի կողմից 1800-ականների վերջում, կասկածվում է, որ Օսլերը մահացել է չախտորոշված բրոնխոէկտազից։
«Բրոնխոէկտազ» բառը ծագել է հունարեն "bronckos" (օդատար ուղի) և "ektasis" (լայնացում) բառերից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 McShane, PJ; Naureckas, ET; Tino, G; Strek, ME (2013 թ․ սեպտեմբերի 15). «Non-cystic fibrosis bronchiectasis». American Journal of Respiratory and Critical Care Medicine. 188 (6): 647–56. doi:10.1164/rccm.201303-0411CI. PMID 23898922.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Nicki R. Colledge; Brian R. Walker; Stuart H. Ralston, eds. (2010). Davidson's principles and practice of medicine. illustrated by Robert Britton (21st ed.). Edinburgh: Churchill Livingstone/Elsevier. ISBN 978-0-7020-3085-7.
- ↑ 3,0 3,1 3,2 «What Are the Signs and Symptoms of Bronchiectasis?». NHLBI. 2014 թ․ հունիսի 2. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Quality Standards for Clinically Significant Bronchiectasis in Adults». British Thoracic Society. 2012 թ․ հուլիս. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 «How Is Bronchiectasis Treated?». NHLBI. 2014 թ․ հունիսի 2. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ 6,0 6,1 Corris, PA (2013 թ․ հունիս). «Lung transplantation for cystic fibrosis and bronchiectasis». Seminars in respiratory and critical care medicine. 34 (3): 297–304. doi:10.1055/s-0033-1348469. PMID 23821505.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Cottin, Vincent; Cordier, Jean-Francois; Richeldi, Luca (2015). Orphan Lung Diseases: A Clinical Guide to Rare Lung Disease (անգլերեն). Springer. էջ 30. ISBN 9781447124016. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ Maguire, G (2012 թ․ նոյեմբեր). «Bronchiectasis – a guide for primary care». Australian Family Physician. 41 (11): 842–50. PMID 23145413.
- ↑ 9,0 9,1 9,2 «What Is Bronchiectasis?». NHLBI. 2014 թ․ հունիսի 2. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ Brant, William E.; Helms, Clyde A., eds. (2006). Fundamentals of diagnostic radiology (3rd ed.). Philadelphia: Lippincott, Williams & Wilkins. էջ 518. ISBN 9780781761352. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Michael Filbin; Lisa M. Lee; Shaffer, Brian L. (2003). Blueprints pathophysiology II : pulmonary, gastrointestinal, and rheumatology : notes & cases (1st ed.). Malden, Mass.: Blackwell Pub. էջ 12. ISBN 9781405103510. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Brent, Andrew; Davidson, Robert; Seale, Anna (2014). Oxford Handbook of Tropical Medicine (անգլերեն). OUP Oxford. էջ 223. ISBN 9780191503078. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ 13,0 13,1 Lee, AL; Burge, AT; Holland, AE (2015 թ․ նոյեմբերի 23). «Airway clearance techniques for bronchiectasis». The Cochrane Database of Systematic Reviews (11): CD008351. doi:10.1002/14651858.CD008351.pub3. PMID 26591003.
- ↑ Kapur, N; Bell, S; Kolbe, J; Chang, AB (2009 թ․ հունվարի 21). «Inhaled steroids for bronchiectasis». The Cochrane Database of Systematic Reviews (1): CD000996. doi:10.1002/14651858.CD000996.pub2. PMID 19160186.
- ↑ Corless, JA; Warburton, CJ (2000). «Surgery vs non-surgical treatment for bronchiectasis». The Cochrane Database of Systematic Reviews (4): CD002180. doi:10.1002/14651858.CD002180. PMID 11034745.
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 16,4 Hill, Adam T; Pasteur, Mark; Cornford, Charles; Welham, Sally; Bilton, Diana (2011 թ․ հունվարի 1). «Primary care summary of the British Thoracic Society Guideline on the management of non-cystic fibrosis bronchiectasis». Primary Care Respiratory Journal. 20 (2): 135–40. doi:10.4104/pcrj.2011.00007. PMID 21336465.
- ↑ 17,0 17,1 Hassan, Isaac (2006 թ․ դեկտեմբերի 8). «Bronchiectasis». eMedicine Specialties Encyclopedia. Gibraltar: WebMD. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Allergic Bronchopulmonary Aspergillosis
- ↑ Fowler, S. J.; French, J.; Screaton, N.J.; Foweraker, A.; Condliffe, A.; Haworth, C.S:; Exley, A.R.; Bilton, D. (2006). «Nontuberculous mycobacteria in bronchiectasis: prevalence and patient characteristics». European Respiratory Journal. 28 (5): 1204–1210. doi:10.1183/09031936.06.00149805.
{{cite journal}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Lamari NM, Martins AL, Oliveira JV, Marino LC, Valério N (2006). «Bronchiectasis and physiotherapy: emphasis in postural drainage and percussion». Braz. J. Cardiovasc. Surg. (Portuguese). 21 (2). doi:10.1590/S1678-97412006000200015.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Sheikh S, Madiraju K, Steiner P, Rao M (1997). «Bronchiectasis in pediatric AIDS». Chest. 112 (5): 1202–7. doi:10.1378/chest.112.5.1202. PMID 9367458.
- ↑ Ferguson HR, Convery RP (2002). «An unusual complication of ulcerative colitis». Postgrad. Med. J. 78 (922): 503. doi:10.1136/pmj.78.922.503. PMC 1742448. PMID 12185236.
- ↑ Kaushik, VV; Hutchinson D; Desmond J; Lynch MP; Dawson JK (2004). «Association between bronchiectasis and smoking in patients with rheumatoid arthritis». Annals of the Rheumatic Diseases. 63 (8): 1001–2. doi:10.1136/ard.2003.015123. PMC 1755104. PMID 15249329.
{{cite journal}}
: Invalid|name-list-style=yes
(օգնություն) - ↑ Sperber, Miriam (2012). Diffuse Lung Disorders: A Comprehensive Clinical-Radiological Overview (անգլերեն). Springer Science & Business Media. էջ 205. ISBN 9781447134404. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Morillas HN, Zariwala M, Knowles MR (2007). «Genetic Causes of Bronchiectasis: Primary Ciliary Dyskinesia». Respiration. 74 (3): 252–63. doi:10.1159/000101783. PMID 17534128.
- ↑ Dalrymple-Hay MJ, Lucas J, Connett G, Lea RE (1999). «Lung resection for the treatment of severe localized bronchiectasis in cystic fibrosis patients». Acta Chir Hung. 38 (1): 23–5. PMID 10439089.
- ↑ Handelsman DJ, Conway AJ, Boylan LM, Turtle JR (1984). «Young's syndrome. Obstructive azoospermia and chronic sinopulmonary infections». NEJM. 310 (1): 3–9. doi:10.1056/NEJM198401053100102. PMID 6689737.
{{cite journal}}
: Invalid|name-list-style=yes
(օգնություն) - ↑ Notarangelo LD, Plebani A, Mazzolari E, Soresina A, Bondioni MP (2007). «Genetic causes of bronchiectasis: primary immune deficiencies and the lung». Respiration. 74 (3): 264–75. doi:10.1159/000101784. PMID 17534129.
- ↑ WILLIAMS H, CAMPBELL P (1960 թ․ ապրիլ). «Generalized Bronchiectasis associated with Deficiency of Cartilage in the Bronchial Tree». Arch. Dis. Child. 35 (180): 182–91. doi:10.1136/adc.35.180.182. PMC 2012546. PMID 13844857.
- ↑ «Medical Problems and Treatments | The Marfan Trust». The Marfan Trust. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Shin MS, Ho KJ (1993). «Bronchiectasis in patients with alpha 1-antitrypsin deficiency. A rare occurrence?». Chest. 104 (5): 1384–86. doi:10.1378/chest.104.5.1384. PMID 8222792.
- ↑ Catanzano, Tara (2005 թ․ սեպտեմբերի 5). «Primary Tuberculosis». eMedicine Specialties Encyclopedia. Connecticut: WebMD. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 22-ին.
- ↑ John M Holbert. «Bronchiectasis Imaging». Medscape. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին. Updated: Oct 13, 2015
- ↑ Miller, JC (2006). «Pulmonary Mycobacterium Avium-Intracellular Infections in Women». Radiology Rounds. 4 (2).
- ↑ Crofton J (1966). «Diagnosis and Treatment of Bronchiectasis: I. Diagnosis». Br Med J. 1 (5489): 721–3 contd. doi:10.1136/bmj.1.5489.721. PMC 1844268. PMID 5909486.
- ↑ Onen ZP, Eris Gulbay B, Sen E, Akkoca Yildiz O, Saryal S, Acican T, Karabiyikoglu G (2007). «Analysis of the factors related to mortality in patients with bronchiectasis». Respir Med. 101 (7): 1390–97. doi:10.1016/j.rmed.2007.02.002. PMID 17374480.
- ↑ José, RJ; Brown, JS (2014 թ․ հոկտեմբեր). «Bronchiectasis». British journal of hospital medicine (London, England : 2005). 75 Suppl 10: C146-51. doi:10.12968/hmed.2014.75.Sup10.C146. PMID 25289486.(չաշխատող հղում)
- ↑ 38,0 38,1 Hnin, Khin; Nguyen, Chau; Carson, Kristin V.; Evans, David J.; Greenstone, Michael; Smith, Brian J. (2015 թ․ օգոստոսի 13). «Prolonged antibiotics for non-cystic fibrosis bronchiectasis in children and adults». The Cochrane Database of Systematic Reviews (8): CD001392. doi:10.1002/14651858.CD001392.pub3. ISSN 1469-493X. PMID 26270620.
- ↑ Otgün I, Karnak I, Tanyel FC, Senocak ME, Büyükpamukçu N (2004). «Surgical treatment of bronchiectasis in children». J. Pediatr. Surg. 39 (10): 1532–6. doi:10.1016/j.jpedsurg.2004.06.009. PMID 15486899.
- ↑ Elborn JS, Johnston B, Allen F, Clarke J, McGarry J, Varghese G (1992). «Inhaled steroids in patients with bronchiectasis». Respir Med. 86 (2): 121–4. doi:10.1016/S0954-6111(06)80227-1. PMID 1615177.
- ↑ Waknine, Yael (2005 թ․ հուլիսի 27). «Orphan Drug Approvals: Bronchitol, Prestara, GTI-2040». Medscape today for WebMD. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Bronchiectasis, Chapter 4, Dean E. Schraufnagel (ed.)». Breathing in America: Diseases, Progress, and Hope. American Thoracic Society. 2010. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ McShane, PJ; Naureckas, E T; Tino, G; Strek, M E (2013). «Non–Cystic Fibrosis Bronchiectasis». American Journal of Respiratory and Critical Care Medicine. 188 (6): 230–35. doi:10.1164/rccm.201303-0411CI. PMID 23898922.
- ↑ Roguin, A (2006). «Rene Theophile Hyacinthe Laënnec (1781–1826): The Man Behind the Stethoscope». Clin Med Res. 4 (3): 230–35. doi:10.3121/cmr.4.3.230. PMC 1570491. PMID 17048358.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Пилипчук В.Н., Сердюк Т.М., Бережной А.Б. Поликлиническая пульмонология։ Руководство для врачей. - К.։ Генеза, 2000. – С. 83-85
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրոնխոէկտազ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 576)։ |