Բրոնխոէկտազ
Բրոնխոէկտազ | |
---|---|
![]() Ա հատվածը ցույց է տալիս թոքերի լայնակի հատույթը չախտահարված և լայնացած շնչուղիներով։ Բ հատվածը ցույց է տալիս չախտահարված լայնակի հատույթը։ Գ հատվածը ցույց է տալիս բրոնխալայնանքով շնչուղու լայնակի հատույթը։ | |
Տեսակ | հազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ |
Պատճառ | ինֆեկցիա, ցիստիկ ֆիբրոզ, անհայտ ծագման[1][2] |
Հիվանդության ախտանշաններ | Պրոդուկտիվ հազ, շնչահեղձություն, ցավ կրծքավանդակում[3][1] |
Բժշկական մասնագիտություն | Թոքաբանություն |
Ախտորոշում | Հիմնված է ախտանիշներով, ՀՇ ախտորոշում[4] |
Բուժում | Հակաբիոտիկներ, բրոնխալայնիչներ, թոքերի փոխպատվաստում[1][5][6] |
Հաճախություն | 1–250 հիվանդ 250,000 բնակչից [7] |
Սկիզբը | Աստիճանական[8] |
Տևողություն | Երկարատև[9] |
![]() |
Բրոնխոէկտազ (բրոնխալայնանք), հիվանդություն, որի ժամանակ տեղի է ունենում թոքերի օդատար ուղիների մի մասի լայնացում[9]։ Տիպիկ ախտանիշ է քրոնիկ հազը՝ լորձային արտադրությամբ[1]։ Այլ ախտանիշներից են շնչահեղձությունը, արյունային արտադրությամբ հազը և ցավ կրծքավանդակում[3]։ Կարող է նաև դիտվել սուլող շնչառություն և թմբկափայտի նմանվող մատներ[3]։ Այս ամենին հաճախ միանում են թոքերի ինֆեկցիոն հիվանդությունները[5]։
Բրոնխոէկտազի առաջացման պատճառներն են ինֆեկցիան, ձեռք բերած հիվանդությունները՝ թոքաբորբը,տուբերկուլյոզը, նաև իմունային համակարգի խանգարումները, գենետիկ հիվանդություն ցիստիկ ֆիբրոզը(մուկովիսցիդոզ) և այլն[1][2]։ Ցիստիկ ֆիբրոզը գրեթե բոլոր դեպքերում առաջացնում է ծանր բրոնխոէկտազ[10]։ Առանց ցիստիկ ֆիբրոզի բրոնխոէկտազների 10–50% դեպքերի պատճառը անհայտ է[1]։ Ախտածագման հիմքում ընկած է բրոնխային ուղիների արտահայտված բորբոքային ռեակցիան[1]։ Ախտահարված օդատար ուղիները լայնանում են և ի վիճակի չեն լինում ամբողջությամբ դուրս բերել լուսանցքում կուտակված արտազատուկը[1]։ Կուտակված արտազատուկը նպաստում է բակտերիաների քանակի ավելացմանը բրոնխյալ ուղիներում, բրոնղների խցանմանը և ախտահարման գործընթացի խորացմանը[1]։ Դասակարգվում է որպես թոքերի օբստրուկտիվ հիվանդություն, որի մեջ մտնում են թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը և ասթման[11]։ Ախտորոշումը դրվում է հիվանդի ախտանիշների և համակարգչային շերտագրության(ՀՇ) արդյունքների հիման վրա[4]։ Հիվանդներին, որոնց մոտ տարեկան ամենաքիչը մեկ անգամ լինում է հիվանդության սրացում, կատարում են լորձի(խորխի) լաբորատոր հետազոտություն, որը նպաստում է բուժման ճիշտ կազմակերպմանը[4]։
Հիվանդության սրացման պատճառ կարող է լինել ինֆեկցիան, որի դեպքում ցուցված է օգտագործել հակաբիոտիկներ[5]։ Դասական հակաբիոտիկներ են ամոքսիցիլինը, էրիթրոմիցինը և դոքսիցիկլինը[12]։ Հակաբիոտիկները կարող են օգտագործվել նաև հիվանդության սրացումը կանխելու համար[1]։ Օդատար ուղիների մաքրման համար օգտագործվում են ֆիզիոթերապիայի տարբեր մեթոդնոր[13]։ Դեղորայքը, որը լայնացնում է օդատար ուղիները(բրոնխալայնիչ), կարող է օգտակար լինել, սակայն արդյունավետությունը այնքան էլ մեծ չէ[1]։ Ինհալացիոն(ներշնչական) ստերոիդներ չեն կիրառվում[14]։ Վիրահատական եղանակը, չնայած որ հաճախ է կիրառվում, դեռ լավ ուսումնասիրված չէ[15]։ Ծանր դեպքերում կատարվում է թոքերի փոխպատվաստում[6]։ Չնայած նրան, որ հիվանդությունը առաջացնում է առողջական լուրջ խնդիրներ, մեծ մասամբ հիվանդները իրենց ընդհանուր վիճակը լավ են գնահատում[1][9]։
Հիվանդությունը հանդիպում է 1000-250,000 մեծահասակներից 1 հիվանդ հաճախականությամբ[7]։ Հաճախ հանդիպում է կանանց մոտ, ընդորում հանդիպման հաճախականությունը բարձրանում է տարիքին զուգընթաց[1]։ Հիվանդությունը սկսեց ավելի քիչ հանդիպել սկսած 1950-ական թվականներից, երբ սկսվեց հակաբիոտիկների կիրառումը[7]։ Այն շատ է հանդիպում որոշակի էթնիկ խմբերի մոտ՝ ինչպիսիք են աբորիգենները[7]։ Առաջին անգամ նկարագրվել է Ռենե Լաեննեկի կողմից 1819 թվականին[1]։ Էկոնոմիկ ծախսերը Միացյալ Նահանգներում գնահատվում են տարեկան 630 միլիոն դոլար[1]։
Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրոնխոէկտազով հիանդները կարող են ունենալ հազ՝ առատ արտադրությամբ(կանաչավոն կամ դեղնավուն խորխ), օրական մինչև 240 մլ։ Բրոնխոէկտազի ժամանակ կարող է դիտվել արյունախխում՝ առանց խորխարտադրության, որը կոչվում է չոր բրոնխոէկտազ։ Արտազատուկը կարող է նաև լինել անգույն։ Բրոնխոէկտազով հիվանդները կարող են նշել նաև տհաճ հոտ բերանում, որը ինֆեկցիայի մասին է վկայում։ Հաճախակի բրոնխյալ ինֆեկցիան և շնչահեղձությունը բրոնխոէկտազի երկու հիմնական ախտանիշներն են[2]։ Աուսկուլտացիայի(թոքերի լսում) ժամանակ կարող են լսվել կրեպիտացիա(ճարճաթյուն) և արտաշնչական խզզոցներ։ Եղունգների փոփոխություններ հազվադեպ են հանդիպում[16]։
Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կան բրոնխոէկտազի բնածին և ձեռքբերովի պատճառներ, ընդորում վերջինը ավելի շատ է հանդիպում[17]։ Դեպքերի կեսի պատճառ հանդիսանում է ցիստիկ ֆիբրոզը[1]։ Առանց ցիստիկ ֆիբրոզի բրոնխոէկտազների 10–50% դեպքերի պատճառը անհայտ է[1]։
Ձեռքբերովի պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոքաբորբերը, տուբերկուլիոզը, ներշնչված օտար մարմինները, ալերգիկ բրոնխաթոքային ասպերգիլիոզը և բրոնխյալ ուռուցքները բրոնխոէկտազի հիմնական պատճառներն են հանդիսանում[2][18]։ Բրոնխոէկտազի ինֆեկցիոն պատճառներն են Ստրեպտոկոկը, Կլեբսիելան, կապույտ հազի հարուցիչ Բորդետելլան և ոչ տուբերկուլյոզային միկոբակտերիան[17][19]։
Բրոնխոէկտազի առաջացումը կարող է կապված լինել ամոնիակի կամ այլ տոքսիկ գազերի ներշնչման, թոքային ասպիրացիայի, ալկոհոլիզմի, հերոինի և տարատեսակ ալերգիաների հետ[20]։
Բրոնխոէկտազի առաջացումը կարող է կապված լինել նաև տարբեր իմունոլոգիական պրոցեսների և կենցաղային գործոնների հետ․
- Մանկական ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ, որը նպաստում է հիվանդների մոտ տարբեր թոքային հիվանդությունների առաջացմանը, ինչպիսիք են թոքաբորբը և օպորտունիստական հիվանդույթունները[21]։
- Աղիների բորբոքային հիվանդությունները, հատկապես խոցային կոլիտը։ Հանդիպում է նաև Կրոնի հիվանդության ժամանակ, բայց ոչ հաճախ։ Բրոնխոէկտազը այս դեպքում առաջանում է ներշնչած սնկային սպորների հանդեպ ալերգիկ պատասխանից[22]։ Ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքի ժամանակ առաջացող ռեֆլյուքսի հետևանքով ստամոքսահյութն անցնում է թոքեր և առաջացնում թոքային հյուսվածքի վնասում։
- Նրանք, ովքեր ունեն ռևմատոիդ արթրիտ և ծխում են, հիվանդանալու հավանականությունը տասն անգամ մեծ է[23]։ Դեռևս չկան լիարժեք տվյալներ՝ արդյոք ծխախոտի ծուխը կարող է բրոնխոէկտազի առաջացման սպեցիֆիկ պատճառ լինել, թե ոչ։
- Կան տպագրված հոդվածներ այն մասին, որ Հաշիմոտոյի թիրեոիդիտը և բրոնխոէկտազը հանդիպում են միևնույն մարդու մոտ[24]։
Առանց ցիստիկ ֆիբրոզի բրոնխոէկտազների 10–50% դեպքերի պատճառը անհայտ է[16]։
Բնածին պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրոնխոէկտազի առաջացման կարող են բերել բնածին խանգարումները, որոնցով պայմանավորված առաջանում են բրոնխային էպիթելի թարթիչների շարժունակության և իոնների տեղաշարժի խանգարումներ[2]։ Այդպիսի օրինակ է Կարթագեների համախտանիշը, որի ժամանակ խանգարվում է թարթիչների շարժունակությունը[25]։ Տարածված պատճառ համարվում է ցիստիկ ֆիբրոզը, որն առաջացնում է քլորի իոնների տեղաշարժի խաթարում, որն էլ ոչ մեծ քանակի պացիենտների մոտ առաջացնում է ծանր բրոնխոէկտազ[26]։ Համարվում է, որ Յունգի համախտանիշը, որը կլինիկորեն նման է ցիստիկ ֆիբրոզին, կարող է բրոնխոէկտազի առաջացման պատճառ լինել։ Սա կապված է սինուսներում և բրոնխներում քրոնիկ ինֆեկցիայի առկայության հետ[27]։
Այլ, ոչ հաճախ հանդիպող բնածին պատճառ է առաջնային իմունոդեֆիցիտը, որի դեպքում թուլացած իմունային համակարգը ստիպված է լինում պատասխանել այն ծանր կրկնվող ինֆեկցիաներին, որոնք հաճախակի ախտահարում են թոքերը[28]։ Մի քանի բնածին խանգարումներ, ինչպիսիք են Ուիլիամ-Քեմփբելի համախտանիշը և Մարֆանի համախտանիշը, նույնպես կարող են բրոնխոէկտազի առաջացման պատճառ լինել[29][30]։
Բացահայտված է, որ ալֆա 1-անտիտրիպսինի պակաս ունեցող մարդկանց մոտ բրոնխոէկտազ զարգանալու որոշակի հավանականություն կա, որի պատճառ հանդիսանում է էլաստազա ֆերմենտի ինհիբիտորի անբավարարությունը(էլաստազան ճեղքվում է էլաստին ֆերմենտով)։ Սա իջեցնում է ալվեոլների նորմալ կառուցվածքին վերադառնալու ունակությունը արտաշնչման ժամանակ[31]։
Պաթոֆիզիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրոնխոէկտազը քրոնիկ բորբոքային պրոցոսի և լորձային արտադրուկի մաքրման խանգարման արդյունք է։ Այն կարող է գենետիկական խանգարման արդյունք լինել, որը բերում է խորխի մաքրման խանգարման(առաջնային թարթչային դիսկինեզիա), կամ ավելի մածուցիկ խորխի առաջացման(ցիստիկ ֆիբրոզ)։ Կարող է առաջանալ քրոնիկ կամ ծանր ինֆեկցիայի արդյունքում։ Բորբոքումը բերում է թոքային հյուսվածքի՝ մասնավորապես բրոնխների էլաստիկ թելերի նորմալ կառուցվածքի հարաճող քայքայման[2]։
Էնդոբրոնխեալ տուբերկուլիոզը հաճախ առաջացնում է բրոնխոէկտազ՝ կամ բրոնխների ստենոզի(նեղացման), կամ ֆիբրոզով պայմանավորված երկրորդային ձգման միջոցով[32]։ Ֆիբրոզի վերջին աստիճանով պայմանավորված տրակցիոն բրոնխոէկտազի դեպքում ախտահարվում են ծայրամասային բրոնխները, որոնք աղքատ են աճառով[33]։
Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրոնխոէկտազը ախտորոշում են կլինիկորեն կամ գործիքային քննության վերլուծությամբ[2][34]։ Բրիտանիայի Կրծքային ասոցիացիան խորհուրդ է տալիս օգտագործել ՀՇ ոչ ցիստիկ-ֆիբրոզ-ասոցացված բրոնխոէկտազը ախտորոշելու համար[16]։ ՀՇ-ով հայտնաբերվում է «ծառ երիկամներում» (բրոնխյալ ուղիների տերմինալ հատվածների վնասման ռադիոլոգիական ախտանիշ), լավ սահմանազատված եզրագծերով լայնացած բրոնխներ և կիստաներ[2]։
Կատարվում է նաև արյան քննություն, խորխի ցանքս, երբեմն նաև գենետիկական հետազոտություն՝ բնածին խանգարումները պարզելու համար[2]։
Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանխարգելման նպատակով անհրաժեշտ է երեխաներին պատվաստել կարմրուկի, կապույտ հազի, թոքաբորբի, ինչպես նաև այլ սուր շնչական վարակների դեմ։ Չնայած նրան, որ ծխելը չի համարվում բրոնխոէկտազի ուղղակի պատճառ, այնուամենայնիվ պետք է խուսափել դրանից, քանի որ այն նպաստում է ինֆեկցիաների (ինչպիսին է բրոնխիտը) և հետագա բարդությունների զարգացմանը[35]։
Հիվանդության հետագա զարգացումը կանխելու համար պնևմոթերապիայի տարբեր եղանակներով մաքրվում են բրոնխյալ ուղիները և նվազեցվում է բրոնխյալ արտազատուկի քանակը։ Բրոնխյալ ինֆեկցիայի ագրեսիվ բուժումը հակաբիոտիկներով համարվում է ստանդարտ եղանակ, ինչը նվազեցնում է հետագա բարդությունների քանակը։ Սովորաբար խորհուրդ է տրվում կատարել պլանային պատվաստումներ թոքաբորբի, գրիպի և կապույտ հազի դեմ։ Նորմալ ապրելակերպը և պարբերաբար բժշկի դիմելը ունեն դրական ազդեցություն բրոնխոէկտազի հետագա զարգացման կանխարգելման մեջ։ Հիպօքսեմիան, հիպերկապնիան, շնչահեղձության աստիճանը և ռենտգենաբանական տվյալները ունեն զգալի ազդեցություն մահացության հաճախականության վրա [36]։
Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրոնխոէկտազի բուժումը ներառում է ինֆեկցիաների և բրոնխեալ սեկրեցիայի վերահսկումը, օդատար ուղիների օբստրուկցիայի վերացումը, վնասված թոքային հյուսվածքի վիրաբուժական հեռացումը կամ զարկերակի էմբոլիզացիայի և բարդությունների կանխարգելումը[37]։ Հակաբիոտիկների երկարատև օգտագործումը կանխում է վտանգավոր ինֆեկցիաների զարգացումը և իջեցնում է այս հիվանդների հոսպիտալիզացիան[38], սակայն բարձրանում է դեղակայուն բակտերիաներով ինֆեկցման հավանականությունը[38]։
Այլ բուժման մեթոդներ են պոստուրալ դրենաժը և ֆիզիոթերապիան, որոնց միջոցով հեռացվում է կուտակված հեղուկը։ Պոստուրալ դրենաժը դրվում է ֆիզիոթերապևտի և շնչառական համակարգի թերապևտի կողմից և բուժման կարևոր ու հիմնական բաղադրիչներից մեկն է համարվում[2][16]։ Օդատար ուղիների մաքրումը տալիս է զգալի դրական արդյունք[13]։
Ոչ տարածուն(լոկալիզացված) բրոնխոէկտազի դեպքում կարող է օգտագործվել վիրաբուժական բուժում՝ հեռացնելով օբստրուկցիան կանխվում է հիվանդության հարաճումը[39]։
Ներշնչական ստերոիդներով թերապիան, որը հետևողականորեն պահպանվում է, կարող է նվազեցնել խորխի արտադրումը և օդատար ուղիների կծկումը ժամանակի ընթացքում, և օգնում է կանխել բրոնխոէկտազի հարաճումը։ Երեխաների դեպքում այս թերապիայի ամենօրյա կիրառումը խորհուրդ չի տրվում[16]։ Բուժման հաճախակի կիրառվող եղանակներից է Բեքլամետազոնի դիպրոպիոնատով անցկացվող թերապիան[40]։ Չնայած նրան, որ ոչ մի երկրում հաստատված չէ մանիտոլի կիրառումը, նրա չոր փոշին Դեղերի և Սննդի ադմինիստրացիայի (FDA) կողմից ճանաչվել է օրֆան դեղ բրոնխոէկտազով և ցիստիկ ֆիբրոզով մարդկանց օգտագործման համար[41]։
Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիվանդությունը հանդիպում է 1000-250,000 մեծահասակներից 1 հիվանդ հաճախականությամբ[7]։ Հիվանդությունը հանդիպում է ավելի հաճախ կանանց մոտ, և հանդիպման հաճախականությունը բարձրանում է տարիքին զուգընթաց [1]։ Այն սկսեց ավելի քիչ հանդիպել սկսած 1950-ական թվականներից, երբ սկսվեց հակաբիոտիկների կիրառումը։ Այն շատ է հանդիպում որոշակի էթնիկ խմբերի մոտ, ինչպիսիք են՝ աբորիգենները[7]։
Բրոնխոէկտազի հանդիպման ճշգրիտ հաճախականությունը հաճախ պարզ չի լինում, քանի որ ախտանիշները բազմազան են[42]։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում հիվանդության հանդիպման հաճախականությունը բարձրացել է 2000-2007 թվականներին[43]։
Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռենե Լաենեկը՝ մարդ, ով ստեղծել է ստետոսկոպը, օգտագործել է իր գյուտը և առաջինն է հայտնաբերել բրոնխոէկտազը 1819 թվականին[44]։ Հիվանդությունը բավականին մանրամասն հետազոտվել է Ուիլիամ Օսլերի կողմից 1800-ականների վերջում, կասկածվում է, որ Օսլերը մահացել է չախտորոշված բրոնխոէկտազից։
«Բրոնխոէկտազ» բառը ծագել է հունարեն "bronckos" (օդատար ուղի) և "ektasis" (լայնացում) բառերից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 McShane PJ, Naureckas ET, Tino G, Strek ME (Sep 15, 2013)։ «Non-cystic fibrosis bronchiectasis.»։ American Journal of Respiratory and Critical Care Medicine 188 (6): 647–56։ PMID 23898922։ doi:10.1164/rccm.201303-0411CI
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 Nicki R. Colledge, Brian R. Walker, Stuart H. Ralston, eds. (2010)։ Davidson's principles and practice of medicine.։ illustrated by Robert Britton (21st ed.)։ Edinburgh: Churchill Livingstone/Elsevier։ ISBN 978-0-7020-3085-7
- ↑ 3,0 3,1 3,2 «What Are the Signs and Symptoms of Bronchiectasis?»։ NHLBI։ June 2, 2014։ Արխիվացված օրիգինալից օգոստոսի 23, 2016-ին։ Վերցված է օգոստոսի 10, 2016
- ↑ 4,0 4,1 4,2 «Quality Standards for Clinically Significant Bronchiectasis in Adults»։ British Thoracic Society։ July 2012։ Արխիվացված օրիգինալից հուլիսի 7, 2017-ին։ Վերցված է ապրիլի 29, 2017
- ↑ 5,0 5,1 5,2 «How Is Bronchiectasis Treated?»։ NHLBI։ June 2, 2014։ Արխիվացված օրիգինալից հուլիսի 28, 2016-ին։ Վերցված է օգոստոսի 10, 2016
- ↑ 6,0 6,1 Corris PA (Jun 2013)։ «Lung transplantation for cystic fibrosis and bronchiectasis.»։ Seminars in respiratory and critical care medicine 34 (3): 297–304։ PMID 23821505։ doi:10.1055/s-0033-1348469
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Cottin Vincent, Cordier Jean-Francois, Richeldi Luca (2015)։ Orphan Lung Diseases: A Clinical Guide to Rare Lung Disease (անգլերեն)։ Springer։ էջ 30։ ISBN 9781447124016։ Արխիվացված օրիգինալից 2016-08-21-ին
- ↑ Maguire G (November 2012)։ «Bronchiectasis – a guide for primary care.»։ Australian Family Physician 41 (11): 842–50։ PMID 23145413
- ↑ 9,0 9,1 9,2 «What Is Bronchiectasis?»։ NHLBI։ June 2, 2014։ Արխիվացված օրիգինալից օգոստոսի 10, 2016-ին։ Վերցված է օգոստոսի 10, 2016
- ↑ Brant William E., Helms Clyde A., eds. (2006)։ Fundamentals of diagnostic radiology (3rd ed.)։ Philadelphia: Lippincott, Williams & Wilkins։ էջ 518։ ISBN 9780781761352։ Արխիվացված օրիգինալից 2017-09-06-ին
- ↑ Michael Filbin, Lisa M. Lee, Shaffer Brian L. (2003)։ Blueprints pathophysiology II : pulmonary, gastrointestinal, and rheumatology : notes & cases (1st ed.)։ Malden, Mass.: Blackwell Pub.։ էջ 12։ ISBN 9781405103510։ Արխիվացված օրիգինալից 2017-09-06-ին
- ↑ Brent Andrew, Davidson Robert, Seale Anna (2014)։ Oxford Handbook of Tropical Medicine (անգլերեն)։ OUP Oxford։ էջ 223։ ISBN 9780191503078։ Արխիվացված օրիգինալից 2016-08-21-ին
- ↑ 13,0 13,1 Lee AL, Burge AT, Holland AE (նոյեմբերի 23, 2015)։ «Airway clearance techniques for bronchiectasis.»։ The Cochrane Database of Systematic Reviews (11): CD008351։ PMID 26591003։ doi:10.1002/14651858.CD008351.pub3
- ↑ Kapur N, Bell S, Kolbe J, Chang AB (Jan 21, 2009)։ «Inhaled steroids for bronchiectasis.»։ The Cochrane Database of Systematic Reviews (1): CD000996։ PMID 19160186։ doi:10.1002/14651858.CD000996.pub2
- ↑ Corless JA, Warburton CJ (2000)։ «Surgery vs non-surgical treatment for bronchiectasis.»։ The Cochrane Database of Systematic Reviews (4): CD002180։ PMID 11034745։ doi:10.1002/14651858.CD002180
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 16,4 Hill Adam T, Pasteur, Mark, Cornford, Charles, Welham, Sally, Bilton, Diana (հունվարի 1, 2011)։ «Primary care summary of the British Thoracic Society Guideline on the management of non-cystic fibrosis bronchiectasis»։ Primary Care Respiratory Journal 20 (2): 135–40։ PMID 21336465։ doi:10.4104/pcrj.2011.00007
- ↑ 17,0 17,1 Hassan Isaac (դեկտեմբերի 8, 2006)։ «Bronchiectasis»։ eMedicine Specialties Encyclopedia։ Gibraltar: WebMD։ Արխիվացված է օրիգինալից 2007-07-08-ին։ Վերցված է 2007-06-22
- ↑ Allergic Bronchopulmonary Aspergillosis
- ↑ Fowler S. J., French J., Screaton N.J., Foweraker A., Condliffe A., Haworth C.S:, Exley A.R., Bilton D. (2006)։ «Nontuberculous mycobacteria in bronchiectasis: prevalence and patient characteristics»։ European Respiratory Journal 28 (5): 1204–1210։ doi:10.1183/09031936.06.00149805
- ↑ «Bronchiectasis and physiotherapy: emphasis in postural drainage and percussion»։ Braz. J. Cardiovasc. Surg. (Portuguese) 21 (2)։ 2006։ doi:10.1590/S1678-97412006000200015
- ↑ «Bronchiectasis in pediatric AIDS»։ Chest 112 (5): 1202–7։ 1997։ PMID 9367458։ doi:10.1378/chest.112.5.1202
- ↑ «An unusual complication of ulcerative colitis»։ Postgrad. Med. J. 78 (922): 503։ 2002։ PMC 1742448։ PMID 12185236։ doi:10.1136/pmj.78.922.503
- ↑ Kaushik, VV, Hutchinson D, Desmond J, Lynch MP & Dawson JK (2004)։ «Association between bronchiectasis and smoking in patients with rheumatoid arthritis»։ Annals of the Rheumatic Diseases 63 (8): 1001–2։ PMC 1755104։ PMID 15249329։ doi:10.1136/ard.2003.015123
- ↑ Sperber Miriam (2012)։ Diffuse Lung Disorders: A Comprehensive Clinical-Radiological Overview (անգլերեն)։ Springer Science & Business Media։ էջ 205։ ISBN 9781447134404։ Արխիվացված օրիգինալից 2017-08-28-ին
- ↑ «Genetic Causes of Bronchiectasis: Primary Ciliary Dyskinesia»։ Respiration 74 (3): 252–63։ 2007։ PMID 17534128։ doi:10.1159/000101783
- ↑ «Lung resection for the treatment of severe localized bronchiectasis in cystic fibrosis patients»։ Acta Chir Hung. 38 (1): 23–5։ 1999։ PMID 10439089
- ↑ «Young's syndrome. Obstructive azoospermia and chronic sinopulmonary infections»։ NEJM 310 (1): 3–9։ 1984։ PMID 6689737։ doi:10.1056/NEJM198401053100102
- ↑ «Genetic causes of bronchiectasis: primary immune deficiencies and the lung»։ Respiration 74 (3): 264–75։ 2007։ PMID 17534129։ doi:10.1159/000101784
- ↑ «Generalized Bronchiectasis associated with Deficiency of Cartilage in the Bronchial Tree»։ Arch. Dis. Child. 35 (180): 182–91։ April 1960։ PMC 2012546։ PMID 13844857։ doi:10.1136/adc.35.180.182
- ↑ «Medical Problems and Treatments | The Marfan Trust»։ The Marfan Trust։ Արխիվացված է օրիգինալից 2010-09-22-ին։ Վերցված է 2010-12-08
- ↑ «Bronchiectasis in patients with alpha 1-antitrypsin deficiency. A rare occurrence?»։ Chest 104 (5): 1384–86։ 1993։ PMID 8222792։ doi:10.1378/chest.104.5.1384
- ↑ Catanzano Tara (սեպտեմբերի 5, 2005)։ «Primary Tuberculosis»։ eMedicine Specialties Encyclopedia։ Connecticut: WebMD։ Արխիվացված օրիգինալից հունիսի 5, 2007-ին։ Վերցված է 2007-06-22
- ↑ John M Holbert։ «Bronchiectasis Imaging»։ Medscape։ Արխիվացված օրիգինալից 2017-08-15-ին։ Վերցված է 2017-08-15 Updated: Oct 13, 2015
- ↑ Miller, JC (2006)։ «Pulmonary Mycobacterium Avium-Intracellular Infections in Women»։ Radiology Rounds 4 (2)
- ↑ Crofton J (1966)։ «Diagnosis and Treatment of Bronchiectasis: I. Diagnosis»։ Br Med J 1 (5489): 721–3 contd։ PMC 1844268։ PMID 5909486։ doi:10.1136/bmj.1.5489.721
- ↑ «Analysis of the factors related to mortality in patients with bronchiectasis»։ Respir Med. 101 (7): 1390–97։ 2007։ PMID 17374480։ doi:10.1016/j.rmed.2007.02.002
- ↑ José RJ, Brown JS (October 2014)։ «Bronchiectasis.»։ British journal of hospital medicine (London, England : 2005)։ 75 Suppl 10: C146–51։ PMID 25289486։ doi:10.12968/hmed.2014.75.Sup10.C146(չաշխատող հղում)
- ↑ 38,0 38,1 Hnin Khin, Nguyen Chau, Carson Kristin V., Evans David J., Greenstone Michael, Smith Brian J. (2015-08-13)։ «Prolonged antibiotics for non-cystic fibrosis bronchiectasis in children and adults»։ The Cochrane Database of Systematic Reviews (8): CD001392։ ISSN 1469-493X։ PMID 26270620։ doi:10.1002/14651858.CD001392.pub3
- ↑ «Surgical treatment of bronchiectasis in children»։ J. Pediatr. Surg. 39 (10): 1532–6։ 2004։ PMID 15486899։ doi:10.1016/j.jpedsurg.2004.06.009
- ↑ «Inhaled steroids in patients with bronchiectasis»։ Respir Med 86 (2): 121–4։ 1992։ PMID 1615177։ doi:10.1016/S0954-6111(06)80227-1
- ↑ Waknine Yael (հուլիսի 27, 2005)։ «Orphan Drug Approvals: Bronchitol, Prestara, GTI-2040»։ Medscape today for WebMD։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 5, 2008-ին։ Վերցված է 2007-06-22
- ↑ «Bronchiectasis, Chapter 4, Dean E. Schraufnagel (ed.)»։ Breathing in America: Diseases, Progress, and Hope։ American Thoracic Society։ 2010։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-15-ին։ Վերցված է 2017-04-30
- ↑ McShane PJ, Naureckas E T, Tino G, Strek M E (2013)։ «Non–Cystic Fibrosis Bronchiectasis»։ American Journal of Respiratory and Critical Care Medicine 188 (6): 230–35։ PMID 23898922։ doi:10.1164/rccm.201303-0411CI
- ↑ Roguin, A (2006)։ «Rene Theophile Hyacinthe Laënnec (1781–1826): The Man Behind the Stethoscope»։ Clin Med Res 4 (3): 230–35։ PMC 1570491։ PMID 17048358։ doi:10.3121/cmr.4.3.230
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Пилипчук В.Н., Сердюк Т.М., Бережной А.Б. Поликлиническая пульмонология։ Руководство для врачей. - К.։ Генеза, 2000. – С. 83-85
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 576)։ ![]() |