Բուրվառ
Բուրվառը, կամ ծխարկման անոթ անուշահոտություններ, ծծումբ, կամ խունկ ծխելու աման է, ներդրվել և օգտագործվել է բնապաշտական ժամանակներից և ունեցել տարբեր նշանակություններ։ Ծիսական նպատակներով ծխարկել են անուշահոտություններ, իսկ միջավայրերի, կարասների և այլ տարաների ախտահանման նպատակով ծխարկել են ծծումբ։ Քրիսոնեական տարբերակում այն կախված է շղթաներից և զարդարված է մանր բոժոժներով[1]։ Այն օգտագործվում է քրիստոնեական տարբեր եկեղեցիների կողմից, ինչպիսին են Հայ առաքելական եկեղեցին և այլ Օրիենտալ ուղղափառ եկեղեցիները, Կաթողիկե եկեղեցին, Անգլիական եկեղեցին, Արևելյան ուղղափառ եկեղեցին, Հին կաթողիկե եկեղեցին, և տարբեր գնոստիկական եկեղեցիներում։ Այն նաև օգտագործվում է միասնական ֆրիմասոնության և ծիսական մոգության մեջ։
Բուրվառն օգտագործվում է տերունական և սրբերի պատկերների առաջ և ժողովրդին խնկարկելու համար։ Այն գործ է ածվել հին ուխտի ժամանակաշրջանից, և վերցված է այն տեղից[1]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 628)։ |