Բորիս Գուլկո
Բորիս Գուլկո | |
---|---|
Պետություն(ներ) | ԱՄՆ |
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 9, 1947[1] (77 տարեկան) |
Ծննդավայր | Էրֆուրտ, Թյուրինգիա, Գերմանիայի խորհրդային օկուպացիոն գոտի, Գերմանիան 1945-1949 թվականներին, Գերմանիա |
Կոչում | գրոսմայստեր[2], միջազգային վարպետ և ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ |
Ներկայիս վարկանիշ | 2542 |
ՖԻԴԵ համար | 2000040 |
365chess | Boris_Gulko |
Chesstempo համար | 80060 |
ICCF համար | 80060 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 1978[3], Շախմատային օլիմպիադա 1988[3], Շախմատային օլիմպիադա 1990[3], Շախմատային օլիմպիադա 1992[3], Շախմատային օլիմպիադա 1994[3], Շախմատային օլիմպիադա 1996[3], Շախմատային օլիմպիադա 1998[3], Շախմատային օլիմպիադա 2000[3], Շախմատային օլիմպիադա 2002[3] և Շախմատային օլիմպիադա 2004[3] |
Boris Gulko Վիքիպահեստում |
Բորիս Ֆրանցևիչ Գուլկո (ռուս.՝ Бори́с Фра́нцевич Гулько́, փետրվարի 9, 1947[1], Էրֆուրտ, Թյուրինգիա, Գերմանիայի խորհրդային օկուպացիոն գոտի, Գերմանիան 1945-1949 թվականներին, Գերմանիա) ամերիկացի, նախկին խորհրդային, շախմատիստ, գրոսմայստեր (1976)։ ԽՍՀՄ չեմպիոն (1977), Մոսկվայի չեմպիոն (1974), ԱՄՆ շախմատի չեմպիոն (1994 և 1999), ՖԻԴԵ-ի վաստակավոր մարզիչ (2004)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բորիս Գուլկոն ծնվել է 1947 թվականին, Էրֆուրտում, հրեական ընտանիքում։ Նրա հայրը եղել է Կարմիր բանակի զինվոր։ Մի քանի տարի անց նրա ընտանիքը վերադարձել է Խորհրդային Միություն։ 1975 թվականին Գուլկոն դարձել է միջազգային վարպետ, իսկ 1976 թվականին՝ գրոսմայստեր։ Մասնագիտությամբ հոգեբան է, Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտ, կինը՝ շախմատիստուհի Աննա Ախշարումովան, որդին՝ Դավիթը։
1977 թվականին Իոսիֆ Դորֆմանի հետ Լենինգրադում հաղթել է ԽՍՀՄ շախմատի առաջնությունում։ Նույն թվականին Վիկտոր Կորչնիի դեմ նամակ չստորագրելու համար զրկվել է մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից։ 1979 թվականին կնոջ հետ դիմում է ներկայացրել Իսրայել հայրենադարձվելու համար, սակայն մերժում է ստացել, 2 տարի նրան թույլ չեն տվել մասնակցել երկրի ներսում անցկացվող մրցումներին, իսկ 7 տարի նա հնարավորություն չի ունեցել մասնակցել արտասահմանյան մրցաշարերի։ Եղել է հակակոմունիստ, մեկ անգամ ձերբակալվել է և ծեծի ենթարկվել ՊԱԿ-ի գործակալների կողմից[4]։ 1986 թվականին Գուլկոն ասել է՝ «Այդ յոթ տարիները լուրջ հարված էին իմ շախմատային կարիերայի համար, բայց ես չեմ ափսոսում դրա համար»[5]։
1986 թվականին գաղթել է ԱՄՆ և հաստատվել այնտեղ։ 1994 և 1999 թվականներին եղել է ԱՄՆ շախմատի չեմպիոն, համարվում է միակ շախմատիստը, որը եղել է ԽՍՀՄ և ԱՄՆ չեմպիոն։ 1978-ից 2001 թվականներին Գարրի Կասպարովի հետ անցկացրած խաղերում Բորիս Գուլկոն ունի դրական հաշիվ՝ երեք հաղթանակ, չորս ոչ-ոքի և միայն մեկ պարտություն։
1994 թվականին Նյու Յորքում կայացած Պրոֆեսիոնալ շախմատի ասոցիացիա վարկածով հավակնորդների քառորդ եզրափակիչ խաղում պարտվել է Նայջել Շորթին (5.5:6.5)։ Մրցաշարի հիմնական 8 պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի (4:4)։ Մրցաշարի ելքը որոշՎել է թայ-բրեյքով՝ 1.5:2.5, հօգուտ Շորթին։
1990 թվականի փետրվարի 27-ից Բորիս Գուլկոն համարվում է Միխայիլ Չիգորինի խորհրդանշական ակումբի անդամ։ Նա Խորհրդային Միության կազմում խաղացել է 1978 թվականի շախմատի օլիմպիադայում, իսկ Միացյալ Նահանգների կազմում՝ 1988–2004 թվականների շախմատային օլիմպիադաներում[6]։
ԱՄՆ-ում նա շարունակել է հավատարիմ մնալ հուդայականությանը։ Շախմատային, քաղաքական, կրոնական թեմաներով հոդվածների հեղինակ է։ 2013-2016 թվականներին հրատարակել է երեք շախմատային գիրք, այդ թվում նաև ռուսերեն։
2019 թվականին տեղափոխվել է Իսրայել[7]։
Մարզական արդյունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Քաղաք | Մրցաշար | + | − | = | Արդյունք | Տեղ |
---|---|---|---|---|---|---|---|
1967 | Խարկով | ԽՍՀՄ 35-րդ առաջնություն | 3 | 5 | 5 | 13-ից-5½ | 89-101 |
1974 | Լենինգրադ | ԽՍՀՄ 42-րդ առաջնություն | 3 | 6 | 6 | 15-ից-6 | 13-15 |
1975 | Վիլնյուս | Զոնալ մրցաշար | 1-4 | ||||
Երևան | ԽՍՀՄ 43-րդ առաջնություն | 7 | 3 | 5 | 15-ից-9½ | 2-5 | |
1976 | Բիլ | Միջզոնալ մրցաշար | 4 | 5 | 10 | 19-ից-9 | 13-15 |
Մոսկվա | ԽՍՀՄ 44-րդ առաջնություն | 5 | 6 | 6 | 17-ից-8 | 11 | |
1977 | Լենինգրադ | ԽՍՀՄ 45-րդ առաջնություն
Լրացուցիչ խաղ |
4
1 |
0
1 |
11
4 |
15-ից-9½
6-ից-3 |
1-2
|
1978 | Թբիլիսի | ԽՍՀՄ 46-րդ առաջնություն | 2 | 3 | 12 | 17-ից-8 | 10-13 |
Բուենոս Այրես | Շախմատային օլիմպիադա 1978 | 1 | 2 | 2 | 5-ից-2 | ||
1981 | Ֆրունզե | ԽՍՀՄ 49-րդ առաջնություն | 4 | 8 | 5 | 17-ից-6½ | 15-16 |
1985 | Ռիգա | ԽՍՀՄ 52-րդ առաջնություն | 3 | 3 | 13 | 19-ից-9½ | 9-13 |
1988 | Սալոնիկ | Շախմատային օլիմպիադա 1988 | 4 | 2 | 5 | 11-ից-6½ | |
1990 | Նովի Սադ | Շախմատային օլիմպիադա 1990 | 0 | 1 | 9 | 10-ից-4½ | |
1992 | Մանիլա | Շախմատային օլիմպիադա 1992 | 5 | 0 | 4 | 9-ից-7 | |
1994 | Մոսկվա | Շախմատային օլիմպիադա 1994 | 3 | 2 | 5 | 10-ից-5½ | |
1996 | Երևան | Շախմատային օլիմպիադա 1996 | 0 | 3 | 2 | 5-ից-1 | |
1998 | Էլիստա | Շախմատային օլիմպիադա 1998 | 3 | 0 | 5 | 8-ից-5½ | |
2000 | Ստամբուլ | Շախմատային օլիմպիադա 2000 | 3 | 1 | 5 | 9-ից-5½ | |
2002 | Բլեդ | Շախմատային օլիմպիադա 2002 | 1 | 1 | 6 | 8-ից-4 | |
2004 | Կալվիա | Շախմատային օլիմպիադա 2004 | 1 | 1 | 3 | 5-ից-2½ | |
2006 | Մոնրեալ | Մոնրեալ 2006, 7-րդ միջազգային մրցաշար | 2 | 2 | 5 | 9-ից-4½ | 5 |
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Как птицы и рыбыԱրխիվացված 2016-06-09 Wayback Machine Континент (журнал), 2002, № 111.
- Борис Гулько, Виктор Корчной, Владимир Попов, Юрий Фельштинский КГБ играет в шахматыԱրխիվացված 2015-09-23 Wayback Machine — М.: ТЕРРА. — Книжный клуб, 2009. — 208 с.
- Путешествие с пересадками: три книги воспоминаний и рассказԱրխիվացված 2016-06-11 Wayback Machine CreateSpace Independent Publishing Platform, 2014.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Шахматы: энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 96. — 621 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3.
- Атаров Е. «Мне жаль несыгранных турниров». (беседа с Б. Гулько) // «64 — Шахматное обозрение». — 1996. — № 2. — С. 37—39.
- Борис Гулько. Путешествие с пересадками. // CreateSpace Independent Publishing Platform - 15 августа 2014. - С. 398. ISBN 978-1500800956
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ FIDE Ratings and Statistics
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 OlimpBase
- ↑ The KGB Plays Chess: The Soviet Secret Police and the Fight for the World Chess Crown. Russell Enterprises. 2010. ISBN 978-1-888690-75-0.
- ↑ «"GM Boris Gulko", The United States Chess Federation». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ փետրվարի 2. Վերցված է 2007 թ․ ապրիլի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ «Men's Chess Olympiads: Boris Gulko». OlimpBase. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ Congregation Shomrei Torah. [1], Accessed June 24, 2020.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անձնական քարտը ՖԻԴԵ-ի կայքում
- Պարտիաները chessgames.com կայքում
- Անձնական քարտը 365chess.com կայքում
- Օլիմպիադաներում
- Օլիմպիադաներում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Գուլկո» հոդվածին։ |
|