Բելա Բարտոկ
Բելա Բարտոկ | |
---|---|
Բնօրինակ անուն | հունգ.՝ Bartók Béla |
Ծնվել է | մարտի 25, 1881[1][2][3][…] Սինիկոլաու Մարե, Ավստրո-Հունգարիա[4] |
Երկիր | Հունգարիա և ԱՄՆ |
Մահացել է | սեպտեմբերի 26, 1945[5][1][2][…] (64 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5] |
Գերեզման | Ֆերնկլիֆ և Ֆարկաշրետի գերեզմանոց |
Ժանրեր | օպերա և դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դասական դաշնակահար, պարուսույց, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ, երաժշտական ազգագրագետ, համալսարանի դասախոս, ժողովրդական երաժշտության հավաքորդ, երաժիշտ և դաշնակահար |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Ֆերենց Լիստի երաժշտական ակադեմիա և Նյուգաթ |
Կրթություն | Ֆերենց Լիստի երաժշտական ակադեմիա (1903)[6] և Gymnasium Grösslingová? |
Անդամակցություն | Հունգարիայի գիտությունների ակադեմիա |
Ամուսին | Դիտա Պաստորի-Բարտոկ և Márta Ziegler? |
Պարգևներ | |
Կայք | bartok.hu |
Béla Bartók Վիքիպահեստում |
Բելա Բարտոկ (հունգ.՝ Bartók Béla Viktor János [ˈbɒrtoːk ˈbeːlɒ]; մարտի 25, 1881[1][2][3][…], Սինիկոլաու Մարե, Ավստրո-Հունգարիա[4] - սեպտեմբերի 26, 1945[5][1][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), հունգարացի երգահան, դաշնակահար և երաժշտագետ-ֆոլկլորիստ։ Երաժշտության մեջ էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ։ Առավել հայտնի ստեղծագործությունն է «Կապուտամորուսի դղյակը» (1918) օպերան։ Նա շատ մեծ հետաքրքրութուն է ցուցաբերել Արևելյան Եվրոպայի ազգային երաժշտության հանդեպ։ Իր դարի առավել հայտնի էթնոերաժշտագետներից է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայրը եղել է նաև դաշնակահարուհի և տվել է դաշնամուրի դասեր։ Դեռ շատ վաղ հասակից Բարտոկի մոտ նկատվել է երաժշտական տաղանդ և մեծ սեր հունգարական ազգային երաժշտության հանդեպ։ Նրա վրա մեծ ազդեցութուն են ունեցել Յոհաննես Բրամսի և Ռիխարդ Շտրաուսի ստեղծագործությունները։ 1905 թվականից նա սկսում է խորապես զբաղվել հունգարական ազգային երաժշտությամբ։ Նույն տարիներին նա հանդիպում է հունգարական ազգային երաժշտության մեկ այլ վարպետի՝ Կոդալիին։ Նույն թվականին նա լինում է Փարիզում՝ Ռուբինշտեյնի մրցույթին մասնակցելու նպատակով։ Քաղաքը նրա վրա հոգեբանական մեծ ազդեցություն է թողնում։ Նա հակվում է աթեիզմի մինչև 1916 թվականը, երբ հավատքը հասարակայնորեն փոխում է դեպի ունիտարական եկեղեցու կողմը։ 1907-ից 1934 թվականներին նա դաշնամուր է դասավանդում Բուդապեշտի Երաժշտական ակադեմիայում։ Այս ժամանակահատվածում նա գրում է իր առաջին լարային կվարտետը և «3 հունագարական ազգային երգերը»։ Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ նա գրում է իր երկու բալետները՝ «Փայտե արքայազնը» և «Հրաշալի մանդարին»։ 1917 թվականին նա գրում է իր երկրորդ լարային կվարտետը։ Իր երկրորդ կնոջ՝ Դիտտա Պազտորիի հետ կատարում է բազմաթիվ շրջագայություններ։ Նրանք հիմնականում հանդես են գալիս չորս ձեռքի համար գրված ստեղծագործություններով։ 1927-28 թթ․ նա ստեղծում է իր 3-րդ և 4-րդ լարային կվարտետները։ Իր հինգերորդ լարային կվարտետը աչքի է ընկնում իր ազգային երաժշտության տարրերով։ 1937 թվականին նա ավարտում է իր առավել հայտնի գործերից մեկը՝ «Երաժշտություն լարային նվագախմբի հարվածային գործիքի և չելեստայի համար»։
Երկրորդ համաշխարհային պատերազմը ամբողջովին փոխում է նրա կյանքի ընթացքը։ 1940 թվականին նա ստիպված լքում է իր հայրենի Հունգարիան և մեկնում Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Նա կարդում է բազմաթիվ դասախոսություններ Ամերիկայի համալսարաններում։ Կնոջ հետ մասնակցում է տարբեր համերգների։ 1942 թվականին նրա մոտ նկատվում են արյան քաղցկեղի ազդանշաններ։ Նրա վերջին ստեղծագործություններից է ալտի և նվագախմբի համար գրված կոնցերտը՝ որը նրան պատվիրել էր ալտահար Ուիլյամ Փրիմրոզը։
Նա գրել է 3 դաշնամուրային կոնցերտ, 2 կոնցերտ ջութակի համար, կոնցերտ ալտի համար, կոնցերտ նվագախմբի համար, կոնցերտ 2 դաշնամուրի և նվագախմբի համար, սոնատ սոլո ջութակի համար, 2 սոնատ ջութակի և դաշնամուրի համար, 44 դուետ 2 ջութակի համար, Կոնցերտ ջութակի, կլառնետի և դաշնամուրի համար։ Դաշնամուրային պիեսներից են՝ «Երեխաների համար», Ռումինական ազգային պարեր, Սոնատ, Միկրոկոսմոս (153 պիեսներ) և այլն։ Նրա միակ օպերան «Կապուտամորուսի դղյակն» է։ Մահացել է 1945 թվականի սեպտեմբերի 26-ին արյան քաղցկեղից։ 1988 թվականին աճյունը տեղափոխվել է Բուդապեշտի «Ֆարկասրետ» գերեզմանոց։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Stevens H. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118506900 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Барток Бела // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ http://lfze.hu/lexikon_nagy_elodok/lexikon-1861
- ↑ Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելա Բարտոկ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 338)։ |
- Մարտի 25 ծնունդներ
- 1881 ծնունդներ
- Սեպտեմբերի 26 մահեր
- 1945 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Կոշութի մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ
- Լեյկոզից մահացածներ
- Հունգարացի դաշնակահարներ
- Հունգարացի երաժիշտներ
- Հունգարացի երաժշտագետներ
- Հունգարացի երգահաններ
- Հունգարացի կոմպոզիտորներ
- Հունգարացի մանկավարժներ
- Քաղցկեղից մահացածներ
- Օպերային կոմպոզիտորներ
- Հունգարացի երաժշտական մանկավարժներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ