Արփեն Մովսեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մովսեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արփեն Մովսեսյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 2, 1950(1950-07-02) (73 տարեկան)
ԾննդավայրԱյգեստան, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1972)
Մասնագիտությունհեռուստամեկնաբան և արևելագետ
ԱշխատավայրՀայաստանի Հանրային Հեռուստաընկերություն
Պարգևներ և
մրցանակներ
 Arpen Movsesyan Վիքիպահեստում

Արփեն Բախշիի Մովսեսյան (ծննդյան անունը՝ Սվետիկ, հուլիսի 2, 1950(1950-07-02), Այգեստան, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հեռուստամեկնաբան, արևելագետ։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2011)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արփեն Մովսեսյանը ծնվել է 1950 թվականին, ԼՂԻՄ Մարտակերտի շրջանի Չայլու գյուղում։ 1972 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1980 թվականից աշխատել է Հայաստանի պետական հեռուստատեսության «Լրաբեր» վերլուծական ծրագրում, եղել է մշակութային նորությունների (ուղիղ եթեր) մեկնաբան, սեփական թղթակից։ 1998 թվականից վարել է «Շրջադարձ» պատմամշակութային հեղինակային ծրագիրը։ 2007 թվականից վարում է «Հայից հայ» հաղորդաշարը, որի 25֊35 րոպե տևողությամբ հեռուստահաղորդումներորի շրջանակներում անդրադարձել է բազում մեծանուն հայերի՝ Գուրգեն Դալիբալթայան, Գարեգին Նժդեհ, Հմայակ Ավետիսյան, Հովհաննես Թումանյան, Եղիշե Չարենց, Ավետիք Իսահակյան, Դերենիկ Դեմիրճյան, Նար-Դոս, Վահան Տերյան, Արշիլ Գորկի[2], Ջիվանի, Պերճ Պռոշյան, Հովհաննես Այվազովսկի և այլն։

Արցախյան ազատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղարաբաղյան պատերազմի տարիներին աչքի է ընկել թեժ կետերից տարբեր ազատագրական և ինքնապաշտպանական մարտերի (մասնավորապես՝ Քելբաջարի և Մարտակերտի) ընթացքը լուսաբանող ռեպորտաժներով, հարցազրույցներով։ Առանձին հաղորդումներ է նվիրել զոհված ազատամարտիկների հիշատակին, հիշատակելի են Սամվել Շահմուրադյանին նվիրված «Մարդու ժամանակը» հեռուստաֆիլմը, «Զինվորները» (Գարիկ Գրիգորյանի հետ համատեղ) հեռուստահաղորդումը։ Հաղորդումներ ունի նվիրված Մոնթե Մելքոնյանին, Մովսես Գորգիսյանին, Վլադիմիր Բալայանին, Սամվել Կարապետյանին, Ժաննա Գալստյանին, Կամո Դանիելյանին և ուրիշների։ Մամուլում տպագրվել են Մովսեսյանի Ղարաբաղյան պատերազմին վերաբերող հոդվածները։ 2011 թվականին «Հայրենի երկրի հանրային, գրական-մշակութային կյանքի, արցախահայության ազգային ազատագրական պայքարի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացման գործընթացի լուսաբանման ասպարեզում ունեցած հրապարակախոսական մեծ վաստակի համար» Արփեն Մովսեսյանը պարգևատրվել է ԼՂՀ Ազգային ժողովի պատվոգրով և ոսկե մեդալով, իսկ Արցախի Անկախության 20-ամյակի առիթով՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանը նրան է հանձնել «Երախտագիտություն» մեդալը[3]։

Տեսաֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մարդու ժամանակը»
  • «Աթենքյան հանդիպումներ»
  • «Ստամբուլյան նոթեր»

DVD գրքույկներ 2012-2018 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

Արփեն Մովսեսյանը հեղինակել է DVD գրքույկներ խտասալիկով, շուրջ 43 (քառասուներեք) անուն, յուրաքանչյուրը 15-20 էջ բովանդակությամբ և կից, մոտ 30 (երեսուն) րոպե տևողությամբ, համապատասխան տեսաֆիլմ։ Անունները ընտրված են Սփյուռքի Նախարարության հայ մեծերի մասին հոբելանական ցանկից։ Տես մի մասի լուսանկաները։

2012
  • Գառզու (Գառնիկ Զուլումյան)-105
  • Սայաթ Նովա-300
  • Հովհաննես Բաղրամյան-115
  • Գարեգին Հովսեփյանց-145
  • Հովսեփ Օրբելի-125
2013
  • Գևորգ Չորեքչյան-145
  • Վիլյամ Սարոյան-105
  • Արշակ Չոպանյան-140
  • Շախմատի հայ հերոսները
  • Նիկոլ Աղբալյան
2014
  • Արշիլ Գորկի-110
  • Գալուստ Գյուլբենկյան-145
  • Հովհաննես Թումանյան-145
  • Սիամանթո-135
2015
2016
  • Սրբուհի Տյուսաբ
  • Վահե Հայկ-120
  • Գրիգոր Խանջյան-90
  • Ավետիս Ահարոնյան-150
  • Գրիգոր Զոհրապ-155
2017
  • Ալեքսանդր Մանթաշյանց-175
  • Տիգրան Չուխաջյան-180
  • Հովհաննես Այվազովսկի-200
  • Ռուբեն Մամուլյան-120
  • Սուրբ Ղազար կղզի, հայ կաթողիկե վանք-300
  • Վահան Թեքեյան-140
2018
  • Հակոբ Պարոնյան-175
  • Զապել Եսայան-140
  • Միքայել Արամյանց-175
  • Վահրամ Փափազյան-130
  • Արամ Մանուկյան
  • «Առաջին Հանրապետություն -100»

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ վարչապետի շնորհակալագիր
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ[4]
  • ԼՂՀ Ազգային ժողովի պատվոգիր[4]
  • ՄԱԿ-ի «Մշակութային արժեքների գերակայությունը հաստատողե մրցանակ՝ «Շրջադարձ» պատմամշակութային հեղինակային հաղորդաշարի համար, 2002
  • Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակ, 2004
  • Համաշխարհային հայկական կոնգրեսի Ռուսաստանի հայերի և Հայաստանի ժուռնալիստների միության մրցանակ՝ «Հայից հայ» հեղինակային շարքի համար, 2009
  • «Զորավար Անդրանիկ» ոսկե մեդալ, 2010
  • Արցախի «Երախտագիտություն» մեդալ, 2011
  • ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ՝ «Հայից հայ» հաղորդաշարի համարի, Հայկական ռադիոյի հիմնադրման 85-ամյակի և հեռուստատեսության հիմնադրման 55-ամյակի կապակցությամբ, երկարամյա աշխատանքի և ներդրած վաստակի համար, 2011[1]
  • «ՀՀ զինված ուժերի 20-տարին» հոբելյանական մեդալ, 2012
  • «Նարցիս» հանդեսի հատուկ մրցանակ, 2012
  • «Մայրենիի դեսպան» մեդալ, 2013
  • 2014 թվականի մայիսի 27-ին Հայաստանի ժուռնալիսների միությունը Արփեն Մովսեսյանին շնոհեց «Հավատարիմ մասնագիտությանը» մեդալը։
  • 2016 թվականի ապրիլի 1-ին մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ, արվեստի և մշակույթի բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար, Արփեն Մովսեսյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով։
  • 2016 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ սփյուռքի նախարարությունը պարգևատրում է Արփեն Մովսեսյանին ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով։

Հրապարակումներ մամուլում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ա. Բ. Մովսեսյանին ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին
  2. Արփեն Մովսեսյան Հայից Հայ - Արշիլ Գորկի - 110
  3. «ԱՐԱՐՈՒՄ Է ՆՈՒՅՆ ՆՎԻՐՈՒՄՈՎ». Հայ զինվոր. Վերցված է 2019 թ․ մարտի 22-ին.
  4. 4,0 4,1 Մեդալներ՝ Արփեն Մովսեսյանին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։