Սամվել Շահմուրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամվել Շահմուրադյան
Ծնվել էփետրվարի 25, 1955(1955-02-25)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 11, 1992(1992-09-11) (37 տարեկան)
Մահվան վայրՎաղուհաս, Մարտակերտի շրջան, Ադրբեջան
ԳերեզմանԵրևան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1980)
Մասնագիտությունգրող և լրագրող
ԱշխատավայրԼիտերատուրնայա Արմենիա
Պարգևներ և
մրցանակներ
Արցախի «Արիության համար» մեդալ
և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան
Արտաքին տեսաֆայլեր
Ճանաչենք մեր հերոսներին. Սամվել Շահմուրադյան

Սամվել Սարգսի Շահմուրադյան (փետրվարի 25, 1955(1955-02-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 11, 1992(1992-09-11), Վաղուհաս, Մարտակերտի շրջան, Ադրբեջան, (ԼՂՀ Մարտակերտի շրջան), թաղված է Երևանում), հասարակական-քաղաքական գործիչ, գրող, լրագրող, Արցախյան պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամվել Շահմուրադյանը ծնվել է Երևանում։ 1980 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1972–1974 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1980–1990 թվականներին՝ «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի գրական աշխատող։ 1990–1992 թվականներին՝ ՀՀ ԳԽ լրատվության հանձնաժողովի քարտուղար, «Արցախի կանչ» պատգամավորական խմբի համանախագահ[1]։ 1990-1992 թվականներին եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր։

Արցախյան պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամվել Շահմուրադյանը Ղարաբաղյան շարժման և պատերազմի տարիներին (1988–1992) մամուլում հրապարակել է շարժումը լուսաբանող հրապարակախոսական հոդվածներ և ակնարկներ, ՀՀ ԳԽ նստաշրջաններում պաշտպանել արցախահայության արդարացի պահանջը, դատապարտել Սումգայիթի ցեղասպանությունը, իշխանությունների բռնությունները Ադրբեջանի հայաբնակ շրջաններում։ Բազմիցս եղել է մարտական գործողությունների թեժ կետերում։ «Արծիվ-մահապարտների» կազմում մասնակցել է Մարտակերտի շրջանի բնակավայրերի ազատագրական մարտերին, որտեղ և զոհվել է[2]։

Պարգևներ և շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մխիթար Գոշ շքանշան, ԼՂՀ նախագահ 2003 թ.
  2. Վազգեն Սարգսյան շքանշան, Արծիվ Մահապարտների Միություն 2007 թ.
  3. Հայաստանի Երկրապահ Հուշամեդալ, ԵԿՄ 2007 թ.
  4. ՀՀ Ժուռնալիստների Միության մրցանակ «Ոսկե Գրիչ»
  5. Մարտական Խաչ 1-ին Աստիճանի Շքանշան, ՀՀ Նախագահ 1996 թ.
  6. Արիության մեդալ, ԼՂՀ նախագահ 2014 թ.

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թ. մարտի 1-ին Հայաստանի գրողների տանը տեղի ունեցավ գրող, լրագրող, հրապարակագիր, Արցախյան պատերազմի հերոս նահատակ Սամվել Շահմուրադյանի «Մեր քաղցր հողը» հոդվածների և էսսեների ժողովածուի շնորհանդեսը։ Սամվել Շահմուրադյանը հեղինակել է «Սումգայիթյան ողբերգություն ականատեսների վկայությամբ» գիրքը, որը լույս է տեսել ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և իտալերեն լեզուներով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մահապարտները (կազնող և խմբագրող՝ Գ. Ջանիկյան), Երևան, 2002։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչություն
  2. «Սամվել Շահմուրադյան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]