Գագիկ Գրիգորյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գագիկ Գրիգորյան (այլ կիրառումներ)
Գագիկ Գրիգորյան
Ծնվել էապրիլի 23, 1971(1971-04-23)
ԾննդավայրԱռատաշեն, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 16, 1991(1991-12-16) (20 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան

Գագիկ Գրիգորի Գրիգորյան (ապրիլի 23, 1971, Առատաշեն - դեկտեմբերի 16, 1991, գ. Ղուշչուլար (ԼՂՀ Ասկերանի շրջան)), հայ ազատամարտիկ։ 1988 թվականից սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում։ 1990-1991 թվականներին ՀՀԴ կամավորական ջոկատների կազմերում մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի. ԼՂՀ Շահումյանի և Ասկերանի շրջանների ինքնաոյաշտոյանական մարտերին։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Գրիգորի Գրիգորյանը ծնվել է 1971 թվականի ապրիլի 23-ին Էջմիածնի շրջանի Առատաշեն գյուղում։ 1978 թվականին հաճախել է Առատաշենի 8-ամյա դպրոց, իսկ 1986 թվականին տեղափոխվել է Երևանի թիվ 149 միջնակարգ դպրոց։ Պատանեկության տարիներին զբաղվել է սպորտով։ Մասնակցել է ծանրամարտի տարբեր մրցաշարերի, եղել է հաղթող ու դափնեկիր։ Նվագել է կիթառ, ինչպես նաև ստեղծագործել ու կատարել է իր գրած հեղինակային երգերը։ 1988 թվականին, գերազանցությամբ ավարտելով դպրոցը, ընդունվում է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ժողովրդական տնտեսության պլանավորման ֆակուլտետը։ 1990 թվականին մի խումբ ուսանողների հետ ստեղծել է ինստիտուտի «Նժդեհ» գաղտնի ջոկատը։ 1990 թվականից անդամակցել է նաև ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությանը։ 1990 թվականին ինքնակամ մեկնել է Արցախ և զինվորագրվել ազատագրական պատերազմին։ 1990 թվականին, անձնագրային ռեժիմի ստուգումներից խուսափելու նպատակով, գրանցվել է Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղում։ Մասնակցել է Երասխավանի, Էրքեջի, Բուզլուխի, Մանաշիդի, Վերիշենի, Գետաշենի, Հադրութի, Բերդաձորի, Ղարաչինարի և մի շարք այլ բնակավայրերի համար մղված մարտերին։ Զոհվել է 1991 թվականի դեկտեմբերի 16-ին ռազմավարական նշանակություն ունեցող Հասանաբադ գյուղի պաշտպանական մարտերում։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Արիության մեդալով», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով և այլ շքանշաններով ու պատվոգրերով։ Գագիկ Գրիգորյանի անունով է կոչվել նաև Առատաշենի միջնակարգ դպրոցը, որտեղ կա նրա անվան փառքի անկյուն և հուշատախտակ։ Առատաշենի գերեզմանոցում, ուր թաղված է Գագիկը, տեղադրված է նրա բրոնզե արձանը և հուշաքար։