Արխիպո-Օսիպովկա
Գյուղ | |||
---|---|---|---|
Արխիպո-Օսիպովկա | |||
ռուս.՝ Архипо-Осиповка | |||
| |||
Երկիր | Ռուսաստան | ||
Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
Քաղաքային օկրուգ | Գելենջիկի քաղաքային օկրուգ | ||
Համայնք | Գելենջիկի քաղաքային օկրուգ[1] | ||
Հիմնադրված է | 1864 թ. | ||
ԲԾՄ | 6 մետր | ||
Բնակչություն | 7853 մարդ (2010[2]) | ||
Ազգային կազմ | ռուսներ, հայեր, ուկրաինացիներ, թաթարներ | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | +7 86141 | ||
Փոստային դասիչ | 353485-353488 | ||
Ավտոմոբիլային կոդ | 23, 93, 123 | ||
| |||
Արխիպո-Օսիպովկա (ռուսերեն՝ Архипо-Осиповка), հայաբնակ գյուղ Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Գելենջիկի քաղաքային օկրուգի կազմում, Գելենջիկ քաղաքից 60 կմ հարավ-արևելք։ Գտնվում է Վուլան և Տեշեբս գետերի ավազանում, ծովի մակարդակից 19 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1926 թվականին այնտեղ ապրում էր 1662 մարդ։ 1979 թվականի տվյալներով գյուղն ուներ 6949 բնակիչ, իսկ 1989 թվականին՝ 7242 բնակիչ։ 2002 թվականին ապրում էր 8066 մարդ, հիմնականում ռուսներ, հայեր, ուկրաինացիներ և այլ ազգերի ներկայացուցիչներ։ Համաձայն 2010 թվականի տվյալների, գյուղն ուներ 7853 բնակիչ։
Տնտեսությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչներն զբաղվում են պտղաբուծությամբ և բանջարեղենի մշակությամբ։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, գրադարան, հիվանդանոց, պոլիկլինիկա և կենցաղսպասարկման օբյեկտներ։ Գործում են առողջատուն, զբոսաշրջիկների հանգրվան, մրգահյութի և պահածոների գործարան։ Խորհրդային տարիներին գործում էին նաև պիոներական ճամբարներ։ Ներկայումս առկա են բազմաթիվ առողջարաններ, հանգստյան տներ և հյուրանոցներ։
Պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հիմնադրվել է 1864 թվականին և կոչվել Վուլանսկայա։ 1889 թվականին անվանվել է Արխիպո-Օսիպովկա, ի պատիվ ռուսական բանակի զինվոր Արխիպ Օսիպովի, ով 1840 թվականին, գյուղի տեղում գտնվող ամրոցի պաշտպանության ժամանակ աչքի է ընկել իր հերոսական արարքով։
1960 թվականին ստացել է ավանի կարգավիճակ[3], իսկ 2004 թվականին, կրկին վերստացել է գյուղի կարգավիճակ։ Հայերը եկել են Սամսունից` 1867 թվականին։
Գյուղի մոտակայքում պահպանվել են 1-ին դարի հռոմեական աշտարակի մնացորդներ և բազմաթիվ դոլմեններ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ОКТМО. 185/2016. Southern FD
- ↑ «Данные Всероссийской переписи населения 2010 года». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Азаренкова А.С., Бондарь И.Ю., Вертышева Н.С. Основные административно-территориальные преобразования на Кубани (1793—1985 гг.). — Краснодар: Краснодарское книжное издательство, 1986. — С. 241. — 395 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 67)։ |
|