Տեկոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Տեկոս
ռուս.՝ Текос
Կոորդինատներ: 44°26′19.53″ հս․ լ. 38°28′6.34″ ավ. ե. / 44.4387583° հս․. լ. 38.4684278° ավ. ե. / 44.4387583; 38.4684278
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
Քաղաքային օկրուգԳելենջիկի քաղաքային օկրուգ
Առաջին հիշատակում1896
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն1060 մարդ (2010[1])
Ազգային կազմռուսներ, չեխեր, լեհեր, հայեր
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ86141
Փոստային ինդեքսներ353484[2]
ՍՎՏԲՀԴ3408802002
##Տեկոս (Ռուսաստան)
Red pog.png
##Տեկոս (Կրասնոդարի երկրամաս)
Red pog.png

Տեկոս (ռուս.՝ Текос), գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Գելենջիկի քաղաքային օկրուգի կազմում։ Գտնվում է ծովի մակարդակից 85 մ բարձրության վրա:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեկոս գյուղը գտնվում է Գելենջիկից 40 կմ հեռավորության վրա Տեկոս գետի ափին, Պշադա և Արխիպո-Օսիպովկա գյուղերի միջև։ Տեղակայված է Կրուգլայա լեռան (523 մ) արևելյան լանջի ստորոտին և Կապույտ լեռան (546 մ) հյուսիսային լանջի ստորոտին։ Տեկոս գյուղից 7 կմ հեռավորության վրա գտնվում է Պշադա գյուղը, 6 կմ հեռավորության վրա՝ Արխիպո-Օսիպովկա գյուղը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 2010[1] թվականին գրանցված տվյալներով կազմում էր 1060 մարդ, հիմնականում հայեր, ռուսներ, հույներ և չեխեր, ովքեր զբաղվում են այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։

Գյուղն ունի ակումբ, գրադարան, մանկապարտեզ և բուժկայան:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրվել է 1866 թվականին: 1896 թվականի հարկատու բնակչության վերստուգիչ մարդահամարի համաձայն, մտնում էր Սևծովյան նահանգի Տուապսեի օկրուգի կազմի մեջ։ Գյուղի հայերը եկել են 1867 թվականին, Սամսունից և նրա շրջակա գյուղերից:

20-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

1905 թվականի տվյալների համաձայն, Արխիպո-Օսիպովսկի գյուղական համայնքի Տեկոս գյուղն ուներ 14 տուն։ Ըստ 1923 թվականի վերստուգիչ մարդահամարի, Տեկոս գյուղը մտնում էր Կուբան-Սևծովյան նահանգի Սևծովյան օկրուգի Տուապսեի շրջանի Ջուբգայի գավառակի կազմի մեջ: Գելենջիկի շրջանի ստեղծումից հետո, 1925 թվականին Տեկոսը մտել է Հյուսիս-Կովկասյան երկրամասի Գելենջիկի շրջանի կազմի մեջ։ 1965 թվականին Տեկոս գյուղը վերադարձվել է Կրասնոդարի երկրամասի Գելենջիկի շրջանին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]