Կաբարդինկա
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Կաբարդինկա | |||
| ռուս.՝ Кабардинка | |||
| Երկիր | |||
| Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
| Քաղաքային օկրուգ | Գելենջիկի քաղաքային օկրուգ | ||
| Համայնք | Գելենջիկի քաղաքային օկրուգ[1] | ||
| Հիմնադրված է | 1836 թ. | ||
| ԲԾՄ | 31 մետր | ||
| Բնակչություն | 7 550 մարդ (2010[2]) | ||
| Ազգային կազմ | ռուսներ, հույներ, ուկրաինացիներ, հայեր | ||
| Ժամային գոտի | UTC+3 | ||
| Փոստային ինդեքս | 353480 | ||
| Փոստային դասիչ | 353480 | ||
| Ավտոմոբիլային կոդ | 23, 93, 123 | ||
|
| |||
Կաբարդինկա (ռուսերեն՝ Кабардинка), գյուղ (նախկինում՝ քաղաքատիպ ավան)՝ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Գելենջիկի քաղաքային օկրուգի կազմում, մերձծովյան կլիմայական առողջարան է Սև ծովի ափին, Գելենջիկից 12 կմ հեռավորության և ծովի մակարդակից 31 մ բարձրության վրա։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային տարիներին միավորված էր Գելենջիկի այգեգործական խորհրդային տնտեսության հետ։ Բնակիչներն զբաղվում են նաև բանջարաբուծությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։
Կաբարդինկայում գործում են միջնակարգ և գիշերօթիկ դպրոցներ, ակումբ, մանկապարտեզ, կենցաղսպասարկման կոմբինատ։ Այն հայտնի է որպես մանկական կլիմայական բուժավայր, նախկինում գործում էին մի քանի պիոներական ճամբարներ։ Ներկայումս գործում են առողջարաններ, հանգստյան տներ և հյուրանոցներ, անց են կացվում զանազան համերգներ, փառատոներ և մշակութային այլ արարողություններ։
Որպես բուժավայր հայտնի է իր ծովային լոգանքներով (հունիսից մինչև հոկտեմբեր), խաղողաբուժությամբ։ Բուժումներ են ստանում շնչառական ուղիների ոչ տուբերկուլոզային հիվանդություններով, նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներով տառապողները։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաբարդինկայում բնակվում են հայեր, ռուսներ, հույներ և ուկրաինացիներ։
| Տարի | 1959[4] | 1970[5] | 1979[6] | 1989[7] | 2002[8] | 2010 |
|---|---|---|---|---|---|---|
| Բնակչություն, մարդ | 2 685 | 3 988 | 5 487 | 7 640 | 7 301 | 7 550 |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանումն ստացել է Հյուսիսային Կովկասում գտնվող Կաբարդիա պատմական մարզից։ Կովկասյան պատերազմից (1817-1864 թվականներ) հետո, Օսմանյան կայսրությունից, մասնավորապես Տրապիզոնից և Սամսունից, հայ և հույն գաղթականները սկսեցին վերաբնակեցնել Սև ծովի հյուսիսային ափերը։ Նրանցից շատերը բնակություն հաստատեցին նաև Կաբարդինկայում։ Հայերը եկել են Սամսունից` 1896 թվականին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կաբարդինկայի առափնյա փողոցը
-
Փարոսը Դոբ լեզվակարկառի վրա
-
Գեղարվեստական ձևավորում ստացած դիտահորի կափարիչ
-
Խորտակված «Ծովակալ Նախիմով» շոգենավի զոհերի հիշատակի համար կանգնեցված հուշարձանը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ОКТМО. 185/2016. Southern FD
- ↑ 2010 թվականի Համառուսաստանյան մարդահամարի արդյունքներ Արխիվացված 2013-03-15 Wayback Machine (ռուս.)
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ «Մարդահամար 1959 թ.». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Մարդահամար 1970 թ.». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Մարդահամար 1979 թ.». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Մարդահամար 1989 թ.». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Մարդահամար 2002 թ.». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 152)։ |
| ||||||

