Jump to content

Ատլանտիդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ատլանտիդա (այլ կիրառումներ)
Ատլանտիդա
Տեսակուրվական կղզի, առասպելական մայրցամաք, առասպելական կղզի և fictional island?
Մասն էՀունական դիցաբանություն
Ջրլիցի ափինԱտլանտյան օվկիանոս[1]
Ատլանտիդա (հին հունարեն՝ Ἀτλαντὶς), հայտնի ըստ ավանդության կղզի-պետություն։ Առավել մանրամասն նկարագրված Պլատոնի երկխոսության մեջ, ինչպես նաև հայտնի Հերոդոտոսի, Դիոդորոս Սիցիլիացու, Ստրաբոնի հիշատակումներում և ակնարկներում։

Ատլանտիդայի գտնվելու վայրի մասին նախնիների ցուցմունքները հայտնի չեն։ Ըստ Պլատոնի` կղզին գտնվում է Հերկուլեսյան սյուներից արևմուտք` Ատլանտա սարի առջևում[2]։ Ուժգին երկրաշարժի ժամանակ, որն ուղեկցվում էր ջրհեղեղով, կղզին իր ողջ բնակչությամբ մեկ օրում անցավ ջրի տակ[3]։ Պլատոնը նշում է մ.թ.ա. 9500 թվականը որպես աղետի ժամանակաշրջան[4]։

Ատլանտիդայի մասին պատմվածքների հետաքրքրությունը արտահայտվեց Վերածննդի դարաշրջանում։ Արդի գիտության մեջ Ատլանտիդայի գոյության մասին հարցերը վիճելի են։ Գոյություն ունի 1950-ականների վերջին մշակված հատուկ ուսմունք՝ ատլանտալոգիա։

Ատլանտիդան հանդես է գալիս որպես հայտնի օբյեկտ մշակույթում։

Առասպելի Պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլատոնի երկխոսությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Timaeus Պլատոնի աշխատության 15-րդ դարի թարգմանությունը լատիներեն

Ատլանտիդայի մասին բոլոր տեղեկությունները պարունակվում են Պլատոնի երկու երկխոսություններում «Թիմեյ» (համառոտ) և «Կրիտիյ» (մանրամասն)։ «Թիմեյ»-ի երկխոսությունը սկսվում Սոկրատեսի և պյութագորական Թիմեյի դատողություններով լավագույն պետական կառույցի մասին։ Համառոտ նկարագրելով իդեալական պետությունը՝ Սոկրատեսը բողոքում է ստացված պատկերի վերացական և սխեմատիկ լինելուց և ցանկություն է հայտնում «լսել մի նկարագրություն,թե ինչպես կպահի իրեն այդ պետությունը այլ երկրների դեմ պայքարում, ինչպես է այն արժանավայել ձևով պատերազմի մեջ մտնում, պատերազմի ընթացքում նրա քաղաքացիները, ըստ իրենց ուսման և դաստիարակության, ինչպես են կատարում իրենց պարտքը լինի դա ռազմի դաշտում կամ յուրաքանչյուր այլ պետությունների հետ բանակցություններում»։ Ընդառաջելով այդ ցանկությանը՝ երկխոսության երրորդ կողմը՝ Աթենքի քաղաքական գործիչ Կրիտիյը, ներկայացնում է իբրև իր պապի՝ ավագ Կրիտիյի պատմած Աթենքի և Ատլանտիդայի միջև տեղի ունեցած պատերազմի պատմությունը, որն էլ իր հերթին այդ մասին իմացել է Սոլոնի զրույցներից։ Վերջինս էլ իմացել է դրա մասի եգիպտոական քրմերից։ Պատմության իմաստը հետևյալն է՝ ժամանակով՝ 9000 տարի առաջ ( Կրիտիյի և Սոլոնի ապրած ժամանակներից առաջ, այսինքն, մ.թ.ա. VI-V դարեր ), Աթենքը շատ փառահեղ, հզոր և առաքինի պետություն էր.։ Նրա հիմնական մրցակիցը նշված Ատլանտիդան էր. «Այդ կղզին իր չափերով ավելի մեծ է, քան Լիբիան և Ասիան միասին»։

Նրա վրա առաջացել է «իր մեծությամբ զարմանահրաշ և զորությամբ արքայություն», որը իրեն էր ենթարկել ամբողջ Լիբիան՝ մինչև Եգիպտոս և Եվրոպան մինչև Տիրրենիյա (արևմտյան Իտալիա)։ Այդ թագավորության ամբողջ ուժերը նետվել են Աթենքը ստրկացնելու համար։ Աթենացիները, հելենների գլխավորությամբ, ոտքի են կանգնել, պաշտպանելու իրենց ազատությունը, և չնայած բոլոր դաշնակիցների դավաճանությանը, նրանք միայնակ իրենց քաջության և առաքինության շնորհիվ հետ են մղել ներխուժումը, ջախջախել ատլանտներին և ազատագրել վերջիններիս կողմից ստրկացված ժողովուրդներին։ Սակայն դրանից հետո, տեղի է ունեցել ահռելի բնական աղետ, որի արդյունքում մեկ օրվա ընթացքում աթենացիների ողջ բանակը ոչնչացավ, իսկ Ատլանտիդան խորացուզվեց ծովի հատակը։«Կրիտիյ» երկխոսության նույն մասնակիցների հետ ուղղակի «Թիմեյի» շարունակությունն է և ամբողջությամբ նվիրված է հին Աթենքի և Ատլանտիդայի մասին Կրիտիյի պատմությանը։ Աթենքն այն ժամանակ (մինչև երկրաշարժն ու ջրհեղեղը) մեծ և աներևակայելի բերրի երկրի կենտրոնն էր։ Այն բնակեցված էր առաքինի ժողովուրդով, որը ստեղծել էր կատարյալ (Պլատոնի կարծիքով) պետական կառուցվածք։ Մասնավորապես՝ ամեն ինչ տնօրինում էին իշխանավորներներն ու ռազմիկները, որոնք ապրում էին հիմնական հողագործ-արհեստագործական զանգվածից առանձին՝ Ակրոպոլում, կոմունիստական համայնքով։ Համեստ և առաքինի Աթենքին հակադրվում էր ամբարտավան և հզոր Ատլանտիդան։ Ըստ Պլատոնի՝ ատլանտների ցեղը ծագել է Պոսեյդոն աստծու և մահկանացու Կլեյտո աղջկա ամուսնությունից։ Նա լույս աշխարհ էր բերել տասը աստվածային որդիներ, որոնցից ավագը Ատլանտն էր։ Նրանց միջև էլ նա բաժանել էր կղզին, և նրանք դարձել էին նրա թագավորական տոհմի նախահայրերը։ Կզղու կենտրոնական հարթավայրը տարածվում էր 3 հազար ստադիա երկարությամբ (540 կմ) և 2000 ստադի (360 կմ) լայնությամբ։ Կղզու կենտրոնը մի բլուր էր, որը գտնվում էր ծովից 50 ստադիա (8-9 կմ) հեռավորության վրա։ Այն պաշտպանելու համար Պոսեյդոնը անցկացրել էր երեք ջրե և երկու հողե օղակները, իսկ ատլանտները այդ օղակների վրայով կամուրջներ էին գցել և կառուցել ջրանցքներ, որպեսզի նավերը կարողանան անցնել նրանց միջոցով ընդհուպ մինչև քաղաք, իսկ, ավելի ճիշտ մինչև կենտրոնական կղզի, որն ուներ 5 ստադիա ( մեկ կիլոմետրից մի քիչ պակաս) տրամագծով։

Ընդհանրապես Պլատոնը մեծ տեղ էր տալիս կղզու չլսված հարստության և բերքատվության մասին նկարագրություններին, դրա խիտ բնակեցված, հարուստ բնական աշխարհին՝ ըստ հեղինակի այնտեղ նույնիսկ փղեր էին ապրում)։

Մինչ Ատլանտիդայում պահպանվում էր հրաշալի բնություն, նրանք մոռացության էին մատնել հարստությունները՝ մեծարելով արարչին։ Երբ զարմանահրաշ բնությունը վերափոխվեց վատի և խառնվեց մարդկությանը, ոչնչացվեցին նրա հարստությունները։ Մարդիկ դարձան գոռոզ և ագահ։ Բարկացած այդ տեսարանից՝ Զևսը որոշեց ոչնչացնել ատլանտացիներին և աստվածներին հրավիրեց ժողովի։ Սրանով այլաբանությունը, համենայն դեպս մեզ հասած տեքստը, ընդհատվում է։

Վարկածներ գոյության մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատլանտիդան, հորինվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմաբանների և հատկապես բանասերների ամենատարածված կարծիքը Ատլանտիդայի պատմությունը տիպիկ փիլիսոփայական առասպելն է, որի նմուշները հանդիպում են Պլատոնի այլաբանություններում։ Իսկապես, Պլատոնը, ի տարբերություն Արիստոտելի և առավել ևս պատմաբաների, երբեք նպատակ չի ունեցել ընթերցողին հայտնել որևէ իրական փաստ, այլ միայն մտքեր, որոնք պատկերվել են փիլիսոփայական առասպելներով։ Այն չափով, որով մենք ստուգում ենք պատմությունը, այն հերքվում է առկա հնէաբանական նյութերով։ Իսկապես, որևէ զարգացած քաղաքակրթության ոչ մի հետք չկա Հունաստանի կամ Եվրոպայի և Աֆրիկայի արևմուտքում, ոչ սառցե և հետսառցե, ոչ էլ դրան հաջորդող դարաշրջաններում։ Դրա հետ մեկտեղ, տեսանելի է, որ Ատլանտիդայի պատմականության կողմանկիցները ուշադրություն չեն դարձնում այլաբանություններում ստուգելի մասը (ներառյալ Աթենքյան քաղաքակրթության կարևորագույն դերը), այլ իրենց հետազոտությունները կենտրոնացնում են բացառապես «չստուգվող» Ատլանտիդայի վրա։ Հետագայում փաստերի աղբյուր են հանդիսանում եգիպտական քրմերը, մինչդեռ բազմաթիվ հին եգիպտական տեքստերում, առավել ևս պապիռուսի վրա, չի գրված ոչինչ, որը կհիշեցնի Պլատոնի պատմվածքը։

Ատլանտիդան Ատլանտյան օվկիանոսում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղերը Ատլանտյան օվկիանոսում, որտեղ գիտնականները տեղադրել են Ատլանտիդան
Անտլանտիդայի քարտեզը, ըստ Աֆանսի Կիրհերի, 1669 թվական

Հերակլեսի սյուները հնում միշտ անվանել են Ջիբրալթարի նեղուց (ոչ հաճախ նաև՝ Ջիբլարթարի և Սեուտայի ժառյռեր)։ Այդպիսով, Պլատոնը Ատլանտիդան տեղադրում է Ջիբլարթարի նեղուցի մոտ, Իսպանիայի և Մարոկկոյի մոտ։ Ըստ հույների՝ Մարոկկոյում էր ապրում հսկա Անլանտը, որի անունից էլ առաջացել է օվկիանոսի անվանումը, նաև առաջացել է հենց երկրի անունը (Պլատոնի պատմությունում Անտլանտը երկրի առաջին արքան էր)։

Իկի քարերից մեկը Հյուսիսային Ամերիկայի (վերևը կենտրոնում) ու Հարավային Ամերիկայի (ներքևը կենտրոնում), ձախ կողմում կործանված Մու մայրցամաքի, աջ կողմում Ատլանտիդայի քարտեզով[5]։ Ըստ ուրիշ տարբերակի դա կեչուայի հնդկացիների ծիսակատարության ընդհանուր ծրագիրն է:

Ուսումնասիրողների մեծ մասը կարծում է, որ, ըստ Պլատոնի, այդ երկիրը գտնվել է միայն Ատլանտյան օվկիանոսում և ուրիշ ոչ մի տեղ։ Հիմնականում, նրանք նշում էին, որ միայն Ատլանտյան օվկիանոսում կարող էր տեղավորվել Պլատոնի նկարագրած չափերով երկիրը (530x350 կմ), և մի քանի հարևան կղզիներ։ Այդ վարկածի վառ ապոլագետներից էր Նիկոլայ Ժիրովը։ Ըստ նրա Ատլանտիդան գտնվում էր Ազորյան կղզիների տարածքում։

Շատ ուսումնասիրողները Ատլանտիդան փնտրել են Բալեարյան և Կանարյան կղզիների տարածքում։ Վյաչեսլավ Կուդրյացևը «Աշխարհի շուրջ» ամսագրում առաջարկել է հիմնվել Պլատոնի տեքստերի և վերջին սառցային մաքսիմումի տվյալների վրա (ավարտվել է 10.000 տարի առաջ, ինչը համապատասխանում է Պլատոնի ներկայացրած տվյալներին), ըստ որի՝ Ատլանտիդան գտնվել է ներկայիս Բրիտանական կղզիների, Իռլանդիայի և հյուսիսարևմտյան Ֆրանսիայի տարածքում, իսկ խորտակվելու պատճառը սառույցների հալումն ու ջրի մակարդակի բարձրացումն էր[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Πλάτων Τίμαιος (հին հունարեն.) — 0360.
  2. Plato's contemporaries pictured the world as consisting of only Europe, Northern Africa, and Western Asia (see the map of Hecataeus of Miletus). Atlantis, according to Plato, had conquered all Western parts of the known world, making it the literary counter-image of Persia. See Welliver, Warman (1977). Character, Plot and Thought in Plato's Timaeus-Critias. Leiden: E.J. Brill. էջ 42. ISBN 90-04-04870-7.
  3. Hackforth, R. (1944). «The Story of Atlantis: Its Purpose and Its Moral». Classical Review. 58 (1): 7–9. doi:10.1017/s0009840x00089356. JSTOR 701961.
  4. David, Ephraim (1984). «The Problem of Representing Plato's Ideal State in Action». Riv. Fil. 112: 33–53.
  5. Гуляев В. к.и.н. Погибшие континенты Атлантида и Му на карте неандертальца. Արխիվացված 2012-01-11 Wayback Machine // Alterplan.ru
  6. Адрес Атлантиды — Кельтский шельф? // Журнал «Вокруг света».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 654