Աֆրոեվրասիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աֆրոեվրասիա
LocationAfricaEurasia.png
Տեսակ supercontinent
Մակերես 84 980 532 կմ²
Կազմված է Աֆրիկա և Եվրասիա
Մասն է Earth's surface և Երկիր
Կոորդինատներ: 40° հս․ լ. 80° ավ. ե. / 40° հս․. լ. 80° ավ. ե. / 40; 80
Afro-Eurasia (orthographic projection).svg

Աֆրոեվրասիա (հազվադեպ Աֆրասիա կամ Եվրաֆրասիա) գերմայրցամաք և ցամաքի խոշորագույն հատվածը Երկրի վրա, որն իր մեջ ներառում է Աֆրիկա և Եվրասիա մայրցամաքները (Եվրասիան իր հերթին բաժանվում է Ասիայի և Եվրոպայի): Ընդհանուր մակերեսը կազմում է 84 980 532 քառակուսի կիլոմետր տարածք, որի վրա բնակվում է մոտ 6.7 միլիարդ մարդ կամ Երկրի բնակչության մոտավորապես 85 %-ը: Այն նաև հայտնի է որպես Հին Աշխարհ՝ ի հակադրություն Ամերիկայի, որն անվանում են Նոր Աշխարհ:

Աֆրոեվրասիա մայրցամաքը հիշատակվում էր, որպես համաշխարհային կղզի` անվանում, որն առաջարկվել էր սըր Հելֆորդ Ջոն Մաքքինդերի կողմից «Պատմության աշխարհագրական առանցքը» հոդվածի մեջ: Տերմինն իր մեջ չի ներառում ոչ մայրցամաքային կղզիները և արշիպելագները:

Երկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրաբանության մեջ համարվում է, որ Աֆրոեվրասիան գերմայրցամաք կդառնա, երբ Աֆրիկան բախվի Եվրոպային, թեև Աֆրիկան միացած էր Եվրասիային մինչև Սուեզի ջրանցքի շինարարությունը: Ինչպես ենթադրվում է, դա տեղի կունենա 600 000 տարի հետո, երբ Իսպանիայի հարավային կետը կհասնի Աֆրիկային: Երբ դա տեղի ունենա, Միջերկրական ծովը կմեկուսացվի Ատլանտյան օվկիանոսից: Աֆրիկայի և Եվրոպայի վերջնական միաձուլումը, ինչպես համարվում է, տեղի կունենա 70 միլիոն տարի անց՝ միացնելով Միջերկրածովյան շրջանը և նոր լեռնաշղթաներ գոյացնելով` ի լրացում Ալպերին:

Բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար Աֆրոեվրասիան բաժանում են Աֆրիկայի և Եվրասիայի Սուեզի ջրանցքով, իսկ Եվրասիան բաժանում են Եվրոպայի և Ասիայի` Ուրալով և Կովկասով: Սակայն գոյություն ունի նաև բաժանում Եվրասիա-Հյուսիսային Աֆրիկա և Սահարայից հարավ ընկած Աֆրիկայի` մշակութային և պատմական պատճառներով:

Գերմանացի ճարտարապետ Գերման Զյորգելն առաջարկում էր ցանկապատել Ջիբրալթարի նեղուցը հիդրոէլեկտրկական ամբարտակով և ավելի փոքր ամբարտակով` Դարդանելի նեղուցը[1]: Արդյունքում, Միջերկրական ծովի մակարդակը կիջներ, իսկ Եվրոպան և Աֆրիկան կվերածվեինք մեկ մայրցամաք` Ատլանտրոպայի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ПРОЕКТ «АТЛАНТРОПА» Archived 2007-12-18 at the Wayback Machine.