Անուշավան (Շահբուզի շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անուշավան (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Անուշավան/Գյունեյ Ղշլաղ | ||
Güney Qışlaq | ||
Երկիր | Ադրբեջան | |
Շրջան | Շահբուզի շրջան | |
Համայնք | Շահբուզի շրջան | |
Բնակչություն | 545 մարդ (2010) | |
Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Անուշավան[1] (մինչև 2003 կոչվում էր՝ Յուխարի (Վերին) Ռամեշին, իսկ այժմ՝ Գյունեյ Ղշլաղ ադրբ.՝ Güney Qışlaq), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում։ Գյուղը տեղակայված է Կուքիից 5 կմ ներքև, Կուքի գետի աջ կողմում՝ 4 կմ դեպի հյուսիս-արևմուտք[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը գրավոր աղբյուրներում հիշատակվում է 13-րդ դարից։ Հայերը գյուղից գաղթել են մոտ 18-րդ դարի վերջերին[2]։
Հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերեզմանատուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անուշավանի գերեզմանատունը գտնվում է գյուղից հյուսիս և վերաբերվում է 15-18-րդ դարերին։ Այնտեղ կա մոտավորապես 70-75 տապանաքար, որոնք հիմնականում հարթ և քառանկյունի են։ Տապանաքարերը մեծ մասամբ տեղահան են արված, մնացածներն էլ կեսից ավելի թաղված են հողի մեջ[3]։
Եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում պահպանվել են եկեղեցու ավերակ հիմքերը։ Վերջինիս մասին տեղեկություններ հայտնի չեն։ 19-րդ դարի սկզբներին Նախիջևանի վիճակագրական փաստաթղթերում եկեղեցին արձանագրվել է որպես ավերակ[2]։
Անապատ բերդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի հյուսիսային կողմում՝ մոտ 2 կմ հեռավորության վրա է գտնվում Անապատ բերդի ավերակները[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 169 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։
- ↑ Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները
|
|