Անատոլի Պետրով
Անատոլի Պետրով | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | սեպտեմբերի 15, 1937 |
Ծննդավայր՝ | Մոսկվա, ԽՍՀՄ |
Վախճանի թիվ՝ | մարտի 3, 2010 (72 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն՝ | ԽՍՀՄ Ռուսաստան |
Մասնագիտություն՝ | նկարիչ, մուլտիպլիկատոր, կինոռեժիսոր, ռեժիսոր և սցենարիստ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 1900814 |
Անատոլի Ալեքսեևիչ Պետրով (ռուս.՝ Анатолий Алексеевич Петров, սեպտեմբերի 15, 1937, Մոսկվա, ԽՍՀՄ - մարտի 3, 2010, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային ռեժիսոր, նկարիչ-մուլտիպլիկատոր։ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1989)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անատոի Պետրովը ծնվել է 1937 թվականի սեպտեմբերի 15-ին Մոսկվայում։ 1959 թվականին ավարտել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիային առընթեր նկարիչ-մուլտիպլիկատորների դասընթացները և աշխատանքի ընդունվել ստուդիայում։ Ստաժավորում է անցել «Զագրեբ-ֆիլմ» կինոստուդիայում (Հարավսլավիա)։
1964 թվականին ավարտել է Պոլիգրաֆիական ինստիտուտի երեկոյան բաժինը։ Մինչև 1968 թվականն աշխատել է որպես նկարիչ-մուլտիպլիկատոր, ապա աշխատել է ինքնուրույն որպես ռեժիսոր՝ միաժամանակ հանդես գալով որպես իր ֆիլմերի մեծ մասի բեմադրող նկարիչ և մուլտիպլիկատոր։
Անատոլի Պետրովն իր համար ընտրել է մուլտիպլիկացիայի շատ հազվադեպ ու բարդ ոճ եռաչափ տարածությունում։ Նա ակտիվորեն տեղաշարժել է վիրտուալ տեսախցիկը՝ տեսարանը ցուցադրելով տարբեր ռակուրսներից, ինչի շնորհիվ մուլտֆիլմը ձեռք է բերում ծավալ և դինամիկություն։ Հայտնի վաղ աշխատանքներում դա ցուցադրվել է Սևեր Գանսովսկու սցենարով նկարահանված «Հրաձգարան» (1977) մուլտֆիլմում։
1980-ական թվականներին ռեժիսորն անդրադարձել է հին հունական առասպելներին՝ նկարահանելով «Հերակլեսն Ադմետոսի մոտ» (1986), «Էրոսի ծնունդը» (1989), «Դափնե» (1990), «Սալմակա հավերժահարսը» (1992), «Պոլիփեմոսը, Ացիսն ու Գալատեան» (1996) մուլտֆիլմերը, որոնցում նատուրալիստորեն ցուցադրվել է մարդկային մարմնի մերկությունը[1]։
Անատոլի Պետրովը մահացել է 2010 թվականի մարտի 3-ին Մոսկվայում։
Ակադեմիական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1990-ական թվականների վերջից Անատոլի Պետրովը դասավանդել է անիմացիա Մոսկվայի «Արգուս» ստուդիային առընթեր անիմացիոն կինեմատոգրաֆիայի № 333 գեղարվեստի լիցեյում (ներկայում՝ Թատերական գեղարվեստատեխնիկական քոլեջ № 60)։
- Դասավանդել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտում։
- Կյանքի վերջին տարիներին Անատոլի Պետրովը գրել և նկարազարդել է մուլտիպլիկացիայի եռահատոր դասագիրք[2]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1958 | ֆ | Պետյան ու Կարմիր գլխարկը | Петя и Красная Шапочка | մուլտիպլիկատոր |
1959 | ֆ | Շուտով անձրև կլինի | Скоро будет дождь | մուլտիպլիկատոր |
1959 | ֆ | Ուղիղ երեքն անց տասնհինգ... | Ровно в три пятнадцать… | մուլտիպլիկատոր |
1960 | ֆ | Երկաթե ընկերներ | Железные друзья | մուլտիպլիկատոր |
1960 | ֆ | Ոսկե փետուր | Золотое пёрышко | մուլտիպլիկատոր |
1960 | ֆ | Արքայական նապաստակներ | Королевские зайцы | մուլտիպլիկատոր |
1960 | ֆ | Մուլտիպլիկացիոն Կրոկոդիլ № 3 | Мультипликационный Крокодил № 3 | մուլտիպլիկատոր |
1960 | ֆ | Մուրզիլկան արբանյակի վրա | Мурзилка на спутнике | մուլտիպլիկատոր |
1960 | ֆ | Տարբեր անիվներ | Разные колёса | մուլտիպլիկատոր |
1961 | ֆ | Բանալի | Ключ | մուլտիպլիկատոր |
1962 | ֆ | Մի հանցագործության պատմություն | История одного преступления | մուլտիպլիկատոր |
1962 | ֆ | Միայն ոչ հիմա | Только не сейчас | մուլտիպլիկատոր |
1963 | ֆ | Բաժնետերեր | Акционеры | մուլտիպլիկատոր |
1963 | ֆ | Միլիոնատեր | Миллионер | մուլտիպլիկատոր |
1963 | ֆ | Մեծ ուտիճը | Тараканище | մուլտիպլիկատոր |
1964 | ֆ | Ձկնորս կատուն | Кот-рыболов | մուլտիպլիկատոր |
1964 | ֆ | Կարելին ու Չի կարելին | Можно и Нельзя | մուլտիպլիկատոր |
1964 | ֆ | Լուսատտիկ № 5 | Светлячок № 5 | մուլտիպլիկատոր |
1964 | ֆ | Արջուկը | Топтыжка | մուլտիպլիկատոր |
1965 | ֆ | Ձեր առողջությունը | Ваше здоровье | մուլտիպլիկատոր |
1965 | ֆ | Վովան անդրսարյան թագավորությունում | Вовка в Тридевятом царстве | մուլտիպլիկատոր |
1965 | ֆ | Տաք քար | Горячий камень | մուլտիպլիկատոր |
1965 | ֆ | Բոնիֆացիի արձակուրդը | Каникулы Бонифация | մուլտիպլիկատոր |
1965 | ֆ | Նարգիս | Наргис | մուլտիպլիկատոր |
1966 | ֆ | Հպարտ նավակը | Гордый кораблик | մուլտիպլիկատոր |
1966 | ֆ | Կար-չկար Կազյավինը | Жил-был Козявин | մուլտիպլիկատոր |
1967 | ֆ | Դարբին կախարդը | Кузнец-колдун | մուլտիպլիկատոր |
1967 | ֆ | Բազեի երգը | Песня о соколе | մուլտիպլիկատոր |
1967 | ֆ | Նստարան | Скамейка | մուլտիպլիկատոր |
1967 | ֆ | Փղիկը | Слонёнок | մուլտիպլիկատոր |
1967 | ֆ | Ցանկապատ | Забор | բեմադրող նկարիչ |
1968 | ֆ | Գեղադիտակ-68։ Գետաձի | Калейдоскоп-68. Бегемот | ռեժիսոր, մուլտիպլիկատոր |
1968 | ֆ | Արծվի ձագը | Орлёнок | մուլտիպլիկատոր |
1968 | ֆ | Ապակե հարմոնիկա | Стеклянная гармоника | մուլտիպլիկատոր |
1968 | ֆ | Ցրված Ջովաննին | Рассеянный Джованни | ռեժիսոր, սցենարիստ, բեմադրող նկարիչ, մուլտիպլիկատոր |
1969 | ֆ | Ուրախ կարուսել № 1 | Весёлая карусель № 1 | մուլտիպլիկատոր |
1969 | ֆ | Պարուհին նավի վրա | Балерина на корабле | մուլտիպլիկատոր |
1969 | ֆ | Բրեմենյան երաժիշտներ | Бременские музыканты | մուլտիպլիկատոր |
1970 | ֆ | Ամենաառաջինը | Самый первый | մուլտիպլիկատոր |
1970 | ֆ | Կառլսոնը վերադարձել է | Карлсон вернулся | մուլտիպլիկատոր |
1970 | ֆ | Быль-небылица | մուլտիպլիկատոր | |
1971 | ֆ | Աշխարհի ծայրը | Край земли | մուլտիպլիկատոր |
1971 | ֆ | Կարմիր փողկապների արկածները | Приключения красных галстуков | մուլտիպլիկատոր |
1971 | ֆ | Օտար հետքեր | Чужие следы | մուլտիպլիկատոր |
1971 | ֆ | Ուրախ կարուսել № 3 | Весёлая карусель № 3 | ռեժիսոր, մուլտիպլիկատոր |
1971 | ֆ | Երկնագույն երկնաքարը | Голубой метеорит | ռեժիսոր |
1972 | ֆ | Ավե Մարիա | Аве Мария | մուլտիպլիկատոր |
1972 | ֆ | Ուրախ ծերուկը | Весёлый старичок | ռեժիսոր |
1972 | ֆ | Գլուխը բարձր | Выше голову! | մուլտիպլիկատոր |
1972 | ֆ | Բադիկը, որ չէր կարողանում խաղալ ֆուտբոլ | Утенок, который не умел играть в футбол | մուլտիպլիկատոր |
1973 | ֆ | Ռատիբորի մանկությունը | Детство Ратибора | մուլտիպլիկատոր |
1973 | ֆ | Առոջղությունն սկսվում է տանը | Здоровье начинается дома | մուլտիպլիկատոր |
1973 | ֆ | Կկվով ժամացույց | Часы с кукушкой | մուլտիպլիկատոր |
1973 | ֆ | Հրաշք | Чудо | ռեժիսոր, բեմադրող նկարիչ |
1974 | ֆ | Պրոդելկինը դպրոցում | Проделкин в школе | ռեժիսոր, մուլտիպլիկատոր |
1975 | ֆ | Եվ մայրիկը ինձ կների | И мама меня простит | ռեժիսոր, մուլտիպլիկատոր |
1977 | ֆ | Հրաձգարան | Полигон | ռեժիսոր, մուլտիպլիկատոր |
1978 | ֆ | Լուսատտիկ | Светлячок | ռեժիսոր, սցենարիստ, բեմադրող նկարիչ, մուլտիպլիկատոր |
1978 | ֆ | Վերջին նստարանին | На задней парте (Выпуск 1) | սցենարիստ |
1979 | ֆ | Դեղին փիղ | Жёлтый слон | մուլտիպլիկատոր |
1980 | ֆ | Կրիայի մասին | Про черепаху | սցենարիստ |
1980 | ֆ | Սոլնիշկինի ծովագնացությունը | Мореплавание Солнышкина | ռեժիսոր, բեմադրող նկարիչ |
1980 | ֆ | Վերջին նստարանին (թողարկում 2) | На задней парте (Выпуск 2) | սցենարիստ |
1981 | ֆ | Խալիֆ արագիլը | Халиф-аист (мультфильм) | Халиф-аист / սցենարիստ |
1983 | ֆ | Ստախոսների դղյակը | Замок лгунов | սցենարիստ |
1984 | ֆ | Վերջին նստարանին (թողարկում 3) | На задней парте (Выпуск 3) | սցենարիստ |
1984 | ֆ | Գլխարկով կատուն | Кот в колпаке | մուլտիպլիկատոր |
1984 | ֆ | Երաշտահավի օրացույցը։ Աշուն | Синичкин календарь. Осень | озвучивание |
1985 | ֆ | Վերջին նստարանին (թողարկում 4) | На задней парте (Выпуск 4) | սցենարիստ |
1986 | ֆ | Հերակլես Ադմետոսի մոտ | Геракл у Адмета | ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ |
1986 | ֆ | Երբ ավազը բարձրանա | Когда песок взойдёт | սցենարիստ |
1987 | ֆ | Հայրենիքի ծառը | Дерево родины | բեմադրող նկարիչ |
1988 | ֆ | Առյուծը և ինը բորենիները | Лев и девять гиен | բեմադրող նկարիչ |
1989 | ֆ | Էրոսի ծնունդը | Рождение Эрота | ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, մուլտիպլիկատոր |
1990 | ֆ | Դափնե | Дафна | ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, մուլտիպլիկատոր |
1992 | ֆ | Սալմակա հավերժահարսը | Нимфа Салмака | ռեժիսոր, սցենարիստ |
1993 | ֆ | Ծաղրածու Բալակիրև | Шут Балакирев | սցենարիստ |
1996 | ֆ | Պոլիփեմոսը, Ացիսն ու Գալատեան | Полифем, Акид и Галатея | ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր |
Մրցանակներ փառատոններում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Եվ մայրիկը ինձ կների» – մրցանակ Տամպերեի կարճամետրաժ ֆիլմերի VII միջազգային կինոփառատոնում (Ֆինլանդիա), 1977 թվական,
- «Լուսատտիկ» («Ուրախ կարուսել» № 10) – Վառնայի մուլտֆիլմերի I միջազգային կինոփառատոնի մրցանակ (Բուլղարիա),
- «Հրաձգարան» – Երևանում անցկացված համամիութենական կինոփառատոնի գրան պրի, 1978[3]։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անատոլի Պետրովի «Դասական անիմացիա» (ռուս.՝ «Классическая анимация») դասագրքի շնորհանդեսն ու ցուցահանդեսի բացումը կայացել է 2010 թվականի դեկտեմբերի 21-ին Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում։ Ցուցահանդեսում ներկայացվել են Անատոլի Պետրովի գրաֆիկական աշխատանքները, ֆիլմերի էսքիզները, կերպարների մշակումները և այլն[4]։
- «Галерея Нагорная» պետական ցուցասրահոմ անցկացվել է «Չմոռացված կինեմատոգրաֆ։ Ուրախ կարուսել» (ռուս.՝ «Незабытый кинематограф. Весёлая карусель») ցուցահանդեսը՝ նվիրված հայտնի մուլտիպլիկացիոն ալմանախի ստեղծմանը, որի հիմնադիրներն են եղել Անատոլի Պետրովը, Գենադի Սոկոլսկին, Լեոնիդ Նոսիրևը, Գալինա Բարինովան և Վալերի Ուգարովը։ Ցուցահանդեսում ներկայացվել են «Ուրախ կարուսելի» սյուժեների էսքիզներ և աշխատանքային նյութեր Կինոյի պետական կենտրոնական թանգարանից և մի շարք մասնավոր հավաքածուներից։ Իրականացվել է նաև մուլտֆիլմերի և «Ուրախ կարուսելի» ստեղծողներին նվիրված վավերագրական ֆիլմի անընդհատ ցուցադրություն[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.
- ↑ [1]
- ↑ Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 Стр. 509—510.
- ↑ Во ВГИКе — открытие выставки Анатолия Петрова и презентация его учебника «Классическая анимация».
- ↑ Выставка «Незабытый кинематограф. Весёлая карусель» проходит в галерее «Нагорная». 20.10.2013
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Петров А. А. От «Учителя пения» до «Полигона» — Статья в книге-сборнике: Асенин С. Мудрость вымысла. Мастера мультипликации о себе и своём искусстве. М. Искусство, 1983, 207 с., тираж 25 000 экз.
- Асенин С. В. Пути советской мультипликации «Мир мультфильма».
- Георгий Бородин Анатолий Алексеевич Петров (1937—2010) 03.03.2010.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Анатолий Алексеевич Петров — Энциклопедия отечественного кино(չաշխատող հղում)
- Анатолий Алексеевич Петров на Аниматор.ру
- Георгий Бородин «Художник должен умереть…» — некролог на Газете.ру
- Сеансы памяти Анатолия Петрова
- Запись двух вечеров, посвящённых Анатолию Алексеевичу Петрову, прошедших 22-23 ноября 2012 года. Ведущие: Георгий Бородин и Галина Баринова, вдова и коллега Анатолия Петрова.
|
- Սեպտեմբերի 15 ծնունդներ
- 1937 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Մարտի 3 մահեր
- 2010 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Խորհրդային մուլտիպլիկատորներ
- Ռուս ռեժիսորներ
- Նկարիչներ այբբենական կարգով
- Խորհրդային նկարիչներ
- Ռուս նկարիչներ
- Ռուս մուլտիպլիկատորներ
- Խորհրդային սցենարիստներ