Ցանկապատ (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ցանկապատ
Ցանկապատ (մուլտֆիլմ).jpg
Տեսակմուլտֆիլմ
Ժանրպրիտչա
ՌեժիսորԼև Ատամանով
ՍցենարիստԼև Արկադև, Լև Ատամանով և Իգոր Բոլգարին
ԵրկիրFlag of the Soviet Union (dark version).svg ԽՍՀՄ
Լեզուno linguistic content?
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն1 րոպե
Թվական1967

«Ցանկապատ» (ռուս.՝ «Забор», անգլ.՝ «Fence»), խորհրդային նկարված միկրոմետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված 1967 թվականին[1]։ Նկարահանվել է Մոնրեալում կայանալիք համաշխարհային ցուցահանդեսում ներկայացվելու համար (Էքսպո-67)[1], որն անցկացվել է «Մարդն ու նրա աշխարհը» կարգախոսով։ Ըստ ցուցադրության պայմանների՝ մուլտֆիլմը տևողությունը չպետք է գերազանցեր մեկ րոպեն[1]։ Ֆիլմը մեծ հաջողությամբ ցուցադրվել է նաև մուլտիպլիկացիոն ֆիլմերի՝ Անսիում անցկացված միջազգային կինոփառատոնում[2]։

1968 թվականին «Ցանկապատ» մուլտֆիլմը, որը հաճախ կոչվել է Լև Ատամանովի լավագույն աշխատանքը[1], ներառվել է («Գետաձի» և «Հեծանվորդը» մուլտֆիլմերի հետ միասին) մեծահասակների համար նախատեսված «Калейдоскоп-68» հավաքածուում։ Որպես «Ցանկապատ» մուլտֆիլմի հավելում նկարահանվել է «Հեծանվորդը» փիլիսոփայական փոքր առակ-մուլտֆիլմը[1]։

․․․այդ երկու ֆիլմիկներն էլ ես շատ եմ սիրում։

— Լև Ատամանով[1]

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վառ դեղին ներկած բարձր ցանկապատի երկու կողմերում, չտեսնելով մեկը մյուսին, քայլում են միմյանցից շատ տարբեր երկու շներ։ Հոտից զգալով միմյանց ներկայությունը՝ նրանք սկսում են սպառնալից մռլտալ, ապա դաժանորեն հաչել։ Աճող կատաղությունից մոլեգնելով՝ շները հարձակվում են ցանկապատի վրա։ Նրանց հարձակումները գնալով դառնում են ավելի ագրեսիվ։

Հանկարծ ուժեղ դղրդյունով ցանկապատը քանդվում է։ Հակառակորդների միջև այլևս ոչ մի պատնեշ չկա։

Անսպասելիությունից հանդարտվելով՝ շները մի վայրկյան լուռ դիտում են միմյանց։ Ապա չարությունը հորդում է նոր ուժով, և կատաղած շները բախվում են միմյանց։ Ատելությունը հասնում է իր գագաթնակետին։

Հանկարծ շներից մեկը լռում է՝ հաչոցից հազախեղդ լինելով։ Ընդմիջումը բավական է լինում, որ շները հնարավորություն ստանան միմյանց հոտոտելու և հասկանալու, որ արտաքինից միմյանց նման չլինելու հետ մեկտեղ նրանց միջև սկզբունքային տարբերություններ ու հակասություններ չկան։ Այդ բացահայտումը ժպիտ է առաջացնում նրանց մոտ։ «Նշելով» ցանկապատից մնացած միակ տափակափայտը, որը դրան արձագանքում է կանաչ ընձյուղներով, շները, մտերմաբար ծիծաղելով, հանգիստ ու վստահաբար սկսում են իրենց համատեղ ուղին, որ լուսավորված է փայլող արևով։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Լև Ատամանով
Սցենարի հեղինակներ Լև Արկադև, Լև Ատամանով, Իգոր Բոլգարին
Բեմադրող նկարիչներ Ռոզալիա Զելմա, Անատոլի Պետրով
Կինոօպերատոր Միխայիլ Դրույան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Людвига Закржевская. Интервью с Львом Атамановым. Вторая половина 70-х годов XX столетия.
  2. Л. Атаманов. «Автобиографические наброски». «Киноведческие записки» № 92, 2009.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]