Գլխարկով կատուն
Գլխարկով կատուն ռուս.՝ Кот в колпаке | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Հիմնված է | Կատուն գլխարկում |
Ռեժիսոր | Ալեքսեյ Կարաև |
Սցենարիստ | Ալեքսեյ Կարաև |
Բեմադրող նկարիչ | Անատոլի Պետրով |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն[1] |
Ընկերություն | Սվերդլովսկի կինոընկերություն |
Տևողություն | 9 րոպե |
Թվական | 1984 |
«Գլխարկով կատուն» (ռուս.՝ Кот в колпаке), նկարված մուլտիպլիկացիա, Դոկտոր Սյուզի «Գլխարկով կատուն» գրքի էկրանավորումը, ռեժիսոր Ալեքսանդր Կարևի դիպլոմային աշխատանքը[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկվորյակներ Կոնրադը և Սալլին ( մուլտֆիլմում անունները չեն հիշատակվում) նստած են տանը առանց մայրիկի և կարոտում են նրան, բայց անսպասելիորեն նրանց մոտ է գալիս զոլավոր գլխարկով խոսող կատուն, որը կախարդանքի և երևակայության օգնությամբ սկսում է խաղալ երեխաների հետ։ Ընդ որում նրանց բոլոր զվարճությունները ուղեկցում են ակվարիումի մեջ գտնվող ձկան թերհավատ ռեակցիաներով, որը հանգստություն է ցանկանում և փորձում է փչացնել նրանց խաղը, ասելով, թե ինչն է իրականում նրանց երևակայությունը, բայց նրան ոչինչ չի հաջողվում։ Զվարճանքը շարունակվում է, սկսում են օգտագործել բոլոր կենցաղային պարագաները։ Վերջապես, երբ տանը ամեն ինչ շրջված է գլխի վայր, կատուն կիրառում է հետևյալ հնարքը․«Շարունակում ենք խաղալ, սկսում ենք հավաքել»։ Խաղալով կատուն և երեխաները իրերը վերադարձնում են իրենց տեղը։ Ոչ ոք չձանձրացավ։
Ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր՝ Ալեքսեյ Կարաև
- Սցենարիստներ՝ Ալեքսեյ Կարաև, Օ․ Ռևկին
- Նկարիչ-բեմադրող՝ Անատոլի Պետրով
- Օպերատոր՝ Նիկոլայ Գրիբկով
- Տնօրեն՝ Լ․ Սլեպնևա
- Երգահան՝ Ա․ Նիմենսկի
- Դերերը հնչյունավորել են՝ Կատու՝ Ս․ Բելով, Լ․ Կամոչկինա, տղա՝ Վալոդիա Պոնովարև, աղջիկ՝ Յանա Չերնով
- Գեղարվեստական ղեկավար՝ Ֆեոդոր Խիտրուկ
- Խմբագիր՝ Ի․ Դույկովա
- Ֆիլմի վրա աշխատել են՝ Օքսաննա Չերկասկովա, Վյաչեսլավ Բելով, Լ․ Պերմյակովա, Իզոլդա Սոլոդովա, Նադեժդա Շեստակովա, Զ․ Տրուբնիկով, Իրինա Կլիմովա, Վլադիմիր Պետկևիչ
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմի կերպարների անունները չեն հիշատակվում։
Բացակայում են երկու կերպարներ՝ Շտուչկի։
Եթե ուշադրություն դարձնենք մանրամասներին, ապա գործողությունների իրականացման վայրը խորհրդային բնակարան է հիշեցնում, քան անգլիական կամ ամերիկյան։ Այլ մանրամասնություններ հիշեցնում են Ռոնալդ Սիրլի և նրա մուլտֆիլմի՝ «Energetically Yours» (1957) նկարները։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1986 — Երիտասարդ կինոարտադրողների համամիութենական կինոփառատոն Թիբլիսիում՝ Առաջին մրցանակ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Наталья Василькова. Алексей Караев // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
- ↑ Караев Алексей Борисович: Биография, Призы
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գլխարկով կատուն» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- «Գլխարկով կատուն» Կադրեր ֆիլմից — animator.ru
- Գլխարկով կատուն(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|