Ստախոսների դղյակը
Ստախոսների դղյակը ռուս.՝ Замок лгунов | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | երգիծանք |
Ռեժիսոր | Գեննադի Սոկոլսկի |
Սցենարիստ | Անատոլի Պետրով |
Հնչյունավորում | Եվգենի Ստեբլով |
Երաժշտություն | Apelsin? |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 16 րոպե |
Թվական | 1983 |
Ստախոսների դղյակը (ռուս.՝ За́мок лгуно́в), ռեժիսոր Գենադի Սոկոլսկու խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմը[1], որը նկարահանվել է 1983 թվականին, լիտվացի գրող Վիտաուտե Ժելինսկայտեի համանուն հեքիաթի մոտիվներով։ Ամբողջ ֆիլմը հնչյունավորել է դերասան Եվգենի Ստեբլովը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը պատմում է մի տղայի մասին, որը միշտ խաբում է և վերջում ավելացնում` «ազնիվ խոսք»։ Չլվացված և շիլան չկերած` նա փախչում է բակ, իսկ հետո իր մայրիկին չլսելով` դուրս է գալիս բակից և փախչում քաղաք։ Այնտեղ փախչելով շնից` նա հանդիպում է մի տարօրինակ տղամարդու, հնաոճ հագնված Անծանոթին, և նրա հետ խոսակցության ժամանակ սովորության համաձայն խաբում, թե մայրիկն իրեն ուղակել է խանութ` շաքարավազ գնելու։ Ի զարմանս նրա, այդ մարդն առաջարկում է տղային ուղեկցել խանութ։ Նա համաձայնում է, և Անծանոթը նրան նստեցնում է առանց ձիու կառքի մեջ, որը գնում էր ինքը իրեն։
Հետո իրադարձությունները զարգանում են ֆանտաստիկ կերպով։ Քաղաքով մի քանի շրջան պտպվելով` կառքը դուրս է գալիս քաղաքից։ Չդիմանալով` տղան հարցնում է Անծանոթին, թե ուր են իրենք գնում, իսկ մյուսը պատասխանում է` «խանութ, շաքարավազի հետևից», և ավելացնում` «ազնիվ խոսք»։ Որոշ ժամանակ անց կառքը հասնում է մի մեծ վրանի, որը դիմացից հիշեցնում է ֆուտուրիստական դղյակ։ Դուրս գալով կառքից` տղան խոստովանում է, որ խաբել է անծանոթին, իսկ վերջինս անգամ չի էլ զարմանում. «Ես նույնպես ձեզ խաբել եմ։ Բարի գալուստ արքայական դղյակ»։ Տղային դղյակ բերելով` անծանոթն ասում է, որ այս տեսքով չի կարելի ներկայանալ արքային և «տաբատը ճղած է, թևքը կեղտոտ» ասելով` կտրում է տղայի վերնաշապիկի աջ թևքը, տաբատից` ձախ տաբատի փողքը, իսկ տղայի գլխին հագցնում է կարմիր գլխարկ։ Հայտնվելով թագավորի և նրա շքախմբի մոտ` (աղմկոտ չարաճճիներ, որոնք հագնված էին նույն ձև և կարմիր գլխարկներով էին), տղան հասկանում է, որ հայտնվել է ստախոսների դղյակում։ Արքան (որը կոչվում է Վերջին թագավոր), նրա շքախումբը և Անծանոթը դիմավորում են տղային ստերով. նրան տալիս են օճառե պաղպաղակ, հրավիրում են նստել ռեզինե բազմոցին, որը պայթում է, ինչպես օդապարիկը, առաստաղից կախված պուչիկները կոչում են բյուրեղապակե ջահ, ասում են, որ եթե մեկ անգամ պտտվել, ապա կարելի է հայտնվել տանը, և ամեն անգամ տղան լսում է իրան լավ ծանոթ «ազնիվ խոսք» բառերը։
Չցանկանալով հավերժ մնալ դղյակում` տղան փախչում է այնտեղից, հետո մեքենա է կանգնեցնում և խնդրում վարորդին իրեն տուն տանել։ Վարորդը զարմանքով նայում է նրա տարօրինակ արտաքինին, իսկ տղան նորից խաբում է, ասելով, թե դա իրենց դպրոցի համազգեստն է։ Վարորդը, ոչինչ չասելով, հեռանում է։ Այստեղ տղան հասկանում է, որ խաբելը լավ չէ, հանում է գլխարկը և կանգնեցնում այլ մեքենա։ Մուլտֆիլմը ավարտվում է տեսարանով, երբ գլխավոր հերոսը վերադառնում է քաղաք` տուն հասնելու համար, և լսվում է հեքիաթասացի ձայնը. «Եվ գիտեք, այդ բանից հետո ես երբեք չեմ ստում։ Ազնիվ խոսք»։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակներ` Անատոլի Պետրով, Գենադի Սոկոլսկի
- Կինոռեժիսոր` Գենադի Սոկոլսկի
- Բեմադրող նկարիչ` Տատյանա Սոկոլսկայա
- Կինոօպերատոր` Միխայիլ Դրույան
- Ձայնային օպերատոր` Վլադիմիր Կուտուզով
- Մոնտաժող` Ելենա Բելյավսկայա
- Կինոռեժիսորի օգնական` Ի. Լիտովսկայա
- Նկարիչներ` Տատյանա Մակարովա, Տատյանա Զվորիկինա, Ելենա Կարավայևա, Օլգա Նովոսյոլովա, Ե. Սեմյոնովա
- Մուլտիպլիկատորներ` Էլվիրա Մասլովա, Վիոլետա Կոլեսնիկովա, Ալեքսանդր Դոռոգով, Վլադիմիր Զախարով, Դմիտրի Կուլիկով, Տենոպենտ Սոոստեր
- Հեղինակի խոսքը կարդում է` Եվգենի Ստեբլով
- Ֆիլմում օգտագործվում է «Апельсин» և «Кукерпиллид» վոկալ-գործիքային նվագախմբերի երաժշտությունը
- Խմբագիր` Տատյանա Պապորովա
- Նկարահանման խմբի տնօրեն` Նինել Լիպնիցկայա
Վերաթողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականին մուլտֆիլմը թողարկվել է VHS ձևաչափով, «Союз Видео» ստուդիայի կողմից։
2009 թվականի հունիսի 30-ին մուլտֆիլը «Խոշոր պլան» ընկերության կողմից թողարկվել է DVD ձևաչափով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Наталия Венжер Геннадий Сокольский // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Геннадий Сокольский Замок лгунов. — М.: Яблоко, 2013. — (Мультсказка). — ISBN 978-5-94707-205-1 Художник Сокольская Т. Иллюстрации и текст по мультфильму.
|