Ամրիտա Շեր-Գիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամրիտա Շեր-Գիլ
ա.-փենջ.` ਅੰਮ੍ਰਿਤਾ ਸ਼ੇਰਗਿਲ
Ծնվել էՀունվարի 30, 1913
ԾննդավայրԲուդապեշտ, Հունգարիայի թագավորություն
Վախճանվել էԴեկտեմբերի 5, 1941
Մահվան վայրԼահոր, Փենջաբ, Բրիտանական Հնդկաստան (այժմ՝ Պակիստան)
Ազգությունհունգարացի, բրիտանական հնդիկ
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան
ԿրթությունԳրանդ Շոմեր ակադեմիա, Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց (École des Beaux-Arts)՝ 1930-1934
ՄասնագիտությունՆկարիչ
Ոճմոդեռնիզմ[1]
Ժանրդիմանկար[2] և ինքնապատկեր[2]
Թեմաներգեղանկարչություն և Կերպարվեստ[3]
Ուշագրավ աշխատանքներThree Girls?
ՀայրUmrao Singh Sher Gil?[4]
 Amrita Sher-Gil Վիքիպահեստում

Ամրիտա Շեր-Գիլ (ա.-փենջ.` ਅੰਮ੍ਰਿਤਾ ਸ਼ੇਰਗਿਲ, հունվարի 30, 1913, Բուդապեշտ, Հունգարիայի թագավորություն - դեկտեմբերի 5, 1941, Լահոր, Փենջաբ, Բրիտանական Հնդկաստան (այժմ՝ Պակիստան)), հունգարացի-հնդիկ նկարչուհի։ Նրան համարում են «20-րդ դարի սկզբի մեծագույն ավանգարդ նկարիչ կանանից մեկը» և ժամանակակից հնդկական արվեստի «ռահվիրաներից»։ Նկարելով վաղ տարիքից՝ Շեր-Գիլը սկսեց արվեստի պաշտոնական դասեր ստանալ 8 տարեկանում։ Ճանաչում ձեռք բերեց 19 տարեկանում՝ «Երիտասարդ աղջիկներ» (1932) յուղաներկով կտավի համար։

Շեր-Գիլն ամբողջ կյանքի ընթացքում ճանապարհորդել է տարբեր երկրներով․ եղել է Թուրքիայում, Ֆրանսիայում և Հնդկաստանում, մեծապես ներշնչվելով նախագաղութային հնդկական արվեստի ոճերով և մշակույթով։ Շեր-Գիլը համարվում է 20-րդ դարի Հնդկաստանի նշանավոր նկարիչներից մեկը, ում ժառանգությունը բենգալյան վերածննդի առաջնորդների ժառանգության հետ նույն դիրքում է գտնվում։ Նա նաև բուռն ընթերցող էր և դաշնակահար։ Հնդիկ կին նկարիչներից Շեր-Գիլի նկարները այսօր ամենաթանկերից են, չնայած կյանքի ընթացքում քչերն են գնահատել նրա աշխատանքները։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրիտա Շեր-Գիլը իր երեք նկարների հետ

Ամրիտա Շեր-Գիլը ծնվել է 1913 թվականի հունվարի 30-ին[5] Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում[6]՝ արիստոկրատ, սանսկրիտ ու պարսկերենի գիտակ Ումրաո Սինգհ Շեր-Գիլ Մաջիթիայի և բուրժուական հարուստ ընտանիքից սերող հունգարա-հրեացի օպերային երգչուհի Մարի Անտոնիետ Գոտեսմանի ընտանիքում[7][8]։ Շեր-Գիլի ծնողները առաջին անգամ հանդիպել են 1912 թվականին՝ Մարի Անտուանետի Լահոր այցելության ժամանակ[7]։ Նրա մայրը Հնդկաստան էր եկել որպես Մահարաջա Րանջիտ Սինգհի թոռնուհու՝ արքայադուստր Բամբա Սաթերլանդի ուղեկից[9][10]։ Ամրիտան ընտանիքի երկու դուստրերից ավագն էր. նրա կրտսեր քույրը՝ Ինդիրա Սունդարամը (Շեր-Գիլը)՝ հնդիկ ժամանակակից արտիստ Վիվան Սունդարամի մայրը, ծնվել է 1914 թվականի մարտին։

Ամրիտան մանկության մեծ մասն անց է կացրել Բուդապեշտում[7]։ Նա հնդկագետ Էրվին Բակթայի զարմուհին էր։ Բակթայը նկատեց Շեր-Գիլի նկարչական տաղանդը 1926 թվականին Շիմլա այցի ժամանակ և Շեր-Գիլի արվեստի ջատագովներից էր[8]։ Բակթայն ակադեմիական կրթության համար հիմք էր նախապատրաստում՝ ուղղորդելով և քննադատելով նրա աշխատանքները․ երբ Ամրիտան փոքր աղջիկ էր, ժամերով նկարում էր նրա տան ծառաներին[11][12]։

Նրա ընտանիքը ֆինանսական խնդիրներ է ունենում Հունգարիայում և 1921 թվականին ընտանիքով տեղափոխվում են Հնդկաստանի Շիմլայի Սամեր Հիլլ արվարձան, որտեղ Ամրիտան սկսում էսովորել դաշնամուր և ջութակ նվագել[11]։ Ինը տարեկանում նա իր կրտսեր քրոջ՝ Ինդիրայի հետ միասին, համերգներ էր տալիս և խաղում էր Շիմլայի գեղարվեստի թատրոնի ներկայացումներում[13]։ Չնայած արդեն հինգ տարեկանից նկարելուն՝ նա պաշտոնապես նկարչություն սկսեց սովորել ութ տարեկանից[13]։ Շեր-Գիլը սկսեց արվեստի դասեր ստանալ Մայոր Վիթմարշի մոտ, ում հետագայում փոխարինեց Բևեն Պատեմանը։ Շիմլայում Շեր-Գիլն ապրում էր համեմատաբար արտոնյալ ապրելակերպով[7]։

1924 թվականին Ամրիտան տեղափոխվում է Իտալիա և ընդունվում է Ֆլորենցիայի Սանտա Անունցիատայի գեղարվեստի ուսումնարանը։ Ամրիտան երկար չմնաց այս դպրոցում և նույն տարի էլ վերադարավ Հնդկաստան[14]։

Տասնվեց տարեկան հասակում Ամրիտան մոր հետ ուղևորվեց Փարիզ՝ որպես նկարիչ փորձ ձեռք բերելու։ Նա նախ ուսանում է Պիեռ Վիլենտի և Լյուսիեն Սիմոնի անվան Գրանդ Շոմեր ակադեմիայում (որտեղ հանդիպում է Բորիս Տասլիցկիին), ավելի ուշ՝ Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում (1930-1934)[15][16]։ Նա ազդվել է եվրոպական այնպիսի նկարիչներից, ինչպիսիք են Պոլ Սեզաննը և Պոլ Գոգենը[17]։ Ամրիտան Փարիզում գտնվելու տարիներին նկարել է այնպիսի համոզմամբ և հասունությամբ, որը հազվադեպ է հանդիպում 16 տարեկանի դեռահասի մոտ[8]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1932–1936: Եվրոպական և արևմտյան ոճի վաղ շրջանի ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեր-Գիլի վաղ շրջանի նկարները ազդված են արևմտյան գեղանկարչությամբ, մասնավորապես, հետիպրեսիոնիզմի ոճով։ 1932 թվականին նկարված յուղաներկով կտավը՝ «Երիտասարդ աղջիկները», նրա համար բեկումնային եղավ. աշխատանքը նվաճեց բազմաթիվ շնորհակալագրեր, նաև ոսկե մեդալ, իսկ Շեր-Գիլը 1933 թվականին ընտրվեց Փարիզի Գրանդ Սալոնի անդամ։ Նա ամենաերիտասարդ անդամն էր[18][19][20], և այդ ճանաչմանը արժանացած միակ ասիացին[14]։ Այս շրջանի նրա աշխատանքները ներառում են մի շարք ինքնադիմանկարներ, կյանքը Փարիզում, նատյուրմորտներ, ընկերների և համակուրսեցիների դիմանկարներ[21]։ Նյու Դելիի Ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահը Փարիզում Ամրիտայի նկարած ինքնանկարների մասին այսպես է գրում է․ «Նկարիչը գրավում է իր տարբեր տրամադրություններով` մռայլ, մտազբաղ,ուրախ, միաժամանակ ցույց տալով իր անհատականության նարցիստիկ բնույթը»[21]։

Երբ Շեր-Գիլը գտնվում էր Փարիզում, դասախոսներից մեկը հաճախ ասում էր, որ դատելով գունազարդման հարստությունից,նա արևմուտքում իր տեղը չի գտնի, իսկ արևելքում նրա գեղարվեստական անհատականությունը իր իսկականն արտահայտությունը կգտնի[22]։ 1933 թվականին Ամրիտան Հնդկաստան վերադառնալու մեծ ցանկություն ուներ․ ինչ-որ տարօրինակ ձևով կարծես զգալով, որ այնտեղ ձևավորվելու է նկարչի իր ճակատագիրը։ Շեր-Գիլը վերադարձավ Հնդկաստան 1934 թվականի վերջին[22][23]։ 1935 թվականի մայիսին հանդիպելով անգլիացի լրագրող Մալկոլմ Մագերիջին՝ սկսում է աշխատել Կալկաթայի «Սթեյթսման» թերթում որպես խմբագրի օգնական և առաջնային գրող[24]:1935 թվականի սեպտեմբերին Ամրիտան վերադառնում է Անգլիա[25]։

1937–1941։ Հնդկական արվեստի ազդեցությունը ուշ շրջանի ստեղծագործություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապույտ հագած փոքրիկ աղջիկը, 1934 թ․

Ավելի ուշ 1937 թվականին Շեր-Գիլը, շրջելով Հարավային Հնդկաստանում[17], Աջանթայի քարանձավներ այցելելուց հետո, երբ նա գիտակցաբար փորձու էր վերադառնալ դասական հնդկական արվեստին, ստեղծեց իր հարավային հնդկական տրիլոգիան՝ «Հարսնացուի հարդարանքը», «Բրահմաչարիս» և «Հարավային Հնդկաստանի՝ շուկա գնացող գյուղացիները»։ Այս նկարները ցույց են տալիս նրա գույնի զգացողությունը և կարեկցանքը իր սուբյեկտների նկատմամբ, որոնք հաճախ պատկերված են իրենց աղքատության և հուսահատության մեջ[26]։ Այժմ նրա աշխատանքների վերափոխումն ավարտված էր, և նա գտել էր իր «գեղարվեստական առաքելությունը», որը, ըստ նրա, հնդիկների կյանքը իր կտավներում ցույց տալն էր[5] : Սարայայում գտնվելու ընթացքում Շեր-Գիլը ընկերոջը գրել էր. «Ես կարող եմ նկարել միայն Հնդկաստանում։ Եվրոպան պատկանում է Պիկասոյին, Մատիսին և Բրաքին ... Հնդկաստանը պատկանում է միայն ինձ»[27]:Հնդկաստանում մնալը նշանավորում է նրա աշխատանքների գեղարվեստական զարգացման նոր փուլի սկիզբը, որն առանձնանում էր միջպատերազմյան տարիների եվրոպական փուլից[28]։

Երբ Շեր-Գիլը 25 տարեկան էր, ամուսնացավ իր հունգարացի առաջին զարմիկի՝ դոկտոր Վիկտոր Էգանի հետ[7], և միասին տեղափոխվեցին Հնդկաստան։ Այսպիսով սկսվեց Շեր-Գիլի արվեստի երկրորդ փուլը։ Նկարիչների «Կալկաթա» խումբը, որը փոխակերպելու էր հնդկական արվեստը, պետք է ձևավորվեր միայն 1943 թվականին, իսկ Ֆրենսիս Նյուտոն Սոուզայի, Արայի, Բակրեի, Գադեի, Մ.Հ. Հուսեյնի և Շ.Ռազայի մասնակցությամբ «Առաջադեմ նկարիչների խումբը»՝ 1948 թվականին[29][30][31]։ Ամրիտայի արվեստի վրա մեծ ազդեցություն են թողել Բենգալի գեղանկարչության դպրոցի ռահվիրաների՝ Ռաբինդրանաթ Թագորի և Աբանինդրանանթ Թագորի գործերը։ Շեր-Գիլի կանանց դիմանկարները նման են Ռաբինդրանաթի գործերին, իսկ լուսաստվերի և պայծառ գույների օգտագործումը արտացոլում են Աբանինդրանանթի ազդեցությունը[32]։

Հարսնացուի հարդարանքը, 1937 թ․

Սարայայում գտնվելու ընթացքում նա նկարել էր «Գյուղական տեսարանը» և «Սիեստան», որոնք պատկերում են Հնդկաստանի գյուղական վայրերում կյանքի հանգիստ ռիթմերը։ «Սիեստան» արտացոլում է նրա փորձարկումները մանրանկարչության մեջ, մինչդեռ «Գյուղական տեսարանը» արտացոլում է Փահարի գեղանկարչության դպրոցի ազդեցությունը[33]։ Չնայած ճանաչված լինելով որպես դարի մեծագույն նկարիչ արվեստի այնպիսի քննադատների կողմից, ինչպիսիք են Կառլ Խանդալավալան՝ Բոմբեյում, և Չարլզ Ֆաբրին՝ Լահորում, Ամրիտայի նկարները քիչ են վաճառվել[34]։

Չնայած սերտ կապ ուներ ունենալով Բրիտանական Հնկաստանում, Շեր-Գիլը Կոնգրեսի համակիրներից էր։ Նրան գրավում էին աղքատները, նեղվածներն ու զրկվածները, իսկ հնդիկ գյուղացիների և կանանց նկարները նրանց վիճակի մասինմտածմունքների արտացոլումն է։ Նա նաև հետաքրքրվում էր Գանդիի փիլիսոփայությամբ ու կենցաղով։ Ներուն հիացած էր նրա գեղեցկությամբ և տաղանդով, ու, երբ նա 1940 թվականի հոկտեմբերին գնաց Գորախպուր, այցելեց նաև Սարայայում գտնվող Շեր-Գիլին։ Նրա նկարները մի շրջափուլում նույնիսկ փորձում էին օգտագործել Կոնգրեսի քարոզչությունում` գյուղի վերակառուցման խնդիրը վեր հանելու համար[27]։

1941 թվականի սեպտեմբերին Վիկտորը և Ամրիտան տեղափոխվեցին Լահոր, այնուհետև Հնդկաստան։ 1941 թվականին, 28 տարեկան հասակում, Լահորում իր առաջին գլխավոր ցուցահանդեսը բացելուց մի քանի օր առաջ, Շեր-Գիլը ծանր հիվանդացավ և ընկավ կոմայի մեջ[24][35][36]։ Նա մահացավ 1941 թվականի դեկտեմբերի 5-ի կեսգիշերին[37]։ Ամրիտան դիակիզվել է 1941 թվականի դեկտեմբերի 7-ին՝ Լահորում[36]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դելիում Շեր-Գիլի անունով կոչված ճանապարհը

Շեր-Գիլի արվեստը իր ազդեցությունն է թողել հնդիկ նկարիչների սերունդների վրա՝ Սայեդ Հայդեր Ռազայից մինչև Արփիտա Սինգհ[38]։ Հնդկաստանի Կառավարությունը Շեր-Գիլի աշխատանքները հռչակել է Ազգային գանձեր[11][29], և դրանց մեծ մասը գտնվում է Նյու Դելիի Ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահում[21][39]։ Նրա նկարներից մի քանիսը կախված են նաև Լահորի թանգարանում[40]։ Ամրիտան կարողացավ արևմտյան հասարակություններին ապացուցել, որ հնդիկները կարող են կերպարվեստի գործեր ստեղծել։ Նրա աշխատանքը հնդկական մշակույթի համար այնքան կարևոր է, որ երբ այն վաճառվում է, Հնդկաստանի կառավարությունը պարտադրում է, որ այն պետք է մնա երկրի ներսում. Շեր-Գիլի գործերից տասից մի քիչ վաճառվել է ամբողջ աշխարհում[41]։ 2006 թվականին Նյու Դելիի աճուրդում Շեր-Գիլի «Գյուղական տեսարան» նկարը վաճառեց այն ժամանակվա համար ամենաբարձր գնով, որ երբևէ վճարվել էր Հնդկաստանում նկարի համար[33]։ Հնդկաստանի ժամանակակից նկարիչները վերստեղծում և վերաիմաստավորում են նրա գործերը[42]։

Բուդապեշտի հնդկական մշակույթի կենտրոնը կոչվում է Ամրիտա Շեր-Գիլ մշակութային կենտրոն[35]։

2013 թվականին՝ Շեր-Գիլի ծննդյան 100-ամյակին, ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարեց Ամրիտա Շեր-Գիլի միջազգային տարի[43]։

Շեր-Գիլին երբեմն անվանում են Հնդկաստանի Ֆրիդա Կալո, քանի որ նա «հեղափոխական» ձևով խառնեց արևմտյան և ավանդական արվեստի ոճերը[7][29]։

2016 թվականի հունվարի 30-ին Google-ը իր Google Doodle-ով նշում էր Ամրիտա Շեր-Գիլի 103-ամյակը[44]։

2018 թվականինին «Նյու Յորք Թայմսը» հրապարակեց իր՝ Շեր-Գիլի ուշացած մահախոսականը[45]։

2018 թվականին Մումբայում կայացած Սոթեբիի աճուրդում Ամրիտա Շեր-Գիլի «Կապույտ հագած փոքրիկ աղջիկը» կտավը աճուրդի է հանվել ռեկորդային գնով՝ 18,69 կրորով։ Այս կտավը Ամրիտայի զարմիկ, Շիմլայի բնակիչ Բաբիթի դիմանկարն է, որը նկարվել է 1934 թվականին, երբ աղջիկը 8 տարեկան էր[46]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.christies.com/features/Amrita-Sher-Gil-6132-1.aspx
  2. 2,0 2,1 https://sophia.smith.edu/global-modern-women-artists/amrita-sher-gil/biography/
  3. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. http://www.betterphotography.in/perspectives/great-masters/umrao-singh-sher%E2%80%91gil/14773/
  5. 5,0 5,1 Great Minds, The Tribune, 12 March 2000.
  6. «Budapest Diary». Outlook. 2010 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 «The Indian Frida Kahlo». Telegraph.co.uk (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Revolution personified | Christie's'» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  9. Kang, Kanwarjit Singh (2009 թ․ սեպտեմբերի 20). «The Princess who died unknown». The Sunday Tribune. Վերցված է 2010 թ․ մարտի 13-ին.
  10. Singh, Khushwant (2006 թ․ մարտի 27). «Hamari Amrita». Outlook. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
  11. 11,0 11,1 11,2 «Google's Doodle Honours Amrita Sher-Gil. Here Are 5 Things You Should Know about Her». The Better India (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հունվարի 30. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  12. On Amrita Sher-Gil: Claiming a Radiant Legacy By Nilima Sheikh
  13. 13,0 13,1 Amrita Shergill at sikh-heritage Արխիվացված 2020-02-23 Wayback Machine. Sikh-heritage.co.uk (30 January 1913).
  14. 14,0 14,1 Amrita Shergill Biography at. Iloveindia.com (6 December 1941).
  15. Archives 'Amrita Shergil' project Արխիվացված 7 Հունվար 2009 Wayback Machine www.hausderkunst.de.
  16. Amrita Sher-Gil profile at Արխիվացված 15 Հոկտեմբեր 2012 Wayback Machine. Indianartcircle.com.
  17. 17,0 17,1 «Amrita Sher-Gil Exhibition at tate.org». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
  18. Anand, Armita Sher-Gil
  19. Works in Focus Արխիվացված 2021-01-21 Wayback Machine, Tate Modern, 2007.
  20. Amrita Shergil at tate Արխիվացված 2020-02-29 Wayback Machine. En.ce.cn.
  21. 21,0 21,1 21,2 «National Gallery of Modern Art, New Delhi». www.ngmaindia.gov.in. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  22. 22,0 22,1 Dalmia, Yashodhara (2014). Amrita Sher-Gil: Art & Life: A Reader. New Delhi: Oxford University Press. էջ 5. ISBN 978-0-19-809886-7.
  23. Laid bare – the free spirit of Indian art Արխիվացված 2007-08-30 Wayback Machine The Daily Telegraph, 24 February 2007.
  24. 24,0 24,1 Bright-Holmes, John (1981). Like It Was: The Diaries of Malcolm Muggeridge. entry dated 18 January 1951: Collins. էջ 426. ISBN 978-0-688-00784-3. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 29-ին.{{cite book}}: CS1 սպաս․ location (link) CS1 սպաս․ url-status (link)
  25. Wolfe, Gregory (2003). Malcolm Muggeridge: A Biography. Intercollegiate Studies Institute. էջեր 136–137. ISBN 1932236066.
  26. Amrita Shergill at. Indiaprofile.com (6 December 1941).
  27. 27,0 27,1 «Amrita's village». Frontline. 30 (4). February–March 2013. Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին.
  28. Daily Times, 15 December 2004. Dailytimes.com.pk (15 December 2004).
  29. 29,0 29,1 29,2 Amrita Sher-Gill at. Mapsofindia.com.
  30. Contemporary Art Movements in India Արխիվացված 2020-02-26 Wayback Machine. Contemporaryart-india.com.
  31. Indian artists Արխիվացված 2006-06-19 Wayback Machine. Art.in.
  32. «Art into life». HT Mint. 2013 թ․ հունվարի 31. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.
  33. 33,0 33,1 «White Shadows». Outlook. 2006 թ․ մարտի 20. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
  34. «Hamari Amrita». Outlook. 2006 թ․ մարտի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
  35. 35,0 35,1 «Great success in a short life | The Budapest Times». budapesttimes.hu (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  36. 36,0 36,1 «Amrita Sher-Gil: This Is Me, Incarnations: India in 50 Lives – BBC Radio 4». BBC. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  37. Singh, N Iqbal (1975 թ․ հուլիս). «Amrita Sher-Gil». India International Centre Quarterly. 2 (3): 216. JSTOR 23001838.
  38. «Sad In Bright Clothes». Outlook. 2013 թ․ հունվարի 28. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
  39. Amrita Sher-Gil at. Culturalindia.net (30 January 1913).
  40. Dutt, Nirupama. «When Amrita Sher-Gil vowed to seduce Khushwant Singh to take revenge on his wife». Scroll.in (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  41. (Some names have been changed to protect their identities). «A life not so gay». Telegraphindia.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 23-ին.
  42. «Two artists are recreating painter Amrita Sher-Gil's self portraits». Hindustan Times (անգլերեն). 2017 թ․ մարտի 23. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  43. «Amrita Sher-Gil in Paris | Magyar Művészeti Akadémia». www.mma.hu (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  44. «Amrita Sher-Gil's 103rd Birthday». Google. 2016 թ․ հունվարի 30.
  45. «Overlooked No More: Amrita Sher-Gil, a Pioneer of Indian Art». The New York Times. Վերցված է 2018 թ․ հունիսի 23-ին.
  46. «Sotheby's Mumbai auction: Amrita Sher-Gil's 'The Little Girl in Blue' fetches record bid of ₹18.69 crore».

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Amrita Sher-Gil, by Karl J. Khandalavala. New Book Co., 1945
  • Amrita Sher-Gil: Essays, by Vivan Sundaram, Marg Publications; New Delhi, 1972.
  • Amrita Sher-Gil, by Baldoon Dhingra. Lalit Kala Akademi, New Delhi, 1981. 0-86186-644-4.
  • Amrita Sher-Gil and Hungary, by Gyula Wojtilla . Allied Publishers, 1981.
  • Amrita Sher-Gil: A Biography by N. Iqbal Singh, Vikas Publishing House Pvt.Ltd., India, 1984. 0-7069-2474-6
  • Amrita Sher-Gil: A personal view, by Ahmad Salim. Istaarah Publications; 1987.
  • Amrita Sher-Gil, by Mulk Raj Anand. National Gallery of Modern Art; 1989.
  • Amrita Shergil: Amrita Shergil ka Jivan aur Rachana samsar, by Kanhaiyalal Nandan. 2000.
  • Re-take of Amrita, by Vivan Sundaram. 2001, Tulika. 81-85229-49-X
  • Amrita Sher Gil – A Painted Life by Geeta Doctor, Rupa 2002, 81-7167-688-X
  • Amrita Sher-Gil: A Life by Yashodhara Dalmia, 2006. 0-670-05873-4
  • Amrita Sher-Gil: An Indian Artist Family of the Twentieth Century, by Vivan Sundaram, 2007, Schirmer/Mosel. 3-8296-0270-7
  • Amrita Sher-Gil: A Self-Portrait in Letters and Writings edited by Vivan Sundaram, Tulika Books, 2010.
  • Feminine Fables: Imaging the Indian Woman in Painting, Photography and Cinema, by Geeti Sen, Mapin Publishing, 2002.
  • The Art of Amrita Sher-Gil, Series of the Roerich Centre of Art and Culture. Allahabad Block Works, 1943.
  • Sher-Gil, by Amrita Sher-Gil, Lalit Kala Akademi, 1965.
  • India's 50 Most Illustrious Women by Indra Gupta 81-88086-19-3
  • Famous Indians of the 20th century by Vishwamitra Sharma. Pustak Mahal, 2003, 81-223-0829-5
  • When was Modernism: Essays on Contemporary Cultural Practice in India, by Geeta Kapur, 2000.
  • Rahman, Maseeh (2014 թ․ հոկտեմբերի 6). «In the shadow of death». The Arts. India Today. 39 (40): 68–69.
  • Anand, Mulk Raj (1989). Amrita Sher-Gill (English). Jaipur: National Gallery of Modern Art.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամրիտա Շեր-Գիլ» հոդվածին։