Ալեսանդրո Բարիկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեսանդրո Բարիկո
իտալ.՝ Alessandro Baricco
Ծնվել էհունվարի 25, 1958(1958-01-25)[1][2][3][…] (66 տարեկան)
ԾննդավայրԹուրին, Իտալիա[4]
Մասնագիտությունգրող, լրագրող, հեռուստահաղորդավար, դրամատուրգ, երաժշտագետ, վիպասան, սցենարիստ, գրական քննադատ, ռադիոհաղորդավար և կինոռեժիսոր
Լեզուիտալերեն
Քաղաքացիություն Իտալիա
ԿրթությունԹուրինի համալսարան
Ուշագրավ աշխատանքներՑասումի ամրոցներ և Մետաքս
ԱշխատավայրՌեպուբլիկա
Պարգևներ
 Alessandro Baricco Վիքիպահեստում

Ալեսանդրո Բարիկո (իտալ.՝ Alessandro Baricco, հունվարի 25, 1958(1958-01-25)[1][2][3][…], Թուրին, Իտալիա[4]), իտալացի գրող, դրամատուրգ, լրագրող, էսսեիստ, գրական և երաժշտական գրաքննադատ։ Գրողի վեպերը թարգմանված են բազմաթիվ լեզուներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեսանդրո Բարիկոն ծնվել է 1958 թվականի հունվարի 25-ին Թուրինում։

Ջանի Վատիմոյի ղեկավարությամբ ստանալով փիլիսոփայության աստիճան և ավարտելով կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը, Բարիկոն հրապարակել է երաժշտական քննադատության երկու էսսե՝ «Հանճարի փախուստը. Ռոսինիի երաժշտական թատրոնի մասին» (իտալ.՝ Il genio in fuga. Sul էք musicale di Rossini, 1988) Ջոակինո Ռոսսինիի մասին և «Հեգելի հոգին և վիսկոնսինի կովերը» (L ' anima di Hegel e le mucche del Wisconsin) երաժշտության և արդիականության կապի մասին։ Հետագայում նա աշխատել է երաժշտական քննադատ La Repubblica և La Stampa թերթերում և Rai Tre ալիքում վարել է թոք-շոու։

Բարիկոն իր գրականության նորամուտը նշեց 1991 թվականին «Ցասման ամրոցները» վեպով։ 1993 նա դարձել է Թուրինի գրական վարպետության՝ Հոլդենի դպրոցի (իտալ.՝ Scuola Holden, անվանված է Սելինջերի «Տարեկանի արտում, անդունդի եզրին» վեպի հերոսի անունով) համահիմնադիրը։ Ներկայումս, դպրոցի ավելի քան մեկ տասնամյակ գոյության ընթացքում, դպրոցում կարդացվել են բազմաթիվ դասընթացներ սցենարներից մինչև լրագրության համար շարադրանքի հնարավոր ամենատարբեր մեթոդների, տեսախաղերի մշակումից մինչև վեպեր ու պատմվածքներ գրելու մասին։ Դասախոսների թվում եղել են բազմաթիվ հայտնի գրողներ։

Հետագա տարիներին Բարիկոն հայտնի է դարձել ամբողջ Եվրոպայում, նրա գրքերը զբաղեցրել Իտալիայի և Ֆրանսիայի. բեսթսելերների ցուցակների վերին տողերը են։ 1993 թվականին «Ծով-օվկիանոս» վեպի համար Բարիկոն ստացել Վիարեջոյի մրցանակը։ Լայն ճանաչում է ստացել նրա «1900․ Լեգենդ դաշնակահարի մասին» թատերական մենախոսության էկրանացումը (1994), որը 1998 թվականին իրականացրել է օսկարակիր ռեժիսոր Ջուզեպե Տորնատորեն։

Բարիկոն աշխատել է նաև ֆրանսիական Air խմբի հետ, և նրանց համատեղ «City Reading» ռելիզը Բարիկոյի «City» վեպի ընթերցումն է ֆրանսիացի երաժիշտների երկերգի ֆոնին։ 2003 թվականին Բարիկոն տեղափոխվել է Թուրին, որտեղ էլ ապրում է այժմ կնոջ՝ լրագրող Բարբարա Ֆրանդինոյի և տղայի Սամուելի հետ։

2007 թվականին էկրան է բարձրացել «Մետաքս» կինոնկարը ըստ Բարիկոյի համանուն վեպի։ 2008 թվականին Բարիկոն առաջին անգամ հանդես է եկել, որպես ռեժիսոր իր «21-րդ դասախոսությունը» կինոնկարով, որը նվիրված է Բեթհովենի 9-րդ սիմֆոնիային։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ցասումի ամրոցներ / Castelli di rabbia (1991
  • Ծով-օվկիանոս / Oceano Mare (1993)
  • 1900. Լեգենդ դաշնակահարի մասին / Novecento (1994
  • Մետաքս / Seta (1996
  • Քաղաք / City (1999
  • Առանց արյան / Senza sangue (2002
  • Հոներոս․ Իլիական/ Omero. Iliade (2004)
  • Այսպիսի պատմություն / Questa storia (2005)
  • Պարոն Գվինը / Mr Gwyn (2011,
  • Եռակի արևածագին / Tre volte all'alba (2012)
  • Smith & Wesson (2014)
  • La Sposa giovane (2015)

Սցենարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1900. Մենախոսություն / Novecento. Un monologo (Feltrinelli, 1994)
  • Իսպանական խաղ / Partita spagnola (с Лючией Моизио) (Dino Audino, 2003)

Ակնարկներ հոդվածաշարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Il genio in fuga. Sul teatro musicale di Rossini (Il Melangolo, 1988 — Einaudi, 1997)
  • L’anima di Hegel e le mucche del Wisconsin (Garzanti, 1993 — Feltrinelli, 2009)
  • Barnum. Cronache dal Grande Show (Feltrinelli, 1995) ISBN 88-07-81346-7
  • Barnum 2. Altre cronache del Grande Show (Feltrinelli, 1998)
  • Next. Piccolo libro sulla globalizzazione e il mondo che verrà (Feltrinelli, 2002)
  • I barbari. Saggio sulla mutazione (Fandango 2006 — Feltrinelli, 2008)

Տարբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nota introduttiva e postfazione di Cuore di Tenebra, di Joseph Conrad, Universale Economica Feltrinelli, 1995
  • Totem, con Gabriele Vacis e Ugo Volli, Fandango Libri, 1999
  • Totem 1 + videocassetta, con Gabriele Vacis, Rizzoli, 2000
  • Totem 2 + videocassetta, con Gabriele Vacis, Rizzoli, 2000
  • Introduzione a Chiedi alla polvere di John Fante, Einaudi 2003
  • Le scatole di Totem, Holden Libri 2002
  • City Reading — Tre storie western, CD con gli Air, Virgin 2003
  • Totem. L’ultima tournée, Baricco, Vacis, Tarasco, Einaudi 2003
  • City reading project. Lo spettacolo a Romaeuropa Festival, Rizzoli 2003
  • La sindrome Boodman, Linea D’Ombra

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեսանդրո Բարիկո» հոդվածին։