Ալբուս Դամբլդոր
Հարրի Փոթերի աշխարհի կերպար | |
---|---|
Ռիչարդ Հարրիսը Ալբուս Դամբլդորի դերում | |
Ալբուս Դամբլդոր | |
Սեռ | արական |
Մազերի գույն | արծաթաճերմակ |
Ֆակուլտետ | Գրիֆինդոր |
Արյունի մաքրություն | մաքրարյուն |
Կողմ | «Փյունիկի միաբանություն» |
Պատրոնուս | Փյունիկ |
Կախարդական փայտ | շամբուկե փայտ |
Առաջին հայտնվելը | Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը |
Դեր ֆիլմերում | Ռիչարդ Հարրիս |
Ալբուս Փերսիվալ Վուլֆրիկ Բրայան Դամբլդոր (անգլ.՝ Albus Percival Wulfric Brian Dumbledore), անգլացի գրող Ջոան Ռոուլինգի Հարրի Փոթեր վիպաշարի գլխավոր հերոսներից մեկը, կախարդությունների և մոգությունների դպրոցի՝ Հոգվարթսի տնօրեն, Վիզենգամոթի (մոգերի դատարան) գերագույն հրաշագործ, Մերլինա շքանշանի առաջին աստիճանի դափնեկիր, «Փյունիկի միաբանության» հիմնադիր, Մագերի Միջազգային Կոնֆեդերացիայի նախագահ։ Հայտնի է որպես իր ժամանակների ամենհզոր հրաշագործը և միակ մագը, ումից Վոլնդեմորը վախեցել է։
Դամբլդորի նկարով կոլեկցիոնային քարտում նրա մասին ասվում է հետևյալը.
Ալբուս Դամբլդորը կախարդությունների և մոգությունների դպրոցի՝ «Հոգվարթսի» տնօրենն է։ Համարվում է մեծագույն հրաշագործ և կախարադության բնագավառում հանճար։ Պրոֆեսորը հայտնի է 1945 թվականին չար հրաշագործ Գրինդևալդի դեմ տարած հաղթանակով, տասներկու եղանակ վիշապի արյունը կիրառելու և ալքիմիայում Նիկոլաս Ֆլամենի հետ միասին կատարած աշխատանքներով։ Հոբիներն են կամերային երաժշտությունը և կեգլի խաղը։
Դամբլդորի կերպարը շատ առումներով նման է Մերլինայի դասական կերպարին։ Նա հզորագույն բարի հրաշագործ է, որը, չնայած իր շքեղ տեսքի և պատկառելի տարիքի, ունի առողջ հումորի զգացում և արտակարգ խելք։ Սակայն, վիպաշարի վերջին գրքի լույս տեսնելուց հետո, որտեղ նկարագրվում է Դամբլդորի մութ անցյալը և բացահայտվում է իր որոշ արարքների իսկական շարժառիթը, ընթերցողների կարծիքները նրա վերաբերյալ փոխվեցին։
Մասնավորապես, բազմաթիվ ընթերցողներ մեղադրում եմ Դամբլդորին Հարրի Փոթերին և Սևերուս Սնեյփին խոհեմաբար և դաժաբար օգտագերծելու մեջ՝ Վոլնդեմորին հաղթելու համար։
Ըստ Ռոուլինգի բուն մտահաղացմամբ, Դամբլդորը համարվում է «բարության մարմնավորում» (անգլ.՝ the epitome of goodness)[1], և, ինչպես բազմիցս խոստովանել է գրողը, եղել է նրա սիրելի հերոսներից մեկը[2]։ Նա հայտարարել է, որ Դամբլդորը «խոսում է հենց իրենից», քանի որ գիտի գրեթե ամեն ինչ Հարրի Փոթերի աշխարհի մասին[3]։ Դրա հետ մեկտեղ, հարցազրույցի ժամանակ, որը կայացել էր մինչև 7-րդ գրքի լույս տեսնելը, նա հերոսին բնութագրել է որպես «մաքիավելիական պատկեր», ընդգծելով նրա անորոշություն[4]։
Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դամբլդորի անունը՝ Ալբուսը, լատիներեն թարգմանվում է որպես սպիտակ։ Դամբլդոր ազգանունը ձևավորվել է հին անգլիական բառից, որը նշանակում է իշամեղու։ Ռոուլինգը վերցրել է, որովհետև պատկերացրել է, թե ինչպես է Դամբլդորը «քայլում է քթի տակ երգելով»[5]։ Նրա ամբողջական անունը Ալբուս Փերսիվալ Վուլֆրիկ Բրայան Դամբլդոր է։
Դամբլդորի կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչ Հարրիի ծնվելը[խմբագրել | խմբագրել կոդը]
Դամբլդորի մասին հետևյալ ամբողջ տեղեկությունները ընթերցողին հայտնի է դառնում միայն յոթերորդ գրքի ցիկլում («Հարրի Փոթերը և Մահվան պարգևները»)։
Դամբլդորի ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբուս Դամբլդորը ծնվել է 1881 թվականի ամռանը Փերսիվալ և Կենդրի Դամբլդորների ընտանիքում։ Երեք տարի անց ծնվել է նրա եղվայ Աբերֆորտ, որից հետո քույրը՝ Արիանան։ Երբ Արիանան վեց տարեկան էր, նրա վրա հարձակվում են դեռահաս-մագլներ, որոնք տեսել էին նրան կախարդելուց։ Այդ հարձակումի արդյունքում աղջիկը դառնում է հոգեկան հիվանդ, չվերահսկելով իր կախարդական հատկությունները։ Ալբուսի հայրը՝ Փերսիվալը, այդ ժամանակ վրեժ է լուծում նրանցից և ցմահ դատապարտվում է Ազկաբանում։ Նա դատարանին չէր պատմել իր այդ արարքի դրդապատճառները, որպեսզի Արիաննային չտանեին Սուրբ Մունգոյի հիվանդանոց։ Սրանից հետո ընտանիքը տեղափողվում է Գոդրիկի հովիտ։ Կենդրան խնամքով թաքցրել էր դստերը հարցասեր աչքերից, ինչի պատճառով հարևաններ-մոգեր եզրակացրել են, որ Արիանան՝ սքվիբ է (սքվիբները մարդիկ են, որոնց ծնողներից գոնե մեկը հրաշագործ է, սակայն իրենք կախարդել չգիտեն։ Սքվիբ է Հոգվարթի պահակ Արգուստ Ֆիլչը)։
Շուտով Դամբլդորը ընդունվում է Հոգվարթսի Գրիֆինդոր ֆակուլտետը և դառնում է ամբողջ դպրոցի պատմության մեջ ամենափայլուն աշակերտը։ Նա ստացել է բոլոր պատվավոր մրցանակները, նամակագրական կապերի մեջ է մտել այդ ժամանակների այնպիսի հայտնի հրաշագործների հետ, ինչպիսիք են ալքիմիկոս Նիկոլայ Ֆլամելը, հայտնի պատմաբան Բատիլդա Բեյշոթը և մագիայի տեսաբան Ադալբերտա Ուոֆլինգը։ Նրա հոդվածներից որոշները նույնիսկ տպագրվել են այնպիսի գիտական ամսագրերի կողմից, ինչպիսիք են «Այսօրվա կերպարանափոխում»-ը, «Challenges in Charming»-ը և «Բույսերի եփման պրակտիկա»-ն։
Դպրոցն ավարտելուց հետո Դամբլդորը պլանավորում էր իր ընկերոջ՝ Էլֆիաս Դոժի հետ գնալ ավանդական ճանապարհորդության, միայն թե դրան խանգարեց Կենդրայի մահը, ում պատահաբար սպանել էր Արիանան խելագարության նոպայի ժամանակ։
Դամբլդորի անձը[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբուս Դամբլդորը հայտնվում է Հարրի Փոթերի վիպաշարի հենց առաջին գրքում («Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»)։ Գրքում նկարագրվում է այսպես. «Նա բարձրահասակ էր, նիհար և շատ ծեր՝ դատելով արծաթափայլ մազերից ու մորուքից, որոնք այնքան երկար էին, որ հասնում էին մինչև գոտկատեղը և մտնում գոտու տակ։ Նրա հագին երկար, լայնափեշ ու լայնաթև պարեգոտ էր, ուսերին՝ մինչև կոճերը հասնող ու գետինն ավլող վառ մորեգույն թիկնոց, իսկ ոտքերին ՝ ճարմանդներով երկարաճիտ, բարձրակրունկ կոշիկներ։ Նրա կապույտ աչքերը պարզ էին ու վառվռուն և շողշողում էին կիսալուսնաձև ապակիներով ակնոցի տակից, իսկ քիթը երկար էր, արծվակտուց և ասես ժամանակին ամենաքիչը երկու տեղից ջարդված լիներ»։
Դամբլդորի խոսքերով՝ իր ձախ ծնկան վրա սպիի տեսքով նկարված է Լոնդոնի մետրոպոլիտենի ճշգրիտ քարտեզը։
1999 թվականի հարցրազրույցների մեկի ժամանակ, Ռոուլինգը Դամբլդորի արտաքինը համեմատել է Ջոն Գիլգուդի արտաքինի հետ[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «J.K. Rowling Interview», CBCNewsWorld: Hot Type, 13 July 2000
- ↑ Barnes and Noble & Yahoo! chat with J.K. Rowling, barnesandnoble.com, 20 October 2000
- ↑ Lizo Mzimba. Chamber of Secrets DVD interview with Steve Kloves and J.K. Rowling
- ↑ Dumbledore is "Machiavellian, " and Snape «Vindictive» Says J.K. Rowling — The Leaky Cauldron
- ↑ «Barnes and Noble interview, 19 March 1999»
- ↑ Christopher Lydon (1999 թ․ հոկտեմբերի 12). «J.K. Rowling interview transcript». The Hogwarts Library (անգլերեն). The Connection (WBUR Radio). Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբուս Դամբլդոր» հոդվածին։ |
|