Jump to content

ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիա
ՀապավումԱՄՆ ԳԱԱ
Տեսակգիտությունների ակադեմիա, հրատարակչություն, ակադեմիական հրատարակիչ և պրոդյուսերական ընկերություն
Հիմնադրված էմարտի 3, 1863
ՏիպԱկադեմիա
Դոկտորներ335
ԱնդամակցությունNational Academies of Sciences, Engineering, and Medicine?, InterAcademy Partnership[1] և Միջազգային գիտական խորհուրդ[2]
Երկիր ԱՄՆ[3]
ՏեղագրությունՎաշինգտոն
Կայքnasonline.org
ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիա (ԱՄՆ)##
ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիա (ԱՄՆ)
ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիա, ԱՄՆ
 United States National Academy of Sciences Վիքիպահեստում

ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիա, (The National Academy of Sciences (NAS)), ԱՄՆ առաջատար գիտական կազմակերպություն, կազմավորված 1863 թվականի մարտի 3-ի Կոնգրեսի ակտով, ստորագրված նախագահ Աբրահամ Լինքոլնի կողմից[4]։

Ակադեմիան ծառայում է որպես «խորհրդական գիտության, տեխնիկայի և բժշկության հարցերով»։ Նրա անդամներն աշխատում են հասարակական հիմունքներով։ 2018-ին հաշվվում է մոտ 2,3 հազ. գործող և 470 արտասահմանյան անդամներ։ Այդ թվում մոտավորապես 190 Նոբելյան մրցանակի դափնեկիրներ։ Նոր անդամներն ընտրվում են ցմահ, լիիրավ անդամների գաղտնի քվեարկությամբ։ Որպես ակադեմիկ ընտրվելը համարվում է գիտական արժեքների ճանաչման ամենաարժեքավոր խորհրդանիշերից մեկը։ Արտասահմանյան անդամների թվում քիչ չեն հայտնի ռուս գիտնականներ։

Ղեկավար կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ

Ակադեմիան ղեկավարում է 12 անդամից բաղկացած խորհուրդը նախագահի գլխավորությամբ։ Նախագահը և խորհրդի անդամներն ընտրվում են 6 տարով, նախագահը կարող է ընտրվել ոչ ավելի քան երկու ժամկետով։

2016 թվականից ԱՄՆ ԳԱԱ նախագահն է Մակնատտ Մարշա Կեմպեր։

ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիան շնորհում է հետևյալ պարգևները.

  • Չարլզ Դուլիթլ Վալկոտի շքանշան՝ նախակեմբրիյան եվ կեմբրիյան երկրաբանական դարաշրջանի ուսումնասիրության գործում ունեցած ներդրման համար
  • Ալեքսանդր Ագասիզի շքանշան՝ օվկիանոսաբանության զարգացման գործում ունեցած ներդրման համար
  • Մերի Քլարկ Թոմփսոնի շքանշան`երկրաբանության և հնէաբանության մեջ ունեցած ներդրումների համար
  • Ջեսսի Սթիվենսոն-Կովալենկոի շքանշան`բժշկական գիտություններում ներդրումների համար
  • Հենրի Դրեյփերի շքանշան`աստղաֆիզիկայում նվաճումների համար
  • Ջեյմս Քրեյգ Ուոթսոնի շքանշան`աստղագիտության բնագավառում ներդրումների համար
  • Ջոն Կարտի Մրցանակ` գիտության ականավոր նվաճումների համար
  • Բարնարդի շքանշան`ֆիզիկայի, աստղագիտության կամ կիրառական գիտական առաջընթացի հայտնագործությունների համար, որոնք ծառայում են հասարակության զարգացմանը
  • Հանրային բարեկեցության շքանշան
  • Դանիել Գիրաուդո Էլիոտի շքանշան
  • Լոուրենս Սմիթի շքանշան
  • Հիլբերտ Մորգան Սմիթի շքանշան
  • Կոմստոքի մրցանակ՝ ֆիզիկայում ներդրման համար
  • ԱՄՆ ԳԱԱ մրցանակ՝ գիտական գրախոսության համար
  • ԱՄՆ ԳԱԱ մրցանակ՝ մոլեկուլային կենսաբանության ոլորտում
  • ԱՄՆ ԳԱԱ մրցանակ՝ նեյրոգիտությունների ոլորտում
  • ԱՄՆ ԳԱԱ մրցանակ՝ մաթեմատիկայից
  • ԱՄՆ ԳԱԱ մրցանակ՝ քիմիական գիտություններից
  • Ուիլյամ Բեյքերի մրցանակ`հետազոտական նախաձեռնությունների համար
  • Զելման Վակսմանի մրցանակ՝ միկրոբիոլոգիայի ոլորտում
  • Ատկինսոնի մրցանակ հոգեբանական և ճանաչողական գիտություններում

Արտասահմանյան անդամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս գիտնականներ ` ԱՄՆ ԳԱԱ անդամներ և օտարերկրյա անդամներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://web.archive.org/web/20221208195542/https://www.interacademies.org/network/member-academies
  2. https://web.archive.org/web/20221009095816/https://council.science/members/online-directory/
  3. Global Research Identifier Database — 2015.
  4. Выступление Президента США Барака Обамы на ежегодном собрании Национальной академии наук США (полный текст) Արխիվացված 2013-03-14 Wayback Machine(ռուս.)
  5. Джон Дж. О’Коннор и Эдмунд Ф. Робертсон. Igor Rostislavovich Shafarevich(անգլ.) в архиве MacTutor
  6. «National Academy of Sciences Members and Foreign Associates Elected, May 1, 2018». 2018 թ․ մայիսի 1. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիա» հոդվածին։